TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+39.09 oC

ԱՐՑԱԽ

️️Ստեփանակերտում կառուցվող շենքի շինարարական աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են. նախարարություն

17:39 23.03.2021

️️Ստեփանակերտի Թումանյան փողոցի վրա կառուցվող բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են, տեղեկացնում է Արցախի քաղաքաշինության նախարարությունը: «Թումանյան փողոցի կաթի կոմբինատի տարածքում թվով 108 բնակարանոց բնակելի շենքն է կառուցվում, որից թվով 90-ը կլինի 2 սենյականոց, իսկ 18-ը՝ 3 սենյականոց: Ներկա դրությամբ ընթանում են ներքին և արտաքին հարդարման աշխատանքները։ Իրար զուգահեռ ընթանում են ջեռուցման, ջրամատակարարման, […]

̰
Արցախում նախատեսում են եռամյա ժամկետում ամբողջությամբ ներդնել երկարօրյա դպրոցական ծրագիր

14:41 23.03.2021

Արցախի դպրոցներում ընթացիկ տարվա սեպտեմբերից կմեկնարկի «Երկարօրյա դպրոց» ռազմավարական ծրագիրը: Ինչպես տեղեկացնում են Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, նախատեսվում է եռամյա ժամկետում երկարօրյա ծրագիրը ներդնել բոլոր դպրոցներում: Ծրագիրն ապահովելու է դասապատրաստում, ժամանց, սպորտ և առողջ սնունդ աշակերտների համար։ Առաջին փուլում ընդգրկված են Հաթերք, Մաղավուզ, Մոխրաթաղ, Վաղուհաս, Չափար, Կիչան, Եղցահող, Խրամորթ, Նախիջևանիկ, Աստղաշեն, Սարուշեն, […]

̰
Կայացել է ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը նիստը

14:01 23.03.2021

Մարտի 23-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել: Նիստի օրակարգում Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության և Ազգային Ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու մասին հարցն էր: «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցը առաջարկել է Հրայր Կառլենի Մարգարյանի թեկնածությունը: Նա նշել է, որ թեկնածուն իր մասնագիտական և մարդկային որակներով համապատասխանում […]

̰
Ադրբեջանի կողմից իրագործվում է առաքելական եկեղեցիների «ալբանականացման» քաղաքականություն․ Արցախի ԱԺ նախագահը դիմել է միջազգային գործընկերներին

11:26 23.03.2021

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը կոչ է ուղղել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ՅՈՒՆԵՍԿՕ գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, Եկեղեցիների համաշխարհային խորհրդին․ «Դիմում ենք Ձեզ՝ ահազանգելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում և նույն թվականի նոյեմբերի 10-ին ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք

11:08 23.03.2021

Մարտի 22-ին կատարվել է 70 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 22 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4069 քաղաքացու հետազոտություն, որից 559-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]

̰
Արցախում ռուս սակրավորները պայթյունավտանգ առարկաներից մաքրել են ավելի քան 1 700 հա տարածք

10:44 23.03.2021

ՌԴ ՊՆ կայքի հաղորդմամբ՝ նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքները։ Նշվում է, որ 2020 թվականի նոյեմբերի 23-ից ականազերծվել է ավելի քան 1 739 հա տարածք, ավելի քան 541 կմ ճանապարհ, 1 614 շենք-շինություն, այդ թվում սոցիալական նշանակության 30 օբյեկտ։ Հայտնաբերվել և վնասազերծվել է 25 հազար 349 պայթուցիկ առարկա։

̰
Զոհված կամ անհետ կորած զինծառայողների որոնումներն այսօր կշարունակվեն Հադրութի շրջանում

10:09 23.03.2021

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում՝ մեկ ջոկատով: Պատերազմից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի բոլոր շրջաններում, բնակավայրերում և դիրքային տարածքներում իրականացված որոնումների, ինչպես նաև ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1518 է, նախնական տվյալներով 23-ը՝ քաղաքացիական անձինք են:

̰
Զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Արցախի բոլոր շրջաններում

10:03 23.03.2021

Արցախի Հանրապետության տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում մայրաքաղաքում և բոլոր շրջաններում: Պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտ, Մարտակերտ և Մարտունի քաղաքների, Մարտակերտի շրջանի Պողոսագոմեր, ինչպես նաև Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ գյուղերի մոտակայքում: ԱԻ պետական ծառայության սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը, «The halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը, ինչպես նաև ՌԴ ԱԻՆ և ՊՆ սակրավորները […]

̰
Գարնանացանի ընթացքը Արցախում. վիճակագրական ծառայության տվյալները

17:44 22.03.2021

Արցախի Հանրապետության վիճակագրական ծառայությունը ներկայացրել է գարնանացանի վերաբերյալ թվային տվյալներ. «2021թ. մարտի 22-ին Արցախի Հանրապետությունում իրականացվել է 559.4 հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 3719.2 հա-ի փոխարեն: Իրականցված գարնանացանն ըստ մշակաբույսերի հետևյալն է. հացահատիկային մշակաբույսեր՝ 411.6 հա, հատիկաընդեղենային մշակաբույսեր՝ 24.0 հա, կարտոֆիլ՝ 15.8 հա, բանջարեղեն՝ 7.8 հա, տեխնիկական մշակաբուսեր՝ 51.0 հա, կերային մշակաբույսեր՝ 49.2 հա»:

̰
Պլանային ստուգումներ Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում. ԱԻՊԾ

17:30 22.03.2021

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ռիսկի վրա հիմնված բոլոր օբյեկտներում, հիմնարկ ձեռնարկություններում և շենք-շինություններում, ՆԳ նախարարության ԱԻ ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության հրդեհային և տեխնիկական անվտանգության բաժնի ծառայողներն իրականացնում են ստուգումներ: «Պլանային հերթական ստուգումները կատարվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում: Արտակարգ իրավիճակում անձնակազմի իմացությունը և պարտականություններին տիրապետելը նախքան հրդեհը և […]

̰
Աշխատանքային խորհրդակցություն ԱՀ քաղաքաշինության նախարարությունում

17:24 22.03.2021

Այսօր ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը աշխատանքային խորհրդակցության է հրավիրել նախարարության պատասխանատու ներկայացուցիչներին և ամփոփել անցած ամիսներին հանրապետության շրջաններում կատարված աշխատանքները, նշել թերություններն ու բացթողումները, ծրագրել հետագա անելիքները: Պատասխանատուները նախարարին են ներկայացրել ոլորտում իրականացվող աշխատանքների ընթացքը, ինչպես նաև առաջիկա անելիքները: Ամփոփելով զեկույցները, նախարարի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ աշխատանքները պատշաճ կազմակերպելու, առկա թերացումներն արագորեն […]

̰
Շմոլ գազից թունավորման դեպք Ստեփանակերտում

16:51 22.03.2021

Արցախի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ին՝ ժամը 00:05-ին, «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ մարտի 21-ին՝ ժամը 20:20-ին, շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել Ստեփանակերտի բնակիչներ՝ 1971թ. ծնված Վ. Մ.-ն, 1991 թ. ծնված Ա. Մ.-ն, 1971 թ. ծնված Կ. Մ.-ն, 2003 թ. ծնված Ի. Մ.-ն և 1996 թ. […]

̰
Ադրբեջանական զինված ուժերն իրականացրել են էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականություն. Արման Թաթոյանի տեսաուղերձը

16:38 22.03.2021

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի մարտի 19-ի նիստում հեռարձակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ձևաչափով տեսաուղերձն այն մասին, որ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերն իրականացրել են էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականություն: Տեսաուղերձում նշվել է, որ Ադրբեջանում առկա է իշխանությունների աջակցությամբ հայատյացության քաղաքականություն, որը խրախուսվում է մշակութային, սպորտի ու այլ հանրային […]

̰
Արցախի Կարմիր Շուկայի բնակչի հրկիզման դեպքի նախաքննության ընթացքում քննվելու են հնարավոր բոլոր վարկածները. ԱՀ դատախազություն

16:30 22.03.2021

Արցախի Հանրապետության դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Սույն թվականի մարտի 21-ին ԱՀ ոստիկանության Մարտունու շրջբաժնի հերթապահ մաս հաղորդում էր ստացվել այն մասին, որ նույն շրջանի Կարմիր Շուկա համայնքի բնակիչ Վ․Պ-ն նախորդ օրը տնից դուրս է եկել և չի վերադարձել։ Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում Վ․Պ-ի հրկիզված դին հայտնաբերվել է նույն համայնքի […]

̰
Մեսրոպ Առաքելյանն ու Մանե Թանդիլյանը այցելել են Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոն

16:11 22.03.2021

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հետ այցելել է Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոն՝ ծանոթանալու հաստատության գործունեությանն ու իրականացվող աշխատանքներին: «Քննարկել ենք որակյալ ծառայությունների ապահովմանը, աջակցող միջոցների որակական ցուցանիշների բարելավմանն ու արտադրական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված համատեղ անելիքները։ Կենտրոնի տնօրենի ուղեկցությամբ՝ […]

̰
Գորիսի ոստիկանները Արցախից բերված «Կալաշնիկովի» ինքնաձիգներ են հայտնաբերել

15:45 22.03.2021

Մարտի 20-ին ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ  տվյալները, Տեղ համայնքում ստուգել են Կոտայքի մարզի Արամուս գյուղի 27-ամյա մի բնակչի «Օպելը»։ Մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել են գործարանային համարներով «Կալաշնիկովի» ինքնաձիգներ, ինքնաձիգի պահունակներ՝ լիցքավորված 5,45 և 7,62 մմ տրամաչափի 59 փամփուշտով։ Զենք-զինամթերքը առգրավվեց և ուղարկվեց դատաձգաբանական փորձաքննության։ Գորիսի ոստիկանները, համագործակցելով Արարատի մարզային վարչության ստորաբաժանումների և ռազմական ոստիկանների […]

