TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+22.09 oC

ԱՐՑԱԽ

ԱՄՆ-ը 52 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանին և Արցախին. Ադամ Շիֆ

14:16 02.07.2021

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ֆեյսբուքյան իր էջում իր աջակցությունն է հայտնել Հայաստանին և Արցախին։ Նա հետևյալ գրառումն է արել։ «Ավերիչ հակամարտության և անհավատալի տառապանքների տարուց հետո մենք Ներկայացուցիչների պալատի հայկական խմբի մյուս համանախագահների հետ կարողացանք ավելի քան 52 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում ապահովել Հայաստանի և Արցախի համար վերջերս ներկայացված Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի ծախսերի օրինագծում: […]

̰
Այսօր պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում

11:25 02.07.2021

ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ սակրավորները շարունակում են Արցախի տարածքը մաքրել չպայթած և կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքից: Բոլոր շրջաններում իրականացվող ինժեներահետախուզական աշխատանքներից բացի, որպես կանոն, հայտնաբերված պայթուցիկ առարկաները վնասազերծվում են տեղում: ԱԻՊԾ սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The Halo trust» կազմակերպությունն այսօր պայթեցման աշխատանքներ են նախատեսում Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում: Պայթյուններ […]

̰
Արցախում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 4-ով

10:22 02.07.2021

Հուլիսի 1-ին կատարվել է 47 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 5 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9026 քաղաքացու հետազոտություն, որից 921-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]

̰
Կոչ եմ անում Արցախի մեր հայրենակիցներին սոցցանցերի էջերից հեռացնել կամ փակել հեռախոսահամարները, հասցեներն ու այլ անձնական տվյալներ․ ՄԻՊ

23:59 01.07.2021

Ադրբեջանական իշխանությունների խուճապ առաջացնող նոր արարքների տարածում թույլ չտալու համար կոչ եմ անում Արցախի մեր հայրենակիցներին սոցիալական ցանցերի էջերից հեռացնել կամ փակել հեռախոսահամարները, հասցեներն ու այլ անձնական տվյալներ: Հորդորում եմ չպատասխանել սոցիալական ցանցերով ստացվող կասկածելի որևէ զանգի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական իշխանությունները սկսել […]

̰
Արցախում քննարկվել են բնակավայրերի ջրամատակարարմանը և էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր

23:07 01.07.2021

Հուլիսի 1-ին Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անց է կացրել աշխատանքային հանդիպում, որի ընթացքում պատասխանատու մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են Հանրապետության բնակավայրերի ջրամատակարարմանը և էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր։ Այս մասին տեղեկացրին ԱՀ անվտանգության խորհրդի գրասենյակից։ Հանձնարարվել է ուսումնասիրել նշված ոլորտներում առկա իրավիճակի բարելավմանն ուղղված հնարավորությունները և սեղմ ժամկետներում ձեռնարկել համապատասխան միջոցներ։

̰
Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից շուտով Ադրբեջանն ընդհանրապես չի օգտվելու․ Արտակ Բեգլարյան

21:36 01.07.2021

Արցախի անվտանգությանը, ջրային ռեսուրսներին, ֆինանսական հիմնախնդիրներին և կարևոր այլ ոլորտներին առնչվող հարցերին առցանց ասուլիսի ձևաչափով պատասխանել է Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Ի՞նչ գործողություններ են իրականացվում Արցախի ինքնորոշման շուրջ․ Արտակ Բեգլարյանին ուղղված այս հարցին զուգահեռ, օգտատերն ավելացրել էր` կարո՞ղ եք վստահաբար ասել, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմի մեջ։ Արցախից արտագաղթը կանխելու լավագույն լուծումները, […]

̰
Արցախի հարավային շրջաններում հայտնաբերվել է ևս 2 աճյուն

19:00 01.07.2021

Արցախի հարավային շրջաններում (Հադրութ, Վարանդա, Ջրական) այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն։ Տեղեկացնում է Արցախի ՆԳՆ պետական ծառայության տեղեկատվության բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ Նախնական տվյալներով՝ նրանք ռազմագործողությունների մասնակիցներ են։ Ինքնությունը կպարզվի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո։ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը Արցախի կորուսյալ տարածքներից տարհանվել է […]

̰
Սրբուհի Արզումանյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ

17:54 01.07.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 1-ին ստորագրել է հրամանագիր Սրբուհի Արզումանյանին նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ նշանակելու մասին, այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

̰
Կառավարությունն Արցախի բնակչությանը տրամադրել է ընդհանուր 83 մլրդ դրամ աջակցություն

14:53 01.07.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է 2021 թվականի տնտեսական աճի կանխատեսումներին և գյուղմթերքի արտահանման ծավալներին: Կառավարությունը վերաբաշխում և փոփոխություններ է կատարել 2021 թ. պետբյուջեում, փոփոխություններ՝ նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ այդմ՝ նախատեսվում է գումար հատկացնել Արցախի բնակչության […]

̰
Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից շուտով ադրբեջանական կողմն այլևս չի օգտվելու. Բեգլարյան

14:27 01.07.2021

Արցախի իշխանությունները լրացուցիչ աշխատանքներ են տանում ճանապարհների անվտանգության մակարդակը բարձրացնելու և վերահսկողությունը ուժեղացնելու առումով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը: «Ադրբեջանական կողմից որոշակի լկտի վարք լինում է, այդ թվում` ճանապարհներով անցնելիս: Նշեմ, որ այս մասով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից շուտով, մի […]

̰
Արցախը չի ընդունելու Ադրբեջանի կազմում լինելու որևէ տարբերակ. Արտակ Բեգլարյան

13:49 01.07.2021

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը վստահեցնում է, որ Արցախի իշխանությունները և Արցախի ժողովուրդը չեն ընդունելու Ադրբեջանի կազմում լինելու որևէ տարբերակ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Բեգլարյանը այս մասին ասաց առցանց մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե կարո՞ղ է նա վստահաբար ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: «Իհարկե, մեր պայմանները շատ ավելի դժվար են, շատ […]

̰
Ռուս խաղաղապահներն ապահովում են Ասկերանի շրջանի բնակիչների անվտանգությունը գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ

13:12 01.07.2021

Ռուս սակրավորները գյուղատնտեսական նշանակության հողերում ստուգել են պայթյունավտանգ նյութերի և չպայթած զինամթերքի առկայությունը:

̰
Փաստաթուղթը մարդասիրության և քաղաքական ազնվության օրինակելի դրսևորում է. ԱՀ ԱԳՆ-ը` Նյու Ջերսիի կողմից Արցախի անկախության ճանաչման կապակցությամբ

12:56 01.07.2021

ԱՀ արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի կողմից Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի և անկախության ճանաչումը։ Արցախի ԱԳՆ հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Նահանգի Սենատում ընդունված համապատասխան բանաձևում դատապարտվում են 1915 թվականի Ցեղասպանությունը, տասնամյակներ շարունակվող Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, 2020 թվականին Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմը՝ դրանք փաստորեն […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք

11:34 01.07.2021

Արցախում հուլիսի 1-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք։ Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։ Մեկ օրում կատարվել է 54 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 26 931-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2901 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8979 քաղաքացու հետազոտություն, որից […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք

10:48 01.07.2021

Հունիսի 30-ին կատարվել է 54 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8979 քաղաքացու հետազոտություն, որից 917-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]

̰
Իմ և Արցախի ժողովրդի կողմից երախտագիտություն եմ հայտնում բանաձևը նախաձեռնած սենատոր Ջոզեֆ Լագանին․ ԱՀ նախագահ

23:37 30.06.2021

Ամերիկայի միացյալ նահանգների Նյու Ջերսիի Սենատը ժամեր առաջ միաձայն ընդունել է Արցախի ճանաչման մասին բանաձև՝ դառնալով ԱՄՆ-ի՝ Արցախի անկախությունը ճանաչած տասներորդ նահանգը։ «Գործադրած նպատակային ջանքերի համար իմ և Արցախի ժողովրդի կողմից երախտագիտություն եմ հայտնում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին և բանաձևը նախաձեռնած սենատոր Ջոզեֆ Լագանին։ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի, և այդ […]

̰
Նյու Ջերսին դարձավ ամերիկյան 10-րդ նահանգը, որը պաշտոնապես ճանաչեց Արցախի անկախությունը

22:51 30.06.2021

Արևելյան ամերիկայի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակը տեղեկացնում է, որ Նյու Ջերսին դարձավ ամերիկյան 10-րդ նահանգը, որը պաշտոնապես ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը։ Նյու Ջերսի նահանգի Սենատը միաձայն ընդունել է նահանգի սենատոր Ջոզեֆ Լագանայի նախաձեռնած թիվ 71 օրենքը: Ավելի վաղ նույն օրը Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ազգային խորհրդի անդամ Անի Չագլասյանը և Նյու Ջերսիի ՀԱԿ-ի փաստաբան Ջո […]

̰
Բժշկական առաքելությամբ՝ Իսպանիայից

22:20 30.06.2021

Մադրիդի «Գրիգորիո Մարանիոն» հիվանդանոցի ինտերվենցիոն սրտաբանական բաժանմունքի սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր, «AMADEA» բարեգործական կազմակերպութան նախագահ Լիլիան Գրիգորյանի նախաձեռնությամբ հունիսի 21-ից Հանրապետական բժշկական կետրոնում և «Արևիկ» բուժմիավորումում կազմակերպվել է «Բաց դռների օր»: Իսպանացի մի խումբ բժիշկների՝ վնասվածքաբանի, անեսթեզիոլոգի և մանկաբույժի կողմից իրականացվել են հիվանդների հետազոտություններ ու վիրահատություններ: Իսպանահայ մասնագետներն Արցախի տեղի գործընկերներին են փոխանցել ժամանակակից բժշկագիտության […]

̰
Հրապարակվել են Արցախի տնտեսական անկման ցուցանիշները

21:46 30.06.2021

Արցախի Հանրապետության ԱԺ-ի հերթական նիստում ներկայացվել է պարտադիր քննարկման 6 հարց, այդ  թվում՝ ԱՀ նախագահի 2020 և 2021 թվականների գործունեության, միջոցառումների  ծրագրի ընթացքի և արդյունքների մասին հաշվետվությունը: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խոսել է այն ծանր հետևանքների մասին, որ թողել են կորոնավիրուսի համավարակն ու պատերազմը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ԱՀ խորհրդարանն ամփոփել է 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանի աշխատանքները

20:51 30.06.2021

Հունիսի 30-ին Արթուր Թովմասյանի նախագահությամբ հրավիրվել է 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստը: Նիստին ներկա էին 31 պատգամավորներ: Ամենամյա հաղորդմամբ հանդես է եկել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:Նա ներկայացրել է 2020 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման ընթացքը և արդյունքները, ինչպես նաև 2021 թ. ծրագիրը: Հաղորդումն ամփոփել է ինչպես մինչև 2020 թ.մայիսի 21-ը՝ նախագահ Բակո Սահակյանի, […]

̰
Լավրովը մեկնաբանել է Էրդողանի այցը Շուշի

19:17 30.06.2021

ՌԴ ԱԳ նախարարը ևս մեկ անգամ շեշտել է, որ Ռուսաստանը գոհ է հայ-ադրբեջանական և Լեռնային Ղարաբաղի հարցերով Թուրքիայի հետ համագործակցությունից:

̰
Անթալիայում ավարտվել է Լավրով-Չավուշօղլու հանդիպումը

18:53 30.06.2021

Սերգեյ Լավրովը հայտնել է, որ կողմերը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ անցյալ տարվա նոյեմբերի 9-ին և այս տարվա հունվարի 11-ին ձեռք բերված համաձայնությունները:

̰
Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում չտրվել ադրբեջանական քարոզչությանը

