12:04 18.12.2021
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի զինծառայողները Լաչինի դիտորդական անցակետերով մեկ օրում ապահովել են ավելի քան 400 ավտոմեքենայի անվտանգ երթևեկությունը Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Իվան Պադալկան հայտնել է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի դիտակետերում հետեւում են հրադադարի ռեժիմի պահպանմանը: «Յուրաքանչյուր մեքենա ենթակա է զննման, իսկ […]
23:21 17.12.2021
ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 13-ին ԱՀ ոստիկանություն էր դիմել Մարտունու շրջանի բնակչուհի Ս. Հ.-ն (ծնված 1974թ., վերջինս հաշվառված է նաև ԱՆ հոգեթմրաբանական դիսպանսերում), զոհված որդու անվամբ 7.550.000 ՀՀ դրամ օգնությունը՝ Իսակովի փողոցի թիվ 15 հասցեում տեղակայված «Արցախբանկ» ՓԲԸ մասնաճյուղից ոմն Ռ.Հ.-ի օգնությամբ ստանալու և վերջինիս կողմից հափշտակելու մասին: ԱՀ ոստիկանության ծառայողների կողմից […]
23:11 17.12.2021
ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ 2020թ. դեկտեմբերի 28-ին հաղորդվել էր Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Ս. Ա.-ին (ծնված 1968թ.) պատկանող մթերային խանութից 2020թ. հոկտեմբերի 1-ից մինչև 6-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձանց (անձի) կողմից տարբեր տեսակի ապրանքներ գողանալու մասին։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը 2020թ. հոկտեմբերի սկզբներին կատարել է Ստեփանակերտ քաղաքի 58-ամյա բնակիչ […]
21:50 17.12.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 17-ին առանձին հանդիպումներ է ունեցել ԱՀ Ազգային ժողովի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն», «Միասնական Հայրենիք» և «Ազատ Հայրենիք – ՔՄԴ» խմբակցությունների ներկայացուցիչների հետ՝ իր կողմից դեկտեմբերի 10-ին հայտարարված՝ պետության առջև ծառացած հիմնախնդիրների լուծման գործում քաղաքական համագործակցության առաջարկի շրջանակներում: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հանդիպումների ընթացքում քննարկվել են պետության արտաքին ու […]
20:25 17.12.2021
ԱՀ Ասկերանի շրջանում շարունակվում են պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչներին բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում իրականացվող մեծածավալ շինարարական աշխատանքները։ Տեղեկացնում է Արցախի քաղաքաշինության նախարարությունը։ Հովսեփավան համայնքի վարչական տարածքում այս պահին միանգամից 2 վայրում նոր թաղամասերի կառուցման շինարարական աշխատանքներ են կատարվում։ Թաղամասերից մեկը կունենա թվով 77 առանձատուն, որոնցից 22-ը երեք, իսկ 55-ը՝ չորս սենյականոց։ Այս պահին իրականացվում են […]
18:35 17.12.2021
2021թ. դեկտեմբերի 17-ին Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Իգոր Գրիգորյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Արցախի Հանրապետություն ժամանած ՀՀ քննչական կոմիտեի պատվիրակությանը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արգիշտի Քյարամյանի գլխավորությամբ: ԱՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումների պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահը կարևորել է գործընկեր կառույցների միջև փոխգործակցությունը […]
13:40 17.12.2021
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 05:47-ին, ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում՝ ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 14 հասցեում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է բնակարան: Հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու նպատակով ժամը 05:48-ին դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ : Բնակչության օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր է մեկնել նաև […]
12:20 17.12.2021
ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են․ «Հարգելի’ հայրենակիցներ, Բջջային կապի խափանումները պայմանավորված են թշնամու կողմից հաճախականությունների խլացմամբ։ Քայլեր ենք ձեռնարկում բանակցային եղանակով հարցին լուծում տալու կապակցությամբ։ Հորդորում ենք զերծ մնալ անհարկի շահարկումներից»։
17:29 16.12.2021
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում ավարտին են մոտենում թեթև կոնստրուկցիաներով արագ հավաքովի հերթական 2 բնակելի տների կառուցման աշխատանքները, տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից: Առանձնատներից մեկը 3 սենյականոց է, իսկ մյուսը՝ 4։ Այժմ իրականացվում են ներքին ու արտաքին հարդարման և տարածքի բարեկարգման աշխատանքներ։ Ըստ նախագծի՝ դրանք թեթև կոնստրուկցիաներով արագ հավաքովի առանձնատներ են, որոնց կառուցման աշխատանքներն […]
14:38 16.12.2021
