12:01 07.03.2022
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, կեղծ է և ոչ մի առնչություն չունի իրականության հետ: Իրականում նշված ուղղություններում վերջին օրերի ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմը պարբերաբար խախտվել է ադրբեջանական զինուժի կողմից, որի […]
11:58 07.03.2022
2022 թվականի փետրվարի 28-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 752 զանգ: Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 7 ելք: Որից 3-ը չոր խոտածածկ տարածքներում, 2-ը աղբանոցներում: Բոլոր դեպքերում էլ հրշեջ-փրկարարների հմուտ ու արագ գործողությունների շնորհիվ ժամանակին կանխվել են՝ տուժածներ չկան: Նշված ժամանակահատվածում, ԱՀ սահմանամերձ շրջաններում, որտեղ […]
11:56 07.03.2022
ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարութ է ընդունվել ս.թ. փետրվարի 15-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի մերձակա տարածքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթներով, երկու և ավելի աձանց ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, դեռևս չպարզված հրազենից […]
13:28 06.03.2022
Ադրբեջանական կողմը շարունակում է պահպանել լարված մթնոլորտ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքին հարակից դիրքերում, հայտնում են Արցախի Հանրապետության դատախազությունից: «Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերը պարբերաբար սադրիչ ու լարվածություն առաջացնող գործողություններ են իրականացնում Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքին հարակից դիրքերում։ Հնարավոր միջոցներով փորձ է արվում խաթարել գյուղի բնականոն կյանքը, գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը, գյուղական առօրյայի […]
11:38 06.03.2022
Մարտի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ Արցախում կատարվել է 83 թեստավորում, հաստատվել է 15 նոր դեպք: Այս պահին ստացիոնար բուժում է ստանում 41 վարակակիր: «Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9809 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3023 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 38 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ […]
11:23 06.03.2022
Շարունակվում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի աշխատանքային այցը Արցախի Հանրապետություն: «Արցախ աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումները շարունակել եմ գլխավոր դատախազությունում։ Հանդիպել եմ Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի հետ, ով մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական կողմից սահմանամերձ բնակավայրերի բնականոն կյանքը խաթարելու, բնակիչների նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրելու ու խուճապ ստեղծելու միտված գործողությունների վերաբերյալ։ Այնուհետև այցելել եմ Ասկերանի […]
11:23 05.03.2022
ԱՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակն Արցախում մարտի 4-ի ժամը 12:00-ի դրությամբ․ Թեստավորում 113 Հաստատված դեպք 15 Ստացիոնար բուժվողներ 40 Մահվան դեպք 1 Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9624 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2996 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 38 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է […]
20:48 04.03.2022
Մարտի 4-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հեռավար հանդիպումը ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոունի հետ։ Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, Արցախում տիրող իրավիճակին, պատերազմի հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքներին, աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին առնչվող հարցեր։ Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ ու ծավալապաշտական քաղաքականությունը, ինչպես […]
14:12 04.03.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին: Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Քրիստիննե Գրիգորյանին այդ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք: Զրուցակիցները քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Արցախի համապատասխան կառույցների փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցել է […]
13:15 04.03.2022
Արցախի առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակն Արցախում մարտի 4-ի ժամը 12:00-ի դրությամբ․ Թեստավորում 113 Հաստատված դեպք 15 Ստացիոնար բուժվողներ 40 Մահվան դեպք 1 Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9624 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2996 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 38 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է […]
