TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+28.09 oC

ԱՐՑԱԽ

Շաբաթվա ընթացքում Արցախում վնասազերծվել է հրթիռակասետային 1 ռումբ, գնդիկաբեկորային 2 ավիառումբ, նռնականետի 10 նռնակ և 26 արկ

14:06 06.12.2021

2021 թվականի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 772 զանգ: Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 3 ելք: Դժբախտ ելքով դեպք է արձանագրվել դեկտեմբերի 2-ին: Այրվել է Ստեփանակերտ քաղաքի 59-ամյա բնակչին պատկանող բնակելի մեկհարկանի տունը՝ մասնակի, որտեղ հայտնաբերվել է վերջինիս դին: Բարեբախտաբար արձանագրված մյուս երկու հրդեհներից […]

̰
Խաղաղապահները սկսել են ականազերծել Մարտակերտի շրջանի գյուղատնտեսական հողատարածքները

12:21 06.12.2021

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները սկսել են Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի տարածքում մաքրման և ականազերծման աշխատանքները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը: Ամեն օր Մարտակերտի շրջանում սահմանազատման գծի մոտակայքում ՌԴ խաղաղապահներն աշխատանքներ են իրականացնում չպայթած զինամթերքի, արկերի, փամփուշտների և ականների որոնման ուղղությամբ: Հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողները կատարում են բնակավայրերի […]

̰
Արցախում ժամկետային զինծառայող է մահացել

00:29 06.12.2021

Դեկտեմբերի 5-ի՝ ժամը 21:20-ի սահմաններում, ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող 2002 թ. ծնված Գոռ Էդուարդի Մարտիրոսյանը : Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊԲ-ից։ Դեպքի մանրամանսերը պարզելու համար կատարվում է քննություն: ԱՀ Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք է գրանցվել

15:10 05.12.2021

Դեկտեմբերի 4-ին կատարվել է 326 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 95 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 45-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]

̰
Ինչպես է Արցախում կազմակերպվելու ուսումնական գործընթացը

23:31 04.12.2021

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, Արցախի Հանրապետության ուսումնական հաստատություններում հակահամաճարակային պայմանների խստիվ պահպանմամբ, ս.թ. դեկտեմբերի 6-ից ուսումնական գործընթացը կազմակերպվելու է հետևյալ կերպ. Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա՝ հնգօրյա ռեժիմով։ 25 հոգուց ավել խմբերի առկայության դեպքում ձևավորվելու է 2 խումբ, և դասագործընթացները կազմակերպվելու են հերթափոխով։ Այն աշակերտները, ովքեր […]

̰
Հայկական կողմին փոխանցված Սմբատի Սարգսյանի դիակի զննության ժամանակ հայտնաբերվել են գնդակային մահացու վնասվածքներ

21:37 04.12.2021

ԱՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 1956թ. ծնված Սեյրան Սմբատի Սարգսյանի դիակը փոխանցվել է հայկական կողմին: Դիակի արտաքին զննության ժամանակ հայտնաբերվել է գնդակային մահացու վնասվածքներ: Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ադրբեջանցի զինվորականները մուտք են գործել Մարտունու շրջանի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել անասնապահությամբ զբաղվող 65-ամյա Սեյրան Սարգսյանին, այնուհետև […]

̰
Հայտնաբերվել է ևս մեկ աճյուն․ ԱՀ ԱԻՊԾ

21:18 04.12.2021

Կարճատև դադարից հետո այսօր վերսկսվել են զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների (մասունք) որոնողական աշխատանքները:Այս մասին տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։ Փրկարարական մեկ ջոկատով այսօր որոնումներ են իրականացվել Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան գոտում՝ Մատաղիսի ուղղությամբ: Որոնումներն արդյունք չեն տվել: Աշխատանքներն այս հատվածում արդյունք չեն տվել: Սակայն, ՊԲ ստորաբաժանման կողմից Մարտունու շրջանում իրականացված որոնողական աշխախատանքների արդյունքում հայտնաբերվել է […]

̰
Ադրբեջանական կողմը փոխանցել է Ճարտար քաղաքի բնակիչ Սեյրան Սարգսյանի դին

21:07 04.12.2021

Ադրբեջանական կողմը ԱՀ ՆԳ նախարարությանն է փոխանցել Ճարտար քաղաքի բնակիչ Սեյրան Սարգսյանի դին: Այս մասին տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։ Երեկ կեսօրին ադրբեջանցի զինվորականների կողմից բռնության ենթարկված և դիտավորությամբ կյանքից զրկված Ճարտար քաղաքային համայնքի 65-ամյա Սեյրան Սարգսյանի դին՝ ադրբեջանական կողմն այսօր Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում փոխանցել է ԱԻ պետական ծառայությանը: Փրկարարները՝ ծառայության տնօրեն Մեխակ […]

̰
Քննարկվել են Արցախի առջև ծառացած ներկա իրողություններին և դրանց հաղթահարման եղանակներին վերաբերող հարցեր

20:14 04.12.2021

Դեկտեմբերի 3-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ընդունել է Հայաստանի Հանրապետության «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանին և կուսակցության անդամներին։ Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԳՆ-ից։պ Հանդիպման ընթացքում քննարկվել են արտաքին քաղաքական օրակարգում առկա ուղղություններին, արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, Արցախի առջև ծառացած ներկա իրողություններին և դրանց հաղթահարման եղանակներին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային […]

̰
Հայտնի է Ճարտար քաղաքի բնակչի սպանությունն իրագործած ադրբեջանցու ինքնությունը. Արցախի դատախազություն

15:35 04.12.2021

Արցախի Հանրապետության դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Սույն թվականի դեկտեմբերի 03-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինվորականներ ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար համայնքի վարչական տարածք հանդիսացող ,,Ղուրուսու,, կոչվող տեղամասից կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ բացահայտ առևանգել են նշված տեղանքում հայտնված՝ անասնապահությամբ զբաղվող նույն համայնքի բնակիչ Սեյրան […]

̰
Արցախի ԱԳ նախարարն ընդունել է ՀՀ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ներկայացուցիչներին

14:47 04.12.2021

Դեկտեմբերի 3-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ընդունել է Հայաստանի Հանրապետության «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանին և կուսակցության անդամներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են արտաքին քաղաքական օրակարգում առկա ուղղություններին, արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, Արցախի առջև ծառացած ներկա իրողություններին և դրանց հաղթահարման եղանակներին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային գործընթացներին վերաբերող թեմաներին։ Երկուստեք կարևորվել […]

̰
Կայացել է ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը

13:21 04.12.2021

Դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստը՝ Սեյրան Հայրապետյանի և Արթուր Հարությունյանի նախագահությամբ: Օրակարգում «ԱՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված ԱՀ պաշտպանության նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության ֆինանսավորման հարցերն էին:

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 54 նոր դեպք է գրանցվել

11:20 04.12.2021

Դեկտեմբերի 3-ին կատարվել է 399 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 54 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 102 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 48-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]

̰
Մարտակերտի բնակիչն իրականացրել է սպանություն՝ մարտական նռնակի պայթեցմամբ

11:07 04.12.2021

Մարտակերտ քաղաքի բնակիչ Ռ.Ն-ն 2020թ. հոկտեմբեր ամսվա սկզբներին ԱՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս համայնք տանող ավտոճանապարհին հրետակոծության ենթարկված ավտոմեքենայի հարակից տարածքից հայտնաբերելով ռազմամթերք հանդիսացող 1 հատ «РГД-5», 2 հատ «Ф-1» տեսակի մարտական նռնակներ, 2 հատ «УЗРГМ» տեսակի պայթուցիչներ և 1 հատ պայթուցիկ նյութ հանդիսացող 200 գրամանոց տրոտիլային պայթաղյուս, ապօրինի կերպով ձեռք է բերել դրանք և պահել […]

̰
Դավիթ Բաբայանը մասնակցել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովին

10:34 04.12.2021

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ԱԺ նիստերի մեծ դահլիճում մասնակցել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովին և հանդես եկել ելույթով։ Ելույթում ԱԳ նախարարն անդրադարձել է Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին, տարածաշրջանային զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։ Որպես ԱՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններ Դավիթ Բաբայանն առանձնացրել է հանրապետության միջազգային ճանաչումը, Արցախի Հանրապետության […]

̰
Արցախի բնակչության դեմ հարձակումներն ու ահաբեկման գործողությունները համակարգային բնույթ են ստանում․ ՀՀ ԱԳՆ

21:24 03.12.2021

Դեկտեմբերի 3-ին Արցախի Մարտունու շրջանի Ճարտար համայնքի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական ստորաբաժանումների կողմից գերեվարվել և դիտավորյալ կերպով սպանվել է Ճարտարի բնակիչ Սեյրան Սմբատի Սարգսյանը։ «Խստորեն դատապարտում և անթույլատրելի ենք համարում Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտմամբ իրականացված քաղաքացիական անձի սպանությունը։ Հատկանշական է, որ Արցախի հայ քաղաքացիական բնակչության դեմ հարձակումներն ու […]

̰
Նման ահաբեկչական, բարբարոսական արարքը Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյաց և ցեղասպան քաղաքականության դրսևորում է. Արցախի ԱԳՆ

19:15 03.12.2021

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Դեկտեմբերի 3-ին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտարի բնակիչ 1956 թ.-ին ծնված Սեյրան Սմբատի Սարգսյանը, զբաղվելով անասնապահությամբ, մոլորվելու արդյունքում գերեվարվել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից և սպանվել։ Նման ահաբեկչական, բարբարոսական արարքը Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյաց և ցեղասպան քաղաքականության դրսևորում է և իրականացվել է Ադրբեջանի բարձրագույն […]

̰
Ճարտարի քաղաքացու սպանությունը Ադրբեջանի հանցավոր և ահաբեկչական գործողությունների դրսևորում է. Արցախի ՄԻՊ

18:40 03.12.2021

Այսօր Ճարտար քաղաքի 65-ամյա բնակիչ Ս. Ս. մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Քաղաքացին զբաղվում էր անասնապահությամբ: Արդեն իսկ ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանցիները սպանել են Արցախի խաղաղ բնակչին, ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: «Սպանությունը Ադրբեջանի հանցավոր և ահաբեկչական գործողությունների, ինչպես նաև հայերի նկատմամբ լայնածավալ և […]

̰
Ադրբեջանի զինվորականները բռնություն են գործադրել ու սպանել Արցախի Հանրապետության քաղաքացուն. ԱՀ ԱԱԾ

18:12 03.12.2021

Ադրբեջանի զինվորականները բռնություն են գործադրել ու սպանել Արցախի Հանրապետության քաղաքացուն, հայտնում են Արցախի ազգային անվտանգության ծառայությունից: «Այսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինվորականները մուտք են գործել ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել նույն քաղաքի բնակիչ, ԱՀ քաղաքացի, անասնապահությամբ զբաղվող, 1956թ. ծնված Սեյրան Սարգսյանի նկատմամբ, որից հետո նրան տեղափոխել […]

̰
Կայացել է Արցախի ՄԻՊ-ին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի առաջին նիստը

17:56 03.12.2021

Դեկտեմբերի 3-ին՝ Հաշմանդամների միջազգային օրը, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի նախագահությամբ տեղի է ունեցել պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի անդրանիկ նիստը, որի կազմում ընդգրկված են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բնագավառում փորձ ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ: Նիստին մասնակցում էին նաև Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, Արցախի Հանրապետության աշխատանքի, […]

̰
Հրավիրվել է ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

17:45 03.12.2021

Դեկտեմբերի 3-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Քննարկվել են սոցիալական, առողջապահության ու վիճակագրության ոլորտների 2022թ բյուջեին առնչվող հարցեր: Դեկտեմբերի 3-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Քննարկվել են սոցիալական, […]

̰
Արցախում ակտիվացել է պատվաստումային գործընթացը

17:34 03.12.2021

Արցախի Հանրապետությունում ակտիվացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ կանխարգելիչ պատվաստումների գործընթացը, տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից: «COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր դեկտեմբերի 1-ի դրությամբ Արցախում կատարվել է 4993 պատվաստում, որից առաջին դեղաչափ ստացել է 3585 քաղաքացի, երկրորդ դեղաչափ` 1408 անձ (լիովին ավարտել են պատվաստման կուրսը): Արձանագրենք, որ միայն նոյեմբեր ամսվա ընթացքում կատարվել է 2827 […]

̰
Պետական նախարարը հանդիպել է հաշմանդամների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

16:07 03.12.2021

Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 3-ին՝ հաշմանդամների միջազգային օրը, մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի և աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանի հետ միասին հանդիպել է հաշմանդամների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են հաշմանդամների, նրանց շահերի և իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների խնդիրները, ինչպես նաև հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության իրականացմանն առնչվող […]

̰
Արցախի քաղաքացին մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում

15:27 03.12.2021

Այսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում ԱՀ Ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի 1956թ. ծնված բնակիչ Ս. Ս.-ի անհետ կորչելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի: Այդ մասին տեղեկացրին ԱՀ […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 51 նոր դեպք է գրանցվել

11:55 03.12.2021

Դեկտեմբերի 2-ին կատարվել է 260 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 51 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 96 վարակակիր: Բժիշկները 17 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 51-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]

̰
Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է․ Արտակ Բեգլարյանի ուղերձը

11:08 03.12.2021

Դեկտեմբերի 3-ը՝ հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը հերթական առիթն է ավելի շատ խոսելու և մտածելու մեր հասարակության մի զգալի հատվածի հիմնախնդիրների ու դրանց լուծումների մասին: Այս մասին հայտնել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։ «Մարդու իրավունքների պաշտպանի թեմատիկ իրազեկման արշավի այս տեսանյութում ես հանդես եմ գալիս որպես հաշմանդամություն ունեցող անձ՝ խոսելով իմ անձնական փորձառության ու մոտեցումների […]

̰
Նոյեմբերին Արցախում 178 ծնունդ է գրանցվել, նախորդ ամիսների համեմատ` այդ թիվը ռեկորդային է․ Արայիկ Հարությունյան

10:29 03.12.2021

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Հետպատերազմյան մեծ դժվարությունների հաղթահարման այս փուլում հերթական կարևոր իրադարձությանն եմ ցանկանում անդրադառնալ. նոյեմբեր ամսվա ընթացքում Արցախում 178 ծնունդ է գրանցվել։ Նախորդ ամիսների համեմատ` այդ թիվը ռեկորդային է և ամենամոտը մինչև պատերազմն ունեցած ցուցանիշներին։ Մեր հաջողությունների իրական գրավականը ժողովրդագրական աճն է։ Ուզում եմ հավաստիացնել, որ […]

̰
Ստեփանակերտում տուն է այրվել, հայտնաբերվել է տանտիրոջ դին․ քրգործ է հարուցվել

21:14 02.12.2021

ԱՀ ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում հարուցվել և վարույթ է ընդունվել 2021թ. դեկտեմբերի 2-ին` ժամը 07:40-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքում տեղակայված 1962թ. ծնված Գագիկ Վլադիմիրի Ավանեսյանին պատկանող առանձնատունն անհայտ հանգամանքներում այրվելու և հյուրասենյակում վերջինիս դին՝ այրված վիճակում հայտնաբերվելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործը: Դեպքի վայր է մեկնել […]

̰
Ադրբեջանը շարունակում է պահպանել իր անօրինական ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքում․ Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում

19:55 02.12.2021

Ադրբեջանի գործողությունները խախտում են նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունով նրա ստանձնած պարտավորությունները` բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու մասին։

̰
Ժոզեպ Բորելը ԼՂ հակամարտության երկու կողմերին կոչ է արել հարգել հրադադարը

19:27 02.12.2021

Եվրամիությունը սատարում է և պատրաստ է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ ուղղված խնդրի բանակցային, համապարփակ և տևական կարգավորմանը։

̰
BACK_TO_TOP