ՀԱՊԿ-ը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող անկայունությամբ․ Ստանիսլավ Զաս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+23.09 oC

ՀԱՊԿ-ը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող անկայունությամբ․ Ստանիսլավ Զաս

12:50 27.12.2021

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին շարունակվող անկայունությամբ։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը «Դաշնակիցներ։ ՀԱՊԿ» պարբերականին տված հարցազրույցում` խոսելով անցնող տարում կառույցի պատասխանատվության ոլորտում առկա ռիսկերի և սպառնալիքների մասին, փոխանցում է Eadaily պարբերականը։

«Հասկանալի պատճառներով մեզ առաջին հերթին անհանգստացնում են ՀԱՊԿ անդամ երկրների սահմաններին աճող ճգնաժամային երևույթները։ Իհարկե, դա Աֆղանստանի տարածքից բխող մարտահրավերների և սպառնալիքների ողջ սպեկտրի պահպանումն է, շարունակվող անկայունությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, ՀԱՊԿ-ի անդամ պետություններ Ռուսաստանի և Բելառուսի վրա ճնշում գործադրելու ԱՄՆ-ի և եվրոպական երկրների փորձերի ակտիվացումը, իրավիճակն Ուկրաինայի հարավ-արեւելքում»,- ասել է Զասը։

Նրա խոսքով` կազմակերպությունն ուշադիր հետևում է Հարավային Կովկասում իրավիճակի զարգացմանը և մշտական կապի մեջ է հայկական կողմի հետ։ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ օրեր առաջ աշխատանքային այցով գտնվում էր Երևանում, որտեղ Հայաստանի ղեկավարության հետ հանգամանորեն քննարկել է ստեղծված իրավիճակը։

«Ես բարձր եմ գնահատում Ռուսաստանի Դաշնության ջանքերը, որը շատ կարևոր խաղաղապահ առաքելություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում և, կողմերի համաձայնությամբ, փաստացի միջնորդի դեր է ստանձնել անցյալ տարի բռնկված արյունալի պատերազմի հետևանքների կարգավորման գործում։ Ռուսաստանի այս ջանքերը հնարավորություն են տվել դադարեցնել ռազմական գործողությունները, հսկայական թվով կյանքեր փրկել, կարճ ժամանակում վերականգնել ռազմական գործողություններից տուժած տարածքները, այնտեղի բնակիչներին ապահովել սննդով, հագուստով և դեղորայքով»,- ասել է Ստանիսլավ Զասը։

Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ն աջակցում է նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարության մեջ ընդգրկված Հայաստանի և Ադրբեջանի մտադրություններին՝ երկու պետությունների միջև պետական սահմանի սահմանազատման և հետագա սահմանագծման հարցով հանձնաժողովի ստեղծման առնչությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

BACK_TO_TOP