TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+26.09 oC

ԱՐՑԱԽ

Արցախի հայության անվտանգ գոյությունը Ադրբեջանի կազմում անհնար է. խորհրդարանում անդրադարձել են Շուշիի եկեղեցու գմբեթի ապամոնտաժմանը

17:23 04.05.2021

Ադրբեջանցիների կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի ապամոնտաժումը Արցախի օկուպացված տարածքներում տեղի ունեցող բարբարոսության շարունակությունն է. այս մասին ԱԺ-ում հերթական նիստերի ընթացքում հայտարարել են «Իմ քայլը» խմբակցության անդամները: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորն արձագանքել է, իրենց գնահատմամբ, հայամետ փոփոխությանը: Իշխանական խմբակցությունը բուռն է արձագանքել նման ձևակերպմանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ

17:06 04.05.2021

Մայիսի 4-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Արցախի պետական համալսարանում մեկնարկած «Արցախ. ներկան և ապագան» ծրագրի շրջանակներում հանդիպել է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության ներկայացուցիչների հետ։ ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը ողջունել և շնորհակալություն է հայտնել Դավիթ Բաբայանին ԱրՊՀ զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար և նրան պարգևատրել ԱրՊՀ 50-ամյակի հուշամեդալով։ ԱԳ նախարարը հանդես […]

̰
ՀԱԵ Արցախի թեմը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Շուշիի Մայր տաճարի գմբեթների քանդումը

16:42 04.05.2021

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթների քանդումը: Այս մասին ՀԱԵ Արցախի թեմը հայտարարության է տարածել. «Նկատելի է, որ Ադրբեջանը ամեն ջանք գործադրում է, որպեսզի իսպառ վերացվի հայ հոգևոր-մշակույթային ժառանգությունն Արցախի տարածքից, երբեմն վերանորոգման շղարշի ներքո անհաջող փորձեր գործադրելով Արցախից վերացնել հայ քրիստոնեական ժառանգության հետքերը: Կոչ […]

̰
Արտակ Բեգլարյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

15:51 04.05.2021

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ պատվաստվել է Sputnik V-ով: «Արցախում արդեն ամբողջությամբ մեկնարկել է Covid-19-ի դեմ պատվաստման գործընթացը, և այսօր արդեն մի քանի տասնյակ անձ է պատվաստվել, այդ թվում՝ ես: Կամավոր կերպով պատվաստվեցի Sputnik V պատվաստանյութով, որպեսզի և՛ ապահովագրվեմ կորոնավիրուսային ռիսկերից (հատկապես՝ մեկուսացման ռիսկից), և՛ օրինակ ծառայեմ այլոց […]

̰
Ադրբեջանի գործողությունները վանդալիզմի դրսևորում են և նպատակ ունեն հայկական ինքնությունից զրկել Շուշիի Մայր տաճարը. ՀՀ ԱԳՆ

13:27 04.05.2021

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարում իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ: ՀՀ ԱԳՆ հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարում Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները դատապարտելի են, հատկապես որ արդեն իսկ բազմաթիվ են հայկական պաշտամունքի վայրերի և հուշարձանների ոչնչացման և այդ գործողություններն արդարացնելու նախադեպերը: […]

̰
Արցախի մի շարք համայնքներում այսօր կիրականացվեն պայթեցման աշխատանքներ

12:22 04.05.2021

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր ծառայության սակրավորական խմբերը պայթեցման աշխատանքներ կիրականացնեն Մարտակերտ քաղաքի հարակից տարածքներում։ Մասնավորապես, «Պուշկեն յալ» տեղամասում, Ն․Հոռաթաղ համայնքի տարածքում։ «The halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը չպայթած զինամթերքի վնասազերծման աշխատանքներ է նախատեսում Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, Սոս համայնքի դաշտավայրային տարածքում։ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը շարունակում է միաժամանակ ինժեներահետախուզական և […]

̰
Թաղավարդում թշնամին ավերել է Արցախյան առաջին պատերազմի զոհերի գերեզմանները

12:00 04.05.2021

ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքում, որն Արցախյան երրորդ պատերազմի հետևանքով գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, թուրք հրոսակներն այս օրերին պղծել են գերեզմանատունը: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Թաղավարդ համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանը: Նրա խոսքով՝ թշնամու վայրագության մասին հերթական անգամ հավաստող այս իրողության մասին հայտնել են ռուս խաղաղապահներին, ովքեր մոտ օրերս պետք է այցելեն […]