12:29 04.03.2022
ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու որոշ հատվածներ փակ են և դժվարանցանելի: Արարատի մարզի Ուրցաձոր-Լանջառ հատվածում, Տիգրանաշենի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում բուք է և ցածր տեսանելություն: Դժվարանցանելի են Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները։
16:51 03.03.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 3-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանին։ «Մեծարգո՛ պարոն Խաչատուրյան Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Թող Ձեր հարուստ փորձը, գիտելիքներն ու ունակությունները մեծապես նպաստեն այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում Ձեր պարտականությունների հաջող […]
16:33 03.03.2022
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Արտակ Բեգլարյանը և ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը մարտի 3-ին ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպել են զոհվածների մի խումբ տեղահանված հարազատների հետ: Նրանք լսել են ներկաների մտահոգություններն ու առաջարկներն իրենց տարբեր հիմնախնդիրների վերաբերյալ: Առանձնակի քննարկում է ծավալվել բնակարանային կարիքների ապահովման ծրագրերի շուրջ: Պետական նախարարը ներկայացրել […]
15:27 03.03.2022
Մարտի 2-ին` ժամը 13:05-ին, ԱՀ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մարտունի փողոցի թիվ 23 հասցեի դիմացի ճանապարհահատվածում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Մեկնած հետաքննիչ Վ. Համբարձումյանը պարզել է, որ մարտի 2-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Ստեփանակերտի 28-ամյա բնակիչ Դ. Վ.-ն, վարելով «BMW» մակնիշի ավտոմեքենան, նշված ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և […]
14:10 03.03.2022
2021թ. դեկտեմբեր ամսից մինչև 2022թ-ի փետրվար ամիսը ընկած ժամանակահատվածում կազմակերպության անվան տակ հանդես եկած աշխատակիցները նախնական համաձայնությամբ՝ խմբով, շահադիտական դրդումներից ելնելով, համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակություն կատարելու դիտավորությամբ տարբեր հեռախոսահամարներով և «Skype» ծրագրի միջոցով, իրենց նախաձեռնությամբ կապ են հաստատել ԱՀ Մարտունու քաղաքի բնակիչ Ս. Գ.-ի հետ, որի ընթացքում վերջինիս մոլորության մատնելով, կեղծ առաջարկներով, բարձր եկամուտի կեղծ […]
12:46 03.03.2022
ԱՀ ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորական խմբերը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչ օրս ամենօրյա ռեժիմով շարունակում են իրականացնել ինժեներահետախուզական աշխատանքներ՝ ռազմամթերքից ու զինամթերքի չպայթած մնացորդներից մաքրելով հանրապետության տարածքը: Արցախից հայտնաբերված, կյանքի համար վտանգ ներկայացնող զինամթերքի ոչնչացման աշխատանքներն այսօր կիրականացվեն բոլոր շրջաններում. Մարտակերտի շրջանի Վարնկաթաղ, Մարտունու շրջանի Մաճկալաշեն և Սպիտակաշեն, Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքների […]
12:09 03.03.2022
Մարտի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 26 նոր դեպք, կատարվել է 111 թեստավորում։ Արձանագրվել է մահվան 2 դեպք, հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։ Ստացիոնար բուժում է ստանում 46 մարդ։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9511 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2981 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 37 դեպք է արձանագրվել: […]
18:21 02.03.2022
Մարտի 2-ից՝ Հայկական կարմիր խաչի ընկերության աջակցությամբ, մեկնարկում է 2020թ. Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիների աջակցության ծրագրի վճարման գործընթացի առաջին փուլը։ Սահմանված գումարը (20 000-ական և 40 000-ական ՀՀ դրամ) քաղաքացիներին կտրամադրվի հունվար և փետրվար ամիսների համար: Ընդհանուր առմամբ կանխիկ դրամական աջակցություն կստանա 8491 տեղահանված անձ, որից 3631-ը՝ 1-ին […]
13:50 02.03.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հետ միասին այցելել է «Արևիկ» մանկական բուժմիավորում և լսել նախորդ տարվա գործունեությունն ամփոփող հաշվետվությունը: Կառույցի գործադիր տնօրենը ներկայացրել է մանկական առողջության պահպանմանն ուղղված աշխատանքները, պետական նախարարի առաջարկով նախանշել բուժմիավորման ծառայությունների արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ քայլերը: Արտակ Բեգլարյանը շնորհակալություն է հայտնել բուժանձնակազմին կատարած մեծ աշխատանքի համար՝ […]
12:28 02.03.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է ««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները: Նախագահը նաև հաստատել է կառավարության որոշում, համաձայն որի՝ Լեռնիկ Հովհաննիսյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ:
11:07 02.03.2022
Մարտի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում կորոնավիրուսի 45 նոր դեպք է հաստատվել, կատարվել է 177 թեստավորում։ Ստացիոնար բուժում է ստանում 47 քաղաքացի։ Այս մասին հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9400 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2955 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 35 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության […]
16:53 01.03.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 1-ին Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Քննարկվել են Արցախի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները, միջազգային և տարածաշրջանային ասպարեզներում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: Հստակեցվել են առաջիկա անելիքներն ու ծրագրերը:
16:00 01.03.2022
Մարտի 1-ը Արցախում նշում ենք որպես քաղաքացիական պաշտպանության ուժերի, գիտելիքների տարածման և քարոզչության օր: Այդ առիթով հանրապետության ուսումնական հաստատություններում կազմակերպվել են տարբեր միջոցառումներ` բաց դասեր և տարհանումներ: Դասընթացների ընթացքում առանձին ուշադրություն է դարձվել հասարակության՝ դպրոցականների, համալսարանականների, ինչպես նաև տարբեր պետական ու մասնավոր հիմնարկությունների աշխատակիցների շրջանում արթուն պահել արագ արձագանքելու և կողմնորոշվելու կարողությունը և ձևավորել արտակարգ […]
11:15 01.03.2022
Մարտի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք, 1 մահ։ Կատարվել է 88 թեստավորում։ Ստացիոնար բուժում է ստանում 44 քաղաքացի, հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9223 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2910 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 35 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության […]
15:59 28.02.2022
Վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում, այդ թվում՝ Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի տարածքում տեղի ունեցած իրադարձությունները որոշակի մտահոգություն են առաջացրել արցախցիների շրջանում: Ադրբեջանի կողմից տարբեր մեթոդների կիրառմամբ հոգեբանական գրոհը թեև ինքնին մտահոգիչ է, այդուհանդերձ ինչպես Արցախի բնակիչները, այնպես էլ պետական մարմինները առավելապես պետք է աշխատեն անվտանգության իրական ու առարկայական բաղադրիչները բարելավելու ուղղությամբ: Այդ առումով […]
12:29 28.02.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 28-ին, Սումգայիթի ջարդերի 34-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Երկրի ղեկավարին ուղեկցում էին ԱԺ նախագահը Արթուր Թովմասյանը, պետական ու զինվորական բարձրաստիճան ղեկավարությունը, հասարակական և քաղաքական գործիչներ:
11:17 28.02.2022
ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարութ է ընդունվել ս.թ. փետրվարի 05-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի մերձակա տարածքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթներով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, դեռևս չպարզված հրազենից […]
11:10 28.02.2022
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Սումգայիթյան ցեղասպանության 34-րդ տարելիցի առթիվ ուղերձ է հղել․ «Սիրելի՛ հայրենակիցներ Սումգայիթյան ոճրագործությունից անցել է 34 տարի։ Ցեղասպանությունից տառապել և տառապում են աշխարհի շատ ժողովուրդներ, ազգեր ու ազգություններ, իսկ հայ ժողովրդի համար այն անցյալն է ու ներկան, բայց ոչ՝ երբեք ապագան։ 20-րդ դարասկզբին ծնունդ առած արհեստածին պետություն Ադրբեջանն իր կազմավորման ժամանակներից […]
12:10 27.02.2022
Փետրվարի 27-ի` ժամը 11:00-ի դրությամբ, կատարվել է 164 թեստավորում, հաստատված դեպքերը 29-ն են, այդ թվում՝ երեխաներ։ Մահվան դեպքերը 2-ն են։ Ստացիոնար բուժվողների թիվը 41 է։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9135 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2895 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 34 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է […]