TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+26.09 oC

ԱՐՑԱԽ

Ստեփանակերտի 12 գոտիներից 11-ում ջրամատակարարումն ամբողջովին վերականգնված է

17:36 06.05.2021

Ստեփանակերտի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ քաղաքի 12 գոտիներից 11-ում ջրամատակարարումն ամբողջովին վերականգնված է: «Սիրելի քաղաքացիներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ շնորհիվ «Ջրմուղ-կոյուղի» ընկերության նպատակային և հետևողական աշխատանքի՝ Ստեփանակերտի 12 գոտիներից 11-ում ջրամատակարարումն ամբողջովին վերականգնված է: Այս պահին աշխատանքներ են տարվում 6-րդ գոտում, որը ներառում է քաղաքի 20-25 տոկոսը: Առաջիկա ժամերին այստեղ ևս աշխատանքները կավարտվեն և արդեն […]

̰
Ռուս խաղաղապահների ներկայությունը կանխեց Ղարաբաղի բնակիչների նկատմամբ բռնությունները․ ՀՀ ԱԳՆ

16:17 06.05.2021

Ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում կանխեց հետագա բռնությունները տեղի բնակիչների նկատմամբ: Այս մասին այսօր արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ճեպազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը, փոխանցում է ТАСС-ը։ «Ես կցանկանայի նշել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը կանխեց հետագա վայրագությունները Արցախի (չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) բնակիչների նկատմամբ»,- ասել է նա: Այվազյանը նշել է, որ չպետք […]

̰
Շուշիի Մայր տաճարը պետք է մնա ՀԱԵ պաշտամունքի վայր. Այվազյան

15:37 06.05.2021

ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն արձանագրեց, որ Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության հարցը դարձել է նաև խաղաղ կարգավորման գործընթացի մաս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Այվազյանը հայտարարեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում: «Այսօր կարող ենք արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության հարցը […]

̰
Նրանք, ովքեր փորձում են քաղաքական քննարկումներով զբաղվել, ցանկանում են ԼՂ գործընթացը գլխիվայր շրջել. Լավրով

15:17 06.05.2021

Երբ մարդիկ սկսեն զգալ խաղաղ կյանքի օգուտները, շրջափակումների ու պատժամիջոցների վերացումը, կսկսեն այլ կերպ նայել այն հարցերին, որոնք մեր գործընկերները փորձում են սրել ու բերել առաջին պլան: Այս մասին այսօր Երևանում կայացած ասուլիսի ընթացքում խոսել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Մինչ այդ նա խոսում էր ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների հայտարարությունների մասին: «Հիմա պետք […]

̰
Լավրովը հորդորել է զերծ մնալ Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման գործընթացը քաղաքականացնելուց

14:20 06.05.2021

Մոսկվան կոչ է անում զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի քաղաքականացումից, քաղաքական խնդիրները առաջին պլան բերելու փորձերը «գործընթացը գլխիվայր են շրջում», հինգշաբթի ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Խաղաղության գործընթացը, որը սկսվել է նոյեմբերի 9-ին (2020 թ.), շարունակվում է գրեթե կես տարի … Կարիք չկա այժմ քաղաքականացնելու գործընթացը, այն բավականին բարդ ընթացք […]

̰
Ինչո՞ւ հիմա ոչ մի մարդու իրավունքների կազմակերպություն Արցախ չի այցելում. Արման Թաթոյան

14:18 06.05.2021

Արցախյան պատերազմի ընթացքում եղել են մի քանի դեպքեր, երբ միջազգային կառույցները առաջարկել են երկու երկրների Մարդու իրավունքների պաշտպաններին դիմել երկրների կառավարություններին պատերազմը դադարեցնելու հարցով: Արման Թաթոյանը նշել է, որ թեև Ադրբեջանն է սանձազերծել պատերազմը, բայց պատրաստ է այդ քայլին: Ադրբեջանական կառույցից այս հարցին որևէ արձագանք չի եղել. այսօր այս մասին ԱԺ-ում 2020-ի տարեկան զեկույցի ընթացքում […]

̰
Ադրբեջանցիների կողմից հայկական ավտոմեքենայի քարկոծման դեպքով բավարար տեղեկություններ ձեռք չեն բերվել

12:25 06.05.2021

Զոհված զինծառայողների մարմիններ տեղափոխող մեքենայի ուղղությամբ ենթադրաբար ադրբեջանցիների կողմից քարեր նետելու և մեքենայի դիմապակին ջարդելու վերաբերյալ հրապարակումների առթիվ, Արցախի ոստիկանության կողմից կատարված դատավարական ստուգմամբ, չեն պարզվել ուրիշի գույքը վնասելու կամ ոչնչացնելու ենթադրյալ հանցավոր արարքի մասին վկայող բավարար տեղեկություններ: Այդ մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ Նշվում է, որ ձեռք բերված փաստական […]

̰
ԼՂ հակամարտությունն ավարտված չէ. ՄԻՊ-ն ԱԺ-ում ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումները

11:31 06.05.2021

Այսօր ԱԺ-ում «2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը և «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2020 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցի ներկայացման ժամանակ ՄԻՊ Արման Թաթոյանը մասնավորապես կանգ է առել պատերազմի ժամանակ մարդու իրավունքների կոպիտ խախտումների վրա: Կառույցն աշխատել է […]

̰
27 տարին լրացած, զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում կիրառելու մասին օրինագիծն ամբողջությամբ ընդունվեց

10:36 06.05.2021

ԱԺ-ն այսօր աշխատանքը սկսել է երեկ քննարկված նախագծերի քվեարկություններվ: Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը: Հիշեցնենք՝ մինչև 2020թ․-ի սեպտեմբերի 26-ը ներառյալ, պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափած և Քրեական օրենսգրքով մեղադրված անձանց նկատմամբ կառավարությունը պատրաստվում […]

̰
ՀՀ-ում և Արցախում գրանցվել է 2-3 բալ և ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ

10:22 06.05.2021

ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 2021թ ապրիլի 29-ից մայիսի 5-ն ԱԻՆ-ի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2-3 բալ և ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»-ը ՝ ներկայացնելով նաև տարածաշրջանում գրանցված երկրաշարժերը: Մայիսի 1-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Աշոցք գյուղից 12 կմ հյուսիս-արևմուտք՝ 2-3 բալ […]

̰
Զինծառայության դեմ ուղղված առերևույթ հանցագործությունների համար 628 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ

09:58 06.05.2021

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ին իրականացված ագրեսիվ պատերազմի առնչությամբ ՀՀ և ԱՀ պաշտպանունակության, զինվորական ծառայության դեմ ուղղված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող ավելի քան 1580 քրեական գործերով 628 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, այդ թվում նաև բաձրաստիճան սպաներ։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Ինչպես քանակական, […]

̰
Սելավների պատճառով խցանվել է Ստեփանակերտին ջուր մատակարարող խողովակաշարը

00:10 06.05.2021

Ստեփանակերտի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ սելավների պատճառով խցանվել է Ստեփանակերտին ջուր մատակարարող խողովակաշարը, ինչի հետևանքով քաղաքի զտիչ կայան հասնող ջրի ծավալները զգալիորեն նվազել են: Բացի այդ, ջուրը պղտորված է, և այն մաքրելու համար սովորականից ավելի երկար ժամանակ է պահանջվում: Ուստի բաժանորդներին մատակարարվող ջրի ծավալները նույնպես կկրճատվեն, իսկ որոշ դեպքերում՝ նաև ժամանակավոր անջատումներ կլինեն: «Ջրմուղ-կոյուղի» ընկերության […]

̰
Ամենադժվար իրավիճակում անգամ լուծումներ կան․ զրույց Դավիթ Հակոբյանի հետ

23:50 05.05.2021

Ամենադժվար իրավիճակում անգամ լուծումներ կան, այսպիսի տեսակետ է այսօր Արամ Աբրահամյանի հետ զրույցում հայտնել Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դավիթ Հակոբյանը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Սպանված հայ զինվորների և շղթայված գերիների պուրակ Բաքվում. մարդկային տառապանքների թանգարան և ռասիզմի խթանում»․ ՄԻՊ-ի զեկույցը

22:59 05.05.2021

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ներկայացրել է սպանված հայ զինվորների և շղթայված գերիների պուրակ Բաքվում. մարդկային տառապանքների թանգարան և ռասիզմի խթանում» անունով նոր արտահերթ զեկույցը (անգլերենով)։ «Այս զեկույցն այն մասին է, թե ինչ ազդեցություն է ունեցել 2021 թվականի ապրիլի 12-ին Բաքվում բացված Ռազմավարի պուրակը ադրբեջանական ընկալումներում: Ստորև այդ ընկալումների մի քանի օրինակ` 1. Վազգեններին շան պես […]

̰
Մոսկվայից ժամանած բժիշկները պատերազմից տուժած 4 անձանց իրականացրել են դիմածնոտային բարդ վիրահատություններ

21:32 05.05.2021

Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերից Մոսկվայի դիմածնոտային վիրաբուժության և միկրովիրաբուժության առաջատար մասնագետ, հայազգի Դավիթ Նազարյանն իր աջակցությունն առաջարկեց՝ նեղ մասնագետների թիմով ժամանել Հայաստան և իրականացնել դիմածնոտային բարդ վիրահատություններ։ Պատերազմից տուժածների շրջանում դիմածնոտային առաջնային վիրաբուժական միջամտություններն ամիսներ շարունակ կատարեցին հայաստանյան մասնագետները, սակայն որոշ հիվանդների շրջանում անհրաժեշտություն առաջացավ անցկացնել լրացուցիչ՝ առավել բարդ վիրահատություններ։Հայաստանի դիմածնոտային վիրաբույժների ասոցացիան […]

̰
Շուշիի հայ բնակչության բռնի վտարմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության կապակցությամբ ԱՀ ԱԳ նախարարը նամակներ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և մասնագիտացված մարմիններին

17:42 05.05.2021

Մայիսի 5-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը նամակներ է հղել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՄԱԿ-ի մասնագիտացված մարմիններին՝ Շուշի քաղաքի հայ բնակչության բռնի վտարմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից: Նամակներում, մասնավորապես, նշվում է, որ Ադրբեջանի կողմից Շուշիում իրականացված բռնի վտարումներն ուղղակի և […]

̰
Սելավը արտակարգ իրավիճակ է ստեղծել Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում

17:29 05.05.2021

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ սելավը արտակարգ իրավիճակ է ստեղծել Այգեստան համայնքում: Ժամը 13։54-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի հանգստյան գոտիներից մեկում, տեղացած ինտենսիվ անձրևի պատճառով գետը վարարել և դուրս է եկել հունից՝ անհնարին դարձրել շարժն ու ելումուտը։ Սելավաջրերն ամբողջությամբ լցվել են […]

̰
Շարունակվում են ԱՀ ԱԺ պատվիրակության հանդիպումները Երևանում

16:46 05.05.2021

Այսօր՝ մայիսի 5-ին, Արցախի խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը Երևանում հանդիպել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի հետ։ Կարևորելով Օպերատիվ շտաբի անհրաժեշտությունը ստեղծված իրավիճակում ՀՀ-ում ժամանակավոր բնակություն հաստատած (տեղահանված) արցախցիների սոցիալ-տնտեսական խնդիրների համակարգման, դրանց վերհանման և լուծման հնարավոր տարբերակների որոնման հարցում՝ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը մանրամասն ներկայացրել է շտաբի կազմավորման […]

̰
ԱՀ ԱԻՊԾ մի խումբ ծառայողներ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ

16:00 05.05.2021

Արցախում մեկնարկել է COVID-19-ի դեմ պատվաստման գործընթացը: Համավարակի տարածման կանխարգելման նպատակով, արդեն մի քանի օր է հանրապետական բժշկական կենտրոնում ռիսկային խմբերում աշխատող (ծառայող) անձինք կամավոր սկզբունքով պատվաստվում են SPUTNIK-V պատվաստանյութով: ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ այսօր մի խումբ ծառայողներ ևս պատվաստվել են՝ ապահովագրվելով կորոնավիրուսային ռիսկերից։ ԱԻՊԾ ծառայողներին այնուհետև տրվել է […]

̰
Հիշարժան օրերի առթիվ տրամադրվող ֆինանսական աջակցության վճարումների իրականացումը սկսված է

15:46 05.05.2021

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ ԱՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն, սոցիալական որոշ խմբերի պատկանող անձանց հիշարժան օրերի առթիվ տրամադրվող ֆինանսական աջակցության վճարումների իրականացումը սկսված է: 2020-ին չվճարված՝ դեկտեմբերի 10-ի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա կապակցությամբ և ընթացիկ տարվա համար՝ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի […]

̰
Ժիրայր Միրզոյանը նշանակվել է ԱՀ արդարադատության նախարար

15:30 05.05.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 5-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կարեն Բորիսի Դանիելյանն ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով` Ժիրայր Մելսիկի Միրզոյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարար։

̰
Արցախի մի շարք համայնքներում կիրականացվեն զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

11:56 05.05.2021

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր սակրավորական խմբերը չպայթած և կյանքի համար վտանգ ներկայացնող զինամթերքի վնասազերծման աշխատանքներ կիրականացնեն Մարտակերտ քաղաքում, Ճանկաթաղ և Ն.Հոռաթաղ համայնքների, ինչպես նաև Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքներում: Տեղեկատու հեռախոս-911:

̰
Արցախում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 7-ով

11:26 05.05.2021

Մայիսի 4-ին կատարվել է 99 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6714 քաղաքացու հետազոտություն, որից 802-ի […]

̰
ԱԺ-ը փակ նիստում քննարկում է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը

10:52 05.05.2021

ԱԺ-ն այսօր շարունակում է լիագումար նիստի աշխատանքները: Դրանք սկսվել են երեկ քննարկված ավելի քան տասնյակ նախագծերի քվեարկություններով: Ընդունվել են բոլոր նախագծերը: «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները քվեարկություններին չեն մասնակցել: Դրանց ավարտին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ օրակարգի՝ քննարկվող հերթական նախագիծը 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն է, […]

̰
Շուտով արդյունքները տեսանելի կլինեն արցախցիների համար. Արտակ Բեգլարյան

22:54 04.05.2021

ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որը ներկայացնում ենք ստորև. «Դիլիջանի միջազգային դպրոցում կարևոր ու օգտակար համաժողով էր կազմակերպվել՝ «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից և ԱՀ կառավարության աջակցությամբ: Ես ներկայացրեցի 44-օրյա պատերազմի մարդասիրական հետևանքներն ու վնասները, կառավարության կողմից իրականացվող ու նախատեսվող ծրագրերը, ինչպես նաև արտաքին աջակցության […]

̰
Ինչպես է Ադրբեջանը փորձում վերացնել հայկական հետքը Արցախի գրավյալ տարածքներից

22:32 04.05.2021

Հաստատվում են տեղեկություններն այն մասին, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը ապամոնտաժվել է: Այս գործողության նպատակների վերաբերյալ տարբեր կարծիքներ կան: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արցախում ընդհանուր առմամբ պատվաստվել է 89 քաղաքացի

20:16 04.05.2021

Արցախի Հանրապետությունում շարունակվում է իրականացվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19)-ի դեմ կանխարգելիչ պատվաստումների գործընթացը: Այսօր ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանն այցելել է ենթակա բուժահասատատություններ և հետևել պատվաստումների ընթացքին: ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից Արցախին տրամադրվել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին մեծ խմբաքանակը՝ 15,000 չափաբաժին, որով կպատվաստվեն 7500 քաղաքացի: Ընդհանուր առմամբ պատվաստվել է 89 քաղաքացի, որից 74-ը՝ այսօր քաղաք […]

̰
Արցախի ԱԳՆ-ն ողջունել է ԵԽ 121 պատգամավորների նախաձեռնությունը՝ ուղղված հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակմանը

19:47 04.05.2021

Արցախի Հանրապետության արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով ողջունում է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների նախաձեռնությունը։ Նրանք դիմել  են  Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ կոչ անելով պահանջել Ադրբեջանից Հայաստան վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին․ «Բարձր ենք գնահատում Եվրոպական խորհրդարանի 121 անդամների նամակը՝ ուղղված Եվրոպական հանձնաժողովի նախագահին և Եվրոպական խորհրդի նախագահին՝ […]

̰
Կալիֆոռնիայի Դեմոկրատական կուսակցությունը դատապարտել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակումը

19:42 04.05.2021

Մայիսի 2-ին Կալիֆոռնիայի Դեմոկրատական կուսակցությունն ընդունել է Կալիֆոռնիայի նահանգի Դեմոկրատական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ և Լոս Անջելեսի Դեմոկրատական կուսակցության ընտրված անդամ Էլեն Ասատրյանի հեղինակած բանաձևը, որով դատապարտում է Թուրքիային և Ադրբեջանին իրենց գործած պատերազմական հանցագործությունների համար` սեպտեմբերի 27-ին Արցախի վրա հարձակումից հետո տեղի ունեցած 44-օրյա պատերազմի ընթացքում: Բանաձևը նաև հորդորում է ԱՄՆ Կոնգրեսին և Բայդենի […]

̰
ԵԽ ավելի քան 120 պատգամավոր Ադրբեջանից պահանջում են Հայաստան վերադարձնել բոլոր գերիներին

17:39 04.05.2021

Եվրախորհրդարանի ավելի քան 120 պատգամավոր դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ կոչ անելով պահանջել Ադրբեջանից Հայաստան վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», նախաձեռնության հեղինակներն են Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը, ԵԽ պատգամավորներ Ֆրանսուա-Քսավիե Բելամին և Լուկաս Ֆուրլասը: ԵԽ պատգամավորներն իրենց […]

̰
BACK_TO_TOP