13:36 11.12.2021
Արցախի քաղաքաշինության նախարարությունից տեղեկացնում են, որ Ասկերանի շրջանում մեկնարկել են Խրամորթ համայնքը շրջկենտրոնին կապող նոր ավտոճանապարհի շինարարական աշխատանքները։ «Շինարարությունն իրականցվում է ռուսական խաղաղապահ առաքելության ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ, որոնք ապահովում են աշխատանքների անվտանգ իրականացումը։ Հետպատերազմյան շրջանում՝ ելնելով առկա իրողություններից, նոր ճանապարհի կառուցումը մեծ կարևորություն ունի, քանի որ այն ոչ միայն կիրառվելու է ռուս խաղաղապահ զորակազմի կողմից […]
13:22 11.12.2021
Դեկտեմբերի 10-ին կատարվել է 394 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 30 նոր դեպք է գրանցվել, տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 97 վարակակիր: Բժիշկները 13 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 52-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի […]
19:30 10.12.2021
Դեկտեմբերի 10-ին մեկնարկել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի և «ԱՅԱ» նախաձեռնության կողմից համատեղ կազմակերպված «Մարդու իրավունքներ և անվտանգություն» խորագրով երկօրյա դասընթացների շարքը` նվիրված Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեի և սահմանադրության, ինչպես նաև մարդու իրավունքների միջազգային օրվան։ Միջոցառմանը մասնակցում են Արցախի Հանրապետությունում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների` Արցախի պետական համալսարանի, «Մեսրոպ Մաշտոց», Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» և Շուշիի […]
18:10 10.12.2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի, աշխատանքի, սոցիալական հարցերի և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանի, ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի և ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախահայության բնակապահովման, սոցիալական աջակցության գործող ծրագրերի ընթացքին առնչվող մի շարք […]
17:32 10.12.2021
Ադրբեջանի կողմից Արցախի հետ շփման գծում դիտավորյալ պարբերաբար սանձազերծվում են միջադեպեր, որպեսզի բնակչությանը պահեն վախի մթնոլորտում, մղեն արտագաղթելուն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը նշեց, որ արցախցիներն ունեն ուժեղ դիմադրողականություն և աշխատանքներ կատարվում են սեփական անվտանգային երաշխիքները բարելավելու ուղղությամբ, այդ թվում, առաջնագծի կահավորման տեսանկյունից: «Դեռ շատ մեծ աշխատանք ունենք անելու: […]
16:45 10.12.2021
Արցախում պատերազմի հետևանքների վերացման ճանապարհին գրանցվել են հաջողություններ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը նշեց, որ Արցախի Պաշտպանության բանակի և ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ, ընդհանուր առմամբ, հնարավոր է եղել ապահովել անվտանգ միջավայր, թեպետ, պարբերաբար գրանցվում են միջադեպեր, որոնք մարդկային կյանքեր են խլում: «Այն, որ խոշորամասշտաբ ռազմական գործողություններ առկա չեն, ինքնին […]
15:11 10.12.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 10-ին ժամը 16:00-ից մինչև դեկտեմբերի 11-ը ժամը 16:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Գագարինավան թաղամասի, Վարսեր գյուղի, Կոտայքի մարզի՝ Ջրառատ գյուղի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
11:27 10.12.2021
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ուղերձ է հղել ԱՀ Անկախության հանրաքվեի 30-ամյակի, մարդու հիմնարար իրավունքների և Սահմանադրության օրվա առթիվ․ «30 տարի առաջ այս օրը՝ 1991 թ.-ի դեկտեմբերի 10-ին՝ Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը հանրաքվեով ամրագրել և իրացրել է անկախ պետություն ունենալու իր իրավունքը: Օրը պատահական չէր ընտրված․ […]
10:57 10.12.2021
Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեի, մարդու հիմնարար իրավունքների և Սահմանադրության օրվա կապակցությամբ ԱՀ ԱԺ խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ․ «1991 թ. դեկտեմբերի 10-ին, առաջնորդվելով միջազգային իրավունքի նորմերով՝ Արցախի ժողովուրդը համաժողովրդական հանրաքվեով վճռական «այո» ասաց արդեն հռչակված Լեռնային Ղարաբաղի(Արցախի) Հանրապետությանը: Արցախի ժողովրդի այդ քայլը վերարժևորեց հայի արժանապատվությունը և իր հայրենիքում ազատ ապրելու կամքն ու վճռականությունը: 30 […]
10:18 10.12.2021
«Սիրելի՜ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեի, Սահմանադրության և Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ: Ուղիղ 30 տարի առաջ Արցախի ժողովուրդը հավանություն տվեց անկախ, ինքնիշխան պետություն ստեղծելու որոշմանը: Սկսվեց պետականակերտման անհարթ, բայց պատվաբեր մեր ուղին: Իսկ 15 տարի առաջ համաձայնություն ենք տվել Հանրապետության մայր օրենքի ընդունմանը՝ մեր կամքով, մեր պատկերացումներով և հավատարիմ միջազգային իրավունքին: […]
10:16 10.12.2021
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հարգելի՛ հայրենակիցներ Ուղիղ 30 տարի առաջ՝ 1991թ. դեկտեմբերի 10-ին, ռազմական գործողությունների ու խաղաղ բնակավայրերի հրետակոծության պայմաններում մեր ժողովուրդը բարձր մակարդակով կազմակերպեց Անկախության հանրաքվեն և ուղենշեց այն ճանապարհը, որով պետք է հասնենք մեր նպատակների հանգրվանին: 2006թ.-ին ընդունված ԱՀ Սահմանադրությամբ մենք վերահաստատեցինք մեր հավատարմությունը այն արժեքներին ու գաղափարներին, […]
09:54 10.12.2021
30 տարի առաջ՝ 1991 թ․ դեկտեմբերի 10-ին, Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) կայացել է երկրի քաղաքական ապագային վերաբերող համահանրապետական հանրաքվե, որի արդյունքներով մասնակցած ընտրողների բացարձակ մեծամասնությունը (99,89 %) կողմ է քվեարկել անկախությանը։ Հանրաքվեն անց է կացվել այն ժամանակ գործող ազգային օրենսդրությանը, ժողովրդավարական ընթացակարգերին և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։ Ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները հանրապետության ամբողջ […]
18:58 09.12.2021
Զախարովան նշել է, որ ՌԴ-ն որպես միջնորդ և խաղաղարար ջանքերի համալիր միջոցառումներ ձեռնարկող երկիր, անում է ամեն ինչ՝ իրավիճակը կայունացնելու համար։
18:23 09.12.2021
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, հրավիրվել է ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը։ Օրակարգում ««Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն էր։ Նախագծի վերաբերյալ հիմնավորումը ներկայացրել է օրենքի նախագծի հեղինակ «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը։ Նախագծով առաջարկվում է Արցախի Հանրապետության ազգային փոքրամասնությունների լեզուներով հատուկ ծրագրերի և հաղորդումների […]
16:44 09.12.2021
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հաագայի դատարանի՝ օրերս ընդունած որոշման մասին. «Ողջունում ենք Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումը, որը, ի թիվս այլի, հաստատում է, որ ազգությամբ հայերի նկատմամբ ռասայական ատելությունն ու խտրականությունը հրահրվում և խթանվում են Ադրբեջանի պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից։ […]
11:15 09.12.2021
Դեկտեմբերի 8-ին կատարվել է 489 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 53 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 83 վարակակիր: Բժիշկները 16 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 48-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]
10:06 09.12.2021
ԱՀ ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության ջոկի հրամանատարի կողմից 2021թ. նոյեմբերի 02-ին, իր ջոկի թվով 11 անդամների վճարման ենթակա՝ յուրաքանչյուրի 200.000 ՀՀ դրամ աշխատավարձը ստանալու և նրանց փոխանցելու ենթադրաբար կեղծ խոստում տալու եղանակով վերջիններիս վստահությունը չարաշահելով՝ ընդհանուր 2,200.000 ՀՀ դրամ գումար ստացականով ստանալու և շահադիտական դրդումներից ելնելով այն հափշտակելու […]
17:45 08.12.2021
2021 թ․ նոյեմբերի 23-ին մոլորվելու հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Աշան համայնքի 2000թ. ծնված բնակիչ Միհրան Մուսայելյանը նոյեմբերի 26-ին ռուսական խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել էր հայկական կողմին։ Նախնական բժշկական զննության արդյունքում պարզվել էր, որ Արցախի Հանրապետության քաղաքացին բռնության է ենթարկվել ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների կողմից, ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է Արցախի Հանրապետության մարդու […]
17:39 08.12.2021
Նոյեմբերի 26-ին մոլորվելու հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ էր հայտնվել և ռուս խաղաղապահների միջնորդությամբ հայկական կողմին վերադարձվել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Աշան համայնքի բնակիչ Միհրան Մուսայելյանը: Արցախի Հանրապետության դատախազությունից տեղեկացնում են, որ Մ. Մուսայելյանի մարմնի վրա առկա վնասվածքների առաջացման մեխանիզմը, տեղակայությունը և առողջությանը պատճառված վնասի աստիճանը որոշելու նպատակով 2021թ. նոյեմբերի 27-ին նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն, որի […]
17:09 08.12.2021
Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի նոյեմբեր ամսում ԱՀ Ազգային անվտանգության ծառայության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակներում ձեռք են բերվել օպերատիվ տվյալներ այն մասին, որ «ԱՐՄԵԴ» առողջապահության միասնական տեղեկատվական համակարգում առկա են տեղեկություններ այն մասին, որ ԱՀ Մարտունի քաղաքի բնակիչ Ա. Ա.-ն 15.07.2021 թվականին կորոնավիրուսի դեմ պատվաստվել է «Սպուտնիկ-V» […]
16:44 08.12.2021
ԱՀ կառավարությունը հավանություն է տվել ««Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին և այն ուղարկել խորհրդարան՝ քննարկման: Օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվելու դեպքում 2022 թվականից Ամանորն ու Ծննդյան տոները դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ և հունվարի 6-ը նշվելու են որպես ոչ աշխատանքային օրեր: Աշխատանքային շաբաթն էլ սկսվելու է հունվարի […]
15:55 08.12.2021
Ստեփանակերտի քաղաքապետարանը տեղեկացնում է մայրաքաղաքի բնակիչներին, որ կատարվելու է 2016, 2017, 2018, 2019, 2020 և 2021 թվականներին ծնված երեխաների գրանցում՝ Ամանորյա նվերներ ստանալու համար, բացառությամբ դպրոցների նախադպրոցական խմբերում ընդգրկված և պետական մանկապարտեզ հաճախող երեխաների: Գրանցման համար անհրաժեշտ է ներկայացնել երեխայի ծննդյան վկայականի բնօրինակը և ծնողի անձնագիրը: Գրանցումը կկատարվի Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան հ. 1 դպրոցում […]
11:14 08.12.2021
Դեկտեմբերի 7-ին կատարվել է 541 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 62 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 83 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 44-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]
17:03 07.12.2021
Արցախի պետնախարարը ծաղիկներ է խոնարհել երկրաշարժի զոհերի հիշատակին: «Այսօր ծաղիկներ ենք խոնարհել 1988-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին: Սա նաև առիթ է ևս մեկ անգամ մտածելու մեր ապրած արհավիրքների ու առկա մարտահրավերների մասին: Ինչպես կարող ենք մեր մեջքն ուղղել և դեպի ապագան նայել՝ սա է օրվա հրամայականն ու մեր համընդհանուր ջանքերի նպատակակետը: Խոնարհումս բոլոր զոհերի հիշատակին. […]
15:55 07.12.2021
Դեկտեմբերի 4-7 «ԱՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը քննարկվել է Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք- ՔՄԴ», «Միասնական հայրենիք», «Հայ հեղափոխական դաշնակցություն», Արցախի «Արդարություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություններում: Նախագծի վերաբերյալ պարզաբանումներ են տվել պետնախարար Արտակ Բեգլարյանը և ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը: Դեկտեմբերի 7-ին 2022թ․ պետական բյուջեի մասին նախագիծը քննարկվելու է ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման […]
12:07 07.12.2021
Դեկտեմբերի 6-ին կատարվել է 371 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 62 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 88 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 50-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]
11:10 07.12.2021
Այսօր Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն այցելել է Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր և ԱԳՆ ողջ անձնակազմի անունից ծաղիկներ խոնարհել 1988 թ․ դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ «Հիշում ենք և խոնարհվում»,-նշված է ԱՀ ԱԳՆ հայտարարության մեջ։
10:55 07.12.2021
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Ստեփանակերտ են հասցրել ավելի քան 9 տոննա մարդասիրական բեռ Լեռնային Ղարաբաղի կարիքավոր բնակիչների և բազմազավակ ընտանիքների համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը: Նախօրեին մարդասիրական բեռը հավաքվել էր Մոսկվայում բարեգործական կազմակերպությունների կողմից և ՌԴ ՊՆ Իլ-76 ինքնաթիռով տեղափոխվել էր Երևան, որտեղից էլ ՌԴ խաղաղապահ զորակազմի շարասյան կազմում հասցվել […]
20:52 06.12.2021
2021 թվականի նոյեմբերի 22-ին մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ տեղեկություններ են ստացվել Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում բնակվող, Ռուսաստանի Դաշնության քաղաքացու նկատմամբ Արցախի Հանրապետության ոստիկանության ծառայողների կողմից բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Սահմանված կարգով բողոքը ուսումնասիրելուց հետո «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` բողոք […]
15:08 06.12.2021
Անցած շաբաթվա ընթացքում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում իրավախախտումների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 59 հաղորդում: Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ դրանցից 42-ն արդեն բացահայտվել է: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` անցած շաբաթվա ընթացքում ավելացել է մարմնական վնասվածք հասցնելու դեպքերը: Ստացված 11 հաղորդումից 10-ն արդեն բացահայտվել է: Ոստիկանության քրեական հետախուզության վարչության և շրջանային բաժինների […]