TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+23.09 oC

ԱՐՑԱԽ

Ստեփանակերտի ճանապարհները բարեկարգվում են

17:11 07.07.2021

Ստեփանակերտի մի շարք փողոցներում շարունակվում են բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքները, տեղեկացնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից: «Արդեն ավարտման փուլում են Ստեփանակերտ քաղաքի Վաղարշյան կենտրոնական փողոցի բարեկարգման աշխատանքները։ Բարեկարգման աշխատանքներ են իրականացվում Ստեփանակերտ քաղաքի հին Արմենավան թաղամասում։ Ներկա դրությամբ անց են կացվում հեղեղատար և կենցաղային կոյուղիների խողովակներ, որից հետո կբարեկարգվի ընդհանուր թաղամասը։ Մայրաքաղաքի Վաղարշյան 34, 36, 38, […]

̰
Արցախի Հանրապետությունից 83 անձ համարվում է անհետ կորած, որից 23-ը քաղաքացիական անձինք են. ԱՀ ՄԻՊ

14:39 07.07.2021

Հաշվի առնելով ինձ ուղղված հարցումները՝ հրապարակում եմ տվյալներ՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված, անհետ կորած, գերեվարված և գերությունից վերադարձած Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձանց վերաբերյալ։ Այս մասին գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի՝ 2020թ․ սեպտեմբերի 27-ին մեկնարկած փաստահավաք աշխատանքների արդյունքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է Արցախի Հանրապետության 750 […]

̰
Պուտին-Փաշինյան հանդիպման ընթացքում կքննարկվի Ղարաբաղի հարցը. Պեսկով

13:39 07.07.2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի կայանալիք իրենց հանդիպմանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, բայց փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում: Այս մասին լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Լրագրողները Կրեմլի ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել են հայկական լրատվամիջոցների այն հրապարակումներին, որ հանդիպմանը երկու երկրների ղեկավարները կարող են դիտարկել ՀՀ […]

̰
Պետք է ունենանք ուժեղ և մարտունակ զինված ուժեր. Արայիկ Հարությունյան

12:44 07.07.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչություն և պետական բարձր պարգևներ հանձնել 2020թ.-ի աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում առավել աչքի ընկած ծառայողներին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Երկրի ղեկավարն իր խոսքում ընդգծել է, որ, չնայած պատերազմի ծանր ելքին, տղաները պատվով են կատարել հայրենիքի պաշտպանության իրենց […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք

10:44 07.07.2021

Հուլիսի 6-ին կատարվել է 71 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9245 քաղաքացու հետազոտություն, որից 926-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]

̰
Արցախի նախագահը հանձնարարել է էականորեն ավելացել վնասների դիմաց տրվող գումարների չափերը

22:25 06.07.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 6-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ԱՀ դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնասներ կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառումների իրականացման ընթացքին։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի նախագահը նշել է, որ, չնայած ստեղծված իրավիճակում կարիքների գնահատումը […]

̰
ԼՂ-ում շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը պահպանվում է. ՌԴ ՊՆ

21:59 06.07.2021

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ-ն։ Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ տեղաշարժը։ Ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներա-սակրավորների խմբերը շարունակվում են […]

̰
Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն

18:55 06.07.2021

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնումները Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում շարունակվում են: Փրկարարական մեկ ջոկատով այսօր որոնումներն իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Որոնողական աշխատանքների արդյունքում՝ զինադադարից հետո մինչ օրս, […]

̰
Արցախի նախագահն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության պատվիրակությանը

17:58 06.07.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության պատվիրակությանը՝ Հակոբ Անդրեասյանի գլխավորությամբ։ Հանդիպմանը քննարկվել են ներքին և արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում առկա մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր։ Ողջունելով ՌԱԿ պատվիրակության այցն Արցախ՝ երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախը հայկական պահելու միակ ուղին միասնականությունն ու ողջ հայության ջանքերի միավորումն է: Այս համատեքստում Արայիկ […]

̰
Ստեփանակերտում շարունակվում են նոր թաղամասի շինաշխատանքները

17:47 06.07.2021

Շարունակվում են Ստեփանակերտի Տիգրան Մեծի փողոցի հարակից տարածքի նոր թաղամասի շինաշխատանքները, տեղեկացնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից: «ԱՀ Ստեփանակերտ քաղաքում Տիգրան Մեծի փողոցի հարակից տարածքում կառուցվող բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքները լայն թափով շարունակվում են։ Արդեն ավարտվել են հողային աշխատանքները, այժմ հավաքվում է բետոնային հիմքի մետաղական կառույցը: Շինարարությունը իրականացնում են «Կապավոր» և «Պանտ» ՍՊ ընկերությունները։ Նոր թաղամասը […]

̰
Արայիկ Հարությունյանը ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին

16:55 06.07.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են ԱՀ և ՀՀ համապատասխան կառույցների միջև փոխգործակցության ընդլայնմանն ու բազմակողմանի համագործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանը և ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը:

̰
Քննարկվել են Արցախում ՏՏ ոլորտի զարգացման երկարաժամկետ պլանավորման հետ կապված հարցեր

15:42 06.07.2021

Հուլիսի 6-ին ԱՀ Ազգային ժողովում կազմակերպվեց քննարկում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման թեմայով: Նախաձեռնությունը Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն էր: Քննարկմանը ներկա էր նախարար Հայկ Խանումյանը: Արցախի հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված 2021 թվականի պետական աջակցության ծրագիրը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Սմբատ Պետրոսյանը: Նա նախ անդրադարձավ 6-12 ամսվա կտրվածքով կարճաժամկետ […]

̰
Արցախցիները ծանոթացել են երիտասարդական մասնակցությանը և աշխատանքին

15:25 06.07.2021

Եվրոպայի խորհրդի եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ «Ապագայի մանդատ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի հետ իրականացնում է «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագիրը: Ծրագրի նպատակն է չեզոքացնել խոցելի երիտասարդների (տեղահանված անձինք, փախստականներ, սոցիալապես խոցելի և այլն) սոցիալական մեկուսացումը՝ նպաստելով նրանց զբաղվածության, տնտեսական և քաղաքացիական մասնակցությանը: Ծրագրի կարևոր փուլերից մեկն օրերս տեղի է ունեցել Ծաղկաձորում կայացած եռօրյա սեմինարի շրջանակում։ Երիտասարդական ոլորտի փորձագետ Թամարա Թորոսյանի խոսքով՝ ծրագրի բոլոր բաղադրիչները կարևոր են երիտասարդների կարիերայի աջակցման և աշխատաշուկայում […]

̰
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Արցախում

11:25 06.07.2021

Հուլիսի 5-ին կատարվել է 148 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9174 քաղաքացու հետազոտություն, որից 922-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]

̰
Արցախի պետնախարարը Հայաստանի ագրարային համալսարանի ռեկտորի հետ քննարկել է կրթական ու զարգացման մի շարք ծրագրեր

19:48 05.07.2021

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 5-ին ընդունել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանին։ Հանդիպմանը քննարկվել են Արցախի գիտակրթական ներուժի բարձրացմանը, ՀԱԱՀ և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ու պետական կառավարման մարմինների միջև համագործակցությանն ուղղված մի շարք հարցեր: Պետական նախարարը գոհունակությամբ ընդգծել է Արցախի հանդեպ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգածությունը, ինչն արտահայտվում է հատկապես […]

̰
Արցախի նախագահի աշխատակազմի 119 թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում ստացվել է 356 զանգ

17:53 05.07.2021

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից գործարկված արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին հունիսի 28-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 356 զանգ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Բնակչությունը հիմնականում դիմել է սոցիալական բնույթի հարցերով: Զանգերի մեծ մասը վերաբերել է վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրին, բնակարաններով […]

̰
Աստղաշենի տարածքում կառուցվող նոր բնակավայրում կառուցվող առանձնատները տանիքապատվում են

