11:42 26.02.2022
ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում հարուցված և ԱՀ քննչական կոմիտեի քննիչի վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հիմնադրած պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներով, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր լիազորությունները […]
15:27 25.02.2022
ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ սույն թվականի մարտի 1-ից կավարտվի բնակիչ-բաժանորդների համար բնական գազի և չգազաֆիկացված բնակավայրերի բնակիչ-բաժանորդների համար էլեկտրաէներգիայի սպառման գծով Արցախի Հանրապետության կառավարության կողմից փոխհատուցման աջակցության տրամադրումը։
15:20 25.02.2022
Ինչպես աշխարհի մի շարք երկրներում, Հայաստանում վերջին ժամանակաշրջանում կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի տարածման արդյունքում շատացել են հիվանդության դեպքերը` հատկապես երեխաների շրջանում։ Արցախի Հանրապետությունում բնակչության մոտ նույնպես հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության «Օմիկրոն» շտամ: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն»-ի կողմից ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ուղարկված COVID-19 տիպավորման նմուշները նույնականացվել են որպես […]
14:40 25.02.2022
ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբը ներկայացրել է Երևան-Ստեփանակերտ ուղևորատար ավտոբուսների ժամանակացույցը։ «Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի պայմանավորվածության արդյունքում Երևան-Ստեփանակերտ ուղևորատար ավտոբուսների չվերթները, սկսած սույն թվականի փետրվարի 28-ից, կկազմակերպվեն երկուշաբթի, հինգշաբթի, շաբաթ օրերին՝ առավոտյան ժամը 5:00-ին: Անհրաժեշտ է նախապես հերթագրվել, զանգահարելով՝ 010 56-53-70 հեռախոսահամարով: Տեղափոխվող […]
12:01 25.02.2022
Փետրվարի 25-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 47 դեպք, վարակակիրների թվում կան երեխաներ։ Կատարվել է 173 թեստավորում, հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։ Արձանագրվել է մահվան 1 դեպք։ Ստացիոնար բուժում է ստանում 55 քաղաքացի։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 8715 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2814 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 332 […]
10:58 25.02.2022
ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքներից նախարարությունից հայտնում են, որ 2022թ. փետրվարի 14-ից մինչև փետրվարի 18-ը ներառյալ «Հումանիտար Ականազերծման Կենտրոն» հիմնադրամի կողմից Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանի տարածքներում հայտնաբերվել է 13 հատ տարբեր տեսակի արկ ու զինամթերք և ոչնչացվել է 15 հատ խոշոր տրամաչափի զինամթերք, մաքրվել է 33 880 քմ տարածք: Կատարված աշխատանքների արդյունքում, 2020թ. սեպտեմբերի […]
11:25 24.02.2022
Փետրվարի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում կորոնավիրուսի 56 նոր դեպք է հաստատվել։ Վարակակիրների թվում կան երեխաներ։ Կատարվել է 227 թեստավորում։ Արձանագարվել է 1 մահ։ Այս մասին հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։ Ստացիոնար բուժում է ստանում 59 մարդ։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 8542 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2767 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով […]
18:04 23.02.2022
Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը փետրվարի 23-ին ընդունել է «Փախստական կանանց միավորում» հասարակական կազմակերպության անդամներին: «Փախստական կանանց միավորում» հասարակական կազմակերպությունը միավորում է 1988-1990թթ․Ադրբեջանի ԽՍՀ տարբեր բնակավայրերից փախստական դարձած և Արցախում ապաստանած անձանց։ Հանդիպման ընթացքում կազմակերպության ներկայացուցիչները Պաշտպանին են ներկայացրել կազմակերպության գործունեության ուղղությունները, փախստականների իրավունքների պաշտպանության ուղղությամբ կատարած աշխատանքներն ու առկա խնդիրները, որոնք մասնավորապես կապված են […]
17:46 23.02.2022
Վերջին օրերին Արցախում տեղի ունեցող էլեկտրամատակարարման պարբերական անջատումները պայմանավորված են որոշակի տեխնիկական խնդիրներով, որոնց բացահայտման ու վերացման ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ, տեղեկացնում են Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: «Հայցում ենք բաժանորդների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար և հավաստիացնում, որ հնարավորինս արվում է անջատումներից խուսափելու ուղղությամբ»:
17:04 23.02.2022
2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում, հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: Փրկարարները հայտնաբերել ու տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի (ռազմական գործողությունների մասնակից պահեստազորային, կամավորական) աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի […]
16:51 23.02.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ ՊԲ-ի ստորաբաժանումները փետրվարի 23-ին ժամը 10:05-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության հարավարևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՊԲ-ից, իրականում առաջնագծի տվյալ հատվածում ադրբեջանական կողմն է խախտել հրադադարը, ինչի հետևանքով հայկական կողմը կորուստներ չի կրել: «Հրադադարի խախտման փաստի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել […]
13:24 23.02.2022
ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք- ՔՄԴ» և «Միասնական հայրենիք» խմբակցությունները հայտարարություն են տարածել․ «Սույն թվականի փետրվարի 21-22-ը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում անց է կացվել Եվրոնեստի հերթական նիստը, որը Եվրախորհրդարանի և Արևելյան գործընկերության վեց երկրների՝ Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համագործակցության խորհրդարանական հարթակն է։ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին այս անգամ իրենց մասնակցությունը ունեցան նաև Ադրբեջանը ներկայացնող […]
12:15 23.02.2022
Ադրբեջանի մշակույթի նախարարի 2022 թ. փետրվարի 3-ի պաշտոնական հայտարարությունից միանշանակ պարզ է դառնում, որ Ադրբեջանը, շարունակելով իր հայատյաց քաղաքականությունը, հստակ ծրագրված գործողություններով հետևողականորեն իրականացնում է Արցախի հայաթափման, հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, օտարման քաղաքականություն՝ այս անգամ արդեն բացահայտ կերպով սպառնալով վերացնել ու ջնջել Արցախի հայկական եկեղեցիների ու այլ սրբավայրերի արձանագրությունները։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ […]
11:37 23.02.2022
Արցախում կատարվել է 252 թեստավորում, ինչի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 90 նոր դեպք։ Վարակակիրների թվում կան երեխաներ։ Գրանցվել է 2 մահ։ Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ Ստացիոնար բուժում է ստանում 62 մարդ։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 8315 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2711 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 30 դեպք […]
11:22 23.02.2022
Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առիթով․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ: Ժողովրդի կողմից ավանդաբար սիրված և մեծարվող այս տոնը մեր ժամանակներում ձեռք է բերել նոր իմաստ և նշանակություն։ Այսօր մենք բոլորս Արցախում կատարում ենք Հայրենիքի պաշտպանի առաքելություն՝ հավատալով այն խաղաղ ապագային, […]
21:10 22.02.2022
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան կշարունակի աջակցել Երևանին և Բաքվին հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացում։
18:35 22.02.2022
Արցախի Թումանյան փողոցում «Հայաստան» հիմնադրամի կառուցած բնակելի համալիրը պատրաստ՝ սպասում է իր հասցեատերերին: Տեղեկացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը։ Շուշիից ու Հադրութից տեղահանված, ինչպես նաև 44-օրյա պատերազմում զոհվածների 260 ընտանիք այսուհետև կունենա սեփական բնակարանը: Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող լայնածավալ բնակարանաշինության ծրագրի շրջանակում, 2021 թվականի ավարտին աջակցություն է ստացել 100 ընտանիք: Բնակարաններով են […]
15:40 22.02.2022
ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ԱՀ Քրեական օրենսգրքի 33,103-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և ԱՀ Քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասով կատարած արարքների համար որպես մեղադրյալ է ներգրավվել Ստեփանակերտ քաղաքի 1975թ ծնված բնակիչը, որը 2022 թվականի փետրվարի 18-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Բեկզադյան նրբանցքի 12-րդ տանը վիճաբանության […]
13:48 22.02.2022
ԱՀ ոստիկանության ՔՀ վարչության ԳՀԴՊ բաժնի պետի տեղակալ, ոստիկանության մայոր Դ. Ահարոնյանը, քննարկելով Ա․ Մ․-ի կողմից թմրամիջոցներ ապօրինի փոխադրելու վերաբերյալ ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետին ներկայացված զեկուցագրի քննարկման կապակցությամբ նախապատրաստված նյութերը, պարզել է, որ 2022թ. փետրվարի 6-ին ԱՀ Մարտունի քաղաքի բնակիչ Ն․ Պ․-ն, առանց իրացնելու նպատակի, խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու նպատակով, 2022 […]
12:37 22.02.2022
ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջունում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախության ճանաչման մասին որոշումը։ «Կարծում ենք նման ճանաչումը հիմք կհանդիսանա արտաքին սպառնալիքներից ԴԺՀ և ԼԺՀ բնակիչների պաշտպանության և անվտանգության երաշխիքների ապահովմանը և միջազգային խաղաղության և տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։ Շնորհավորում ենք Դոնբասի ժողովրդին՝ զույգ հանրապետությունների ինքնորոշման իրավական-քաղաքական ճանաչման առիթով։ Հ․ Գ․ […]
11:25 22.02.2022
Փետրվարի 22-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում կատարված 255 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 81 նոր դեպք։ Վարկակիրների թվում կան երեխաներ։ Արձանագրվել է մահվան մեկ դեպք։ Ստացիոնար բուժում է ստանում 60 քաղաքացի։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 8063 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2621 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 28 դեպք է արձանագրվել: Արցախի […]
10:47 22.02.2022
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Դոնբասի ժողովրդին պատմական իրադարձության կապակցությամբ․ «Արցախի Հանրապետության իշխանությունների ու ժողովրդի անունից ողջունում եմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը: Ազգերի ինքնորոշման և սեփական պետություն կառուցելու իրավունքն անքակտելի է յուրաքանչյուր ժողովրդի համար և հանդիսանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք: Անկախ պետականության կերտումը և […]
21:35 21.02.2022
Փետրվարի 21-ին ժամը 11:26-ին Ասկերանի շրջանի ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել՝ Իվանյան համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Ահազանգը ստանալուն պես դեպքի վայր է մեկնել Ասկերանի շրջանի ԱԻ բաժնի, հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ՝ հրշեջ մեքենայով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։40-ին, լիամարվել` ժամը 12:25-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման […]
14:56 21.02.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի, ՊԲ ստորաբաժանումները փետրվարի 20-ին և 21-ին կրակ են բացել Շոշ և Թաղավարդ գյուղերի հարակից տարածքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ շարադրված փաստերն ամբողջովին կեղծ են: Հրադադարը նշված հատվածում իրականում խախտել են ադրբեջանական ստորաբաժանումները՝ անկանոն կրակ […]
12:11 21.02.2022
2022թ. փետրվարի 18-ին, ժամը 21:10-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Բեկզադյան փողոցի նրբանցք թիվ 12 տանը անձնական անբարյացակամ հարաբերությունների հողի վրա վիճաբանություն է առաջացել նույն տան բնակիչ Գ. Պ.-ի և Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի բնակիչ Յու. Ս.-ի միջև, որի ընթացքում Գ.Պ-ն իր մոտ ապօրինի պահվող, ենթադրաբար ռազմամթերք հանդիսացող «F1», «M-75» և «РГД-5» նռնակներից «РГД-5» տեսակի նռնակը մարտական […]
11:05 21.02.2022
2022 թվականի փետրվարի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 684 զանգ: Շաբաթվա ընթացքում հրշեջ փրկարարները կատարել են 3 ելք, բնակչությանը ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն, հրդեհաշիջման աշխատանքները կատարվել են ժամանակին ու բարձր մակարդակով: Նշված հրդեհի դեպքերից մեկը արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով: Մարտունու քաղաքի բնակիչը (ծնվ. 1978թ.) , […]
10:48 21.02.2022
Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության դատախազության կողմից Արցախի Հանրապետության նախագահին պատասխանատվության ենթարկելու մասին տարածած հաղորդագրությամբ պայմանավորված մեր հասարակության շրջանում առաջացած մտահոգությունը՝ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը վստահեցնում է, որ ծառայությունը ի զորու է ապահովելու իր առջև դրված ինչպես պետական պաշտոնատար անձանց անվտանգությունը ի դեմս հանրապետույթյան նախագահի, […]
23:05 20.02.2022
1988թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների խորհուրդը կայացրեց պատմական որոշում` խաղաղ միջոցներով պայքարել արցախահայության նկատմամբ էթնիկ խտրականության և զտումների տասնամյակների քաղաքականության դադարեցման և ինքնորոշման իրավունքի իրացման համար։ 1988 թվականի այս իրադարձությունները հիմք դրեցին համահայկական շարժման՝ հանուն սեփական հայրենիքում ազատ, արժանապտիվ և անվտանգ ապրելու և իրավունքների պաշտպանության պայքարի։ Այս իրադարձություններից 34 տարի անց՝ […]
16:20 19.02.2022
Փետրվարի 19-ին Արցախի Հանրապետության խորհրդարանը հյուրընկալել է «Արցախի պաշտպանության մտավորականների խորհուրդ» ՀԿ ներկայացուցիչներին: Հայ մտավորականների պատվիրակությանն ընդունել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Ազգային ժողովի փոքր դահլիճում հանդիպումը շարունակվել է խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ: Արթուր Թովմասյանը ներկաներին շնորհավորել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման 34-րդ տարեդարձի կապակցությամբ, այնուհետև անդրադարձել է պատերազմյան և ետպատերազմյան իրողություններին, Արցախյան հիմնախնդրի կարգավորման տեսլականին: […]
15:48 19.02.2022
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը փետրվարի 19-ին Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի Պատմություն և կովկասագիտություն ամբիոնների ուսանողների համար հանդես է եկել դասախոսությամբ: Նախարարն անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին, Արցախի արտաքին քաղաքականությանը և պետականաշինության գործընթացին, ներհայկական կապերին, տարբեր այլ հարցերի: Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը հրամայական է համարել պատերազմից հետո ինքնակազմակերպվելու և առկա […]