16:52 10.05.2021
Արցախում գրահրատարակչական գործունեության սկզբնավորումը և հետագա զարգացումը անխզելիորեն կապված են Շուշի քաղաքի հետ, որը 19-րդ դարում դարձել էր ժամանակի առևտրական, արհեստագործական ու մշակութային խոշորագույն կենտրոններից մեկը։ Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում բացված գրականության և պարբերական մամուլի ցուցադրությանը ներկայացված էին Շուշիում տպագրված գրքերից և պարբերական մամուլից օրինակներ, որոնք պահվում են Ազգային գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնի ֆոնդերում։ […]
15:39 10.05.2021
ՆԳ նախարարության ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայություն իրականացնել հանրապետության ողջ տարածքում: Մայիսի 1-9-ն ընկած ժամանակահատվածում բացահայտվել է նախկինում կատարված հանցագործությունների 4 դեպք: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ոստիկանությունը։ Հանրապետության տարածքում մարմնական վնասվածքի ելքով գրանցվել է 7 ճանապարհատրանսպորտային պատահար: ՃՏՊ-ի հետևանքով մեկ քաղաքացի մահացել է: Խարդախության մասով ստացվել է 3 հաղորդում, նվազել են գողության դեպքերը: Ոստիկանության […]
15:20 10.05.2021
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի տարածքում՝ «Արցախգազ» ՓԲԸ հարևանությամբ, «The Halo trust» ականազերծող ոչ կառավարական կազմակերպությունը կիրականացնի տարածքից հայտնաբերված կասետային հրթիռի վնասազերծում: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։ «Հորդորում ենք պայթյունի ձայներ լսելու դեպքում չանհանգստանալ: Տեղեկատու հեռախոս՝ 911»,- ասվում է ԱԻՊԾ-ի տարածած հաղորդագրության մեջ:
15:15 10.05.2021
2021 թվականի մայիսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 726 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ ավելացել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, ինչի հետևանքով տուժել է 2 քաղաքացի, ցավոք մեկը՝ մահվան ելքով: Նվազել է հրդեհների դեպքերը: Գրանցված 6 հրդեհներից մեկը տեղի է ունեցել բնակելի շինությունում, այրվել է պատշգամբը և այնտեղ առկա գույքը՝ մասնակի: […]
18:03 09.05.2021
Ստեփանակերտում Մայիսի 9-ի առթիվ կայացել է Հայրենական մեծ պատերազմի հայ հերոսների, անվանի զորավարների ու Արցախյան պատերազմում նահատակված զինվորների մեծադիր լուսանկարներով ավանդական «Անմահների գնդի երթ»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երթը մեկնարկեց Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից: Մասնակիցները քաղաքային հուշահամալիրում ծաղիկներ են խոնարհել Անմար կրակի մոտ և հարգանքի տուրք մատուցել Մեծ Հայրենականի ու Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին: Ամենամյա «Անմահների գնդի երթ»-ի […]
14:16 09.05.2021
Մայիսի 8-ին կատարվել է 45 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 20 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]
13:45 09.05.2021
Հայ ռազմագերիների վերադարձի հարցը շարունակում է մնալ Ռուսաստանի քաղաքական օրակարգում, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նա հիշեցրել է, որ գերիների հարցը քննարկվել է նաև Լավրովի պաշտոնական այցի շրջանակներում։ «Քննարկվել է երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի ամբողջ շրջանակը՝ և՛ տարածաշրջանային իրավիճակը, և՛ բնականաբար, իրավիճակը ԼՂ–ի շուրջ»,– ասել է […]
11:57 09.05.2021
Մայիսի 9-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ԱՀ պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի, ինչպես նաև մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել հանուն Հայրենիքի զոհված ազատամարտիկների հիշատակին: Նախագահ Հարությունյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Պաշտպանության բանակի հիմնադրման և Շուշիի ազատագրման տոների կապակցությամբ, որում, մասնավորապես, […]
10:29 09.05.2021
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրության և Արցախի պաշտպանության բանակի հիմնադրման օրերի առիթով. «Սիրելի հայորդիներ, Մայիսի 9-ի նվիրական այս օրը վերարժևորում ենք մեր ժողովրդի ներդրած անմնացորդ ջանքերը, որոնք նպաստեցին Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի և բռնության դեմ հաղթանակի կերտմանը և աշխարհում խաղաղության հաստատմանը: Արցախյան հերոսամարտում Շուշիի ազատագրման […]
10:26 09.05.2021
Արցախում Հայրենական մեծ պատերազմի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի կազմակվորման օրվան նվիրված միջոցառումները մեկնարկել են խաչերթով՝ առաջնորդությամբ հատուկ այդ առթիվ Արցախ բերված հայոց բանակի պահապան՝ Աշոտ Երկաթ թագավորի Սուրբ Խաչի և ՊԲ հովանավոր Սուրբ Գրիգորիսի Խաչվառի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 8-ին Արցախի բոլոր եկեղեցիներում երեկոյան ժամերգությունից հետո 2 րոպե տևողությամբ ղողանջել են բոլոր եկեղեցիների զանգերը: […]
10:22 09.05.2021
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ուղերձ է հղել մայիսյան հաղթանակների օրվա առթիվ․ «Հայ ժողովուրդը դարեր ի վեր եղել է արդարության, ազատության, մարդասիրության կողմնակիցը և հակամարդկային ցանկացած գաղափարախոսության և բարբարոսության ընդդիմամարտիկը։ 76 տարի առաջ Խորհրդային միավորված ազգերի բանակը փայլուն հաղթանակով խորտակեց ֆաշիստական մարդատյաց չարիքը և վճռեց Հայրենական մեծ պատերազմի ելքը։ Մեր պապերն ու հայրերն իրենց անմնացորդ […]
10:15 09.05.2021
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ուղերձ է հղել Մայիսի 9-ի առթիվ․ «2021 թվականի մայիսի 9-ին, որն առաջինն է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից սանձազերծված ագրեսիայից հետո, դժվար է նույնկերպ նշել տարիներ շարունակ ընդունված եռատոնը: Այնուամենայնիվ, մենք պարտավոր ենք մեր հարգանքի տուրքը մատուցել Հայրենական մեծ պատերազմի մասնակից մեր պապերին եւ Արցախյան առաջին պատերազմի եւ Շուշիի […]
16:27 08.05.2021
Արցախի Հանրապետության դատախազությունը հաղորդագրություն է տարածել. «Սույն թվականի մայիսի 3-ից տարբեր լրատվամիջոցներով տեղեկություններ են հրապարակվել Արցախի Հանրապետության Թաղավարդ և Մեծ Թաղեր գյուղերի գերեզմանատները ոչնչացնելու դեպքերի վերաբերյալ: Նկատի ունենալով, որ հիշյալ հրապարակումները առերևույթ տեղեկություն են պարունակում ԱՀ քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Թաղման վայրերը, մահացածներին թաղելու կամ նրանց հիշատակի հետ կապված ծիսակատարությունների համար […]
16:00 08.05.2021
Ուկրաինայի հայերի միությունը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ին ՝ կապված Արցախում հայկական ժառանգության դեմ արձանագրված վանդալիզմի գործողությունների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը: Կազմակերպությունը նամակում խնդրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությունը հրավիրել Արցախում գտնվող հայկական մշակութային ժառանգության վրա, որն այժմ վտանգված է: «Կարևոր է նշել, որ Արցախի Հանրապետությունում կա հայոց պատմության և մշակույթի ավելի […]
15:11 08.05.2021
Մայիսի 8-ին Արցախի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության Ասկերանի շրջանային բաժնի 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ասկերան քաղաքի տարածքով հոսող գետի մեջ մեքենա է կողաշրջվել: Օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել Ասկերանի ՇԱԻ բաժնի փրկարարները: Պարզվել է, որ քաղաքային մարզադաշտից դեպի հարակից այգիներ տանող՝ գետամիջով անցնող ճանապարհին, Ասկերան քաղաքի 21-ամյա բնակիչ […]
13:11 08.05.2021
Մայիսի 7-ին ԱԻ պետական ծառայության Մարտակերտի շրջանային բաժնի ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել տրանսպորտային պատահար, տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Օգնություն ցուցաբերելու համար կանչի վայր է մեկնել Մարտակերտի ՇԱԻ բաժնին կից գործող Առաջաձորի հրշեջ փրկարարական ջոկի մեկ մարտական հաշվարկ: Տեղում աշխատել […]
11:48 08.05.2021
ՌԴ ՊՆ կայքի փոխանցմամբ՝ նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Ռուս խաղաղապահները մեկ օրվա ընթացքում ականազերծել են 5 հա տարածք, 3 կմ ճանապարհ, 11 շինություն, հայտնաբերել` 2 պայթյունավտանգ առարկա: «Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2 087 հա տարածք, 643 […]
11:12 08.05.2021
Մայիսի 5-6-ը ներառյալ կատարվել է 174 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 13 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 16 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6888 քաղաքացու հետազոտություն, որից […]
17:49 07.05.2021
Մայիսի 7-ին Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը առցանց հանդիպում է ունեցել «Վերադարձ դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Պաշտպանը ծանոթացել է կազմակերպության գործունեությանը, այս ժամանակահատվածում նրանց կատարած աշխատանքին, ինչպես նաև ԱՀ-ում ստեղծված իրավիճակով պայմանավորված Քաշաթաղի շրջանի բնակիչների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հիմնախնդիրներին: Հանդիպման վերջում Գ. Ստեփանյանը, կարևորելով կազմակերպության ներկայացուցիչների աշխատանքը Քաշաթաղի շրջանի բնակիչներին […]
17:45 07.05.2021
Մայիսի 7-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը նամակներ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին Արցախի ջրային անվտանգության վերաբերյալ։ Նամակներում, մասնավորապես, նշվում է, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան լուրջ սպառնալիքներ է ստեղծել Արցախի Հանրապետության ջրային անվտանգության համար։ 2020 թ. նոյեմբերի 9-ին ռազմական գործողությունների դադարեցման […]
17:21 07.05.2021
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհահատվածի 1-ին կիլոմետրին՝ «ԺԴ» կամուրջ կոչվող տարածքի հարևանությամբ, «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվել ձորը և հայտնվել Կարկառ գետում: Դեպքի վայր են մեկնել արագ արձագանքման […]
16:51 07.05.2021
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում դավաճանության վերաբերյալ մեկ քրեական գործ արդեն ուղարկվել է դատարան: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցին՝ Դավթյանը նշել է, որ նրանց հայրենիք վերադարձնելու գործընթացում ներգրավված է նաև իր ռուս գործընկերը՝ ՌԴ գլխավոր դատախազը։ Մանրամասները՝ տեսանյութում։
15:25 07.05.2021
Ռուսաստանի Դաշնությունից ժամանած վնասվածքաբան-օրթոպեդները և «Էրեբունի» բժշկական կենտրոնի վնասվածքաբան-օրթոպեդ Գագիկ Բդոյանը օրերս Հանրապետական բժշկական կենտրոնում Արցախի մասնագետների հետ կատարել են անվճար վիրահատություններ: Կոնքազդրային հոդի բարդ վիրահատական միջամտության համար 20 էնդոպրոթեզները ձեռք են բերվել ռուսաստանաբնակ բարերար, մեր հայրենակից Էդգար Ադամյանի հովանավորությամբ: Ինչպես տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից, վնասվածքաբան-օրթոպեդները կատարել են 35 վիրահատություն՝ կոնքազդրային հոդի և ծնկահոդի […]
15:11 07.05.2021
ԱԻՊԾ-ն տեղեկացնում է, որ հայտնաբերված ռազմամթերքի և այլ պայթուցիկ առարկաների վնասազերծման աշխատանքներ կատարելու նպատակով ծառայության սակրավորական խմբերն այսօր կաշխատեն Ստեփանակերտ և Մարտունի քաղաքների հարակից տարածքներում: «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը՝ պայթեցման աշխատանքներ կիրականացնի Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում, Մարտակերտ քաղաքում: «The Halo trust» ոչ կառավարական ականազերծող կազմակերպությունը՝ Մարտունու շրջանի «Քաջավան» տեղամասում:
14:48 07.05.2021
ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի սոցիալական ծառայությունների գրասենյակի՝ սոցիալական ապահովության Քաշաթաղի, Շուշիի, Հադրութի տարածքային բաժինների կողմից ապրիլին 57 անձնական գործերով պետական նպաստ է նշանակվել, ընդ որում՝ 13-ը Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հիմքով: Այս մասին հայտնում են Օպերատիվ շտաբից՝ հավելելով, որ այդ թվում՝ նպաստ է նշանակվել նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների […]
14:12 07.05.2021
Կանադայի կառավարությունը կոչ է անում ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր գերիներին: «Կանադան ողջունում է Ադրբեջանի կողմից 3 գերիների ազատ արձակումը, ինչը համարում է առանցքային քայլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման հարցում: Կանադան շարունակում է բոլոր կալանավորվածներին ազատ արձակելու կոչ անել»,- նշված է Կանադայի կառավարության արտաքին գործերի և միջազգային առևտրի դեպարտամենտի՝ Twitter-ում տարածված հաղորդագրության մեջ:
13:46 07.05.2021
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ողջունել է Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակումը և Twitter-ում հետևյալ գրառումն է կատարել: «Ողջունում եմ Ադրբեջանի կողմից պահվող հայ անձանց ազատ արձակումը: Կողմերին կոչ ենք անում շտապ ավարտին հասցնել պահվող անձանց և բոլոր աճյունների փոխանակումը, ինչպես պարտավորեցնում է միջազգային մարդասիրական իրավունքը: Լիովին սատարում ենք Մինսկի խմբի համանախագահներին […]
11:46 07.05.2021
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը: Նախարարության «Թվիթեր»-ի էջում կատարված գրառմանը արտաքին քաղաքական գերատեսչությունը կցել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մայիսի 5-ի հայտարարությանը: «Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին: Մայիսի 4-ին Ադրբեջանում պահվող երեք հայ գերիների ազատ արձակումը դրական ժեստ է այդ […]
11:38 07.05.2021
ԱՄՆ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Քրիս Սմիթը կոչ է արել 50 մլն ԱՄՆ դոլար տրամադրել Արցախի անվտանգային, բնակարանային, բուժօգնության, ենթակառուցվածքների և այլ կարիքների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ներկայացուցիչների պալատի Հատկացումների ենթահանձնաժողովի ղեկավարներին ուղղված նամակում Սմիթը նշել է, որ 2020 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ուժերի կողմից սանձազերծված հարձակումների հետևանքով, որոնց լայնորեն աջակցում էր Թուրքիան, Լեռնային […]
19:54 06.05.2021
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ԵԱՀԿ տարածաշրջանում իր հատուկ ներկայացուցիչների հետ քննարկել է հակամարտությունների կարգավորման հեռանկարները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին Լինդեն գրել է «Թվիթերի» իր միկրոբլոգում: «ԵԱՀԿ նախագահի հատուկ և անձնական ներկայացուցիչների հետ քննարկել ենք Մոլդովայում, Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում հակամարտությունների կարգավորման ձևաչափերը, թե ինչպես շարժվել դեպի կայուն խաղաղություն ԵԱՀԿ […]