TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+22.09 oC

ԱՐՑԱԽ

Արցախում խարդախության միջոցով գումարի հափշտակման երկու դեպք է գրանցվել

11:18 30.06.2021

Հունիսի 29-ին ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանություն է մուտքագրվել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կ. Ա.-ի (ծնված 1958թ.) դիմումը, որ ս.թ. հունիսի 28-ին անհայտ անձից իր բջջային հեռախոսահամարին զանգ է ստացել, ով ներկայանալով որպես իրեն ծանոթ «Արմեն Հայրապետյան», խնդրել է պարտքով 120.000 ՀՀ դրամ գումար, այնուհետև, նույն օրը, տարբեր ժամերի զանգել և խնդրել է ընդհանուր 290.000 ՀՀ […]

̰
Արցախում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 6-ով

11:14 30.06.2021

Հունիսի 29-ին կատարվել է 54 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8925 քաղաքացու հետազոտություն, որից 914-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]

̰
Ռուս խաղաղապահներն ապահովում են Մարտունու շրջանում ջրատարի անցկացման աշխատանքների անվտանգությունը

10:38 30.06.2021

Խողովակաշարի փոխարինումից հետո Մարտունու շրջանի ավելի քան 4000 բնակիչ կապահովվի խմելու ջրով:

̰
Հադրութի շրջանում հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն․ Մատաղիսում որոնումներն արդյունք չեն տվել

19:25 29.06.2021

Ադրբեջանի կողմից բռնազավթված Հադրութի շրջանում իրականացված որոնումների արդյունքում այսօր հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն։ Տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։ Նախնական տվյալներով՝ նրանք ռազմագործողությունների մասնակիցներ են, իսկ ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Մատաղիսում որոնումներն արդյունք չեն տվել։  2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 29-ը Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից հայտնաբերվել […]

̰
Արցախում տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի առաջին նիստը

18:28 29.06.2021

Տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը: Տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունից։ Նախքան նիստի մեկնարկը, հանձնախումբը մեկ րոպե լռությամբ հարգել է Արցախյան գոյապայքարի ընթացքում նահատակված հերոսների հիշատակը: Հանձնաժողովը նոր կազմով ու աշխատանքային նոր ձևաչափով գործունեությունը սկսել է Արցախյան երրորդ […]

̰
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը  գումարել է արտահերթ նիստ

16:48 29.06.2021

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ հունիսի 29-ին հրավիրել է արտահերթ լիագումար նիստ, որը վարում էր Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը: Նիստի օրակարգում «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումն էր: Նախագծերը ներկայացրել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար […]

̰
Արցախի պետնախարարի մոտ քննարկվել է վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագիրը

16:11 29.06.2021

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 28-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու 2020թ. պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրի ընթացքը: Իր խոսքում պետական նախարարն ընդգծել է, որ մարտ ամսին կառավարության կողմից հաստատված ծրագիրը կյանքի կոչելու նպատակով Արցախի ներդրումային հիմնադրամում ու Գյուղի […]

̰
Զինծառայողների աճյունների որոնումներն այսօր իրականացվում են 2 ուղղություններով

15:35 29.06.2021

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական 2 ջոկատով շարունակվում են Հադրութի շրջանում և Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի ուղղությամբ: Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը երեկոյան կտրամադրի հավելյալ տեղեկատվություն: 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 28-ը որոնումների ընթացքում հայտնաբերվել և տարհանվել է 1586 աճյուն:

̰
Արայիկ Հարությունյանը զոհված ու անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա առթիվ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

11:54 29.06.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի համար նահատակվածների ու անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ ԱՀ անվտանգության խորհրդի անդամների, պետական և զինվորական բարձրաստիճան այրերի ուղեկցությամբ հունիսի 29-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք

11:03 29.06.2021

Հունիսի 28-ին կատարվել է 46 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8871 քաղաքացու հետազոտություն, որից 908-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]

̰
Լավրովը ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի հետ քննարկել է փախստականների վերադարձը ԼՂ

08:26 29.06.2021

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 28-ին ընդունել է աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիին։ ՌԴ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են փախստականների և տեղահանվածների վերադարձի հարցը ԼՂ և հարակից տարածքներ՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության:

̰
Մատաղիսի ուղղությունից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

23:48 28.06.2021

Այսօր՝ հունիսի 28-ին, Մարտակերտի շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում, Մատաղիսի հատվածում հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԻՊԾ-ից։ Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Որոնումները կշարունակվեն նաև առաջիկա օրերին: Ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն: Զինադադարից հետո Արցախի կորուսյալ […]

̰
̰
Այցելե՛ք Արցախ, այցելե՛ք գոնե միայն նրա համար, որ Արցախում ապրող 100 հազար հայերն իրենց մենակ չզգան. ԱՀ ՄԻՊ

20:39 28.06.2021

Այցելե՛ք Արցախ, այցելե՛ք գոնե միայն նրա համար, որ Արցախում ապրող 100 հազար հայերն իրենց մենակ չզգան, ձեր ներկայությամբ դուք գոտեպնդելու և ոգևորելու եք Արցախում ապրող հային, որ Արցախն ընդմիշտ հայկական պահի, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Գրռւմը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ հայեր, սիրելի՛ մարդիկ, Յոթ ամիս է անցել այն […]

̰
Նախորդ շաբաթվա համեմատ աճել են ՃՏՊ-ները. Արցախի ոստիկանությունն ամփոփում է շաբաթը

17:52 28.06.2021

2021 թվականի հունիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ՆԳ նախարարության ոստիկանության քաղաքային ու տարածքային բոլոր ստորաբաժանումներն իրականացրել են ուժեղացված ծառայություն: Նախորդ շաբաթվա համեմատ աճել են ճանապարհատրանսպորտային պատահարները: Հունիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է խարդախության՝ 4, գողության՝ 2, մարմնական վնասվածքի՝ 8, ԱՏՄ-ի փախցման՝ 1, զենք-զինամթերքի կամավոր հանձնման՝ 2, զենք-զինամթերքի հայտնաբերման՝ 1, թմրանյութի հայտնաբերման՝ 4, ապօրինի […]

̰
Արցախի ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է շաբաթը

16:58 28.06.2021

2021 թվականի հունիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության կենտրոնական և շրջանային ստորաբաժանումների ահազանգման կենտրոններում գրանցվել է 827 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ հանրապետության տարածքում զգալիորեն աճել է հրդեհի մասին ստացված կանչերը: Շաբաթվա ընթացքում գրանցվել է հրդեհի 29 կանչ, որոնց մեծ մասը բռնկվել է չոր խոտածածկ տարածքներում՝ բնակչության անզգուշության պատճառով: Մարտունու շրջանում այրվել […]

̰
Ջրասուզական պարապմունքներ Սարսանգի ջրամբարում

16:44 28.06.2021

Արցախի ԱԻ պետական ծառայության ջրափրկարարները համաձայն հիմնական միջոցառումների պլանի՝ Սարսանգի ջրամբարում անց են կացրել ջրասուզական հերթական պարապմունքները: Ամառային շրջանում Սարսանգի ջրամբարում ամեն տարի գրանցվող դժբախտ ելքով պատահարները մտահոգվելու լուրջ տեղիք են տալիս: Անցած շաբաթ ջրափրկարարները ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, Արցախի ամենամեծ ջրամբարում իրականացրել են ջրասուզական պարապմունքներ, միաժամանակ կատարել տարբեր կանխարգելիչ միջոցառումներ՝ Սարսանգի ջրերում […]

̰
Հունիսի 28-ից Երևան-Ստեփանակերտ մայրուղով ուղևորափոխադրումները կկազմակերպվեն առավոտյան ժամը 5:00-ին․ հայտարարություն

15:57 28.06.2021

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Երևան-Ստեփանակերտ ուղևորատար ավտոբուսների չվերթների նոր կարգի վերաբերյալ Երևանի կենտրոնական ավտոկայանի հայտարարություն է տարածել։ Այս մասին տեղեկացրին ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից։ «Սույն թվականի հունիսի 28-ից Երևան-Ստեփանակերտ մայրուղով ուղևորափոխադրումները կկազմակերպվեն առավոտյան ժամը 5:00-ին: Անհրաժեշտ կլինի նախապես հերթագրվել, ինչի համար խնդրում ենք զանգահարել 010 56-53-70 հեռախոսահամարով: Տեղափոխվող բեռների քանակի մասին տեղեկացնել նախապես»,- ասված […]

̰
Պետք է շտապենք․ ոչ ոք դրսից չի գա հայ ժողովրդին արտաքին թշնամուց փրկելու համար․ Սամվել Բաբայան

14:41 28.06.2021

Սամվել Բաբայանի մեկնաբանությունը ռուսական շրջանակների հետ իր փոխհարաբերությունների մասին․ «Ե՛վ վերջին պատերազմը, և՛ իրադարձությունների հետագա զարգացումը ցույց տվեցին, թե որքանով է Ռուսաստանը հետաքրքրված տարածաշրջանով և, համապատասխանաբար` Հայաստանում իշխանության մեջ գտնվող իր մարդկանցով: Կոնկրետ մարդկանց վրա «խաղադրույք անելն» ու նրանց առաջ տանելը բոլոր գերտերությունների համար ընդունված գործընթաց է: Նրանք սովորաբար ընտրում ու աջակցում են այն հավանական […]

̰
Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի

13:33 28.06.2021

Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ 2021 թվականի հունիսի 29-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի ԱՀ ԱԺ արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած հետևյալ օրակարգով. «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի […]

̰
Ռուս խաղաղապահներն Արցախի 172 բնակչի ուղեկցել են Գանձասար և Ամարաս

12:09 28.06.2021

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 74 հոգանոց մեկ շարասյուն ուղևորվել է Ամարասի վանք, իսկ 98 հոգանոց երկրորդ շարասյունը՝ Գանձասար:

̰
Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքացիների կողմից Արցախի քաղաքացիներին ուղղված հեռախոսազանգերի դեպքեր են գրանցվել․ ԱՀ ԱԱԾ

11:30 28.06.2021

Արցախի Ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են, որ վերջին օրերին, ԱՀ ԱԱԾ կոչից հետո, Ազգային անվտանգության ծառայությունում գրանցվել են Ադրբեջանի ու Թուրքիայի Հանրապետությունների քաղաքացիների կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիներին ուղղված հեռախոսազանգերի դեպքեր։ «Եվս մեկ անգամ կոչ ենք անում բացառապես զերծ մնալ նմանատիպ կասկածելի հեռախոսազանգերին պատասխանելուց և անմիջապես դիմել ԱՀ ԱԱԾ։ Միաժամանակ հորդորում ենք զերծ մնալ ապազգային գործելաոճից, […]

̰
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Արցախում

12:24 27.06.2021

Հունիսի 26-ին կատարվել է 32 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8825 քաղաքացու հետազոտություն, որից 905-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]

̰
Լաչինի միջանցքով օրական շուրջ 100 մեքենա է անցնում. ՌԴ ՊՆ

16:45 26.06.2021

ՌԴ ՊՆ-ն հավելում է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի դիտակետերի անձնակազմը պարբերաբար իրականացնում է մարտական պատրաստվածության գործողություններ

̰
Տեխնոլոգիական եռօրյակի ընթացքում Արցախում անցկացվելու է Հակաթոն

13:27 26.06.2021

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ տեխնոլոգիական եռօրյակի ընթացքում անցկացվելու է Հակաթոն, որը միտված է համախմբել երիտասարդներին մեկ գաղափարի շուրջ. «Այն է՝ մշակել ու ներդնել Արցախում համայնքների կառավարման միասնական հարթակ, տեղական ինքնակառավարման մարմիններում տվյալների հավաքագրման և մշակման, պետական մարմինների ու քաղաքացիների միջև տեղեկատվության փոխանակման նպատակով։ Եթե ունեք մասնագիտական փորձառություն ♦ ծրագրավորման, ♦ […]

̰
Արցախի անվտանգության խորհուրդը քննարկել է խմելու ջրի մատակարարման հետ կապված խնդիրները

12:57 26.06.2021

Հունիսի 26-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Հանրապետությունում խմելու ջրի մատակարարման հետ կապված խնդիրներին։ Խորհրդակցությանը, որին մասնակցել են պատկան կառույցների պատասխանատուներ, վերհանվել են, մասնավորապես, Ստեփանակերտ քաղաքում ջրամատակարարման կազմակերպման հետ կապված խնդիրները, մասնավորապես չորային եղանակներով պայմանավորված՝ ջրի մուտքերի էական նվազեցումները։ Խնդիրը լուծելու համար առաջարկվել են ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային տարբերակներ։ […]

̰
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Արցախում

11:52 26.06.2021

Հունիսի 25-ին կատարվել է 42 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8793 քաղաքացու հետազոտություն, որից 904-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի […]

̰
Արտակ Բեգլարյանը մասնակցնել է «Հետպատերազմյան սինդրոմներ» աշխատաժողովին

19:25 25.06.2021

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Արցախի մայր բուհում այսօր մասնակցել եմ «Հետպատերազմյան սինդրոմներ» աշխատաժողովին: Արցախի պետական համալսարանի, Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, Պաշտպանության բանակի ու Արցախի մի խումբ հոգեբանների հետ համատեղ շարադրվել է հետպատերազմյան Արցախի հոգեբանական վերականգնման դեղատոմսը: Չհաղթահարած 90-ականների պատերազմի խնդիրները՝ վերջին պատերազմի սինդրոմներով պետք է զբաղվել՝ հաշվի […]

̰
Ալիևը խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու հեռանկարի մասին

18:50 25.06.2021

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է խոսել Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու պատրաստակամության մասին այն դեպքում, երբ Ադրբեջանի կողմից ամբողջությամբ չեն կատարվել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների պայմանավորվածությունները, մասնավորապես` գերիների վերադարձը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Ռումինիայի, Ավստրիայի և Լիտվայի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը նշել է, թե ցանկանում […]

̰
Արցախի ՄԻՊ-ի հետ քննարկվել են հայկական մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ հարցեր

18:07 25.06.2021

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հունիսի 24-ին ընդունել է Արվեստի պատմության և արվեստի սոցիոլոգիայի դոկտոր Ալեն Նավարա-Նավասարդյանին և Լիոնի Կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Մաքսիմ Եվադյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացման և մշակութային արժեքների պահպանությամբ զբաղվող կազմակերպությունների և անհատների ջանքերը համակարգելու […]

̰
BACK_TO_TOP