TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+27.09 oC

ԱՐՑԱԽ

ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել ավելացնել Արցախից տարհանվածների աջակցությունը և պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին

14:00 19.02.2022

Միացյալ Նահանգները պետք է ավելացնի ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունների հետևանքով Արցախից տարհանվածներին տրամադրվող աջակցությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անգամ Ջոշ Գոթհայմերը, ով նախօրեին հանդիպել էր Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծած 44-օրյա պատերազմի հայ փախստականների հետ: «Այս շաբաթ հանդիպեցի 44-օրյա պատերազմի հայ փախստականների հետ: […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 84 նոր դեպք

13:26 19.02.2022

Փետրվարի 19-ի` ժամը 11:00-ի դրությամբ Արցախում կատարվել է 269 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 84 նոր դեպք, այդ թվում երեխաների մոտ: Արձանագրվել է մահվան 1 դեպք: Ստացիոնար բուժվողների թիվը 62 է: «Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 7605 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2467 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 27 դեպք է արձանագրվել: Արցախի […]

̰
Թաղավարդ համայնքի խաղաղ բնակչությունը կրկին թիրախավորվել է․ ԱՀ դատախազություն

09:49 19.02.2022

Սույն թվականի փետրվարի 18-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից թիրախավորվել ու հրազենային կրակոցներ են արձակվել հիշյալ համայնքի բնակելի տների ուղղությամբ, որի հետևանքով արձակված գնդակները վնասել են տների պատերի արտաքին մասերը, իսկ գնդակներից մեկը խոցել է բնակիչներից մեկի բնակարանի պատուհանը և թափանցել ներս։ Դեպքից անմիջապես հետո հետաքննության մարմնի […]

̰
Արցախի նախագահն ընդունել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միության անդամներին

20:10 18.02.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 18-ին ընդունել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն հասարակական կազմակերպության անդամներին: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Քննարկվել են կազմակերպության գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: Նախագահ Հարությունյանը հանդիպման մասնակիցներին տեղյակ է պահել անհայտ կորածների ճակատագրերի պարզման ուղղությամբ տարվող աշխատանքների […]

̰
Արցախում մեքենան բախվել է երկաթե սյանը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել․ կա մեկ տուժած

14:35 18.02.2022

Փետրվարի 17-ին՝ ժամը 17:24-ին, Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտունի քաղաքի Աբրիկավան թաղամասում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով Մարտունու քաղաքի բնակիչը (ծնվ. 1978թ.), իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե սյանը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել` կա մեկ տուժած, որին անցորդների ավտոմեքենայով […]

̰
ԱՀ ԱԺ-ն ՄԽ համանախագահներին կոչ է անում անհապաղ վերսկսել ԼՂ հակամարտության լուծման ուղղությամբ բանակցային գործընթացը

13:44 18.02.2022

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ հայտարարություն է տարածել. «1988 թվականի փետրվարյան օրերին Արցախում տեղի ունեցող իրադարձությունները հիմնովին փոխեցին ոչ միայն այնտեղ ապրող բնիկ հայ ժողովրդի, այլև նախկին Խորհրդային միության հայ ժողովրդների հետագա տարեգրությունը: «Տասնյակ հազարավոր մարդիկ օգտագործելով ԽՍՀՄ-ում հռչակված ազատական ու ժողովրդավարական գաղափարները Ստեփանակերտում և այլ բնակավայրերում խաղաղ հանրահավաքների միջոցով ձգտում էին […]

̰
Արցախի ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Բռնազավթված տարածքների մասին» օրենքը

13:22 18.02.2022

Փետրվարի 18-ին գումարվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի  արտահերթ նիստ։ Օրակարգում ընդգրկված էին առաջին ընթերցմամբ ընդունված «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի և Ազգային ժողովի խմբակցությունների նախաձեռնությամբ ներկայացված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ։ Հիմնական զեկուցող պատգամավոր Արթուր Հարությունյանը նշել է, որ սահմանված ժամկետներում «Արցախի […]

̰
Արցախի ԱԺ-ում ԱՀ բռնազավթված տարածքների մասին օրինագծի քննարկումն ուղիղ եթեր չհեռարձակվեց

12:18 18.02.2022

Պատգամավորների նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել: Օրակարգում երկու հարց է եղել: Ազգային ժողովի նախագահը տեղեկացրել է, որ հինգ խմբակցությունների ղեկավարներն առաջարկել են, որ առաջին հարցի քննարկումը չհեռարձակվի ուղիղ եթերով, իսկ առաջին հարցը եղել է «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Այն առաջին ընթերցմամբ […]

̰
Հաստատված 154 նոր դեպք․ կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Արցախում 

11:20 18.02.2022

Փետրվարի 18-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Թեստավորում՝ 407 Հաստատված դեպք՝ 154, այդ թվում՝ երեխաներ Մահվան դեպք՝ 2 Ստացիոնար բուժվողներ՝ 60։ Կորոնավիրուսային հիվանդության բուժման նպատակով ամբուլատոր դիմելությունը կազմել է 314 անձ, այդ թվում 42 երեխա: Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 7336 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2383 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 26 դեպք է […]

̰
Արցախի ԱԺ խմբակցությունները հանդիպել են ԱՀ գլխավոր դատախազի հետ

17:35 17.02.2022

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված Արցախի ժողովրդավարական, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և «Արդարություն» կուսակցությունների փետրվարի 16-ի համատեղ հայտարարությունից հետո համանուն խմբակցությունների նախաձեռնությամբ այսօր՝ փետրվարի 17-ին, խորհրդակցության նպատակով Ազգային ժողով էր հրավիրվել ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը, տեղեկացնում է ԱՀ ԱԺ պաշտոնական կայքը: Քննարկումներին մասնակցել են «Արցախի ժողովրդավարական կուսակցություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արդարություն» և «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունների […]

̰
Արցախի պետնախարարը այցելել է «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն»

16:51 17.02.2022

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հետ միասին փետրվարի 17-ին այցելել է «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ և լսել կառույցի 2021թ. աշխատանքների մասին հաշվետվությունը: Պետական նախարարը հետաքրքրվել է կենտրոնի մասնագիտական ու տեխնիկական ապահովվածությամբ, ընդգծել դրա կարևորությունը բնակչության առողջապահական վտանգների կանխարգելման ու նվազեցման հարցում: Արտակ Բեգլարյանը հորդորել է շարունակել առավել մեծ […]

̰
Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել

16:16 17.02.2022

Փետրվարի 17-ին Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել։ Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը։ Օրակարգում «ԱՀ ԱԺ հայտարարությունը Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ» նախագծի քննարկումն էր։ Նախագիծը ներկայացրել է պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։ Նիստի ընթացքում պատգամավորները նախագծի վերաբերյալ արտահայտել են իրենց տեսակետներն ու առաջարկությունները, որոնք ընդունվել են նախաձեռնության հեղինակների կողմից։ Նախագիծը միաձայն […]

̰
3000-ից ավելի Արցախից տեղահանված ընտանիքներ պետության աջակցությամբ կկարողանան ձեռք բերել կամ կառուցել իրենց սեփական բնակելի տներն ու բնակարանները

15:46 17.02.2022

Գործադիրը հաստատել է Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը: Ծրագրի նպատակը բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության տրամադրումն է պատերազմի հետևանքով տեղահանված մի խումբ անձանց, մասնավորապես՝ Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքներին։ Ըստ այդմ, սահմանվում է շահառուների կողմից հիփոթեքային վարկով անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում […]

̰
ԱՀ նախագահն աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել

14:33 17.02.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 17-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված 2020թ. Արցախի դեմ սանձազերծված պատերազմում մարտական գործողություններին մասնակցած և թիկունքային տարբեր աշխատանքներում ընդգրկված քաղաքացիների կարգավիճակի հստակեցման հարցերին: Թեմայի շուրջ զեկուցմամբ հանդես են եկել ոլորտի պատասխանատուները, այնուհետև տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում: Երկրի ղեկավարը նշել է, որ խնդրի համապարփակ լուծման համար անհրաժեշտ են […]

̰
Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի նախագահին ձերբակալելու սպառնալիքները ահաբեկչական քաղաքականության վառ դրսևորում են. հայտարարություն

12:50 17.02.2022

Արցախի շուրջ երեք տասնյակ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում դատապարտել են Արցախի Հանրապետության նախագահի դեմ ուղղված Ադրբեջանի դատախազության՝ վերջերս արված հայտարարությունն՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ահաբեկչությունն առաջին հերթին ուղղված է Արցախի պետականության և քաղաքացու դեմ: Հայտարարության տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի Հանրապետության նախագահին փաստորեն ձերբակալելու պետական ամենաբարձր մակարդակով հնչեցրած սպառնալիքները հանդիսանում […]

̰
Հաստատված 170 նոր դեպք․ կորոնավիրուսային հիվանդության իրավիճակն Արցախում

11:49 17.02.2022

Փետրվարի 17-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Թեստավորում՝ 427, Հաստատված դեպք՝ 170, այդ թվում՝ երեխաներ, Ստացիոնար բուժվողներ՝ 55։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 6929 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2229 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 24 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային […]

̰
Արցախի պետնախարարն այցելել է դատաբժշկական փորձաքննության բյուրո

18:30 16.02.2022

Փետրվարի 16-ին Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը և Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը միասին այցելել են «Դատաբժշկական փորձաքննության բյուրո» ՊՈԱԿ։ Գործադիր տնօրեն Նելսոն Գրիգորյանը հակիրճ ներկայացրել է 2021թ․ բյուրոյի կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը։ Այցի շրջանակներում ամփոփվել է նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները, դրանց կատարման տեմպերը և առկա խնդիրները։ Անձնակազմի հետ քննարկվել է բժշկական կադրերի […]

̰
Ստեփանակերտում շարունակվում են 12 շենքերի կառուցման աշխատանքները

17:14 16.02.2022

Նախորդ տարվա հոկտեմբեր ամսից Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում մեկնարկել են բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցապատման աշխատանքները, տեղեկացնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից: «Ներկայումս ինտենսիվորեն շարունակվում են թվով 12 շենքերի կառուցման աշխատանքները, իսկ ևս 3-ի կառուցման մեկնարկը կտրվի շուտով։ Նախագծի համաձայն՝ բոլոր շենքերը կլինեն քառահարկ՝ բաղկացած 16-ական բնակարաններից։ Ընդհանուր թվով շահագործման կհանձնվի 240 բնակարան՝ 40 երկու սենյականոց, 120 երեք […]

̰
Արցախի նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

15:31 16.02.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված Հանրապետությունում առողջապահական համակարգի զարգացման հայեցակարգի մշակմանը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Զեկույցով հանդես է եկել ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը, ներկայացրել աշխատանքների ընթացքը և նախատեսվող ծրագրերը, նախանշել դրանց կյանքի կոչման ժամկետները: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պետության կողմից երաշխավորված […]

̰
Արցախի ԱԺ-ը ընդունել է «Բռնազավթված տարածքների մասին օրենսգրքում լրացում կատարելու  նախագիծը»

13:14 16.02.2022

Արցախի հանրապետության ազգային ժողովը այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է «Բռնազավթված տարածքների մասին քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթը»։ Օրինագիծը, որը մինչ այդ արժանացել էր գլխադասային հանձնաժողովի հավանությանը, ընդունվել է միաձայն` 31 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Ընդունումից հետո օրինագծի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արցախում կորոնավիրուսի 180 նոր դեպք է հաստատվել

11:05 16.02.2022

Արցախում կատարված 457 թեստավորման արդյունքում փետրվարի 16-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 180 նոր դեպք։ Գրանցվել է մեկ մահ։ Ստացիոնար բուժում է ստանում 52 քաղաքացի։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 6502 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2059 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 24 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում […]

̰
Արցախում փետրվար-մայիս ամիսներին անցկացվելու են կրակային պատրաստության պարապմունքներ

10:25 16.02.2022

Արցախի Հանրապետությունում 2022 թվականի փետրվար-մայիս ամիսների ընթացքում անցկացվելու են կրակային պատրաստության պարապմունքներ: Այս մասին հայտնում է Արցախի ԱԽ-ն։ «Արցախի Հանրապետության քաղաքացիների ռազմական հմտությունների կատարելագործման նպատակով՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի նախաձեռնությամբ 2022 թվականի փետրվար-մայիս ամիսների ընթացքում անց են կացվելու կրակային պատրաստության պարապմունքներ, որոնք իրականացվելու են Պաշտպանության բանակի նյութատեխնիկական բազայի հիման վրա»,- նշված է հաղորդագրության մեջ: […]

̰
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են գյուղատնտեսական աշխատանք իրականացնող քաղաքացուն

10:10 16.02.2022

ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ փետրվարի 15-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման և խաղաղ բնակչությանը հերթական անգամ թիրախավորելու վերաբերյալ: Ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում Խրամորթ գյուղի վարչական տարածքում Խնապատ գյուղի բնակիչ Կ.Մ.-ն (ծնված 1983թ.) […]

̰
Արտակ Բեգլարյանն ընտրվել է Արցախի պետական համալսարանի խորհրդի  նախագահ

23:00 15.02.2022

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը փետրվարի 15-ին մասնակցել է Արցախի պետական համալսարանի խորհրդի նիստին: Ինչպես տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմից, նիստի օրակարգի առաջին հարցը վերաբերել է ԱրՊՀ խորհրդի նախագահի ընտրությանը. նախագահ է ընտրվել ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը։ Խորհրդի նորընտիր նախագահը, շնորհակալություն հայտնելով նախորդ նախագահին ու խորհրդի անդամներին կատարած աշխատանքի համար, պատրաստակամություն է հայտնել […]

̰
Ադրբեջանցիների կրակոցից ՊԲ ժամկետային զինծառայող է վիրավորում ստացել

20:30 15.02.2022

Փետրվարի 15-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում հակառակորդի զինծառայողները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային գնդակային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող Խաչատուր Գագիկի Խաչատրյանը: Այս մասին տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն-ծանր: Միջադեպի առնչությամբ անմիջապես համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Ներկա պահին […]

̰
Արցախի ԱԺ պետաիրավական հարցերի մշտական  հանձնաժողովում քննարկվել է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը

19:40 15.02.2022

Փետրվարի 15-ին կայացել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական  հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը։ Օրակարգում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ա. Թովմասյանի, Դ. Մելքումյանի, Ա. Մոսիյանի, Դ. Գալստյանի, Գ. Բաղունցի, Ա. Հարությունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն էր: Օրենքի նախագիծը ներկայացրել է Արթուր […]

̰
Ադրբեջանական զինված ուժերը հրազենով կրկին կրակել են հողագործությամբ զբաղվող արցախցիների ուղղությամբ․ ԱՀ դատախազություն

19:23 15.02.2022

Այսօր՝ ժամը 15:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի հարևանությամբ ամրակայված ադրբեջանական դիրքից հրազենով կրակ են բացել նույն համայնքի վարչական տարածքում տեղակայված վարելահողում տրակտորով գյուղատնտեսական նշանակության աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ, որի հետևանքով խոցվել է տրակտորը, իսկ քաղաքացիներին հաջողվել է փրկվել ռուս խաղաղապահների միջամտության շնորհիվ: ԱՀ ոստիկանությունը կատարում է վերը նկարագրված հանցավոր դեպքի  նյութական հետքերի […]

̰
Վարույթ է ընդունվել Ադրբեջանի ԶՈՒ կողմից վերահսկվող տարածքում Արցախի բնակչի գերեվարվելու և բռնության ենթարկվելու քրեական գործը. ԱՀ ՔԿ

17:39 15.02.2022

Արցախի Հանրապետության ՔԿ տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2021-ի դեկտեմբերի 29-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչ Ա. Վ.-ի կողմից նույն շրջանի Վարդաձոր համայնքից դեպի Ասկերան քաղաք ոտքով ճանապարհվելու և նույն շրջանի Նախիջևանիկ համայնքի ճանապարհը շփոթելու արդյունքում ժամանակավորապես՝ Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 133 դեպք է հաստատվել

12:19 15.02.2022

ԱՀ առողջապահության նախարարությունը ներկայացնում է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Արցախում․ Փետրվարի 15-ի` ժամը 11:00-ի դրությամբ, կատարված 303 թեստավորման արդյունքում հաստատվել է 133 դեպք։ Վարակակիրների թվում կան երեխաներ։ Արձանագրվել է մահվան 2 դեպք։ Ստացիոնար բուժում է ստանում 54 անձ։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 6045 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1879 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով […]

̰
Արցախի տարածքների բռնազավթման մասին օրենքը կարևոր փաստաթուղթ է լինելու. Դավիթ Բաբայան

11:44 15.02.2022

Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթման մասին օրենքի նախագիծը, որը շրջանառության մեջ է դրվել Արցախի Ազգային ժողովում, կարևոր փաստաթուղթ է լինելու և շատ կարևոր քայլ է Արցախի հիմնահարցի հանգուցալուծման և Արցախի միջազգային կարգավիճակի որոշման ուղղությամբ մոտեցումները հստակեցնելու առումով: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ շեշտելով օրինագծի կարևորությունը քաղաքական, պատմական և բարոյական տեսանկյուններից: […]

̰
BACK_TO_TOP