17:48 05.07.2021

Արցախի Ասկերանի Սղնախ, Մոշխմհատ, Մադաթաշեն և Ջրաղացներ գյուղերից տեղահանված բնակիչների համար Աստղաշենի տարածքում կառուցվող նոր բնակավայրում կառուցվող առանձնատները տանիքապատվում են, տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից: «Ներկա դրությամբ ընթանում են 140 առանձնատան հիմքերի կառուցման, 4 առանձնատան տանիքների կառուցման, ինչպես նաև 16 առանձնատան պատերի շինարարության ու տանիքների պատրաստման շինաշխատանքները։ Կապալառուն «Կապավոր» ՍՊ ընկերությունն է։ Նոր թաղամասը ️նախատեսվում […]

̰
Կարմիր Շուկա համայնքում նոր թաղամասի շինաշխատանքները շարունակվում են

17:17 05.07.2021

Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից տեղեկացնում են, որ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքում տեղահանվածների համար կառուցվող 130 բնակարանանոց նոր թաղամասի շինաշխատանքները շարունակվում են: Ավարտման փուլում են համայնքում կառուցվող թվով 3 առանձնատան շինարարական աշխատանքները: Ներկա դրությամբ իրականացվում են ներքին հարդարման աշխատանքներ։ Շինաշխատանքներն իրականացնում է «Հիմնաքար» ՓԲ ընկերությունը։

̰
Արցախի ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է շաբաթը. հրդեհի դեպքերն ավելացել են

16:43 05.07.2021

2021 թվականի հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 725 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ ավելացել են հրդեհի դեպքերը: Գրանցված 34 կանչից 3-ը բռնկվել է աղբանոցներում, մյուս 31-ը՝ չոր խոտածածկ տարածքներում, այգիներում և ցանքատարածքների հարևանությամբ գտնվող չմշակված տարածքներում: Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարներն արձագանքել են բոլոր կանչերին, ժամանակին […]

̰
Պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Արցախի բոլոր շրջաններում. ԱԻՊԾ

16:32 05.07.2021

Արցախի ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր սակրավորները պայթեցման աշխատանքներ կիրականացնեն բոլոր շրջաններում: Արցախի տարածքից հայտնաբերված և կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքում: Միաժամանակ ծառայության սակրավորները, «The Halo trust» կազմակերպությունը և «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը հանրապետության բոլոր ուղղություններում շարունակում են իրականացնել ինժեներահետախուզական […]

̰
Արցախի ոստիկանությունն ամփոփում է շաբաթը

16:11 05.07.2021

2021 թվականի հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ՆԳ նախարարության ոստիկանության քաղաքային ու տարածքային բոլոր ստորաբաժանումներն իրականացրել են ուժեղացված ծառայություն: Նախորդ շաբաթվա համեմատ զգալիորեն նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարների մասին դեպքերը: Հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է մարմնական վնասվածքի՝ 6, խարդախության՝ 3, գույքի դիտավորությամբ ոչնչացման՝ 1, համակարգչային հանցագործության՝ 1, թմրանյութի հայտնաբերման՝ […]

̰
Արցախում կնքվել է #СoWorking տարածքներ ստեղծելու մասին հուշագիր

16:00 05.07.2021

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության փոխանցմամբ՝ 2021 թվականի հուլիսի 5-ին Արցախի երիտասարդության պալատում ստորագրվեց եռակողմ փոխգործակցության հուշագիր Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Տեք Վիքի և Արդյունավետ կառավարություն հիմնադրամի միջև՝ «Հայքն Աշխարհին» խորագրի մեկնարկի մասին։ Ծրագիրը սկիզբ է առնում Արցախում՝ հեռավար աշխատանքի ՀամԱշխատանքային (CoWorking) տարածքներ ստեղծելով Մարտակերտում, Մարտունիում և Ասկերանում։ Ծրագրի նպատակն է Արցախում […]

̰
Ստեփանակերտի քաղաքապետարանը՝ ի գիտություն բացօթյա առևտրով զբաղվողների

14:49 05.07.2021

Ստեփանակերտի քաղաքապետարանը, ի գիտություն բացօթյա առևտրով զբաղվողների, տեղեկացնում է․ «Հատկապես վերջին շրջանում մեր քաղաքացիների կողմից ստացել ենք բազմաթիվ բողոքներ՝ մայթերին և առևտրի համար չնախատեսված այլ վայրերում միրգ-բանջարեղենի և այլ գյուղմթերքի վաճառքի վերաբերյալ: Այդ բողոքների հիմքում երեք փաստարկներ են. ❗️հետիոտնի ազատ տեղաշարժի և երթևեկության անվտանգության ապահովման արգելքներ, ❗️սանիտարական լուրջ խնդիրների առկայությամբ սննդի իրացում ու հակահիգիենիկ միջավայրի […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի արձանագրվել

14:30 04.07.2021

Հուլիսի 3-ին կատարվել է 32 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի արձանագրվել։ Տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9106 քաղաքացու հետազոտություն, որից 925-ի մոտ արձանագրվել […]

̰
Փալոնը պետդեպի ու պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ քննարկել է հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցը

17:00 03.07.2021

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալոնը ԱՄՆ պետդեպարտամենտի և պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ քննարկել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների հարցը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին նա հայտնել է «Թվիթեր»-ի իր էջում: «Արդյունավետ հեռախոսազրույց եմ ունեցել պետդեպարտամենտի և պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ՝ քննարկելու ԱՄՆ-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու ուղիները: Մենք նաև խոսեցինք այն կարևոր […]

̰
Հայտնաբերվել է ևս 4 աճյուն. ԱԻՊԾ

16:50 03.07.2021

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ այսօր՝ հուլիսի 3-ին, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել և Արցախի օկուպացված տարածքներից տարհանել են ևս 4 աճյուն: Նախնական տվյալներով նրանք ռազմական գործողությունների մասնակիցներ են (ժամկետային զինծառայողներ, կամավորներ, պահեստազորայիններ): Հայ հերոսների ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Զոհված և անհետ կորած […]

̰
Վարանդայի շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ աճյուն. ԱԻՊԾ

18:57 02.07.2021

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ զոհված զինծառայողների աճյունների որոնումները Մատաղիսում այսօր արդյունք չեն տվել, իսկ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Նրա ինքնությունը պարզ չէ. կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։ Այսպես, զինադադարից հետո Արցախի օկուպացված տարածքներից մինչ օրս տարհանվել է 1591 աճյուն։

̰
Աճյունների որոնումներն այսօր շարունակվում են Մատաղիսի ուղղությամբ և Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում. ԱԻՊԾ

17:31 02.07.2021

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ, պահեստազորայիններ, քաղաքացիական անձինք) աճյունների որոնումներն այսօր փրկարարական 2 ջոկատով շարունակվում են Մատաղիսի ուղղությամբ և Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն: Հիշեցնենք, որ 2020 թվականի արցախյան պատերազմից անմիջապես հետո սկսված որոնումների ընթացքում, Արցախի կորուսյալ տարածքներից հայտնաբերվել […]

̰
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներն ընդունել են արցախցի գործընկերներին

17:11 02.07.2021

Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) պետ Դավիթ Գասպարյանն ընդունել է երկօրյա աշխատանքային այցի շրջանակում Երևանում գտնվող ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և միգրացիայի նախարարության աշխատակիցներին։ Արցախցի գործընկերների հետ աշխատանքային քննարկման ընթացքում՝ Դավիթ Գասպարյանը կարևորել է մեկ պատուհանի սկզբունքով քաղաքացիների միասնական կարիքների գնահատումն ու հասցեական ծառայությունների արդյունավետ ապահովումը։ ՄՍԾ պետն ընդգծել է, որ այս գործընթացն էականորեն կնպաստի սոցիալական […]

̰
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ևս 81 զինծառայողի ընտանիքի հատուցում է կատարել

15:17 02.07.2021

Հուլիսի 2-ին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված ևս 81 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։ «Այսպիսով, Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4024-ն է, որից 3608-ը՝ այս պատերազմի հետևանքով, 416-ը Հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը»,- հայտնում […]

̰
BACK_TO_TOP