TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+28.09 oC

ԱՐՑԱԽ

ԼՂ հակամարտության համատեքստում դեռևս չլուծված խնդիրներ կան․ ԵԱՀԿ գործող նախագահ

17:44 02.12.2021

Անն լինդեն նաև համոզված է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև տարածաշրջանային համագործակցությունը շահեկան կլինի։

̰
Արցախի ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստերում շարունակվում են «ԱՀ 2022թ․ պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի քննարկումները

16:32 02.12.2021

Դեկտեմբերի 2-ին Սևակ Աղաջանյանի և Արթուր Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, տեղեկացնում են ԱՀ ԱԺ-ից: Նիստում քննարկվել է «ԱՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված իշխանության պետական, տեղական ինքնակառավարման, դատական մարմինների և դատախազության ֆինանսավորման հարցը: Համատեղ նիստն այնուհետև […]

̰
Ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել Կարմիր շուկայի ուղղությամբ տեղակայված դիրքերից

15:03 02.12.2021

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել, որոնք տևել են 10-15 րոպե։ Կիրառվել են հիմնականում հրաձգային զինատեսակներ։ Այդ մասին հայտնել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Ստացված պարզաբանումների համաձայն՝ կրակահերթերը լսվել են համայնքի բնակելի հատվածում, իսկ կիրառված զենքի գնդակներն անցել են բնակիչների այգիների […]

̰
Ստեփանակերտում տուն է այրվել․ տանտերը մահացել է

12:51 02.12.2021

Դեկտեմբերի 2-ին ժամը 07:46-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում տեղեկություն է ստացվել, Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում բռնկված հրդեհի մասին: Օգնություն ցուցաբերելու և հրդեհը մեկուսացնելու նպաակով կանչի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը: Հաղորդագրությունն անմիջապես փոխանցվել է «Արցախէներգո», «Արցախգազ» և շտապ […]

̰
Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 72 նոր դեպք, 3 մահ

12:44 02.12.2021

Դեկտեմբերի 1-ին կատարվել է 552 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 72 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 93 վարակակիր: Բժիշկները 17 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 44-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]

̰
Ռուս խաղաղապահները ԼՂ-ում վարժանքներ են անցկացրել Շուշիի շրջանի դիտակետում անվտանգությունն ապահովելու նպատակով

11:42 02.12.2021

ՌԴ ՊՆ-ն հավելում է, որ 27 դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը։

̰
Արցախի գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների սպառած էլեկտրաէներգիայի գնի փոխհատուցման աջակցությունը դադարեցվում է

19:59 01.12.2021

Արցախի գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների համար սպառած էլեկտրաէներգիայի գնի փոխհատուցման աջակցությունն այսօրվանից կդադարեցվի: Այս մասին է հայտնում Արցախի տեղեկատվական շտաբը։ Շուրջ 1 տարի գործող ծրագրից օգտվել են գազաֆիկացված բնակավայրերում 28 հազար 967 բնակիչ-բաժանորդ, իսկ չգազաֆիկացված բնակավայրերում՝ 3000 բնակիչ բաժանորդ: Նոր որոշումը կարող է նպաստել էներգախնայողությանը և թույլ կտա խուսափել հովհարային անջատումներից։ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների […]

̰
Գիշերը հնարավոր է քամու ուժգնացում. Արցախի ԱԻՊԾ

18:30 01.12.2021

Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը հանրապետության տարածքում կդիտվի փոփոխական ամպամածություն, լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով տեղումներ։ Քամին` հարավարևելյան՝ 2-5 մ/վ արագության։ Առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ։ Դեկտեմբերի 1-ի գիշերը սպասվում է 1-4, դեկտեմբերի 2-ի ցերեկը` 5-8 աստիճան տաքություն։

̰
Կասկած չկա, որ բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից․ ԱՀ ՄԻՊ

16:27 01.12.2021

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում հեռահաղորդակցության միջոցների, մասնավորապես՝ բջջային կապի ու համացանցի խլացման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ահազանգել էր դեռևս սույն տարվա օգոստոսին, գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Նույն հարցով ԱՀ իրավասու մարմինների և ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների հետ քննարկումների արդյունքում հարցը ներկայացվել է նաև Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարությանը, և վերջիններիս […]

̰
Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 63 նոր դեպք, 4 մահ

11:19 01.12.2021

Նոյեմբերի 30-ին կատարվել է 394 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 63 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 107 վարակակիր: Բժիշկները 21 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 55-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]

̰
Արցախի ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է 2022-ի պետական բյուջեի օրինագիծը

18:52 30.11.2021

Նոյեմբերի 30–ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի, ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Վլադիմիր Կասյանի և Արթուր Հարությունյանի նախագահությամբ քննարկվել է Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի օրինագիծը: Օրակարգում ընդգրկված են եղել «ԱՀ 2022 թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծում նախատեսված արդյունաբերության, քաղաքաշինության, կադաստրի և […]

̰
Արցախի ոստիկանության աշխատակցի մասնագիտական օրվա առիթով մի խումբ ծառայողներ արժանացել են պետական բարձր պարգևների

16:54 30.11.2021

Արցախի ՆԳ նախարարության ոստիկանության աշխատակցի մասնագիտական օրվան նվիրված միջոցառումների շրջանակում, այսօր համակարգի մի խումբ ծառայողներ արժանացել են պետական ու գերատեսչական բարձր պարգևների։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են արցախյան բոլոր պատերազմների ընթացքում նահատակված հերոսների հիշատակը, որին հաջորդել է ՆԳ նախարարության հոգևոր սպասավոր Տեր Ներսես քահանա Ասրյանի օրհնության ու հիշատակի խոսքը: ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն իր […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 34 նոր դեպք է գրանցվել

11:12 30.11.2021

Նոյեմբերի 29-ին կատարվել է 285 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 34 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 114 վարակակիր: Բժիշկները 19 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 57-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]

̰
Այսօր մենք նշում ենք ԱՀ ոստիկանության ծառայողի մասնագիտական օրը և ոստիկանության համակարգի կազմավորման 20-ամյակը․ ԱՀ ոստիկանապետ

10:52 30.11.2021

ԱՀ ՆԳՆ ոստիկանության պետ, գնդապետ Արտյոմ Հարությունյանի ուղերձը՝ ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ․ «Հարգելի հայրենակիցներ Այսօր մենք նշում ենք ԱՀ ոստիկանության ծառայողի մասնագիտական օրը և ոստիկանության համակարգի կազմավորման 20-ամյակը, որն իրավահաջորդն է խորհրդային միլիցիայի և նորանկախ Հանրապետության ՆԳ նախարարության: 2021 թվականի սկսզբից՝ ոստիկանությունը գործում է ՆԳՆ կազմում: Օրը, թերևս խորհրդանշական է նրանով, որ համակարգը երիտասարդության, […]

̰
Օրվա խորհուրդը լավագույն առիթն է գնահատելու և արժևորելու ոստիկանի ամենօրյա բարդ աշխատանքը․ Արթուր Թովմասյան

10:40 30.11.2021

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ ՆԳՆ ոստիկանության օրվա առթիվ․ «Հարգարժա՛ն ՆԳ նախարար Կարեն Գրիգորիի Հարգելի՛ ոստիկանապետ Արտեմ Անատոլիի Համակարգի հարգելի՛ ծառայողներ Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ոստիկանության օրվա առթիվ։ Օրվա խորհուրդը լավագույն առիթն է գնահատելու և արժևորելու ոստիկանի ամենօրյա բարդ, բայց նվիրական ու շնորհակալ աշխատանքը։ Արցախի ոստիկանը լիիրավ կրում է ոստիկանին […]

̰
ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն ուղերձ է հղել ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ

10:18 30.11.2021

ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն ուղերձ է հղել ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ․ «Ոստիկանության համակարգի հարգարժան ծառայողներ, հարգելի վետերաններ Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ: Սա այն կառույցն է, որն իր գործունեությամբ՝ որպես կանոն, կարգավորում է երկրի իրավական դաշտը, անվերապահորեն պաշտպանում մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Որպես իրավապահ ինստիտուտ, […]

̰
Ռուս խաղաղապահներն ապահովել են անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում էլեկտրահաղորդման գծերի վերականգնման ժամանակ

09:52 30.11.2021

Ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետներն ապահովել են Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի երկայնքով 20 կմ էլեկտրահաղորդման գծերի վերականգնման աշխատանքների անվտանգությունը։ Այս մասին նոյեմբերի 30-ին, հայտարարել է ռուս խաղաղապահների ներկայացուցիչ Դանիլ Նիկիտինը։ «Ռուսական խաղաղապահ զորախումբը միջոցներ է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում էլեկտրահաղորդման գծերի վերականգնման անվտանգությունն ապահովելու համար։ Էլեկտրահաղորդման գծի այս հատվածն անցնում է կողմերի սահմանազատման գծով, […]

̰
Ադրբեջանի կողմից հայերի հիմնարար իրավունքների խախտումները կրում են համակարգային բնույթ․ Արցախի ՄԻՊ

18:16 29.11.2021

Ադրբեջանի կողմից հայերի հիմնարար իրավունքների խախտումները կրում են համակարգային բնույթ,- այդ մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։   «Նոյեմբերի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եռակողմ հանդիպման շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունից հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի […]

̰
Ջրականում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել

16:52 29.11.2021

Ջրականում (Ջեբրայիլ) ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նշվում է, որ ադրբեջանցին վիրավորվել է շինարարական աշխատանքներ կատարելիս: Տղամարդու ոտքը անդամահատվել է:

̰
Քննարկվել է «ԱՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը

15:41 29.11.2021

Նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարել են Վահրամ Բալայանը և Արթուր Հարությունյանը։ Քննարկվել են «ԱՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված արտաքին քաղաքական գործունեության, զբոսաշրջության և տեղեկատվության ոլորտների ֆինանսավորման հարցերը։ Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ներկայացնելով գերատեսչության պահպանման ծախսերը, […]

̰
Հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 10 ռումբ, գնդիկաբեկորային 1 ավիառումբ, 1 նռնակ և 1 արկ

12:47 29.11.2021

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ 2021 թվականի նոյեմբերի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 212 զանգ: Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 1 ելք: Նոյեմբերի 22-ից վերսկսվել է արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները: Ծառայության արագ արձագանքման հատուկ […]

̰
Հանգիստ չեմ լինի, մինչև տուն չվերադարձնենք բազմաթիվ հայ գերիներին. Ադամ Շիֆ

12:31 29.11.2021

Հայ դատի ամերիկյան հանձնախմբերի խորհրդաժողովի ժամանակ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարեց, որ ներկայումս հազարավոր մարդիկ Հայաստանում և Արցախում շարունակում են ապրել իրենց հարևանների կողմից վտանգավոր ու շարունակական սպառնալիքի պայմաններում: «Ճիշտ հենց հիմա հազարավոր մարդիկ Հայաստանում և Արցախում ապրում են իրենց հարևանների կողմից վտանգավոր ու շարունակական սպառնալիքի պայմաններում, […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք է գրանցվել

12:11 29.11.2021

Նոյեմբերի 28-ին կատարվել է 75 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 115 վարակակիր: Բժիշկները 19 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 57-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]

̰
Մադրիդում ԱԺ նախագահն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման անհրաժեշտությանը

17:06 28.11.2021

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Մադրիդում մասնակցում է Իսպանիայի խորհրդարանի հովանու ներքո անցկացվող Միջխորհրդարանական միության 143-րդ քառօրյա վեհաժողովին: ՀՀ ԱԺ նախագահը նոյեմբերի 28-ի նիստում ելույթ է ունեցել: Նա շնորհակալություն է հայտնել իսպանացի գործընկերներին՝ երկու տարվա ընդմիջումից հետո համաժողովի գերազանց կազմակերպման եւ ջերմ հյուրընկալության համար: Խորհրդարանի նախագահը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանը […]

̰
Արցախում կորոնավիրուսով հիվանդներից 20-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 52-ինը՝ ծանր

12:37 28.11.2021

Նոյեմբերի 27-ին կատարվել է 335 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 78 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 113 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 52-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]

̰
Ինչպես է նոյեմբերի 29-ից ուսումնական գործընթացը շարունակվելու Արցախում

12:20 28.11.2021

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցներում հակահամաճարակային պայմանների խստիվ պահպանմամբ, ս.թ. նոյեմբերի 29-ից ուսումնական գործընթացը կազմակերպվելու է հետևյալ կերպ. Ստեփանակերտի հանրակրթական դպրոցների 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտներն անցնելու են ուսուցման առկա տարբերակին։ Իսկ 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ , 10-րդ և 11-րդ դասարաներում շարունակվելու է […]

̰
Խաղաղապահները Շուշիի շրջանում ապահովել են ճանապարհների վերականգնողական աշխատանքների անվտանգ իրականացումը

14:30 27.11.2021

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում ապահովել են ճանապարհների վերականգնողական աշխատանքների անվտանգ իրականացումը, այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում: Այս պահին Լեռնային Ղարաբաղում արդեն վերականգնվել է սահմանազատման գծի երկայնքով ճանապարհի մոտ 10 կիլոմետրը: «Այս պահին իրականացվում են ճանապարհային աշխատանքների անվտանգության ապահովման միջոցառումներ: Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի շնորհիվ ճանապարհային ծառայության աշխատակիցները […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք է գրանցվել

12:44 27.11.2021

Նոյեմբերի 26-ին կատարվել է 212 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք է գրանցվել: որոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 113 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 60-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արձանագրվել է 1 մահվան դեպք։ 2021 թվականի […]

̰
Սուրեն Պապիկյանն Արայիկ Հարությունյանի հետ քննարկել է իրադրությունն արցախա-ադրբեջանական շփման գծում

22:41 26.11.2021

Նոյեմբերի 26-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Շնորհավորելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, Արայիկ Հարությունյանը Սուրեն Պապիկյանին հաջողություն է մաղթել երկրի համար բարդ այս ժամանակահատվածում պատասախանատու առաքելության իրականացման ընթացքում։ Հանդիպմանը քննարկվել են արցախա-ադրբեջանական շփման գծի իրադրությանը, ՌԴ խաղաղապահ զորախմբի առաքելության ընթացքին և Արցախի […]

̰
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ

19:15 26.11.2021

Նոյեմբերի 26-ին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նոր կարգավիճակում առաջին հանդիպումն է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Շնորհավորելով Համբարձում Մաթևոսյանին ՀՀ փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Արցախի նախագահը գործունեության մեջ մաղթել է հաջողություններ և ձեռքբերումներ՝ ի նպաստ Հայաստանի և Արցախի: Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ գործակցության հարցերը, առկա սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղիները: Անդրադարձ է […]

̰
BACK_TO_TOP