Արցախի ՔԿ ՀԿԳ քննության վարչությունում վարույթ է ընդունվել 2021 թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, Արցախի Մարտունու շրջանի Աշան համայնքի 2000 թ. ծնված բնակչի հնարավոր մոլորվելու և Արցախի օկուպացված ու փաստացի Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ կողմից վերահսկվող տարածքում ադրբեջանական զինծառայողների կողմից մինչև ս.թ. նոյեմբերի 26-ը գերության մեջ գտնվելու, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ անձանց կողմից ազգային […]
12:05 16.12.2021
Դեկտեմբերի 15-ին կատարվել է 332 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 25 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 93 վարակակիր: Բժիշկները 16 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 52-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]
23:07 15.12.2021
Ֆրանսիայի Սենատում Արցախի վերաբերյալ իրազեկման միջազգային խումբ է ստեղծվել (groupe d’information international)։ «Այս գաղափարի շուրջ Սենատի մեծամասնության ղեկավար Բրունո Ռըտայոյի հետ զրուցել էի նոյեմբերին՝ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ։ Սենատորին շնորհակալություն էի հայտնել Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ Սենատի բանաձևը նախաձեռնելու համար և առաջարկել Սենատում Արցախի վերաբերյալ պաշտոնական խումբ ստեղծել։ Ժամեր առաջ Բ․Ռըտայոն թվիթերի գրառմամբ տեղեկացրեց, որ […]
17:46 15.12.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 15-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ: Իր խոսքում երկրի ղեկավարն ընդգծել է, որ ընթացիկ տարվա ճգնաժամային խնդիրները հիմնականում հաղթահարված են, սակայն թե՛ ներքին և թե՛ արտաքին մարտահրավերներին դիմագրավելուն ուղղված անելիքները շատ են: Նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել լիազոր մարմինների ղեկավարներին առկա անվտանգային հիմնախնդիրների լուծման նպատակով:
14:43 15.12.2021
Արցախի Թաղավարդ գյուղի բնակիչները զրկված են հարազատների շիրիմներին այցելելու հնարավորությունից։ Այս մասին ահազանգում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Թաղավարդ համայնքի բնակիչների կողմից անցած մեկ տարվա ընթացքում անընդհատ բարձրաձայնվել է համայնքի գերեզմանատան հասանելիության հարցը, որը 2020 թվականի պատերազմի հետևանքով անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։ Գերեզմանատունը գտնվում է համայնքի օկուպացված հատվածում, որը ընդամենը մի քանի կիլոմետր է […]
14:08 15.12.2021
ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը գրել է, որ հաշվի առնելով առաջիկա մեռելոցը և ժողովրդի մոտ ընդունված սովորույթը՝ ԱՀ կառավարությունն անվճար ավտոբուսներ է ապահովելու զոհվածների հարազատների համար, որպեսզի հունվարի 7-ին և/կամ 2-ին կարողանան Արցախից այցելեն Եռաբլուր ու վերադառնան: «Ուստի, բոլոր ցանկացողները պետք է մինչև դեկտեմբերի 29-ը զանգահարեն ԱՀ նախագահի աշխատակազմի թեժ գծին (119, 047119119)՝ նախօրոք գրանցվելու […]
14:04 15.12.2021
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 01:05-ին, ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մելիքավան թաղամասում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով թաղամասի հարակից տարածքում գտնվող հանգստի գոտում այրվում է շինություն: Բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հրդեհը մեկուսացնելու նպատակով կանչի վայր է մեկնել հրշեջ մեքենան՝ մեկ մարտական հաշվարկով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:27-ին, մարվել` 01:57-ին: […]
11:31 15.12.2021
Դեկտեմբերի 14-ին կատարվել է 592 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 38 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 93 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 56-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]
08:31 15.12.2021
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պայմանավորվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխադարձ վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի աջակցման հարցում։ Այս մասին հայտնել է Ելիսեյան պալատը երկու պետությունների առաջնորդների զրույցի արդյունքներով, փոխանցում է TASS-ը։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության հարցի հետ կապված՝ ֆրանսիական պետության ղեկավարը նախագահ Պուտինի հետ քննարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի […]
22:18 14.12.2021
Լաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի որևէ տեսակի վերահսկողության տակ, և այդ հարցը որևէ առնչություն չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հետ: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ ի պատասխան Իլհամ Ալիևի հայտարարության: «Լաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի որևէ տեսակի վերահսկողության տակ, և այդ հարցը որևէ […]
21:30 14.12.2021
չԱրցախի Հանրապետության գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդման հիման վրա 30.09.2021թ. դատախազությունում հարուցված քրեական գործով ԱՀ ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության ու առողջապահության նախարարության միջև ցուցաբերված սերտ համագործակցությամբ և ԱՀ քննչական կոմիտեում ստեղծված քննչական խմբի կողմից ձեռնարկված քննչական ու դատավարական գործողությունների արդյունքներով հավաքագրված ապացույցները քրեական հետապնդման մարմնին թույլ են տվել եզրահանգելու, որ ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» […]
16:33 14.12.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Արցախի ֆուտբոլային լիգայի անդամ ակումբների ներկայացուցիչներին: Քննարկվել են ակումբների ֆինանսական խնդիրներին և հանրապետության շրջանների ֆուտբոլային մարզադաշտերի սպասարկմանը վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը հավաստիացրել է, որ բարձրացված բոլոր խնդիրներին կտրվեն պատշաճ լուծումներ, իսկ գալիք տարվա ընթացքում մարզաձևի զարգացմանն ուղղված պետական աջակցության մեծ ծրագրեր են նախատեսվում:
16:00 14.12.2021
ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ 2022 թվականի հունվարի 1-ին նախատեսվող կենսաթոշակների չափերի վերահաշվարկմամբ (բարձրացմամբ) պայմանավորված՝ 2021 թվականի դեկտեմբեր ամսվա կենսաթոշակների կանխիկ վճարումները կիրականացվեն մինչև դեկտեմբերի 20-ը: Կանխիկ եղանակով կենսաթոշակների վճարման գործընթացն արդեն սկսված է:
11:11 14.12.2021
Դեկտեմբերի 13-ին կատարվել է 313 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 35 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 104 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 68-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]
22:57 13.12.2021
Արցախի Հանրապետության ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 13-ին հրավիրել է նիստ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արցախի ԱԺ-ն տեղեկացնում է, որ օրակարգում «Ոստիկանության զորքերի մասին», ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն էր: Այն […]
17:41 13.12.2021
Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը տեղեկացնում է. «Հարգելի՛ հայրենակիցներ Տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման համաձայն, դեկտեմբերի 10-ի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա կապակցությամբ սոցիալական որոշ խմբերի անձանց հատկացվող միանվագ դրամական օգնության տրամադրումը սկսված է: Օգնությունը տրամադրվում է հետևյալ անձանց. ✅Հաշմանդամ զինծառայողներին ✅Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին […]
16:00 13.12.2021
Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 15։00-ին, տեղի կունենա ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի և սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը։ Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։ Օրակարգում «Արցախի Հանրապետության 2022թ․ պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի լրացուցիչ քննարկման հարցն է։ Հիմնական զեկուցող՝ ԱՀ առողջապահության նախարար Մ․ Հայրիյան Հարակից […]
13:00 13.12.2021
Արցախի ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների քվեարկության արդյունքները․ 2021թ. դեկտեմբերի 10-ի Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մարտունի և Գիշի համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները տարածքային ընտրական հանձնաժողովից ստացված տվյալների համաձայն հետևյալն են. Մարտունու շրջանի Մարտունի համայնքի ղեկավար է ընտրվել՝ Ազնավուր Վարուժանի Սաղյանը 1195 կողմ ձայնով (գրանցված էր 1 թեկնածու), Գիշի համայնքի ղեկավար է ընտրվել՝ Սերոբ […]
23:55 12.12.2021
Դեկտեմբերի 11-ին ժամը 13։05-ին, ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի ավտոճանապարհի 12-րդ կմ-ին, Քռասնի համայնքի վարչական տարածքում, ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս` դաշտային հատվածում մեքենա է այրվում։ Հրդեհը մեկուսացնելու և օգնություն ցուցաբերելու նպատակով անմիջապես կանչի վայր են մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ, ճանապարհային ոդտիկանության […]
12:15 12.12.2021
Դեկտեմբերի 11-ին կատարվել է 305 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 33 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 107 վարակակիր: Բժիշկները 15 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 61-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]
22:26 11.12.2021
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ԱԻ պետական ծառայությանն է փոխանցել ևս մեկ աճյուն։ Այս մասին տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։ Ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների (մասունք) որոնողական աշխատանքներն այսօր իրականացվել են Արցախի արևելյան թևում`Մարտունու շրջանի ուղղությամբ: ՊԲ ստորաբաժանման կողմից Մարտունու շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի […]