Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներն ընդունել են արցախցի գործընկերներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+29.09 oC

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներն ընդունել են արցախցի գործընկերներին

17:11 02.07.2021

Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) պետ Դավիթ Գասպարյանն ընդունել է երկօրյա աշխատանքային այցի շրջանակում Երևանում գտնվող ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և միգրացիայի նախարարության աշխատակիցներին։

Արցախցի գործընկերների հետ աշխատանքային քննարկման ընթացքում՝ Դավիթ Գասպարյանը կարևորել է մեկ պատուհանի սկզբունքով քաղաքացիների միասնական կարիքների գնահատումն ու հասցեական ծառայությունների արդյունավետ ապահովումը։ ՄՍԾ պետն ընդգծել է, որ այս գործընթացն էականորեն կնպաստի սոցիալական աշխատանքի բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանը։

«Շարունակական համագործակցությունն ու փորձի փոխանակումը ևս կարևոր է Միասնական սոցիալական ծառայության համակարգի կատարելագործման հարցում։ Ըստ այդմ՝ նման այցերն ու հանդիպումները պետք է առավել հաճախակի կազմակերպվեն ու շարունակական բնույթ կրեն։ Մենք պատրաստ ենք սերտ համագործակցության, որը վստահաբար իր ներդրումը կունենա ՄՍԾ զարգացման գործում»,- նշել է Դավիթ Գասպարյանը։

Գործուղման շրջանակում կազմակերպվել է նաև ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և միգրացիայի նախարարության աշխատակիցների այցը Միասնական սոցիալական ծառայության Շենգավիթի տարածքային կենտրոն և «Նորք» տեխնոլոգիական կենտրոն։

Հյուրերը տեղում ծանոթացել են Շենգավիթի տարածքային կենտրոնի կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայություններին, բաժինների կողմից իրականացվող աշխատանքներին, քաղաքացիների սպասարկման ընթացքին․ իրականացվել է մտքերի, փորձի փոխանակում։

«Նորք» տեխնոլոգիական կենտրոնում քննարկվել է ԱՀ ՄՍԾ բաժինների տեխնիկական հագեցվածության ապահովման, աշխատանքների առավել արդյունավետ համակարգման տարբերակները։

Այցերի ընթացքում քննարկվել են նաև սոցիալական ծառայությունների ու սպասարկման որակի բարձրացման, քաղաքացիներից ստացված դիմումներին առավել օպերատիվ արձագանքմանն առնչվող մի շարք հարցեր։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել և իրականացնել մասնագիտական դասընթացներ։

Возможно, это изображение (3 человека, люди сидят и в помещении)

Возможно, это изображение (5 человек, люди стоят и люди сидят)

Возможно, это изображение (3 человека, люди стоят, в помещении и текст «mlsa.am»)

Возможно, это изображение (6 человек, люди сидят, люди стоят и в помещении)

Возможно, это изображение (6 человек, люди сидят и в помещении)

Возможно, это изображение (8 человек, люди сидят, люди стоят и в помещении)

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թաիլանդը հայտարարել է, որ Կամբոջան բանակցություններից առաջ խոշոր ռազմական գործողություն է նախապատրաստում

10:30 28.07.2025

Թաիլանդը հայտարարել է, որ Կամբոջան բանակցություններից առաջ խոշոր ռազմական գործողություն է նախապատրաստում

Կամբոջան պատրաստվում է խոշոր ռազմական գործողություն անցկացնել Թաիլանդին սահմանակից տարածքներում՝ երկուշաբթի օրը Կուալա Լումպուրում նախատեսված հակամարտության կարգավորման բանակցություններից առաջ, ասվում է Թաիլանդի կառավարության հայտարարության մեջ: «Կամբոջայի հարձակումները շարունակում են պարբերական բնույթ կրել և կարող են հանդիսանալ մարտական գործողությունների կանոնների խախտումներ՝ ստեղծելով լրացուցիչ ռիսկեր սահմանամերձ շրջանների բնակչության համար։ Իրավիճակը մնում է չափազանց լարված, և ենթադրվում է, […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբ

10:19 28.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբ կազմել է 19.9°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

ԱՄՆ-ը կխթանի Կամբոջայի և Թաիլանդի միջև խաղաղության բանակցությունները

10:00 28.07.2025

ԱՄՆ-ը կխթանի Կամբոջայի և Թաիլանդի միջև խաղաղության բանակցությունները

ԱՄՆ վարչակազմը կօգնի Կամբոջայի և Թաիլանդի միջև սահմանային հակամարտության խաղաղ կարգավորմանը, հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Պետդեպարտամենտի պաշտոնյաները Մալայզիայում են՝ այս խաղաղության ջանքերին օգնելու համար։ Եվ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և ես շարունակում ենք շփվել մեր գործընկերների հետ յուրաքանչյուր երկրում և շատ ուշադիր հետևել իրավիճակին։ Մենք ցանկանում ենք, որ այս հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի», […] ...

Տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է.  Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում է

09:56 28.07.2025

Տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է. Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում է

Գյումրու համայնքապետարանն արձագանքել է համացանցում տարածված քաղաքի շատրվանների «երգի» տեսանյութին. «Այսօր համացանցում տարածված տեսանյութի հետ կապված, որտեղ Գյումրու կենտրոնում գործող շատրվանները «պարում» էին ռուսական՝ «Դոլյա Վորովսկայա»-ի երգի տակ, Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում է, որ տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է։ Մասնագետին չի հաջողվել վերահսկել հնչող երաժշտությունը՝ համակարգում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով։   Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր […] ...

ՀԱՄԱՍ-ը անիմաստ է համարում Իսրայելի հետ բանակցությունները Գազայի շրջափակման պայմաններում

09:50 28.07.2025

ՀԱՄԱՍ-ը անիմաստ է համարում Իսրայելի հետ բանակցությունները Գազայի շրջափակման պայմաններում

Գազայի հատվածում պաղեստինյան արմատական շարժման՝ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Խալիլ ալ-Հայան հայտարարել է, որ Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի շուրջ հետագա բանակցությունները անիմաստ են անկլավի շրջափակման պայմաններում։ Նա այս խոսքերն ասել է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված ուղերձում՝ առաջարկելով բացել անցակետեր և ապահովել մարդասիրական օգնության մատակարարումը։ «Գազայի հատվածում մեր երեխաների, կանանց և ժողովրդի շրջափակման, ցեղասպանության և սովի պայմաններում […] ...

Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը՝ կրակը դադարեցնելու համար

09:40 28.07.2025

Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը՝ կրակը դադարեցնելու համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկիի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, բարձրացվել է Ուկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի հարցը։ Մակրոնն այս մասին հայտնել է X-ում։ «Մենք վերահաստատեցինք կոռուպցիայի դեմ պայքարի կարևորությունը անկախ և լիարժեք գործող ինստիտուտների ղեկավարությամբ», – գրել է Ֆրանսիայի նախագահը: Նա նաև խոստացել է մեծացնել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը և […] ...

BACK_TO_TOP