TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+22.09 oC

ԱՐՑԱԽ

Արցախի ՄԻՊ-ը մասնակցել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի աշխատանքներին զուգահեռ կազմակերպված առցանց քննարկմանը

17:10 25.06.2021

Հունիսի 24-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը որպես հատուկ բանախոս մասնակցել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 47-րդ նստաշրջանի և Տնտեսական ու սոցիալական խորհրդի հումանիտար հարցերի բաժնի աշխատանքներին զուգահեռ կազմակերպված «Մարդասիրական օգնություն, միջազգային պատժամիջոցներ և զինված հակամարտություններ» թեմայով առցանց քննարկմանը։ Միջոցառումը կազմակերպվել է «Խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների ՄԱԱԹ հիմնադրամի» նախաձեռնությամբ։ Պաշտպանը անդրադարձել է […]

̰
ԱՀ-ում առաջարկվում է հանել սահմանված աշխատանքային ստաժի առկայության դեպքում ծնողներից մեկի աշխատանքային ստաժում հաշվառվող՝ մինչև 18 տարեկան երեխային խնամելու ժամանակահատվածի 10 տարվա սահմանափակումը

16:53 25.06.2021

Հունիսի 25-ին տեղի է ունեցել ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր Արամ Գրիգորյանը: Նիստի օրակարգում ««Պետական կենսաթոշակների մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումն էր: Նախագծում փոփոխությունների և լրացումների կատարման հիմնական նպատակը կորոնավիրուսի համավարակի և 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ԱՀ դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների պատճառով քաղաքացիների […]

̰
Արցախի ոստիկանությունում ծառայության կարող է անցնել նաև միաժամանակ այլ պետության քաղաքացի. նոր նախագիծ

15:27 25.06.2021

Արցախի Հանրապետության ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել մի նախագծի, որով, ի թիվս այլ փոփոխությունների և լրացումների, սահմանվում է, որ ոստիկանության ծառայողը կարող է միաժամանակ լինել այլ պետության քաղաքացի: Այս մասին տեղեկացանք Արցախի ԱԺ-ի պաշտոնական կայքից: «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի լրամշակված տարբերակը […]

̰
Զոհված զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են Վարանդայի շրջանում

13:59 25.06.2021

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնումներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 24-ը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1585 աճյուն: Արդյունքների մասին ծառայությունը երեկոյան կտրամադրի հավելյալ տեղեկատվություն:

̰
ԱՀ ԱԺ խմբակցությունները դատապարտել են հասարակության մեջ ատելության և թշնամանքի սերմանման փորձերը

13:36 25.06.2021

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել՝ շեշտելով, որ 44-օրյա պատերազմից հետո Արցախում նկատելի են բևեռացումներ, որոնք ուղեկցվում են պիտակավորումներով: Խմբակցությունները անընդունելի և դատապարտելի են համարում ազգին համախմբող բարոյական և պետական հիմքերի խարխլումը, հասարակության մեջ ատելության և թշնամանքի սերմանումն ու հրահրումը, որի արդյունքում ի հայտ են գալիս արհեստածին, լարված իրավիճակներ: «Հարգելի՛ հայրենակիցներ, սեպտեմբերի 27-ին […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր

11:24 25.06.2021

Հունիսի 24-ին կատարվել է 39 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8751 քաղաքացու հետազոտություն, որից 904-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]

̰
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

19:54 24.06.2021

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ աճյուն: Նախնական տվյալներով՝ նա ռազմական գործողությունների մասնակից է: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 24-ը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1585 աճյուն: Որոնումները կշարունակվեն նաև առաջիկայում: Ուղղությունների և արդյունքների […]

̰
Ադրբեջանում գերության մեջ գտնվող տղաների ծնողներն ու հարազատները Կառավարության շենքի մոտ անժամկետ նստացույց են սկսել

17:35 24.06.2021

Ադրբեջանում գերության մեջ գտնվող շիրակցի Մելս Ամբարդյանի եղբայրը հայ գերիների՝ Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարությունները դադարեցնելու, նրանց Հայաստան վերադարձնելու պահանջով Կառավարության շենքի մոտ նստացույց է սկսել։ Նրան միացել են նաև գերեվարված մյուս տղաների ծնողները, հարազատները և իշխանություններից պահանջում են, որ Ադրբեջանին ստիպեն՝ անհապաղ դադարեցնել իրենց եղբայրների նկատմամբ կեղծ դատավարությունը և նրանց վերադարձնել Հայաստան՝ առանց նախապայմանների։ Մանրամասները՝ […]

̰
Տիգրան Ծատրյանը՝ ԱՀ Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածու

14:15 24.06.2021

Հունիսի 24-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որին ներկա էր ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Օրակարգում՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու մասին» հարցերն էին: Առաջին հարցը ներկայացրեց ԱՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Պողոսյանը: «Ավելացված […]

̰
Արցախում ՁԻԱՀ-ով վարակված անձը սեռական հարաբերություն է ունեցել 21-ամյա բնակչուհու հետ

13:56 24.06.2021

ԱՀ Մարտունի քաղաքի 1984թ. ծնված բնակիչը, տեղյակ լինելով իր՝ իմունային անբավարարության վիրուսով վարակված լինելու համար «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում հաշվառման մեջ գտնվելու մասին, առանց պաշտպանիչ միջոցների սեռական հարաբերություն է ունեցել նույն շրջանի Սպիտակաշեն համայնքի 2000թ. ծնված բնակչուհու հետ՝ վերջինիս ենթարկելով իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով վարակելու ակնհայտ վտանգի: Այս մասին հայտնում է ԱՀ քննչական կոմիտեն։ […]

̰
Արցախում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 5-ով

11:35 24.06.2021

Հունիսի 23-ին կատարվել է 39 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8712 քաղաքացու հետազոտություն, որից 903-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]

̰
Մեկ օրում երեք վրաերթ. Արցախի ճանապարհային ոստիկանությունը զգոնության կոչ է անում

17:35 23.06.2021

Հունիսի 22-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ս. Ղ.-ն (ծնված 1988թ) վարելով «ԿԻԱ Սորենտո» մակնիշի ավտոմեքենան Ա. Մկրտչյան փողոցի թիվ 7 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ն. Լ.-ին (ծնված 2009թ.), ինչի հետևանքով վերջինս ձախ ազդրի փափուկ հյուսվածքների սալջարդ վնասվածքով տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ: Հունիսի 22-ին՝ ժամը 19:10-ի սահմաններում, […]

̰
Իտալացի պատգամավորները շեշտում են՝ Ադրբեջանում պահվող հայ գերիները պետք է ազատ արձակվեն առանց նախապայմանների

17:27 23.06.2021

Իտալիայի խորհրդարանի «Լեգա» կուսակցության պատգամավորներ Մասիմիլիանո Կապիտանիոն և Ջուլիո Չենտեմերոն հայտարարություն են տարածել՝ շեշտելով, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն առանց նախապայմանների: «Արմենպրես»-ը ներկայացնում է իտալացի պատգամավորների հայտարարությունը. «Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել բազմաթիվ հայ ռազմագերիների՝ նրանց քաղաքական բանակցություններում օգտագործելու համար՝ Թուրքիայի աջակցությամբ: Տեղեկացել ենք, որ մի քանի օր առաջ համացանցում […]

̰
Արցախում մեկնարկել է լայնածավալ բնակարանաշինության ծրագիր

16:41 23.06.2021

Հայաստան համահայկական հիմնադրամից հայտնում են, որ Արցախից տեղահանված ընտանիքների խնդիրների մեղմացումն ու լուծումը Հիմնադրամի առաջնահերթություններից է․ այս նպատակով Հիմնադրամն Արցախում մեկնարկել է լայնածավալ բնակարանաշինության ծրագիր։ Առաջին փուլով նախատեսվում է կառուցել 817 տուն և 290 բնակարան, որի համար հատկացվել է 58 398 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։ Նշված գումարը հավաքագրվել է «Մենք ենք մեր սահմանները» […]

̰
Պատերազմում վիրավորված և ամբուլատոր պայմաններում բուժում ստացած անձանց Արցախում կտրամադրվի միանվագ դրամական օգնություն

14:26 23.06.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 22-ին ստորագրել է ԱՀ կառավարության որոշում, համաձայն որի՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած՝ ամբուլատոր պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացած Արցախի Հանրապետությունում հաշվառված այն անձանց, ովքեր ՀՀ կառավարության կողմից սահմանված 500 000 ՀՀ դրամի չափով աջակցության ծրագրից չեն օգտվել, ԱՀ […]