̰
Արցախում չպայթած զինամթերքից մաքրվել է 2 064 հա տարածք․ ՌԴ ՊՆ

11:07 04.05.2021

ՌԴ պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Մարտակերտի ծայրամասում պայթյունավտանգ իրերի ակտիվ որոնումներ են իրականացնում: Ապրիլին և մայիսի սկզբին Մարտակերտի շրջանի տարածքում սակրավորների կողմից հայտնաբերվել և վնասազերծվել են ավելի քան 200 հրետանային արկ և պայթյունավտանգ առարկա: «Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից […]

̰
Ավարտեցինք 297 տեսանյութի և լուսանկարի վերլուծություն հայկական կողմի զինծառայողների նկատմամբ ադրբեջանական վայրագությունների մասին․ ՄԻՊ

22:14 03.05.2021

Այսօր ավարտեցինք 297 տեսանյութի և լուսանկարի վերլուծություն հայկական կողմի զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական վայրագությունների, հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման ու անարգանքի վերաբերյալ: Այս մասն ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Այդ տեսանյութերն ու լուսանկարները, մասնավորապես, վերաբերում են (լրացում` նույն մարդու կարող է մեկից ավելի տեսանյութ կամ լուսանկար վերաբերել) · […]

̰
Հայտնաբերվել է ռազմագործողության մասնակցի ևս մեկ աճյուն.  ԱԻՊԾ

18:00 03.05.2021

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնումների արդյունքում, Վարանդա-Հադրութ-Արա լեռ խաչմերուկի (9կմ) հարակից տարածքից հայտնաբերվել է ռազմագործողության մասնակցի ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն: Վերջին տվյալներով, զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր […]

̰
Արցախի ոստիկանությունն ամփոփում է շաբաթը

17:46 03.05.2021

Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է շաբաթը. «ԱՀ ոստիկանության բոլոր ստորաբաժանումները հանրապետության ողջ տարածքում շարունակում են արտակարգ ռեժիմով իրականացնել ուժեղացված ծառայություն: Համակարգի ծառայողների կողմից իրականացված օպերատիվ աշխատանքի շնորհիվ, ապրիլի 26-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում, բացահայտվել է նախկինում կատարված հանցագործությունների 2 դեպք: Անցած շաբաթ Արցախում գրանցվել է ՃՏՊ 6 դեպք: Տուժած քաղաքացիները հոսպիտալացվել են: Մահվան […]

̰
Ներկայանալով հեռուստաընկերության աշխատող՝ անհայտ անձն արցախցիներից պարբերաբար գումար է հափշտակել

17:07 03.05.2021

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ 2020 թվականից առ այսօր քննությամբ դեռևս չպարզված անձը տարբեր հեռախոսահամարներով զանգելով ԱՀ քաղաքացիներին և ներկայանալով որպես հայաստանյան հեռուստաընկերության աշխատող` բանակում ծառայող որդուն գումար փոխանցելու և կարճ ժամկետում այդ գումարը ՀՀ-ից ուղարկելու կեղծ խոստումով մոլորեցնելու և խղճահարությամբ վստահություն ձևավորելու եղանակով միջնորդ տաքսու վարորդների միջոցով Արցախի մի շարք քաղաքացիներից պարբերաբար […]

̰
Ռազմագերիների, ազատազրկված անձանց խոշտանգելու, սպանելու փաստերի առնչությամբ դիմել ենք ՄԻԵԴ. Արտակ Զեյնալյան

16:15 03.05.2021

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, ինչպես նաև 2020 թ-ի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, շարունակվել են գերեվարվել ազգությամբ հայ քաղաքացիական անձինք և զինծառայողներ: Գերության մեջ հայտնված անձանցից՝ թվով 19-ը, խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական […]

̰
Արցախի և Հայաստանի համագործակցությունը սննդամթերքի անվտանգության ոլորտում է՛լ ավելի կամրապնդվի

15:37 03.05.2021

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանին և Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արթուր Ներսիսյանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից։ Մինչ քննարկումներին անցնելը՝ Արմեն Թովմասյանը Գեորգի Ավետիսյանին է փոխանցել «Երախտագիտության» մեդալ, որով ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը […]

̰
Ստացված 29 կանչից 15-ը եղել է կյանքի համար վտանգ ներկայացնող զինամթերքի հայտնաբերման մասին. ԱՀ ԱԻՊԾ ամփոփում է շաբաթը

15:33 03.05.2021

2021 թվականի ապրիլի 26-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 702 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ հանրապետության տարածքում նվազել է հրդեհի մասին ստացված հաղորդումները: Մեկ շաբաթվա կտրվածքով գրանցվել է 5 հաղորդում է, որից 4-ը Ստեփանակերտում, մեկը՝ Ասկերանում: Հրդեհների բռնկման հիմնական պատճառը քաղաքացիների անզգուշությունն է: 911 ահազանգման կենտրոնում ճանապարհատրանսպորտային […]

̰
Շարունակվում է 4 ամիս ժամկետով 68,000 դրամ աջակցության տրամադրումը

13:50 03.05.2021

ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շարունակվում է 4 ամիս ժամկետով 68,000 դրամ աջակցության տրամադրումը։ Գումարի փոխանցման մասին քաղաքացին ծանուցվում է SMS հաղորդագրության միջոցով։ Քաղաքացիներին ուղարկվում են հաղորդագրություններ նաև դոնոր այն կազմակերպությունների կողմից, որոնք, ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ, ներգրավված են ծրագրի ֆինանսավորման գործընթացում: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվում է 68,000 դրամից սննդի կարիքների […]

̰
Աճյունների որոնումներն այսօր մեկ ջոկատով շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում

12:20 03.05.2021

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների կամավորների կամ քաղաքացիական անձանց աճյունների որոնման աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։ 2020 թվականի նոյեմբերի13-ից առ այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են 1552 աճյուն։ Որոնողական աշխատանքների ընթացքում ժամանակ առ ժամանակ հայկական ու ադրբեջանական կողմերի միջև […]

̰
Այսօր զինամթերքի վնասազերծում է նախատեսվում Ստեփանակերտի, Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի հարակից տարածքներում

10:49 03.05.2021

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The halo trust» ոչ կառավարական կազմակերպությունն այսօր վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Ստեփանակերտ, Մարտակերտ, Մարտունի և Ասկերան քաղաքների հարակից տարածքներում։ Տեղեկատու հեռախոս` 911, 047940911։

̰
Արայիկ Հարությունյանը որպես վկա հարցաքննվել է ԱՀ դատախազության քննիչների կողմից

10:38 03.05.2021

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Հարգելի՛ հայրենակիցներ Ինչպես և խոստացել էի, տեղեկացնում եմ, որ որպես վկա հարցաքննվել եմ ԱՀ դատախազության քննիչների կողմից՝ ԱՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով։ Հաշվի առնելով տվյալ գործի կարևորությունը՝ հայտնել եմ հնչեցված հարցերի վերաբերյալ իմ ունեցած ողջ տեղեկությունները […]

̰
Մենք հասնելու ենք լիակատար ազատության նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում. Արցախի ԱԺ նախագահ

22:10 02.05.2021

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է․ «Սիրելի’ հայրենակիցներ Ադրբեջանի դեմոկրատիայի և մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովի՝ թվիթերյան էջում կատարած գրառումներն ադրբեջանական իշխանությունների հերթական սադրիչ գործելաոճի շարունակություն են։ 2020թ նոյեմբերի 10-ի չարաբաստիկ հայտարարության մեջ Ստեփանակերտի՝ ադրբեջանական բանակի հսկողության տակ անցնելու մասին կետը բացակայում էր։ Այսօր Արցախի ժողովրդի […]

̰
Արցախի նախագահն այցելել է Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնք

15:48 02.05.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 2-ին այցելել է Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնք և տեղում ծանոթացել բնակարանաշինության պետական ու բարեգործական ծրագրերի իրականացման աշխատանքներին։ Այս մասին հայտնել են նախագահի աշխատակազմից: Նախագահը նախևառաջ եղել  է պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչների համար կառուցվող նոր թաղամասի շինհարթակում, որտեղ ընթանում են փայտե կոնստրուկցիաներով արագ հավաքվող մոտ 140 առանձնատների տեղադրման աշխատանքները, […]

̰
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Արցախում

13:48 02.05.2021

Մայիսի 1-ին կատարվել է 38 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6565 քաղաքացու հետազոտություն, որից 789-ի […]