17:29 30.06.2021

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, հաշվի առնելով վերջին օրերին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիների շրջանում հեռախոսազանգերի, սոցիալական ցանցերում հրապարակումների միջոցով խուճապ տարածելու և վախի մթնոլորտ ստեղծելու փորձերը, հարկ է համարում իրազեկել, որ դա ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից մշակված քարոզչություն է։ «Մասնավորապես՝ ս.թ. հունիսի […]

̰
Վարկերից զրկում ենք բոլոր նրանց, ովքեր խուսափել են զինվորական ծառայությունից. Արայիկ Հարությունյան

17:24 30.06.2021

Արցախի Հանրապետության ԱԺ-ի այսօրվա նիստում ներկայացվել է պարտադիր քննարկման 6 հարց, այդ թվում ԱՀ նախագահի 2020 և 2021 թվականների գործունեության, միջոցառումների ծրագրի ընթացքի ու արդյունքների մասին հաշվետվությունը: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խոսել է այն ծանր հետևանքների մասին, որ թողել են կորոնավիրուսի համավարակն ու պատերազմը: 2020 թվականը Արցախի համար ծանր տարի էր՝ կորոնավիրուսը մի կողմից, պատերազմի […]

̰
ԱՀ նախագահը ներկայացրել է 2020 թ. ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ ամենամյա հաղորդումը

16:55 30.06.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 30-ին Ազգային ժողովի նիստում ներկայացրել է ԱՀ նախագահի 2020 թ. ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև 2021 թ. ծրագրի վերաբերյալ ամենամյա հաղորդումը: Երկրի ղեկավարը ներկայացրել է հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների ամփոփ պատկերը, մասնավորապես, անդրադառնալով անվտանգային, արտաքին քաղաքական, սոցիալ-տնտեսական և այլ հարցերի ու նախանշված անելիքներին: Իր խոսքում […]

̰
Ադրբեջանը տեղեկատվական տեռորի միջոցով հոգեբանական ճնշում է գործադրում Արցախի բնակիչների վրա. Գեղամ Ստեփանյան

16:51 30.06.2021

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարություն է տարածել Արցախում ապրող մարդկանց նկատմամբ Ադրբեջանի կողմից տեղեկատվական ահաբեկչության մասին: Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիային՝ վերջինիս կողմից տեղեկատվական ահաբեկչությամբ հոգեբանական ճնշում գործադրելով Արցախում ապրող մարդկանց […]

̰
Ստեփանակերտում ներքաղաքային կանոնավոր ավտոբուսային երթուղիների սպասարկման ժամկետը երկարաձգվել է մինչև 23:00

16:50 30.06.2021

Մայրաքաղաքում ամառային սեզոնի ուղևորափոխադրման պահանջարկի հետ կապված, սույն թվականի հունիսի 30-ից ներքաղաքային կանոնավոր ավտոբուսային երթուղիների սպասարկման ժամկետը երկարաձգվել է մինչև 23:00։ Այս մասին տեղեկացնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից։

̰
̰
ԱՀ նախագահն ընդունել է 44-օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողների մի խումբ հարազատների

15:25 30.06.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 29-ին ընդունել է 44-օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողների մի խումբ հարազատների։ Երկրի ղեկավարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է որոնողական և այդ ուղղությամբ տարբեր խողովակներով իրականացվող աշխատանքների ընթացքը, դրանց հետ կապված ադրբեջանական կողմի առաջացրած խոչընդոտներն ու խնդիրները։ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ ԱՀ կառավարությունը, սերտ համագործակցելով ՀՀ կառավարության և ՌԴ […]

̰
ԿԽՄԿ-ն կշարունակի աշխատանքը ԼՂ-ում պատերազմից հետո հայ գերիներին հետ բերելու ուղղությամբ

13:36 30.06.2021

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կշարունակի աշխատանքը Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո հայ գերիներին հետ բերելու ուղղությամբ։ Այդ մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուրերը: Նա նշել է, որ ԿԽՄԿ-ն ավելացրել է իր առաքելության ֆինանսավորումը Լեռնային Ղարաբաղում` այն հասցնելով 50 միլիոն դոլարի: «Մեր բյուջեն այս պահին մոտ չորս-հինգ անգամ ավելի է, […]

̰
BACK_TO_TOP