Արցախի պետնախարարը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստման խթանիչ դեղաչափ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+17.09 oC

Արցախի պետնախարարը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստման խթանիչ դեղաչափ

16:40 03.01.2022

Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստման խթանիչ դեղաչափը: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում.

«Այսօր ևս մեկ անգամ պատվաստվեցի Քովիդ-19-ի դեմ, այս անգամ՝ բուստերային, քանի որ ամիսներ առաջ կրկնակի պատվաստում եմ անցել:
Հորդորում եմ բոլոր չպատվաստված անձանց չտատանվել ու կայացնել այդ կարևոր որոշումը, կարևոր և՛ սեփական, և՛ ձեր հարազատների առողջության ու կյանքի համար: Քանի դեռ կորոնավիրուսի հաջորդ ալիքը վրա չի հասել, հարկ է ժամանակին պատվաստվել ու կտրուկ նվազեցնել ծանր հիվանդանալու ու այլոց վարակելու հավանականությունը:

Որքան էլ կորոնավիրուսի դեպքերը նվազել են, միևնույն է՝ արձանագրվում են մահվան դեպքեր, և ամեն մեկը մի ընտանիքի լույս է: Օրինակ, օրեր առաջ, 38 օր շարունակ ծայրահեղ ծանր վիճակում գտնվելուց հետո, մահացավ 40 տարեկան մի կին (երկու երեխաների մայր), ով կողմնակի էական հիվանդություններ չուներ: Եվ հաջորդը կարող է լինել մեզնից յուրաքանչյուրը կամ մեր հարազատը, և դա կանխելու միակ ուղին պատվաստվելն է՝ առանց հավատալու առասպելներին ու բամբասանքներին: Ի դեպ, իմ խիստ հորդորով՝ պատվաստվել են նաև իմ ընտանիքի անդամները՝ կինս ու եղբայրներս, ընդ որում՝ կինս կերակրող մայր է:

Նշեմ, որ շուրջ երկու շաբաթ առաջ երբ ծննդատան մի խումբ բուժաշխատողներ կոլեկտիվ դիմում գրեցին Հանրապետության նախագահին թեստավորման պահանջի ու պատվաստման մասին, դրանից անմիջապես հետո պատվաստման դեպքերը նշանակալիորեն նվազեցին: Երբ այցելեցինք ծննդատուն ու հանդիպեցինք դիմումատուներին, պարզվեց, որ նրանցից շատերը պատվաստված են և միտում չունեին պատվաստման գործընթացին վնասելու, այլ հիմնականում պարբերական թեստավորման պահանջի դեմ էին ձայն բարձրացնում: Ավելին, հիմնական մասն ընդունեց, որ պատվաստումն անհրաժեշտություն է այս իրավիճակում: Ամեն դեպքում, իրենք իրենց վնասը տվեցին պատվաստման գործընթացին, և, միգուցե, հենց այդ դիմումի պատճառով լրացուցիչ մահեր կունենանք այն մարդկանց շրջանում, ովքեր պատրաստվում էին պատվաստվել, սակայն չգնացին այդ քայլին որոշ անզգույշ բուժաշխատողների դիմումի մասին լսելուց հետո:

Ուստի, սիրելի՛ բուժաշխատողներ և, ընդհանրապես, մարդիկ, եթե նույնիսկ դուք հավատում եք պատվաստման մասին առասպելներին, սակայն համաճարակաբան ու ոլորտի գիտնական չեք, ապա խնդրում եմ պատվաստման դեմ հակաքարոզ անելուց առաջ գոնե մի պահ մտածել, թե ինչ պատասխանատվություն եք ստանձնում մարդկային հնարավոր կյանքերի ու տառապանքի համար…
Առողջություն, պատասխանատվություն ու ողջախոհություն բոլորիս»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիան վաղը կսկսի «Թրամփի երթուղու» իր հատվածի շինարարությունը․ Անկարայում կարծում են, որ «Զանգեզուրի միջանցքը» կգործի 2028 թվականին

23:12 21.08.2025

Թուրքիան վաղը կսկսի «Թրամփի երթուղու» իր հատվածի շինարարությունը․ Անկարայում կարծում են, որ «Զանգեզուրի միջանցքը» կգործի 2028 թվականին

Թուրքիայում մեկնարկում է երկաթգծի այն հատվածի շինարարությունը, որը պետք է միանա Սյունիքով անցնող ճանապարհին՝ Թրամփի երթուղին ապահովելու նպատակով: Երկաթգիծը հասցվելու է մինչև Նախիջևանի ինքնավարության սահման: Ե՞րբ է սկսվելու շինարարությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ այդ ճանապարհի՝ Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթգծի հիմքի գցման պաշտոնական արարողությունը տեղի կունենա վաղը՝ Իգդիրում: Նախարարն […] ...

Շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքում

23:00 21.08.2025

Շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքում

Գիտե՞իք, որ շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը (կակաո վելլա) կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքում։ Այս մասին տեղեկացրել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Ի՞նչ օգուտներ ունի սա․ Բնական պարարտանյութ է՝ հարուստ կալիումով, մագնեզիումով, երկաթով և այլ օգտակար միկրոէլեմենտներով, Պահպանում է հողի խոնավությունը և պաշտպանում բույսերը գերտաքացումից, Կանխում է մոլախոտերի աճը՝ կրճատելով […] ...

Տալլինի տեխնոլոգիական համալսարանը հայտարարում է ընդունելություն «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով ծրագրի շրջանակում

22:57 21.08.2025

Տալլինի տեխնոլոգիական համալսարանը հայտարարում է ընդունելություն «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով ծրագրի շրջանակում

Տալլինի տեխնոլոգիական համալսարանը (TalTech) 2025-2026 ուսումնական տարվա առաջին կիսամյակում կիրականացնի «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով միջազգային ծրագիրը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Ծրագիրը նախատեսված է բակալավրիատի և/կամ մագիստրատուրայի ուսանողների համար՝ տրամադրելով համապարփակ գիտելիք էլեկտրոնային կառավարման և թվայնացման վերաբերյալ: Ծրագիրը ֆինանսավորվում է Էստոնիայի միջազգային զարգացման համագործակցության կենտրոնի (ESTDEV) կողմից, որը նախատեսում է 15 կրթաթոշակ Հայաստանի, Վրաստանի, […] ...

Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ տեսողական աղմուկից. Ավինյան

22:54 21.08.2025

Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ տեսողական աղմուկից. Ավինյան

Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ տեսողական աղմուկից՝ ձևավորելով ավելի մաքուր, գեղեցիկ և հարմարավետ քաղաքային միջավայր երևանցիների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «2023-2025թ. մինչև օգոստոսի 20-ը ապամոնտաժել ենք շուրջ 24.000 ինքնակամ տեղադրված արտաքին գովազդ: Տեսնո՞ւմ եք արդեն փոփոխությունը քաղաքում»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են փոխգործակցությունը մի շարք ոլորտներում

22:47 21.08.2025

Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են փոխգործակցությունը մի շարք ոլորտներում

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի փոխնախարար Յանիս Լովերդոսի հետ։ Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Հունաստան փոխգործակցությունը մի շարք ոլորտներում, առավել ամրապնդելու անհրաժեշտությունը։ Հատուկ անդրադարձ է եղել հայկական և հունական համայնքային կառույցների համագործակցությանը։ Հույն պաշտոնյան նշել է, որ թե Հունաստանում և թե […] ...

ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո

22:42 21.08.2025

ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո

Օգոստոսի 21-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են կուսակցությունից։ Քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո եւ կուսակցության անելիքները՝ 2026 թվականի հունիսին կայանալիք հերթական խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP