TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+31.09 oC

ԱՐՑԱԽ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք

12:17 14.05.2021

Մայիսի 13-ին կատարվել է 50 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7174 քաղաքացու հետազոտություն, որից 842-ի […]

̰
Արցախում այսօր ևս նախատեսվում են չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

10:23 14.05.2021

ԱՀ ԱԻ պետական ծառայության սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և «The halo trust» ոչ կառավարական կազմակերպության սակրավորների հետ շարունակում են Արցախի տարածքը մաքրել կյանքին վտանգ սպառնացող ռազմամթերքից: Չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ կկատարվեն Մարտունի, Մարտակերտ, Ասկերան, Ստեփանակերտ քաղաքների, Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան և Շոշ գյուղերի մոտակա տարածքներում: Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել: Կարճ […]

̰
Արցախի ՄԻՊ-ը նամակներ է հղել մի շարք հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների

19:25 13.05.2021

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նամակ է ուղարկել միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններին, որում, մասնավորապես, անդրադարձել է Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ընթացքում Պաշտպանի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքներին և հետպատերազմյան իրավիճակում Արցախում առաջացած հումանիտար և մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հիմնախնդիրներին։ Պաշտպանը կոչ է արել միջազգային գործընկերներին՝ ակտիվ և գործուն քայլեր ձեռնարկել համատեղ ջանքերով ստեղծված […]

̰
ՄԱԿ-ը ցանկանում է առանց խոչընդոտների հումանիտար մուտք ունենալ Լեռնային Ղարաբաղ. Դյուժարիկ

18:10 13.05.2021

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն անդրադարձել է ՄԱԿ-ի կողմից Արցախում հումանիտար առաքելություն իրականացնելու վերաբերյալ հարցին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակն ամենօրյա ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով Արցախում հումանիտար առաքելություն իրականացնելու մասին հարցին, ընդգծել է, որ ՄԱԿ-ը ցանկանում է առանց խոչընդոտների հումանիտար մուտք ունենալ Լեռնային Ղարաբաղ: Նա հավելել է, որ դա տեղի […]

̰
ԱՄՆ պետքարտուղարությունը Ադրբեջանի վերաբերյալ կրոնական ազատության զեկույցում անդրադարձել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց, Կանաչ Ժամ և Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցիների դեմ վանդալիզմին

15:53 13.05.2021

Փաստաթղթում արձանագրվում է վերջին պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 8-ին, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու կրկնակի ռմբակոծության փաստը։

̰
Խաղաղապահ ուժերի հրամանատարի պաշտոնում Մուրադովին փոխարինել է գեներալ Ավդեևը. wargonzo

15:44 13.05.2021

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի հրամանատարի պաշտոնում Մուրադովին փոխարինել է գեներալ Ավդեևը։ Այդ մասին wargonzo-ին հայտնի է դարձել պաշտպանության նախարարության ղեկավարությանը մոտ կանգնած իր սեփական աղբյուրներից: Նրանց տվյալների համաձայն՝ դա պլանային ռոտացիա է:  

̰
Շարունակվում է Ռուսաստանի Դաշնությունից առաջատար բժիշկների այցը Արցախ

15:42 13.05.2021

ԱՀ առողջապահության նախարարության և «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության շրջանակներում շարունակվում է Ռուսաստանի Դաշնությունից առաջատար բժիշկների այցը Արցախ: Մոսկվայից ժամանած առաջատար մասնագետները երեք շաբաթ աշխատանքներ են իրականացրել Արցախի առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող բուժհաստատություններում: Մանկաբույժ-գաստրոէնտերոլոգ Կարինե Ասկարյանը Արցախի մասնագետների հետ համատեղ ԱՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունքում իրականացրել է քաղաքացիների 250, իսկ «Արևիկ» բուժմիավորում ՓԲԸ-ում՝ […]

̰
Եվրախորհրդարանը կքննարկի հայ ռազմագերիների հարցը

14:30 13.05.2021

Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում նախատեսվում է քննարկել Արցախյան 44-օրյա պատերազմի ռազմագերիների հարցը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Եվրախորհրդարանի պաշտոնական կայքից: Խորհրդարանում նիստեր են նախատեսված մայիսի 17-20-ը: Մայիսի 20-ի լիագումար նիստում նախատեսված են դեբատներ՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության խախտումների վերաբերյալ: Նույն օրվա օրակարգում է ռազմագերիների հարցը: Առաջարկված է բանաձև, նախատեսվում է քվեարկություն:

̰
ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր ազդեցությունը ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման համար. Փալոն

13:16 13.05.2021

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնն անդրադարձել է Սյունիքի հատվածում ՀՀ սահմանի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգություններին՝ կոչ անելով ԱՄՆ-ին օգտագործել իր ազդեցությունն այս հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ կոնգրեսականն այս մասին գրել է «Թվիթերի» իր էջում: Փալոնը նկատել է՝ Ադրբեջանն այժմ ներխուժել է Հայաստան՝ միջազգային իրավունքի ակնհայտ խախտմամբ: «ԱՄՆ-ն պետք է միանշանակ դատապարտի այս հարձակումը […]

̰
COVID-19. Արցախում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 22 վարակակիր

11:13 13.05.2021

Մայիսի 12-ին կատարվել է 59 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 22 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7124 քաղաքացու հետազոտություն, որից 838-ի […]

̰
Արցախի մի շարք համայնքներում կիրականացվեն չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

10:37 13.05.2021

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ ծառայության սակրավորական խմբերը, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և «The halo trust» ոչ կառավարական կազմակերպության սակրավորների հետ համատեղ չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ կիրականացնեն Մարտունի, Մարտակերտ, Ասկերան, Ստեփանակերտ քաղաքների, Մարտակերտի շրջանի «Պուշկեն յալ» կոչվող տեղամասի, ինչպես նաև Խնածախ և Այգեստան գյուղերի մոտակայքում: Տեղեկատու հեռախոս՝ 911:

̰
Քննարկվել են Արցախի կրթության և սոցիալական աշխատանքի ոլորտներում նախատեսվող մի շարք նախագծեր

15:56 12.05.2021

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը մայիսի 12-ին ընդունել է բարերար, Հայ կրթական հիմնարկության հոգաբարձուների խորհրդի անդամ Ալեք Բաղդասարյանին։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Արտակ Բեգլարյանը շնորհակալություն է հայտնել բարերարին Արցախի զարգացման գործում նրա ակտիվ ու հետևողական մասնակցության համար՝ համոզմունք հայտնելով, որ այն կկրի շարունակական բնույթ […]

̰
27 տարի առաջ մայիսի 12-ին ՌԴ ջանքերով ուժի մեջ է մտել կրակի դադարեցման մասին անժամկետ եռակողմ համաձայնագիրը․ Արցախի ԱԳՆ

11:06 12.05.2021

27 տարի առաջ՝ 1994 թ. մայիսի 12-ին, Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերի շնորհիվ ուժի մեջ է մտել կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին անժամկետ եռակողմ համաձայնագիրը, որը ստորագրել են Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը, Ադրբեջանը և Հայաստանը։ Այս առիթով ԱՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել․ «2020 թ. սեպտեմբերի 27-ին, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների ուղղակի մասնակցությամբ, Ադրբեջանը նոր […]

̰
«Freedom House»-ն Ադրբեջանին կոչ է արել հայ գերիների մասին ամբողջական տեղեկատվություն տրամադրել ՄԻԵԴ-ին

10:54 12.05.2021

«Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ամբողջ ծավալով համագործակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ՝ հայ գերիների մասին ամբողջական տեղեկատվություն տրամադրելու, նրանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կազմակերպության Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բերենդտը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Մենք խորապես մտահոգված ենք վերջերս տեղի ունեցած զինված հակամարտությունից հետո […]

̰
Արցախում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 10-ով

10:46 12.05.2021

Մայիսի 11-ին կատարվել է 87 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 դեպք: Վարակակիրները հիմնականում քաղաք Ստեփանակերտի բնակիչներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 22 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7065 քաղաքացու հետազոտություն, որից 835-ի […]

̰
Արցախի մի շարք համայնքներում այսօր կիրականացվեն ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ

09:57 12.05.2021

Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ հայտնաբերված ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտի շրջանի «Պուշկեն յալ» կոչվող տեղամասում: Պայթյունի ձայները լսելի կլինեն Մարտակերտ քաղաքում: «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը պայթեցման աշխատանքներ կիրականացնեն Մարտակերտ, Մարտունի, Ասկերան, Ստեփանակերտ քաղաքների, Խնածախ և Այգեստան գյուղերի մոտակա տարածքներում: Տեղեկատու հեռախոս՝ 911:

̰
Մի խումբ իսպանացի պատգամավորներ ու սենատորներ Ադրբեջանից պահանջում են ազատ արձակել հայ ռազմագերիներին

21:21 11.05.2021

Մի խումբ իսպանացի պատգամավորներ ու սենատորներ Ադրբեջանից պահանջում են ազատ արձակել հայ ռազմագերիներին։ «Ազատություն հայ ռազմագերիներին» գրառմամբ պաստառներով այսօր նրանք միասին լուսանկարվել են Կոնգրեսի կենտրոնական մուտքի առջև։ Այս մասին հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը։

̰
Արցախի ՄԻՊ-ը Եվրոպական խորհրդարանի պատգամավորների համաժողովին ընդգծել է հայ գերիների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը

19:35 11.05.2021

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը մայիսի 11-ին մասնակցել է Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի կողմից կազմակերպված «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում. ռազմագերիներ և հայ բնակչությանը սպառնացող վտանգները» թեմայով առցանց համաժողովին։ Համաժողովի շրջանակներում բանախոսությամբ հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը։ Պաշտպանը ներկայացրել է 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից […]

̰
Արցախի տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել են ևս 54 ընտանիքներ

18:10 11.05.2021

2021 թվականի մայիսի 11-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի կողմից դեպի ԱՀ ճանաչողական այցերի կազմակերպման և տեղափոխման շրջանակներում, Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել են 54 ընտանիքներ (թվով 271 մարդ), իսկ վերաբնակեցման համար կազմակերպվել է 9 ճանաչողական այց, որոնցում ընդգրկվել են 56 ընտանիքների գլխավորները և որոնց արդյունքում, 6 ընտանիքի տեղափոխման գործընթացը […]

̰
Արցախում գործող բանկերում ներգրաված ավանդների ցուցանիշներն աճել են

15:58 11.05.2021

Արցախյան բանկերում և մասնաճյուղերում՝ կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները մայիսի 1-ի դրությամբ կազմել են 133 մլրդ 536,4 մլն դրամ, 2020թ. մայիսի 1-ի՝ 128 մլրդ 987 մլն դրամի փոխարեն (ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 3,5 տոկոսով, անցած ամսվա համեմատ՝ 4,3 տոկոսով (124 մլրդ 76,8 մլն դրամ), իսկ փետրվար և մարտ ամիսների նկատմամբ՝ 10,3-ական տոկոսով): […]

̰
Ռուսաստանը մտադիր է ուրվագծել Ղարաբաղում առկա խնդիրները լուծելու կոնկրետ քայլեր. Լավրով

15:39 11.05.2021

Ռուսաստանի պատվիրակությունը Բաքվում բանակցություններում ցանկանում է նախանշել Ղարաբաղում ծագող խնդիրները լուծելու որոշակի քայլեր: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը: «Մենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բոլոր համաձայնագրերի լիարժեք, բարեխղճորեն կատարման նպատակն ենք հետապնդում»։ Երեկ [Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը] մենք շատ մանրամասն քննարկեցինք ընթացիկ […]

̰
ԿԽՄԿ-ն այցելում է Ադրբեջանում պահվող հայ գերիներին և օգնում նրանց կապ պահպանել իրենց ընտանիքների հետ

15:24 11.05.2021

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այցելում է Ադրբեջանում պահվող հայ գերիներին և օգնում նրանց կապ պահպանել իրենց ընտանիքների հետ: Այս մասին տեղեկանում ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրությունից: «Մենք շարունակում ենք այցելել Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ անազատության մեջ գտնվողներին, որոնց անազատությունը պաշտոնապես հաստատվել է։ Մենք օգնում ենք, որ նրանք կապ պահպանեն իրենց ընտանիքների հետ։ […]

̰
Արցախում հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքները շարունակվում են

14:47 11.05.2021

Հանրապետության տարածքից հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն: Օրվա ընթացքում «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը պայթեցման աշխատանքներ է նախատեսում Ասկերանի շրջանի Ռև, Այգեստան, Խնածախ համայնքների տարածքներում, Մարտակերտ և Մարտունի քաղաքներում և հարակից բնակավայրերում: ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը և The Halo trust ականազերծող ոչ կառավարական կազմակերպությունը հետախուզական աշխատանքներ են իրականացնում […]

̰
ԱՀ ԱԻՊԾ-ում հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացվել

14:18 11.05.2021

ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով և ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի հանձնարարությամբ, ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի և հրշեջ փրկարարների մասնակցությամբ անց է կացվել հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի նպատակն է ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելիս, կատարելագործել ունեցած հնարավորությունները, նպաստել հրդեհների ժամանակ ուժերի և միջոցների ղեկավարման ունակությունների […]

̰
Ինչպիսին է համաճարակային իրադրությունն Արցախում

11:13 11.05.2021

Մայիսի 10-ին կատարվել է 42 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6975 քաղաքացու հետազոտություն, որից 825-ի […]

̰
ԼՂ տարածաշրջանում սահմաններին առնչվող հարցերը բարդ են, բայց լուծելի․ Լավրով

08:09 11.05.2021

ԼՂ տարածաշրջանում սահմաններին առնչվող հարցերը լուծելի են՝ չնայած դրանց բարդությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, փոխանցում է TASS-ը։ «Երախտաբարտ ենք մեր խաղաղապահների դերի գնահատման համար։ Կանենք ամեն բան, որպեսզի, ինչպես դուք ընդգծեցիք, բոլորը ելնեն այն հանգամանքից, որ ռազմական ասպեկտները փակ են։ Այժմ պետք է զբաղվել […]

̰
Ադրբեջանը շարունակում է վանդալիզմի իր քաղաքականությունը․ ԱՀ ՄԻՊ

23:40 10.05.2021

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանը շարունակում է վանդալիզմի իր քաղաքականությունը՝ ոչնչացնելով օկուպացված տարածքներում հայկական գերեզմանները և գերեզմանաքարերը օգտագործելով որպես շինանյութ ճանապարհների կառուցման նպատակով։ Հայկական գերեզմանների ոչնչացումը ևս մեկ անգամ ի ցույց է դնում հայ ժողովրդի, նրա ստեղծած արժեքների և հիշողության նկատմամբ Արդբեջանի ղեկավարության և հասարակության համատարած ատելությունն ու անարգանքը։ Նրանց […]

̰
Մոսկվան պատրաստ է պայմաններ ստեղծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանման գործում․ Լավրով

23:23 10.05.2021

Մոսկվան պատրաստ է պայմաններ ստեղծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանման գործում։ Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։ «ՅՈՒՆԵՍԿՕ-ն ՝ որպես կազմակերպություն, որը պատասխանատու է միջազգային մշակութային ժառանգության պահպանման համար, նույնպես շահագրգռված է մասնակցել այդ ջանքերին։ Մենք պատրաստ ենք աջակցել այնպիսի պայմանների […]

̰
Ադրբեջանցիները հայկական գերեզմանաքարերն օգտագործում են ճանապարհների կառուցման նպատակով. Դավիթ Բաբայան

19:16 10.05.2021

Մենք ունենք տեղեկություններ, որ ադրբեջանցիները բարբարոսաբար ոչնչացնում են Արցախի պատմամշակութային կոթողները, գերեզմանատները և գերեզմանաքարերը: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: Նրա խոսքերով՝ ադրբեջանցիները գերեզմանաքարերն օգտագործում են որպես շինանյութ, հատկապես իրենց կողմից տարբեր ճանապարհների կառուցման նպատակով: «Սա մշակութային ցեղասպանության հերթական դրսևորումն է, բարբարոսություն, որն ունի քաղաքական նպատակ: Ոչ միայն հայկական […]

̰
Կարկառ գետում իրականացվել են մաքրման աշխատանքներ

18:00 10.05.2021

Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը՝ հրամանատար Մհեր Ղուկասյանի գլխավորությամբ, երեկ՝ մայիսի 9-ին, Կարկառ գետում իրականացրել են մաքրման աշխատանքներ: Գործընթացի հիմնական նպատակը գարնանային տեղումներից հետո հնարավոր հեղեղումներից խուսափելն ու ջրային զանգվածի անխոչընդոտ հոսքն ապահովելն է: Գետի մաքրման աշխատանքները կատարվել են նաև սանիտարահիգիենիկ նկատառումներով: Փրկարարները չեզոքացրել են հատկապես ամռան ամիսներին […]

̰
BACK_TO_TOP