10:14 05.04.2022
Հարյուրավոր լոսանջելեսահայեր հավաքվել են Գլենդելում Հայաստանի հյուպատոսության մոտ՝ ի պաշտպանություն Արցախի և Արցախի հայաթափումը կանխելու Հայաստանի ժողովրդի ջանքերի։ Այս մասին հայտնում է ՀՅԴ ԱՄՆ արևմտյան շրջանային հանձնախմբի ներկայացուցչությունը ֆեյսբուքյան իր էջում։ Հավաքվածները հստակ արտահայտել են իրենց ուղերձը. դեմ են ցանկացած սցենարի, ուր Արցախը Ադրբեջանի մաս է, քանի որ պատմությունը ցույց է տալիս, որ դա կլինի […]
20:03 04.04.2022
«Արցախգազ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ բարձր ճնշման գազատար խողովակի պրոֆիլակտիկ վթարավերականգնման աշխատանքների կազմակերպման պատճառով առաջիկա ժամերին կարող են գազամատակարարման դադարեցման դեպքեր արձանագրվել տարբեր բնակավայրերում: Ուստի, հորդորում ենք բաժանորդներին համապատասխանաբար պլանավորել գազասպառումը և պահպանել անվտանգության բոլոր կանոնները՝ խուսափելու համար արտակարգ պատահարներից: Հնարավորինս արվում է, որ վաղն առավոտյան ամբողջովին վերականգնված լինի գազամատակարարման բնականոն ռեժիմը:
19:20 04.04.2022
Աուտիզմի իրազեկման միջազգային օրվա առթիվ ապրիլի 4-ին Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և ՄԻՊ աշխատակիցներն այցելել են Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում գործող աուտիզմի ցերեկային խնամքի և բուժման կենտրոն։ Այս մասին Գեղամ Ստեփանյանը հայտնում է ֆեյսբուքյան իր էջում։ Պաշտպանը ծանոթացել է կենտրոնի ընդհանուր պայմաններին, երեխաների բուժման ընթացքին և նրանց առօրյային, ինչպես նաև զրույց ունեցել կենտրոնի […]
16:16 04.04.2022
Իր գրառումը ֆրանսիացի սենատորը կատարել է՝ կիսվելով ֆրանսիական հեղինակավոր «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան-Քրիստոֆ Բյուսոյի Twitter-յան գրառմամբ։
10:39 04.04.2022
2020թ. սեպտեմբերի 27-ին ԱՀ դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ԱՀ-ն նորից կանգնել է էներգետիկ անկախության և հուսալիության ապահովման հիմնախնդիրների առջև: Արցախի հանրապետության համայնքներում արևային ֆոտովոլտային կայանների ձեռքբերման և տեղադրման ծրագրի ընդունման նպատակը վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող էլեկտրական էներգիայի նոր արտադրություններ ստեղծելն է, երկրի տնտեսական և էներգետիկ անկախությունն ու անվտանգությունը ապահովելը, շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին […]
19:22 03.04.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ապրիլի 2-ին, Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանի հետ միասին, այցելել է առաջնագծամերձ Նախիջևանիկ, Վարդաձոր և Սառնաղբյուր համայնքներ և հանդիպել բնակիչների հետ: Պետական նախարարը անմիջական մթնոլորտում տեղեկացել է բնակիչների խնդիրների մասին, մանրամասնել պետական ծրագրերի կարևոր ուղղությունները՝ միտված հատկապես առաջնագծին մոտ գտնվող համայնքներում զբաղվածության խթանմանն ու դրանից ածանցվող համայքների զարգացման […]
14:55 02.04.2022
Արցախի Հանրապետության գործադիր ու օրենսդիր իշխանությունների մի խումբ ներկայացուցիչներ ապրիլի 2-ին այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 2016թ.-ի ապրիլին Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում նահատակված հերոսների հիշատակին: Պաշտոնյաներն այցելել են նաև Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների պանթեոն, Արցախի իշխանությունների անունից ծաղիկներ խոնարհել զոհերի շիրիմներին:
14:45 02.04.2022
Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը տեսազանգ Է ունեցել ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեի համանախագահ Ջավանշիր Ֆեյզիևի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրախորհրդարանի կայքէջը: Մարինա Կալյուրանդը իր մտահոգությունն է հայտնել նախորդ շաբաթ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա նախահարձակ ռազմական ներխուժման կապակցությամբ, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ի […]
13:47 02.04.2022
Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես դադարեցվել է Գորիսի և Կապանի տարածաշրջանների բնակավայրերի, Արցախի Հանրապետության գազամատակարարումը: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ս․թ․ ապրիլի 2-ին ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը՝ 13,5 կմ հատվածում։ Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 11։10-ից դադարեցվել է Սյունիքի մարզի Գորիս, Կապան քաղաքների, Գորիսի և Կապանի տարածաշրջանների բնակավայրերի, ինչպես նաև […]
13:27 02.04.2022
Արցախի ԱԽ գրասենյակից տեղեկացնում են, որ 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի հերթական տարելիցի օրը անվտանգության խորհրդի քարտուղարը, մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ և անվտանգության խորհրդի գրասենյակի անձնակազմի ուղեկցությամբ, այցելել է Ստեփանակերտի Հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել հանուն Հայրենիքի նահատակված զինվորների հիշատակին։
12:59 02.04.2022
Այսօր աուտիզմի իրազեկման համաշխարհային օրն է 2007 թվականի դեկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի 76-րդ լիագումար նիստի ժամանակ, Քաթարի թագավորության առաջարկով, որոշում է կայացվել ապրիլի 2-ը նշել որպես Աուտիզմի իրազեկման օր: Աուտիզմը կամ աուտիստիկ սպեկտորի խանգարումը ազդում է զարգացման երեք ոլորտների վրա` սոցիալական փոխհարաբերությունների, կոմունիկացիայի եւ վարքի, որն արտահայտվում է մինչև երեխայի 3 տարեկանը: Հիվանդության պատճառներն ամբողջ աշխարհում […]
10:12 02.04.2022
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան ագրեսիայի 6-րդ տարելիցի կապակցությամբ․ «6 տարի առաջ՝ 2016 թ․ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 1994 թ․ մայիսի 12-ի և Հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ 1995 թ․ փետրվարի 6-ի համաձայնագրերը, նենգաբար հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա։ 4 օր […]
21:15 01.04.2022
Ապրիլի 1-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Երևանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ։ Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից համակարգված, ուղղորդված և հետևողականորեն իրականացվող էթնիկ զտման քաղաքականությունը, որը նպատակ է հետապնդում հայրենազրկելու Արցախի ժողովրդին, ինչպես նաև բռնազավթված տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և վանդալիզմի դրսևորումները, հայ […]
19:27 01.04.2022
ԱՀ առողջապահության նախարարության կողմից կորոնավիրուսային հիվանդության (COVID-19)-ի դեմ «Պֆայզեր» BNT162b2/Comirnaty (Pfizer-BioNTech) պատվաստանյութը ներկրվել է Արցախ: Այս մասին տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը: «COVID-19-ի դեմ «Պֆայզեր» պատվաստանյութի ձեռքբերված խմբաքանակը տրամադրվել է ԱՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնին: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «Պֆայզեր» BNT162b2/Comirnaty (Pfizer-BioNTech) պատվաստանյութով պատվաստումային գործընթացի կազմակերպումը ապահովվում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով […]
19:22 01.04.2022
Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը, Եվրոպական միությանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ին պաշտպանել Արցախի բնակչությանը և մշակութային ժառանգությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Վալերի Բուայեն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: Սենատորը նաև Դադիվանքի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի հետ լուսանկար է հրապարակել: «Մինչ միջազգային հանրությունը […]
19:10 01.04.2022
Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունում է ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության «Թվիթեր»-ի գրառման մեջ: «Մենք ողջունում ենք հայտարարությունը, որ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի կունենան վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի միջև բանակցությունները: Կոչ ենք անում ավելի մեծ […]
16:36 01.04.2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը`ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպման արդյունքներով. «Հարգելի՛ պարոն նախարար Ուրախ եմ հյուրընկալել Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուին Հայաստանում՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահ: Մենք այսօր բովանդակային քննարկումներ ունեցանք առանձնազրույցի և ընդլայնված կազմով հանդիպումների ընթացքում, անդրադարձանք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, գործընկերոջս մանրամասներ ներկայացրի […]
16:00 01.04.2022
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ՝ ընդլայնված կազմով: «Հերթական քննարկումն ենք ունեցել Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի և Արցախի արևելյան հատվածում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ: Շեշտադրել եմ այն անելիքները, որոնք անհրաժեշտ են ստեղծված դրության հաղթահարման համար: Օրակարգային հարցերի քննարկման ընթացքում շահագրգիռ կառույցների պատասխանատուներին մի շարք հանձնարարականներ եմ տվել»,- գրել է ԱՀ նախագահը:
19:10 31.03.2022
Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ Ջուլիո Չենտեմերոն գրառում է կատարել և անդրադարձել է Արցախում տիրող հումանիտար ճգնաժամին և կոչ է արել հարցերը կարգավորել խաղաղ բանակցությունների ճանապարհով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։ «Լեռնային Ղարաբաղում տեղի են ունեցել 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի խախտման դեպքեր, որոնք հանգեցրել են զոհերի և վիրավորների։ Ներկայումս […]
11:55 31.03.2022
Իտալիայի խորհրդարանի անդամ Ալվիս Մանիերոն անդրադարձել է Ադրբեջանի գործողություններով պայմանավորված Արցախում ստեղծված հումանիտար խնդիրներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալվիս Մանիերոն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ Արցախի բնակիչները օրեր շարունակ մնացել են առանց ջեռուցման Ադրբեջանի կողմից գազի մատակարարումը խափանելու պատճառով: «Մենք դատապարտում ենք մարդու իրավունքների պարբերական բնույթ կրող խախտումները, ռազմական ագրեսիան, Արցախում (Լեռնային Ղարաբաղում) ապրող […]
11:09 31.03.2022
2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց տրամադրվող սոցիալական աջակցության միջոցառման իրականացումը երկարացվել է 3 ամսով (ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 17 N 316-Լ որոշում)։ Միջոցառումից կարող են օգտվել այն շահառուներն, ովքեր մինչ […]
10:11 31.03.2022
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ մարտի 30-31-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի բոլոր հատվածներում օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված: Հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Արցախի Հանրապետության իշխանությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերն՝ ուղղված շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն: Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ հրապարակումներով […]
23:58 30.03.2022
ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այս օրերին, երբ Ադրբեջանը հերթական անգամ բռնազավթում է Արցախի բնակավայր ու ռազմավարական նշանակության բարձունք, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը այցելում է Բաքու, իսկ Լոնդոնում Ադրբեջանի դեսպանի հետ քննարկում են ղարաբաղյան հակամարտությունը: «Բրիտանական բացահայտ աջակցությունը Ադրբեջանին տեսել ենք 2020թ. ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ: Հիմա էլ, Փառուխի ու […]
21:17 30.03.2022
Ադրբեջանական զինված ուժերի հանցավոր գործողությունների հետևանքով մարտի 25-ին Փառուխ գյուղի և Քարագլուխ բարձունքի մոտ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած հինգ անձինք շարունակում են ստացիոնար բուժում ստանալ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության բժշկական հաստատություններում, տեղեկացրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, գտնվում են կազդուրման փուլում, առաջիկա օրերին դուրս են գրվելու բուժհաստատություններից։ Երևան տեղափոխված […]
14:35 30.03.2022
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ 2022թ. մայիս ամսից սկսած, պետական նպաստները կվճարվեն. – ժամանակավոր տեղահանված բնակավայրերի շահառուներին՝ Արցախի և Հայաստանի տարածքներում՝ «Արցախփոստ»-ի և «ՀայՓոստ»-ի մասնաճյուղերի միջոցով, – այլ բնակավայրերի շահառուներին՝ միայն Արցախի տարածքում՝ «Արցախփոստ»-ի մասնաճյուղերի միջոցով:
13:37 30.03.2022
ԱՀ ԱԺ-ում անցկացվել է հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված է եղել 6 հարց՝ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ Հարցերից մեկն էլ վերաբերել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելուն։ Մանրամասները՝ տեսանյութում։
12:51 30.03.2022
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ մարտի 29-ից մեկնարկել է 2020թ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիների աջակցության ծրագրի (20 000 և 40 000 ՀՀ դրամ) վճարման գործընթացը: Ուշացումները պայմանավորված էին ցուցակների ճշգրտմամբ: Այն ավարտելուց հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից դրանք փոխանցվել […]