12:26 06.01.2022
Հունվարի 5-ին կատարվել է 60 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 53 վարակակիր: Բժիշկները 13 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 30-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արձանագրվել է 1 մահվան դեպք։ 2021 թվականի […]
11:15 05.01.2022
Հունվարի 4-ին կատարվել է 103 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 48 վարակակիր: Բժիշկները 13 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 25-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]
22:42 04.01.2022
ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հունվարի 1-ից 4-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է ընդհանուր 265 զանգ, որից 97-ը ճանաչողական բնույթի: Նոր տարվա առաջին չորս օրվա ընթացքում գրանցվել է հրդեհի 4 դեպք, որից 3-ը աղբանոցներում, 1-ը՝ չոր խոտածածկ տարածքում: Հրշեջ փրկարարներն արձագանքել են բոլոր կանչերին, մարել կրակը: Նշված ժամանակահատվածում կենցաղային բնույթի 5 կանչ […]
21:30 04.01.2022
Հունվարի 1-ից 4-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում իրավախախտումների ու պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 8 հաղորդում: Այսպես, նախորդ տարիների համեմատ 2022 թվականի առաջին 4 օրը բավականին հանգիստ է եղել: Ստացված հաղորդումներից 2-ը՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ է: Մարմնական թեթև վնասվածք է ստացել մեկ քաղաքացի: Նրա առողջական վիճակը բավարար է: […]
21:15 04.01.2022
Արցախի Հանրապետության տարածքում փակ և դժվարանցանելի ճանապարհներ չկան: Ներպետական ճանապարհները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Տեղ-տեղ առկա է մերկասառույց՝ ՀՀ հետ կապող միջպետական մայրուղու Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր հատվածում և Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
20:35 04.01.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունվարի 4-ին, առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հետ միասին, այցելել է «Արևիկ» մանկական բուժմիավորում: Արտակ Բեգլարյանը շփվել է բուժանձնակազմի, բուժզննում անցնող երեխաների և նրանց ծնողների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով ու շնորհավորել Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Բուժմիավորման պատասխանատուները պետական նախարարին են ներկայացրել տոնական օրերի դիմելության և կանչերի […]
15:27 04.01.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 4-ին տարեսկզբի առաջին աշխատանքային խորհրդակցությունն անցկացրել է ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։ Բարձր գնահատելով ամանորյա տոներին ուժային կառույցների արդյունավետ ու համագործակցված աշխատանքը՝ երկրի ղեկավարը նշել է, որ, ի թիվս Հանրապետությունում առկա խնդիրների, առաջնային են մնում անվտանգային հարցերը։ Քննարկվել է լայն օրակարգ՝ […]
21:27 03.01.2022
Հունվարի 6-ին Հայ առաքելական սուրբ եկեղեցին տոնում է Սուրբ Ծնունդը։ Ինչպեսս տեղեկացնում են Ստեփանակերտի քաղքապետարանից, «Երազանք» զարգացման հիմնադրամը՝ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի մասնակցությամբ և Ստեփանակերտի քաղաքապետարանի աջակցությամբ, Արցախցիների համար կազմակերպում է Սուրբ Ծննդյան միջոցառում՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի բակում: Ինչպես եւ անցյալ տարի, այս տարի նույնպես կլինի Սուրբ Ծննդյան տաղավար եւ կհնչի […]
16:55 03.01.2022
Վերջին օրերի ընթացքում իրականացվող մշտադիտարկման արդյունքների համաձայն, Արցախի Հանրապետությունում դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում թե ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության առումով, թե շտապ օգնության կանչերում, տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից: «Օրական կանչերի թիվը կազմում է 50-60 կանչ։ Համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները փաստում են, որ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ շնչառական վարակներով պացիետների 80%-ը, մինչև 18 տարեկան երեխաներ […]
16:40 03.01.2022
Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստման խթանիչ դեղաչափը: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Այսօր ևս մեկ անգամ պատվաստվեցի Քովիդ-19-ի դեմ, այս անգամ՝ բուստերային, քանի որ ամիսներ առաջ կրկնակի պատվաստում եմ անցել: Հորդորում եմ բոլոր չպատվաստված անձանց չտատանվել ու կայացնել այդ կարևոր որոշումը, կարևոր և՛ սեփական, և՛ ձեր […]
13:43 03.01.2022
Հունվարի 2-ին կատարվել է 20 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 51 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 26-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արձանագրվել է 4 մահ։ 2021 թվականի ընթացքում […]
21:00 01.01.2022
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի արցախյան տիրույթում շարունակում են հայկական օգտահաշիվներով կեղծ լուրեր տարածել և փորձել վախի մթնոլորտ ստեղծել։ Այս մասին հայտնում է ԱՀ ԱԱԾ-ն։ «ԱՀ ԱԱԾ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկում հնարավոր զարգացումները կանխարգելելու […]
21:44 31.12.2021
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, թանկագի՛ն քույրեր ու եղբայրներ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում: Ավանդույթի համաձայն՝ ամեն տարի այս օրը շնորհավորանքի ու բարեմաղթանքի ջերմ խոսքեր ենք հղում միմյանց, մեր հարազատներին ու բարեկամներին, ընկերներին ու մերձավորներին, մեր հայրենիքին ու ժողովրդին: Մաղթում ենք, որ անցնող տարին իր հետ […]
19:28 31.12.2021
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը. «Հարգելի՛ հայրենակիցներ Անցնող 2021 թվականն ոչ պակաս դժվարին ու փորձություններով լի տարի էր, որի հաղթահարումը հնարավոր էր միայն ամուր կամքի և հաստատուն վճռականության դրսևորման շնորհիվ։ Հետպատերազմյան հետևանքների վերացման այս բարդ փուլում արցախցին ևս մեկ անգամ ապացուցեց, որ ամուր կապված է […]
17:35 31.12.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պաշտպանության նախարար Կամո Վարդանյանի ուղեկցությամբ, դեկտեմբերի 31-ին այցելել է առաջնագիծ և Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների առթիվ շնորհավորել Պաշտպանության բանակի դիրքապահ զինծառայողներին: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ գալիք տարում շարունակվելու են ինտենսիվ աշխատանքները ծառայության պայմանների բարելավման, բանակի վերակառուցման և բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Նախագահի խոսքով՝ 2022թ.-ին իշխանություններն անելու են հնարավորն Արցախի […]
17:25 31.12.2021
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը. «Սիրելի՜ հայրենակիցներ, Ահա և հրաժեշտ ենք տալիս դժվարին 2021 թվականին: Անցնող տարին հագեցած էր տարաբնույթ իրադարձություններով, փորձություններով, վերականգնման և վեր հառնման կարևոր հանգրվաններով: Տարին, իսկապես, մեր կամքի ուժի դրսևորման և մաքառման պատմական ժամանակաշրջան էր: Ավերիչ պատերազմից հետո Հայրենիքի վտանգված ճակատագրով մտահոգ […]
16:45 31.12.2021
ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին համակարգը աշխատելու է ուժեղացված ռեժիմով: ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հրամանով նախարարության ենթակա բոլոր բժշկական հաստատությունների ղեկավարներին հանաձնարարվել է ուժեղացնել հսկողությունը հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող հիվանդների նկատմամբ։ «Հանրապետական բժշկական կենտրոն», «Մարտունու շրջանային բուժմիավորում», «Ասկերանի շրջանային բուժմիավորում», «Ռ.Բազիյանի անվան Մարտակերտի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ-ի […]
15:25 31.12.2021
ԱՀ ոստիկանության պետ գնդապետ Արտյոմ Հարությունյանի տարեմուտի շնորհավորական ուղերձը. «Ոստիկանության հարգարժան ծառայողներ, սիրելի հայրենակիցներ Ավարտվեց ևս մեկ տարի, որն Արցախի տարեգրության մեջ կմնա որպես դժվարությունների ու արտաքին մարտահրավերների դեմ պայքարի տարի: Արցախի շուրջ ստեղծված ներկա իրավիճակից մենք դուրս եկանք պատվով և ավելի պատրաստ՝ դիմակայելու նոր մարտահրավերներին: Սա, թերևս յուրաքանչյուրիս ջանքերի շնորհիվ էր, ինչի կապակցությամբ իմ […]
14:00 31.12.2021
Դեկտեմբերի 31-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը կառավարության անդամների ու ԱԺ պատգամավորների հետ այցելել է մի շարք զորամասեր և առաջնագծի որոշ հատվածներ։ Նախարարը շնորհավորել է զինծառայողներին գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ և մաղթել անվտանգ ծառայություն։ Նա նաև ընդգծել է, որ հայրենիքի անդորրը պահպանողների ամուր կամքը, վճռականությունը և իրենց պարտականությունների կատարման […]
12:49 31.12.2021
ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի Ամանորյա և Սուրբծննդյան տոների շնորհավորական ուղերձը. «Հարգելի հայրենակիցներ Ավարտին է մոտենում 2021 թվականը, պատերազմից հետո առաջին տարին, որը լի էր բազմաթիվ փորձություններով ու մարտահրավերներով: Նոր տարին դիմավորելու հնարավորությունը մեզ ընձեռվել է հազարավոր կյանքերի շնորհիվ: Մեր երախտագիտությունը հայտնենք բոլոր նրանց, ովքեր կանգնեցին հայրենիքի պաշտպանության դիրքերում, ովքեր նվիրվեցին անմնացորդ, որ ապրի ու […]
11:54 31.12.2021
ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կամո Վարդանյանի տարեմուտի ուղերձը․ «Պաշտպանության բանակի սիրելի զինծառայողներ, հարգելի հայրենակիցներ Ավարտին է մոտենում հերթական բանակային տարին, որը հարուստ էր փորձություններով ու մարտահրավերներով, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական բուռն զարգացումներով: Սակայն այսօր կարող ենք փաստել, որ Պաշտպանության բանակի և ռուսական խաղաղապահ զորակազմի համատեղ ջանքերի շնորհիվ Արցախում պահպանվում է հարաբերական կայունություն, ինչը հնարավորություն […]
11:49 31.12.2021
Դեկտեմբերի 30-ին կատարվել է 195 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 62 վարակակիր: Բժիշկները 12 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 29-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]
11:35 31.12.2021
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հանդես է եկել Ամոնորի շնորհավորական ուղերձով․ «Նախորդ տարիների ամանորյա անհոգ բարեմաղթանքներն այսօր, գուցե, արդիական չեն, մեր հստակ անելիքների ֆոնին զուտ երազանքներն ու իղձերն ուղղակի շռայլություն են։ Գործել է պետք՝ համակարգված, փոխլրացնող քայլերով, նպատակաուղղված… Իսկ Ամանորի նախաշեմին ուղղակի կցանկանայի գնահատել և երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ում վարքը համարում եմ օրինակելի։ […]
09:30 31.12.2021
«ԱՀ Ճանապարհային ոստիկանության պետ, փոխգնդապետ Մավրիկ Նասիբյանը դիմել է քաղաքացիներին․ Հարգելի վարորդներ, հետիոտներ և ուղևորներ ԱՀ ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը շնորհավորում է Ձեզ՝ Ամանորի և Սուրբծննդյան տոների կապակցությամբ: Ոստիկանության պետ, գնդապետ Արտյոմ Հարությունյանի հրամանով, բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով, ոստիկանության բոլոր ստորաբաժանումները տոնական օրերին հանրապետության տարածքում իրականացնում են ուժեղացված ծառայություն: Ճանապարհային ոստիկանության տեսուչներն ապահովում են անխափան […]
09:25 31.12.2021
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ․ Սիրելի´ հայրենակիցներ Ավարտին է մոտենում հետպատերազմյան՝ ցավով ու տառապանքով ողողված, բայց միևնույն ժամանակ պետականաշինության վերակերտման առաջին տարին: Անցնող տարին եղել է պատերազմական արհավիրքները փոքրիշատե շտկելու և Արցախին պատուհասած բարոյահոգեբանական աննկարագրելի ցնցումները մեղմացնելու ժամանակաշրջան։ Տարեմուտի նախաշեմին ընդունված է հետադարձ հայացքով արժևորել […]
08:12 31.12.2021
Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի կտրուկ աճ․ պանդեմիայի ողջ ընթացքում առաջին անգամ վարակակիրների թիվը գերազանցել է 100 հազարը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության վիճակագրությանը։ Մեկ օրում ի հայտ է բերվել կորոնավիրուսով վարակման 126 888 դեպք։ Նախօրեին աճը կազմել էր 98 հազար։ Այսպիսով՝ Իտալիայում հակառեկորդը թարմանում է 6-րդ […]
18:14 30.12.2021
Մասնավորապես, 7-րդ կետում ասվում է՝ ուղիղ մեջբերում.«Ներքին տեղահանվածներն ու փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հսկողության և կառավարման ներքո։
16:10 30.12.2021
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կոչ է անում հանրապետության բնակչությանը՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար ԱՀ յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես նաև ԱՀ-ում տեղահանված և ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող յուրաքանչյուր անձ պարտավոր է գրանցվել առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի մոտ, որին ինքը կընտրի կամավոր: Յուրաքանչյուր քաղաքացի անկախ հաշվառման վայրից, կարող է դիմել իր […]
14:13 30.12.2021
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ներով տարածվող լուրերը. «Ադրբեջանական ԶԼՄ-ներով տարածվող լուրերը, համաձայն որոնց, իբր ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից դեկտեմբերի 29-ին կրակ է արձակվել ադրբեջանական «Բակսել» ընկերության աշխատակիցների ուղղությամբ, և որի արդյունքում իբր վիրավորում է ստացել մեկ ադրբեջանցի, բացարձակ սուտ է և հանդիսանում է հերթական ապատեղեկատվությունը»,- գրված է հայտարարության մեջ: