TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+26.09 oC

ԱՐՑԱԽ

Խրամորթի հատվածում ակականետի կիրառման դեպքի հետ կապված կատարվում են քրեադատավարական միջոցառումներ․ ԱՀ դատախազություն

11:16 10.03.2022

ԱՀ դատախազությունից հայտնում են, որ այսօր առավոտյան ադրբեջանական կողմը շարունակել է լարվածության պահպանումը Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթի հատվածում, կիրառել է ականանետ, որի հետևանքով համայնքի տարածքում վիրավորում է ստացել նույն համայնքի բնակիչ, 1971թ. ծնված Սուրեն Բաղրյանը: Դեպքի հետ կապված իրավապահ մարմինների կողմից կատարվում են անհրաժեշտ քրեադատավարական միջոցառումներ:

̰
Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրում

11:09 10.03.2022

Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածին և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածին համապատասխան՝ 2022 թվականի մարտի 10-ին` ժամը 19:00-ին , Արցախի Հանրապետության Ազգային ժողովը արտահերթ նիստ կհրավիրի՝ կապված ստեղծված իրավիճակի հետ։

̰
Խրամորթում խաղաղ բնակիչ է վիրավորվել

11:04 10.03.2022

Այսօր, ժամը 10:35-ին ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնից հաղորդել են, որ Խրամորթ գյուղի բնակիչ 1971թ. ծնված Սուրեն Բաղդասարյանն իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից ականանետի արձակված կրակոցից՝ մեջքի շրջանում վիրավորում է ստացել: Ականը պայթել է տան բակում: Վերջինս շտապ տեղափոխվել է բուժհաստատություն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

̰
Ի՞նչ իրավիճակ է Խրամորթում. վարչակազմի ղեկավարը մանրամասներ է հայտնում

10:36 10.03.2022

Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքում անցած գիշեր իրավիճակը լարված է եղել։ Թշնամին ականանետերից և հրաձգային տարբեր տեսակի զենքերից պարբերաբար գնդակոծել է գյուղի հարակից դաշտերը: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը: «Այս պահի դրությամբ իրավիճակը կայուն է, կրակոցներ չկան»,- ընդգծել է զրուցակիցը: Անդրադառնալով տելեգրամյան որոշ ալիքների կողմից տարածված տեղեկատվությանը, որ թշնամին […]

̰
Գազատարի վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար ադրբեջանական կողմի հետ տարվում են բանակցություններ․ ԱՀ ԱԽ

10:32 10.03.2022

Սույն թվականի մարտի 7-ի լույս 8-ի գիշերը Հայաստանի Հանրապետությունից Արցախ մտնող գազատար խողովակաշարի վնասման հետևանքով Արցախի Հանրապետությունում դադարեցվել է գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է Արցախի Անվտանգության խորհուրդը։ Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ «Արցախգազ» ՓԲԸ մասնագետների կողմից վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար ադրբեջանական կողմի հետ տարվում են բանակցություններ, որոնց ներգրավված են Արցախում տեղակայված […]

̰
Ողջ գիշեր Ադրբեջանի ԶՈւ-ն պարբերաբար խախտել է հրադադարը․ ՊԲ

10:20 10.03.2022

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարտի 9֊ին օրվա ընթացքում, այնուհետև ողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ինչպես նաև ականանետերի կիրառմամբ, պարբերաբար խախտել է հրադադարը։ Մասնավորապես՝ մարտի 9-ին, ժամը 14։00֊14։30 ի սահմաններում ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի հարակից տարածքի ուղղությամբ արձակվել է 60 մմ տրամաչափի ականանետի 2 հատ ական, իսկ ժամը […]

̰
Ադրբեջանական կողմն ակտիվ կրակ է վարում Արցախի մի շարք համայնքների ուղղությամբ. Արցախի դատախազություն

19:03 09.03.2022

Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում՝ ականանետների կիրառմամբ, ակտիվ կրակ են վարում Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ և Նախիջևանիկ, Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա համայնքների վարչական տարածքների, ճանապարհների ուղղությամբ՝ կասեցնելով բոլոր տեսակի գյուղատնտեսական աշխատանքները, խոչընդոտներ հարուցելով բնակիչների ազատ տեղաշարժին: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, իրավապահ մարմինները հնարավորինս ձեռնարկում են բոլոր միջոցները ադրբեջանական կողմի […]