̰
ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը պատասխանել է «Արցախի բանալի» կոչվող կոթողի հետ կապված ԱԺ ներկայացրած հանրագրին

13:36 23.06.2021

Հունիսի 23-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը պատասխանել է Բելլա Լալայանի՝ մայիսի 24-ին ԱԺ ներկայացրած հանրագրին: «Հարգելի տիկին Լալայան Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը ստացել է Ձեր կողմից ԱԺ նախագահին հասցեագրված հանրագիր՝ կապված «Մենք ենք մեր սարերը» հուշահամալիրի մոտ տեղադրված «Արցախի բանալի» կոչվող կոթողի հետ: Չնայած հանձնաժողովի […]

̰
Պուտինը վճռորոշ է անվանել ՌԴ ներդրումը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում

11:36 23.06.2021

Ռուսաստանի ներդրումը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության կարգավորման գործում վճռորոշ էր, կարծում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: «Ռուսաստանի վճռորոշ ներդրմամբ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում դադարեցվեց»,- ասել է նա միջազգային անվտանգության հարցերով Մոսկվայի IX համաժողովի մասնակիցներին և հյուրերին հասցեագրված տեսաուղերձում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում։ Պուտինը նշել է, որ ռուս խաղաղապահները հուսալիորեն երաշխավորում […]

̰
ԿԽՄԿ նախագահը կարևորել է ՌԴ-ի հետ համագործակցությունը ԼՂ-ում

10:28 23.06.2021

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերը դրական է գնահատել փոխգործակցությունը Ռուսաստանի հետ, այդ թվում՝ Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում: Մոսկվա կատարելիք այցին ընդառաջ ռուսական ՏԱՍՍ-ի հետ զրույցում նա նշել է, որ ՌԴ-ն հանդիսանում է միջազգային հարթակի առանցքային դերակատարներից մեկը և կարող է կարևոր դեր խաղալ ճգնաժամային իրավիճակների լուծման գործում։ Մաուրերը Մոսկվայում այսօր կհանդիպի ՌԴ […]

̰
Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը շարունակում է գործել. տարածաշրջանային այցն օրակարգում է

17:55 22.06.2021

Ռուսաստանը այն կարծիքին է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը երբեք էլ չի դադարեցրել իր գործունեությունը և շարունակում է գործել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վերսկսման հարցին: «Մենք ելնում ենք այն մոտեցումից, որ համանախագահների […]

̰
«Կանեփ-Կակաչ 2021» համալիր միջոցառման 1-ին փուլի արդյունքները Արցախում

17:53 22.06.2021

Հունիսի 21-ին՝ «Կանեփ-Կակաչ 2021» համալիր միջոցառման 1-ին փուլի ընթացքում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա. Ա.-ի (ծնված 1960թ.) տան հարակից տարածքում զննությամբ հայտնաբերվել և վերցվել է վերջինիս կողմից ցանված և մշակված կանեփանման բույսի 14 թուփ: Ա. Ավանեսյանը բերման է ենթարկվել ոստիկանության քաղաքային վարչություն: Նույն օրը Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ժ. Զ.-ի (ծնված 1975թ.) տան հարակից տարածքում զննությամբ հայտնաբերվել […]

̰
Հայտնաբերվել է ևս մեկ աճյուն. ԱԻՊԾ

16:49 22.06.2021

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում փրկարարական մեկ ջոկատով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել տարհանվել է ևս մեկ աճյուն: Ենթադրվում է, որ նա ռազմական գործողությունների մասնակից է: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1584 աճյուն:

̰
Ի գիտություն պատերազմի հետևանքով դիպլոմները կորցրած շրջանավարտների

16:21 22.06.2021

Արցախի պետական համալսարանից տեղեկացնում են. «ԱրՊՀ հարգելի´ շրջանավարտներ, ովքեր պատերազմի հետևանքով կորցրել են իրենց դիպլոմները և համալսարանից դիպլոմների կրկնօրինակները ստանալու համար դիմում էին ներկայացրել ԱրՊՀ գրասենյակ, կարող են մինչև հունիսի 30-ը ներկայանալ ԱրՊՀ ուսումնական գործընթացի կազմակերպման բաժին և ստանալ դիպլոմները՝ ներկայացնելով նաև անձնագիրը: ԱրՊՀ ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնում հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 1-ը արձակուրդի պատճառով […]

̰
Արայիկ Հարությունյանն այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանդես կգա ուղերձով

11:12 22.06.2021

Հունիսի 21-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված բազմաթիվ քաղաքացիներ պահանջել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Հավաքը, որի մասին հայտարարվել էր ֆեյսբուքյան տիրույթում, նախաձեռնվել է, երբ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ ԱԺ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Քիչ առաջ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Հաշվի առնելով այս օրերին Արցախում ձևավորված ներքաղաքական […]

̰
Զուրաբիշվիլին Հռոմի պապի հետ հանդիպմանը խոսել է ԼՂ հակամարտության մասին

09:03 22.06.2021

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Իտալիա կատարած այցի շրջանակներում հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին: Վրաստանի նախագահը հարցազրույց է տվել իտալական հայտնի nova.news կայքին, որտեղ խոսել է նաև տարածաշրջանում առկա մարտահրավերների, Արցախյան հակամարտության մասին, փոխանցում է Aliq.ge-ն: «Ես Հռոմի պապի հետ խոսեցի նաև տարածաշրջանում առկա մյուս հակամարտությունների մասին, մասնավորապես` Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղում ծագած բախման մասին. […]

̰
ԵԱՀԿ-ն շնորհակալություն է հայտնել ՌԴ-ին ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ կատարած աշխատանքի համար

20:37 21.06.2021

Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:

̰
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայտնաբերվել է ևս 3 աճյուն. ԱԻՊԾ

17:45 21.06.2021

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները տարհանել են ևս 3 աճյուն: Նախնական տվյալներով՝ վերջիններս ռազմագործողությունների մասնակիցներ են: Աճյունները ՀՀ տեղափոխելուց հետո՝ ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն: Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 21-ը ներառյալ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից հայտնաբերվել և […]

̰
Արցախի առողջապահության նախարարը Բուժաշխատողի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

16:22 21.06.2021

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի ուղերձ է հղել Բուժաշխատողի մասնագիտական տոնի կապակցությամբ։ «Սիրելի՛ բուժաշխատողներ, շնորհավորում եմ բոլորիդ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ։ Բուժաշխատողի ծանր, պատասխանատու և պատվաբեր մասնագիտությունը բոլոր ժամանակներում եղել է ամենապահանջվածն ու ամենահարգվածը, քանզի միայն Ձեր աստվածաշնորհ առաքելությունն է, որ ունակ է փրկելու մարդկային կյանքեր, սրբելու ցավի ու տառապանքի արցունքներ: Այսօր շատերն են սկսել […]

̰
Արցախում խմելու և առօրյա օգտագործման համար ջուր է մատակարարվել 3 համայնքի բնակիչների

14:17 21.06.2021

2021 թվականի հունիսի 14-ից 20-նն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 778 զանգ, որից 97-ը՝ արտակարգ կանչ: Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԻՊԾ-ից։ Շաբաթվա ընթացքում հանրապետության տարածքում հրդեհի մասին գրանցվել է 18 կանչ, որից 14-ը՝ բռնկվել է չոր խոտածածկ տարածքներում, 3-ը՝ աղբանոցներում և աղբակույտերում, 1-ը՝ բազմաբնակարան շենքի տանիքում: Տուժածներ չկան: Արցախում […]

̰
Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ հաջողություն մաղթելով ստացած վստահության իրացման ճանապարհին

12:35 21.06.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների առթիվ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ պարոն Փաշինյան, ադրբեջանա-թուրքական 44-օրյա ռազմական ագրեսիայից հետո Հայաստանի Հանրապետության ներքաղաքական անկայուն իրավիճակի տրամաբանական հանգուցալուծումը եղավ արտահերթ ընտրությունների անցկացումը: Ուրախ եմ, որ […]

̰
Ինչպիսին է համաճարակային պատկերն Արցախում

12:14 20.06.2021

Հունիսի 19-ին կատարվել է 26 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 14 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8528 քաղաքացու հետազոտություն, որից 890-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]

̰
BACK_TO_TOP