̰
Ես կշարունակեմ լինել հայ համայնքի կողքին․ Ադամ Շիֆ

21:14 01.05.2021

«Ես մշտապես հայ համայնքի կողքին եմ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության նահատակված սրբերի հիշատակին: Մեր գործը շարունակվում է, քանի որ մենք պայքարում ենք հանուն արդարության ու հատուցման»,- այսպիսի գրառում է կատարել ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ֆեյսբուքյան իր էջում: Նա նաև նշել է, որ կշարունակի լինել հայ համայնքի կողքին, քանի որ «պահանջում են խաղաղություն և անկախություն […]

̰
Աշխատասիրությունը, աշխատանքի և աշխատող մարդու նկատմամբ հարգանքը մեր ազգային ինքնատիպ առանձնահատկություններից են. Արցախի ՄԻՊ

15:50 01.05.2021

Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը. «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա առթիվ։ Աշխատասիրությունը, աշխատանքի և աշխատող մարդու նկատմամբ հարգանքը մեր ազգային ինքնատիպ առանձնահատկություններից են, որը մշտապես պետք է պահպանենք՝ մեր ընտանքիների և պետության ամրապնդման համար։ Աշխատանքի օրը առիթ է բարձրաձայնելու […]

̰
Արցախում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 4-ով

12:56 01.05.2021

Ապրիլի 30-ին կատարվել է 70 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6527 քաղաքացու հետազոտություն, որից 786-ի […]

̰
Արցախի հյուսիսային ուղղությունից ադրբեջանցիները հայկական կողմին են փոխանցել` նախնական տվյալներով, ևս մեկ զինծառայողի աճյուն

20:17 30.04.2021

Արցախի հյուսիսային ուղղությունից՝ «Արեգասար» կոչվող տեղանքից այսօր ադրբեջանցիները հայկական կողմին են փոխանցել` նախնական տվյալներով ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։ Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել կամ ադրբեջանական կողմից փոխանցվել է ընդհանուր 1552 աճյուն։

̰
Հայ ռազմագերիներին Ադրբեջանը պետք է վերադարձնի անհապաղ ու առանց նախապայմանի․ լուռ բողոքի ակցիա Երևանում և 15 երկրի 30 քաղաքներում

16:07 30.04.2021

«Ազատություն հայ ռազմագերիներին» նախաձեռնության շրջանակներում, այսօր 15 երկրների 30 քաղաքներում բողոքի լուռ ակցիաներ են իրականացվում։ Երևանում նախաձեռնության անդամներին են միացել նաև գերեվարվածների հարազատները։ Պահանջն է՝ անհապաղ և առանց նախապայմանների հայ ռազմագերիներին վերադարձնել հայրենիք։ Ակցիայի մասնակիցները երթով անցել են միջազգային տարբեր կազմակերպությունների երևանյան գրասենյակների, դեսպանատների հարակից տարածքներով, ներկայացրել իրենց պահանջներն ու հանձնել նամակներ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Այսօր զինամթերքի վնասազերծում կիրականացվի Ստեփանակերտի Հայկավան թաղամասում

12:54 30.04.2021

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր, Ստեփանակերտ քաղաքի Հայկավան թաղամասում «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը կիրականացնի հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանք։ Տեղեկատու հեռախոս՝ 911, 047 94 09 11

̰
Ինչպիսին է համաճարակային իրադրությունն Արցախում

11:18 30.04.2021

Ապրիլի 29-ին կատարվել է 52 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 20 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6457 քաղաքացու հետազոտություն, որից 783-ի […]

̰
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել «Կոլցո» գործողության 30-րդ տարելիցի կապակցությամբ

10:22 30.04.2021

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել «Կոլցո» գործողության 30-րդ տարելիցի կապակցությամբ: «30 տարի առաջ՝ 1991 թ. ապրիլի 30-ին, Ադրբեջանի իշխանությունները նախաձեռնեցին «Կոլցո» (Օղակ) գործողությունը, որն իրավամբ կարելի է համարել իրենց պատմական հողերից ժողովուրդների տեղահանման ամենաարյունահեղ և անմարդկային գործողություններից մեկը։ Գործողության ընթացքում, որի ժամանակ առաջին անգամ քաղաքացիական բնակչության դեմ կիրառվեցին տանկեր, ռազմական ուղղաթիռներ և […]

̰
BACK_TO_TOP