TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+22.09 oC

ԱՐՑԱԽ

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 28 նոր դեպք է գրանցվել

11:56 30.12.2021

Դեկտեմբերի 29-ին կատարվել է 332 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 28 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 68 վարակակիր: Բժիշկները 13 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 32-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]

̰
Արցախում մինչ օրս ոչնչացվել է 859029 հատ տարբեր տեսակի արկ ու զինամթերք

10:27 30.12.2021

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ 2021թ. դեկտեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 25-ը ներառյալ «Հումանիտար Ականազերծման Կենտրոն» հիմնադրամի կողմից Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանի տարածքներում հայտնաբերվել և ոչնչացվել է 173 հատ տարբեր տեսակի արկ ու զինամթերք, 215 հատ խոշոր տրամաչափի զինամթերք, մաքրվել՝ 92 400 մ2 տարածք: Կատարված աշխատանքների արդյունքում 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ […]

̰
Արցախի ժողովուրդն ու իշխանությունները երբևէ չեն ընդունելու Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ. ԱՀ նախագահ

20:58 29.12.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 29-ին ընդունել է Հադրութի Մ. Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցի, Շուշիի Դ. Ղազարյանի անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված և Խ. Աբովյանի անվան դպրոցների աշխատանքային կոլեկտիվներին։ Երկրի ղեկավարն ի դեմս ներկաների շնորհակալություն է հայտնել Արցախի բռնազավթված տարածքների համայնքների դպրոցների բոլոր ուսուցիչներին և ստեղծագործական հաստատությունների աշխատակիցներին, որոնք այս դժվար ժամանակաշրջանում և ստեղծված բարդ […]

̰
«Հնագիտական մասունքներ Շուշիից». նոր ցուցադրություն «Էրեբունի» թանգարանում

19:39 29.12.2021

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվել է «Հնագիտական մասունքներ Շուշիից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը: Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Ներկայացվել են Շուշիի գորգերի թանգարանի եզակի հնագիտական առարկաներ՝ հիմնականում խեցեղեն և մետաղե իրեր, սափորներ, կճուճներ, զարդ-հմայիլ, դաշույններ, դրամներ: Դրանք բոլորը գտնվել են Արցախի տարածքից և թվագրվում են մ.թ.ա 20-6-րդ դարերով: 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ հաջողվել է տարհանել թանգարանի կարևոր […]

̰
Արտակ Բեգլարյանը առողջապահության համակարգի պատասխանատուների տարեվերջյան նիստին անդրադարձել է Արցախում լրիվ անվճար բուժօգնության ծրագրի ներդրմանը

18:58 29.12.2021

Արտակ Բեգլարյանը մասնակցել է առողջապահության համակարգի պատասխանատուների տարեվերջյան նիստին։ Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հետ միասին, դեկտեմբերի 29-ին մասնակցել է առողջապահության համակարգի արդյունքների ամփոփմանը նվիրված տարեվերջյան նիստին, որին մասնակցում էին ոլորտում գործող բոլոր պետական բուժհիմնարկների ղեկավարները: Պետական նախարարը և առողջապահության նախարարը լսել են Ստեփանակերտի և շրջանային բուժհիմնարկների, առանձնացված ստորաբաժանումների, նախարարության […]

̰
Հադրութի և Շուշիի դպրոցներն ու մանկապարտեզները Ստեփանակերտում ունենալու են նոր մասնաշենքեր. Արայիկ Հարությունյան

18:08 29.12.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 29-ին ընդունել է Հադրութի Մ. Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցի, Շուշիի Դ. Ղազարյանի անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված և Խ. Աբովյանի անվան դպրոցների աշխատանքային կոլեկտիվներին։ Երկրի ղեկավարն ի դեմս ներկաների շնորհակալություն է հայտնել Արցախի բռնազավթված տարածքների համայնքների դպրոցների բոլոր ուսուցիչներին և ստեղծագործական հաստատությունների աշխատակիցներին, որոնք այս դժվար ժամանակաշրջանում և ստեղծված բարդ […]

̰
Ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ ԱՀ քաղաքացին փոխանցվել է հայկական կողմին. ԱՀ ԱԱԾ

17:50 29.12.2021

Ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցվել 29.12.2021-ի առավոտյան մոլորվելու հետևանքով ադրբեջանցիների մոտ հայտնված՝ Արցախի Հանրապետության քաղաքացի Արմեն Աբրիկի Վերդյանը, տեղեկացնում են Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից: «ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում ԱՀ քաղաքացու կողմից ադրբեջանական կողմն անցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»։

̰
Արմեն Վերդյանը գտնվում է ռուս խաղաղապահների մոտ. Արցախի ՄԻՊ

17:15 29.12.2021

Այսօր առավոտյան Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչ 1971թ. ծնված Արմեն Վերդյանը, մոլորվելու հետևանքով, հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի։ «Արցախի անվտանգության մարմինների և ռուս խաղաղապահների կողմից վարված բանակցությունների արդյունքում քաղաքացիական անձն այս պահին վերադարձվել է, գտնվում է ռուս խաղաղապահների մոտ, շուտով կփոխանցվի հայկական կողմին»,- տեղեկացնում […]

̰
Արցախցիներին բնակարանների և բնակելի տների վարձավճարի փոխհատուցման ծրագիրը շարունակվում է

17:08 29.12.2021

Պետության կողմից բնակարանների և բնակելի տների վարձավճարի փոխհատուցման ծրագիրը շարունակվում է, տեղեկացնում են Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: «Վարձակալության պայմանագրերի դիմաց նոյեմբեր ամսվա վճարումները կատարված են: Փոխանցմանն առնչվող խնդիրների դեպքում կարող եք կապվել նախարարության հաշվապահական հաշվառման բաժին: Հեռախոսահամար՝ (047) 979104»։

̰
Արցախցին մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում

14:05 29.12.2021

Այսօր՝ առավոտյան ժամը 07։30-ի սահմաններում, ԱՀ Ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի 1971թ. ծնված բնակիչ Արմեն Աբրիկի Վերդյանի անհայտ կորելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին առավոտյան Ասկերանի շրջանի Նախիջևանիկ և Ուղտասար համայնքների հատվածում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող […]

̰
Փալոնը խոստանում է ապահովել Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հանցագործությունների ճշգրիտ փաստագրումը

12:45 29.12.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` վերջերս ստորագրած ազգային պաշտպանությանն առնչվող ակտը ներառում է կարևոր դրույթներ, որոնք ուղղված են Ադրբեջանին և Թուրքիային պատասխանատվության ենթարկելուն՝ Արցախում իրենց կատարած ռազմական հանցագործությունների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը: «Ակտը, որը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է […]

̰
ԱՀ կառավարությունը սկսել է ՀՀ-ում երթևեկության խախտումների համար քաղաքացիների տույժ-տուգանքների մարման և փոխհատուցման գործընթացը

12:30 29.12.2021

ԱՀ կառավարությունը սկսել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 31-ը ՀՀ տարածքում ճանապարհային երթևեկության խախտումների համար վարչական պատասխանատվության ենթարկված ԱՀ քաղաքացիների տույժ-տուգանքների մարման և փոխհատուցման գործընթացը: ԱՀ ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ ծրագրի առաջին փուլով՝ Արցախբանկ ՓԲԸ -ից, փոխհատուցում կտրամադրվի առաջին 954 դիմումատուին, այնուհետև գործընթացը կշարունակվի 2022 թվականի հունվարից: Ծանուցումները կստանաք նաև SMS հաղորդագրությամբ, […]

̰
ԱԻՊԾ-ն հորդորում է խստագույնս պահպանել անվտանգության կանոնները՝ հատկապես երեխաներին զերծ պահել պայթուցիկների օգտագործումից

10:17 29.12.2021

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը հորդորում է․ «Անցանկալի արտակարգ պատահարներից ու դեպքերից խուսափելու, ինչպես նաև վերլուծելով վերջին շրջանում հանրապետությունում արձանագրված հրդեհները՝ ԱԻ պետական ծառայությունը ԱՀ քաղաքացիներին հորդորում է խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ հատկապես երեխաներին զերծ պահել զանազան ճայթռուկների, պայթուցիկ սարքերի և պետարդների օգտագործումից, ինչի հետևանքով, ցավոք սրտի, յուրաքանչյուր տարի արձանագրվում են դժբախտ դեպքեր՝ երեխաների […]

̰
Կայացել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու տարեվերջյան նիստը

17:40 28.12.2021

Այսօր կայացել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու տարեվերջյան նիստը: Քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է բոլորին գալիք Ամանորի ու Սուրբ Ծնունդի կապակցությամբ: Նա հույս է հայտնել, որ 2022-ը կլինի ձեռքբերումների ու խաղաղության տարի: Հաջորդիվ օրակարգում ներառված հարցերի քննարկումն էր: Քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսաբյուջետային բաժնի պետ Մարատ Համբարձումյանը ավագանու հաստատմանն է ներկայացրել Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2022-ի […]

̰
ՄԱԿ-ում որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է գերիների մասին ԱՀ ՄԻՊ-ի զեկույցը

14:24 28.12.2021

Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է «Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց՝ կեղծ մեղադրանքների վրա հիմնված հետապնդումների և դատավարությունների վերաբերյալ» Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը։ Այս մասին հայտնում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Զեկույցը հասանելի է հետևյալ հղումով։

̰
Հայրենի հողում տուն կառուցելու կառավարության ծրագիրը միայն ընդլայնվելու է․ Արայիկ Հարությունյան

12:36 28.12.2021

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Հարգելի ՛ հայրենակիցներ Տարին ավարտում ենք առաջին մեծ բնակարանամուտով: «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով՝ զոհված հարազատ ունեցող, տեղահանված և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող առաջին ընտանիքները մայրաքաղաքի նորակառույց թաղամասում ստացել են կահավորված բնակարաններ՝ այսպիսով տալով մեծ ծրագրի պաշտոնական մեկնարկը: Առաջիկա օրերին և գալիք տարիներին այսօրինակ արարողությունները […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք է գրանցվել

11:20 28.12.2021

Դեկտեմբերի 27-ին կատարվել է 121 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 63 վարակակիր: Բժիշկները 13 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 31-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]

̰
Արցախի ԱԺ նախագահն ուղերձ է հղել ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի կազմավորման 30-ամյակի առիթով

10:03 28.12.2021

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի կազմավորման 30-ամյակի առիթով․ «30 տարի առաջ այս օրը՝ 1991թ. դեկտեմբերի 28-ին կայացած ընտրությունների արդյունքում կազմավորվել է նորաստեղծ հանրապետության օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը, որը 1992 թվականի հունվարի 6-ի անդրանիկ նիստում ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակագիրը՝ ելնելով ժողովրդի ինքնորոշման անկապտելի իրավունքից, […]

̰
Պետությանը պատճառված մոտ 6 մլն դրամի չափով գույքային վնասը վերականգնվել է․ ԱՀ դատախազություն

09:51 28.12.2021

ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա նախաքննական մարմինը հաստատված է համարել, որ ԱՀ առողջապահության նախկին նախարարը, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, դժգոհ լինելով ԱՀ առողջապահության նախարարության կողմից հիմնադրված «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի գործունեությունից և ունենալով նրան աշխատանքից ազատելու անձնական նպատակ ու […]

̰
Արտակ Բեգլարյանը մասնակցել է զոհված զինծառայողների տեղահանված 20 ընտանիքի բնակարանամուտի արարողությանը

20:28 27.12.2021

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 27-ին ներկա է գտնվել զոհված զինծառայողների տեղահանված 20 ընտանիքի Ստեփանակերտում բնակարանների տրամադրման արարողությանը, որոնք կառուցվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Բնակարանային հարցերի կոմիտեի անցկացրած վիճակահանությամբ զոհված զինծառայողների տեղահանված 20 ընտանիք մայրաքաղաքի նորակառույց թաղամասում ստացել են սեփական բնակարանների բանալիները: Արտակ Բեգլարյանը ընտանիքների հետ միասին այցելել է […]

̰
Արցախի նախագահն ընդունել է Արցախի ռուսական համայնքի ներկայացուցիչներին

19:59 27.12.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 27-ին ընդունել է Արցախի ռուսական համայնքի ներկայացուցիչներին՝ համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի գլխավորությամբ: Տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։ Քննարկվել են համայնքային կյանքին, ինչպես նաև կրթական և մշակութային ոլորտներում իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր։ Երկրի ղեկավարը հետաքրքրվել է համայնքի խնդիրներով և կարիքներով, լսել դրանց հոգալու վերաբերյալ առաջարկություններն ու կարծիքները՝ վստահեցնելով ներկաներին, որ […]

̰
Արցախում շաբաթվա ընթացքում վնասազերծվել է հրթիռակասետային 7 ռումբ, գնդիկաբեկորային 9 ավիառումբ և 1 արկ

13:38 27.12.2021

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը: 2021 թվականի դեկտեմբերի 20-26-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 647 զանգ: Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 10 ելք: Արձանագրված հրդեհները ժամանակին մարվել են, բնակչությանը ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն: Ոչ ոք չի տուժել: Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած համարվող […]

̰
Իվանյան համայնքում կառուցվող նոր թաղամասում շարունակվում են թեթև կոնստրուկցիաներով արագ հավաքովի թվով 9 բնակելի տների կառուցման աշխատանքները

13:23 27.12.2021

ՀՀ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի տարածքում կառուցվող նոր թաղամասում շարունակվում են թեթև կոնստրուկցիաներով արագ հավաքովի թվով 9 բնակելի տների կառուցման աշխատանքները։ Առանձնատները կլինեն 2, 3 և 4 սենյականոց՝ յուրաքանչյուրն երեքական։ Ներկա պահին առանձնատներից մեկն արդեն կանգուն է, կատարվում են ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ։ Ընդհանուր թվով 9 առանձնատները պատրաստ կլինեն մինչև հաջորդ տարվա փետրվարի վերջ։ […]

̰
Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է տարածել

13:16 27.12.2021

Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը սպառնացող վտանգների և մարտահրավերների մասին, որը ներկայացնում ենք ստորև․ «Ղարաբաղյան հիմնախնդրի տարեգրության ողջ ընթացքում պարբերաբար շրջանառվում են հիմնախնդրի էությունը խեղաթյուրող և նենգափոխող հայտարարություններ, որոնք բարդացնում ու խճճում են հակամարտության համապարփակ և վերջնական կարգավորման գործընթացը։ Անթույլատրելի ենք համարում տարբեր քաղաքական ուժերի և գործիչների կողմից Արցախի […]

̰
ՀԱՊԿ-ը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող անկայունությամբ․ Ստանիսլավ Զաս

12:50 27.12.2021

Նրա խոսքով` կազմակերպությունն ուշադիր հետևում է Հարավային Կովկասում իրավիճակի զարգացմանը և մշտական կապի մեջ է հայկական կողմի հետ։

̰
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

23:50 25.12.2021

Դեկտեմբերի 25-ին ԱՀ խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն։ Խորհրդակցությանը ԱԺ նախագահը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2021 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ Ազգային ժողովի հայտարարություն ընդունելու […]

̰
Ռուս խաղաղապահները Արցախի երեխաներին ամանորյա նվերներ են փոխանցել

17:23 25.12.2021

ՌԴ ՊՆ հայտնում է, որ ռուս խաղաղապահները բարեգործների հետ համատեղ ամանորյա նվերներ են հանձնել Արցախի Մարտակերտի շրջանի 800 երեխաների։ Ռուս խաղաղապահները տոնական օրերին կանցկացնեն 70 հումանիտար ակցիա և ամանորյա նվերներ կհանձնեն  Արցախի շուրջ 8000 երեխայի։ Ավելի վաղ ՌԴ ԶՈՒ ռազմական ինքնաթիռները Մոսկվայից Երևան էին տեղափոխել հումանիտար բեռ՝ նախատեսված Արցախի երեխաների համար։ 20 տոննա կշռող հումանիտար […]

̰
Արցախի դատախազությունը ադրբեջանցի զինծառայողի կողմից Ճարտար համայնքի բնակչի սպանության դեպքի ադրբեջանական կեղծ վարկածը հերքող ապացույցներ է ներկայացրել

16:12 25.12.2021

Արցախի դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Սույն թվականի դեկտեմբերի 3-ին Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար համայնքի վարչական տարածքում սպանվել էր նույն համայնքի բնակիչ Սեյրան Սարգսյանը: Դեպքի կապակցությամբ ադրբեջանական կողմը ներկայացրել էր կեղծ վարկած այն մասին, որ Արցախի Հանրապետության քաղաքացի Սեյրան Սարգսյանը հարձակվել էր ադրբեջանական դիրքի վրա, որի ընթացքում իբր […]

̰
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Ստեփանակերտի իր գործընկերոջ հետ

14:54 25.12.2021

Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը երդմնակալության արարողությունից հետո հանդիպել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ: Կարևորելով երկու մայրաքաղաքների միջև ձևավորված ջերմ և բարեկամական հարաբերությունները՝ Հրաչյա Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ փոխադարձ կապերը կամրապնդվեն նոր ծրագրերով: Շնորհավորելով Երևանի գործընկերոջը՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը հաջողություններ է մաղթել Երևանի քաղաքապետի պատասխանատու աշխատանքում:

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք է գրանցվել

12:16 25.12.2021

Դեկտեմբերի 24-ին կատարվել է 184 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 83 վարակակիր: Բժիշկները 15 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 31-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]

̰
BACK_TO_TOP