̰
Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում նոր թաղամաս է կառուցվում

18:06 09.03.2022

Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի վարչական տարածքում մեկնարկել են նոր բնակավայրի կառուցման շինարարական աշխատանքները։ Նշված համայնքում առանձնատների կառուցման ծրագիրը ևս միտված է պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացիների բնակարանային ապահովման խնդրի լուծմանը, տեղեկացնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից: «Թաղամասը բաղկացած կլինի թվով 64 առանձնատներից՝ 🔹 2 սենյականոց – 14 բնակելի տուն 🔹 3 սենյականոց – 30 բնակելի տուն 🔹 […]

̰
Արցախի ԱԻՊԾ-ն ամփոփել է անցած տարվա արդյունքները

17:55 09.03.2022

Այսօր՝ մարտի 9-ին, տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության կոլեգիայի նիստ՝ նվիրված 2021 թվականի ԱԻ պետական ծառայության գործունեության արդյունքների ամփոփմանը: Կոլեգիայի նիստի մեկնարկին հայտարարվել է լռության րոպե, ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում անմահացած փրկարարների ու հերոսների: 2021 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության մասին հաշվետու զեկույցը ներկայացրել է ԱԻ պետական ծառայության տնօրեն, […]

̰
ԵԽ նոր բանաձևի նախագիծը կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունը

17:20 09.03.2022

Եվրախորհրդարանում շրջանառության մեջ է դրվել բանաձևի նախագիծ, որը դատապարտում է Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին բանաձևում, մասնավորապես, նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի 2-րդ պատերազմի ընթացքում ադրբեջանական ուժերի կողմից հարձակման են ենթարկվել բազմաթիվ կրոնական վայրեր, ինչպիսիք […]

̰
Արցախում ադրբեջանական կողմը  խախտել է հրադադարը․ արձակվել է 4 հատ ական

16:30 09.03.2022

Մարտի 9-ին` ժամը 14։00-14։30 սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը` նորից կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։ Արձակվել է 4 հատ ական։ Այս մասին տեղեկացրին ԱՀ Պն մամուլի ծառայությունից։ Հայկական կողմից տուժածներ չկան։

̰
Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը ոչ մի կապ չունի իրականության հետ․ ԱՀ ՊԲ

13:16 09.03.2022

Մարտի 9-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, թե իբր Արցախի ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակել են ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչից հետո իրենք պատասխան կրակ են բացել։ Այս հայտարարությունը ոչ մի կապ չունի իրականության հետ. Արցախի ՊԲ-ն ոչ միայն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, այլև, ինչպես արդեն նշել ենք ավելի վաղ, մարտի 7-ին […]

̰
Փետրվարի 21-ից մինչև մարտի 4-ը հայտնաբերվել է 35 հատ տարբեր տեսակի արկ ու զինամթերք

12:43 09.03.2022

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ 2022թ. փետրվարի 21-ից մինչև մարտի 4-ը ներառյալ «Հումանիտար Ականազերծման Կենտրոն» հիմնադրամի աշխատակիցները Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանի տարածքներում հայտնաբերել են 35 հատ տարբեր տեսակի արկ ու զինամթերք և ոչնչացրել են 15 հատ տարբեր տրամաչափի զինամթերք, մաքրել 52 810 մ2 տարածք: Կատարված աշխատանքների արդյունքում 2020թ. սեպտեմբերի 27-ից […]

̰
Ամեն ինչ արվում է Արցախում գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ. Դավիթ Բաբայան

12:13 09.03.2022

Ադրբեջանը չի փոխել իր մոտեցումները, չի վերանայել իր ծրագրերը և պարբերաբար դիմում և դիմելու է տարբեր սադրանքների: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Արցախի հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդի սանդրանքներին, ինչպես նաև այն հանգամանքին, որ Ադրբեջանը խոչընդոտում է ադրբեջանական դիրքի մոտ վնասված մայրուղային գազատարի վերանորոգման […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 10 դեպք

11:19 09.03.2022

Մարտի 9-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 10 դեպք, կատարվել է 78 թեստավորում։ Ստացիոնար բուժվում է ստանում 30 քաղաքացի։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9947 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3042 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 39 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից […]

̰
Խրամորթի հատվածում հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը

09:31 09.03.2022

Մարտի 8֊ին` ժամը 23։00֊ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը` 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական արձակելով գյուղի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան, հայտնում է ԱՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ Հրադադարի խախտման դեպքի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ներկայումս օպերատիվ֊մարտավարական իրադրությունը հանգիստ է։  

̰ ̰
Մինչ այս պահը դեռ վերականգնված չէ Հայաստանից Արցախ գազի մատակարարումը. ՀՀ ՄԻՊ

20:35 08.03.2022

«Արցախի գործընկերոջս՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ կապի մեջ լինելով տեղեկացված եմ, որ մինչ այս պահը դեռ վերականգնված չէ Հայաստանից Արցախ գազի մատակարարումը։ Ադրբեջանական կողմն ուղղակի դիտավորությամբ թույլ չի տալիս մասնագետներին և իրավասուներին հասանելիություն ունենալ ենթադրյալ վթարի վայրին՝ գազամատակարման խափանումը վերացնելու համար, և այս հանցավոր դիտավորությունը շարունակվում է այնպիսի եղանակային պայմաններում, երբ ջեռուցումն […]

̰
ՀՀ-ից Արցախ գազամատակարարման խափանման պատճառները ստուգվում են. Արցախի ԱԱԾ

20:20 08.03.2022

Շուշիի շրջանի հատվածում ՀՀ-ից Արցախ գազամատակարարման խափանման պատճառները ստուգվում են Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից: «Սույն թվականի մարտի 8-ի գիշերը, ժամը 01:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետությունից Արցախ մատակարարվող գազի խողովակաշարում Շուշիի շրջանի հատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով խափանվել է ամբողջ Արցախի գազամատակարարումը: Ադրբեջանական կողմը խոչընդոտներ է հարուցում «Արցախգազ» ՓԲ ընկերության մասնագետների կողմից վթարի վայրում վթարավերականգնողական […]

̰
Ադրբեջանական կողմը խոչընդոտում է գազատարի վերանորոգման աշխատանքներ սկսելուն

17:55 08.03.2022

Ադրբեջանական կողմը խոչընդոտում է գազատարի վերանորոգման աշխատանքներ սկսելուն, տեղեկացնում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: «Այս գիշեր վնասվել է ՀՀ-ից Արցախ եկող գազատարը: Դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական դիրքի մոտ: Այս պահին ադրբեջանական կողմը խոչընդոտում է վերանորոգման աշխատանքներ սկսելուն։ Ռուսական խաղաղապահ առաքելության միջնորդությամբ բանակցություններ են ընթանում վաղը աշխատանքները սկսելու համար: Հետագա ընթացքի մասին պարբերաբար […]

̰
Ստեփանակերտում շարունակվում են ճանապարհաշինական աշխատանքները

16:36 08.03.2022

Ստեփանակերտի Նաբերեժնայա և Լազարև հասցեներում շարունակվում են ճանապարհաշինական աշխատանքները, տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից: «Ներկայումս իրականացվում են հողային աշխատանքներ, ինչպես նաև, անհրաժեշտ հատվածներում, ճանապարհների երկայնքով կատարվում են հենապատերի կառուցման և դեկորատիվ ձևավորման աշխատանքներ։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Ճանշին» ՓԲԸ-ն»։

̰
Հանուն մեր մայրերի, կանանց, քույրերի ու դուստրերի ժպիտների, մենք պարտավոր ենք անշեղորեն կատարել մեր ծառայողական պարտականությունը. Արցախի ՆԳ նախարար

16:07 08.03.2022

Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը գարնան և գեղեցկության տոնի՝ Մարտի 8-ի առթիվ շնորհավորել է ՆԳ նախարարության համակարգի կին ծառայողներին (աշխատողներին) և մաղթել գարնանային լույս, ջերմություն ու ժպիտներ: Ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանի ուղեկցությամբ, նախարարը ծաղիկներ ու նվերներ է փոխանցել գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին: Կարեն Սարգսյանը բարձր է գնահատել կանանց ներկայությունը ծառայության բոլոր ստորաբաժանումներում և առօրյա պարտականությունների […]

̰
Ռուսական խաղաղապահ առաքելության միջնորդությամբ բանակցություններ են ընթանում գազատարի վթարի վերացման հնարավորություն ստանալու համար

15:46 08.03.2022

Այս գիշեր վնասվել է ՀՀ-ից Արցախ եկող գազատարը: Դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական դիրքի մոտ: ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ ռուսական խաղաղապահ առաքելության միջնորդությամբ բանակցություններ են ընթանում գազատարի վթարի վերացման հնարավորություն ստանալու համար: «Հետագա ընթացքի մասին պարբերաբար կտեղեկացնենք»,- նշված է հաղորդագրության մեջ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Արցախգազ» ՓԲԸ-ի իրազեկմամբ՝ գիշերը՝ […]

̰
Դուք եք մեր հասարակության հիմնասյունը, ամուր ընտանիքների հիմքը և մեր երաշխավորված ապագայի գրավականը. Արթուր Թովմասյանի շնորհավորանքը կանանց

11:18 08.03.2022

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը կանանց միամսյա տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել. «Սիրելի´ մայրեր, քույրեր, դուստրեր,կանայք Գարնանային միամսյա տոները պատեհ առիթ են արտահայտելու այն խորը ակնածանքի, սիրո և երախտագիտության զգացումը, որ տածում ենք ձեր հանդեպ: Հայ կինը դարեր շարունակ եղել է հայկական օջախի և հայ ազգի հենարանը, որով էլ պայմանավորված է մեր ազգի հարատևությունը: […]

̰
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հրադադարի ռեժիմի սեփական խախտումները կոծկելու փորձ է․ ՊԲ

11:16 08.03.2022

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները մարտի 7֊ին` ժամը 18։45֊ի սահմաններում, գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության հյուսիս֊արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը, Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հերթական կեղծիքն է և հրադադարի ռեժիմի սեփական խախտումները կոծկելու փորձը։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

̰
Արցախում գազամատակարարումը խափանվել է

10:46 08.03.2022

Մայրուղային բարձր ճնշման գազատարի վնասման պատճառով Արցախի Հանրապետության տարածքում խափանվել է գազամատակարարումը։ Այս մասին տեղեկացնում են «Արցախգազ» ՓԲԸ-ից։ «Հարգելի գազասպառող բաժանորդներ «Արցախգազ» ՓԲԸ իրազեկում է, որ գիշերը ժամը 01:00-ի սահմաններում Շուշի- Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով վնասվել է մայրուղային բարձր ճնշման գազատարը։ Ընկերության աշխատակիցների կողմից արդեն սկսված է վերականգնողական աշխատանքները՝ արագ […]

̰
Ադրբեջանը ցանկանում է էթնիկ զտման ենթարկել Արցախի խաղաղ բնակչությանը և խաթարել նրա բնականոն կյանքը․ ՄԻՊ

23:25 07.03.2022

Վերջին օրերին Ադրբեջանի ռազմատեղեկատվական աղբյուրները կեղծ լուրեր են տարածում հայ-ադրբեջանական շփման տարբեր հատվածներում հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու մասին։ Այդ կերպ Ադրբեջանը ցանկանում է արդարացնել խաղաղ բնակչությանն ուղղված հանցավոր ոտնձգությունները և, միաժամանակ, հող նախապատրաստել հաջորդող արարքների ու սադրանքների համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Մարտի 6-ին Ադրբեջանական կողմը տարբեր […]

̰
Ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետով թիրախավորել է Խրամորթ գյուղին հարակից գերեզմանոցը

19:44 07.03.2022

Ս.թ. մարտի 7-ին ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետով թիրախավորել է Խրամորթ գյուղին հարակից գերեզմանոցը` արձակելով 2 ական։ Հաղորդում է  Արցախի Պաշտպանության բանակը։ Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան։ Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

̰
Արցախից 14 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել Ուկրաինա

18:55 07.03.2022

Արցախի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ՝ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով Ուկրաինայի Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակիչներին 14 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել՝ տեղական արտադրության առաջին անհրաժեշտության ապրանքների տեսքով: Հայտնում է  Արցախի Տեղեկատվական շտաբը։

̰
Ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի ուղղությամբ

18:38 07.03.2022

Մարտի 7-ին ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի գերեզմանատան ուղղությամբ: Հաղորդում է Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ Միջադեպի արդյունքում հայկական կողմից տուժածներ չկան: Հրադադարի խախտման դեպքի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կհաղորդվեն ավելի ուշ:

̰
BACK_TO_TOP