̰
Վիտալի Բալասանյանը վստահ է, որ առնվազն ԼՂԻՄ-ի նախկին սահմանները վերականգնվելու են. Sputnik Արմենիա

15:22 22.03.2021

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն տեղեկությանը, թե Հայաստանն Արցախից հանում է իր ռազմական ստորաբաժանումները և այլևս զորակոչիկներ չի ուղարկելու Արցախ։ Վիտալի Բալասանյանը հավաստեց, որ Հայաստանից դեպի Արցախ ներկայումս զորակոչ չկա, սակայն նշեց, որ Արցախի բանակը համալրվում է պայմանագրային զինծառայողներով, հետևաբար Արցախի ԶՈւ-ն քանակական և որակական առումներով պահպանվելու […]

̰
ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի թեժ գծի համարներն այլևս չեն գործելու

15:07 22.03.2021

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը տեղեկացնում է, որ ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի թեժ գծի համարներն այլևս չեն գործելու։ «Ձեզ հուզող բոլոր հարցերի դեպքում և անհրաժեշտ տեղեկատվություն իմանալու համար կարող եք զանգահարել ԱՀ նախագահի աշխատակազմի զանգերի կենտրոն. Արցախից՝ 119 կարճ համարին, իսկ Հայաստանից և արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարին: Զանգերի կենտրոնն աշխատում է աշխատանքային օրերին (երկուշաբթիից […]

̰
Արցախի ՊԲ-ն հրապարակել է hայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անունները

14:49 22.03.2021

ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անունները. Ասատրյան Գևորգ Հրաչի, ծնվ. 2000թ. Սարգսյան Սոս Արմենի, ծնվ. 2001թ. Խաչատրյան Սամվել Սեյրանի, ծնվ. 2002թ. Տոնոյան Տոնական Լևոնի, ծնվ. 2000թ. Վարդանյան Արթուր Մխիթարի, ծնվ. 2001թ. Բուդոյան Վահան Անդրանիկի, ծնվ. 2000թ. Մուրադյան Հովհաննես Արմենի, ծնվ. 2001թ. Ենոքյան Էդիկ Յուրիի, ծնվ. 2001թ. Պահեստազորային Մուրադյան Գարիկ Սերոբի, […]

̰
Հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Դադիվանք և Ամարաս

13:55 22.03.2021

Անվտանգությունն ապահովելու համար Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի դիտակետերից մեկը տեղակայված է ճարտարապետական համալիրի մոտակայքում:

̰
Արցախում հրդեհի դեպքերն ավելացել են․ ԱԻՊԾ-ն ամփոփում է շաբաթը

11:34 22.03.2021

Մարտի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 939 հաղորդում: Նախորդ շաբաթվա համեմատ զանգերի թիվն ավելացել է 129-ով: Հանրապետությունում ավելացել է հրդեհի դեպքերը: Անցած 7 օրվա կտրվածքով գրանցվել է հրդեհի մասին 14 հաղորդում, որից 13-ը մայրաքաղաքում, մեկը՝ Մարտունիում: Հրդեհների մեծ մասը բռնկվել է չոր խոտատարածքներում, հիմնական պատճառը քաղաքացիների […]

̰
Ասկերան քաղաքում, Լուսաձոր, Հովսեփավան և Բերքաձոր գյուղերի տարածքներում կիրականացնեն ինժեներահետախուզական աշխատանքներ

11:26 22.03.2021

ԱՀ ԱԻ պետական ծառայության Ասկերանի շրջանային բաժնի սակրավորները Ասկերան քաղաքում, նույն շրջանի Լուսաձոր, Հովսեփավան և Բերքաձոր գյուղերի տարածքներում կիրականացնեն ինժեներահետախուզական աշխատանքներ՝ չպայթած զենք-զինամթերք հայտնաբերելու նպատակով: Ամենայն հավանականությամբ կլինեն պայթյուններ: Խնդրվում է խուճապի չմատնվել: Կարճ հեռախոսահամարներ՝ 911, 101, 112:

̰
Ավելի քան 100 ուխտավորներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Դադիվանք և Ամարաս

11:06 22.03.2021

ՌԴ ՊՆ կայքի հաղորդմամբ՝ վերջին 2 օրերին ավելի քան 100 ուխտավորներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Դադիվանք և Ամարաս։ «Մի խումբ հայ ուխտավորներ ռուս խաղաղապահ զորախմբի ուղեկցությամբ այցելել են Դադիվանք վանական համալիր: Ռուս խաղաղապահները նաև ապահովել են հայ ուխտավորների անվտանգությունն Ամարաս քրիստոնեական վանք այցելելիս, որը գտնվում է Արցախում՝ կողմերի սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ»,- նշված է […]

̰
Հադրութի շրջանում աճյունների որոնողական աշխատանքը եղանակի պատճառով հետաձգվել է

10:16 22.03.2021

ԱՀ ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների՝ Հադրութի շրջանում նախատեսված որոնողական աշխատանքը հետաձգվել է եղանակի՝ անբավարար տեսանելիության պատճառով: Զինադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1518 աճյուն:

̰
Արցախի ԱԳՆ հայտարարությունը Շուշիի հայ բնակչության ջարդերի տարելիցի կապակցությամբ

10:12 22.03.2021

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ը հայտարարություն է արել Շուշիի հայ բնակչության ջարդերի տարելիցի կապակցությամբ․ «101 տարի առաջ այս օրը Ադրբեջանի Հանրապետության իշխանությունները, թուրքական կանոնավոր բանակի և բազմաթիվ զինված ավազակախմբերի հետ համագործակցությամբ, կազմակերպեցին Շուշիի հայ ազգաբնակչության կոտորածը՝ գրեթե հիմնովին ավերելով Արցախի պատմական մայրաքաղաքը: Շուշիի ցեղասպանությունը արհեստականորեն ստեղծված «Ադրբեջան» կոչվող պետության՝ Արցախի նկատմամբ զավթողական քաղաքականության առաջին դրսևորումն էր: Այդ […]

̰
Արայիկ Հարությունյանը ծանոթացել է Մարտակերտի շրջանում պատերազմի հետևանքով ավերածությունների վերացման աշխատանքներին

19:16 21.03.2021

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի ՛ հայրենակիցներ Հանգստյան օրերին աշխատանքային այցով Մարտակերտի շրջանում էի: Այցելել եմ Մաղավուզ, Վարնկաթաղ, Մեծ շեն և Մոխրաթաղ համայնքներ, զրուցել բնակիչների հետ, ներկայացրել պետական քաղաքականության շրջանակում սպասվող ծրագրերը, հետաքրքրվել նրանց խնդիրներով, տեղերում առաջարկներ ներկայացրել և հանձնարարականներ տվել համապատասխան պետական գերատեսչություններին՝ դրանց շուտափույթ լուծման ուղղությամբ: Այցի շրջանակում […]

̰
Արցախում կորած քաղաքացին հայտնաբերվել է հրկիզված վիճակում

14:51 21.03.2021

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների և որոնումների շնորհիվ, քիչ առաջ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել է նույն համայնքի 48-ամյա բնակիչ Վրեժ Պողոսյանի դիակը՝ հրկիզված վիճակում: Ինչպես նախապես հայտնել էինք, Վրեժ Պողոսյանը երեկ երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում դուրս էր եկել տնից և չէր վերադարձել: Դեպքի մանրամասները պարզելու […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք

13:42 21.03.2021

Արցախի Տեղեկատվական շտաբը հայտնում է, որ մարտի 20-ին կատարվել է 34 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3999 քաղաքացու հետազոտություն, որից 552-ի […]

̰
ՀՀ-ում բնակվում է տեղահանված 24 456 արցախցի

13:24 21.03.2021

2021 թվականի մարտի 15-ի դրությամբ ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի կողմից ըստ շրջանների և համայնքների կատարել է նախնական հաշվարկ՝ ՀՀ-ում ժամանակավոր (փաստացի) բնակվող Արցախից տեղահանված բնակչության թվաքանակի վերաբերյալ. Քաշաթաղ. 2720 ընտանիք՝ 10329 անձ Հադրութ. 2388 ընտանիք՝ 8579 անձ Շահումյան. 540 ընտանիք՝ 2772 անձ Շուշի. 410 ընտանիք՝ 1632 անձ Մարտունի. 96 ընտանիք՝ 424 անձ Ասկերան. […]

̰
Որոնվում է Կարմիր Շուկա համայնքի բնակիչը. նա ժամը 23:00-ի սահմաններում դուրս է եկել տնից ու չի վերադարձել

12:14 21.03.2021

«ԱՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության հերթապահ մասում և ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում անցած գիշեր հաղորդում է ստացվել, որ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի բնակիչ 1973 թվականին ծնված Վրեժ Ալբերտի Պողոսյանը, ժամը 23:00-ի սահմաններում դուրս է եկել տնից ու չի վերադարձել: Հարգելի քաղաքացիներ, խնդրում ենք Վրեժ Պողոսյանի մասին տեղեկություն իմանալու դեպքում անհապաղ զանգահարել 1-02 հեռախոսահամարին, […]

̰
BACK_TO_TOP