TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+37.09 oC

ԱՐՑԱԽ

Արցախի նախագահը առողջապահական ոլորտի ծրագրերի ու խնդիրների շուրջ խորհրդակցություն է անցկացրել

18:56 18.03.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 18-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն առողջապահական ոլորտի ծրագրերի ու խնդիրների վերաբերյալ: Քննարկվել են պատերազմական գործողությունների ընթացքում վնասված բուժհիմնարկների շենքային պայմանների վերականգնման, վերանորոգման, նոր սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության նոր կենտրոնի շինարարական աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև պատերազմի հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիների բուժման […]

̰
Արմավիրի ոստիկանները Արցախից բերված զինամթերք են հայտնաբերել․ հարուցվել է քրեական գործ

18:22 18.03.2021

Մարտի 12-ին ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Նոր Ամասիա գյուղի 46-ամյա մի բնակիչ անցած տարի Արցախից զենք-զինամթերք էր բերել։ Նույն օրը բաժնում քրեական գործ հարուցվեց, ապա Արմավիրի ոստիկանները, դատարանի որոշմամբ, խուզարկեցին տղամարդու տունն ու օժանդակ շինությունները։ Ննջասենյակի անկողնու միջից հայտնաբերվեցին 5,45 մմ տրամաչափի 59 փամփուշտ, 20 մմ տրամաչափի 6 փամփուշտ, ինքնաձիգի փամփշտատուփեր՝ […]

̰
Հայտնաբերվել է ևս մեկ աճյուն. ԱԻՊԾ

17:01 18.03.2021

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ԱԻ պետական ծառայության փրկարարները դիրքային հատվածից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն: Նախնական տվյալներով՝ վերջինս ռազմագործողությունների մասնակից է եղել: Ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Այսպիսով, զինադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել և Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել է ընդանուր […]

̰
Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին

15:52 18.03.2021

Մարտի 18-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է Արցախի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ: Խորհրդարանի ղեկավարը կարևորել է եկեղեցու դերը հայապահպանության, Արցախի ժողովրդի միավորման, հոգևոր անվտանգության ապահովման գործում: Արթուր Թովմասյանը իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի ենթակայության տակ անցած տարածքներում մեր եկեղեցիների ճակատագրի կապակցությամբ՝ մեծ ցավով նշելով Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու ավերման վանդալիզմի մասին: […]

̰
Արցախի ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ ԱԺ անկախ պատգամավորներ Աննա Գրիգորյանին ու Թագուհի Թովմասյանին

15:02 18.03.2021

Մարտի 18-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ընդունել է Հայաստանի Ազգային ժողովի անկախ պատգամավորներ Աննա Գրիգորյանին ու Թագուհի Թովմասյանին: Հանդիպմանը ներկա էր Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը: Հանդիպման ժամանակ Արցախի խորհրդարանի ղեկավարը անդրադարձել է 44-օրյա պատերազմին՝ շեշտելով, որ պատերազմում հաղթել է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան: «150 հազարանոց Արցախը փաստացի կռվել է Թուրքիայի հետ, ավելի […]

̰
Կոնգրեսական Շերմանը ռազմագերիների հարցով խոսել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

14:21 18.03.2021

«Ես ուրախ եմ լսել, որ պետքարտուղարությունը բազմիցս բովանդակային զրույցներ է ունեցել Բաքվի հետ», – ասել է Շերմանը։

̰
Արցախի տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 35 ընտանիք. Արցախի տեղեկատվական շտաբ

13:48 18.03.2021

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ 2021 թվականի մարտի 15-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի կողմից դեպի ԱՀ ճանաչողական այցերի կազմակերպման և տեղափոխման շրջանակներում, Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 35 ընտանիք (թվով 180 մարդ), իսկ Արցախի Հանրապետության նոր բնակավայրեր՝ վերաբնակեցման համար կազմակերպվել է 7 ճանաչողական […]

̰
Քրիստոնեական եկեղեցիների ազգային խորհուրդը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին զբաղվել հայ գերիների ազատման հարցով

12:57 18.03.2021

Քրիստոնեական եկեղեցիների ազգային խորհուրդը (NCC) կոչ է արել Միացյալ Նահանգներին անհապաղ օգնություն տրամադրել Արցախի այն բնակիչներին, ովքեր ստիպված են եղել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված վերջին պատերազմի հետևանքով լքել իրենց տները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է խորհրդի տարածած հաղորդագրության մեջ: «Մենք հորդորում ենք Միացյալ Նահանգներին ակտիվորեն բանակցություններ վարել՝ վերադարձնելու հայ զինվորներին ու […]

̰
ԱՀ ՊԲ զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարը կալանավորվել է՝ մարտադաշտն ինքնակամ լքելու և հրամանը չկատարելու մեղադրանքով

12:50 18.03.2021

ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում հրամանատարի կողմից մարտադաշտն ինքնակամ լքելու և հրամանը չկատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Ի.Վահանյանը, Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ զբաղեցնելով […]

̰
Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց ծառայություններ մատուցելու համար կստեղծվեն անկախ կյանքի կենտրոններ

11:48 18.03.2021

Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ներառումն ապահովելու նպատակով կիրականացվեն համակարգված, հասցեական և համալիր միջոցառումներ. միջազգային լավագույն փորձի հիման վրա կստեղծվեն անկախ կյանքի կենտրոններ, որոնք ծառայություններ կմատուցեն պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց։ Այս մասին հայտնել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման վերաբերյալ […]

̰
Արցախում դիտվում է 15-20 մ/վ արագությամբ քամու ուժգնացում

11:39 18.03.2021

Արցախում առավոտյան ժամը 10։00-ից դիտվում է 15-20 մ/վ արագությամբ քամու ուժգնացում, իսկ կեսօրից հետո ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Ուժեղ քամու հետևանքով Ստեփանակերտում գրանցվել է առաջին պատահարը։ Պոկվել է Ա․Առաքելյան փողոցի ավտոտնակի թիթեղը և կախվել։ Փրկարարները վերացրել են վտանգը։ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը բնակչությանը հորդորում է լինել չափազանց ուշադիր, օրվա ընթացքում […]

̰
Ինչպիսի՞ն է համաճարակային պատկերն Արցախում

11:34 18.03.2021

Մարտի 17-ին կատարվել է 46 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել:Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 14 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3863 քաղաքացու հետազոտություն, որից 538-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետությունում, […]

̰
ԱՀ նախագահն իր ուղերձում հստակորեն ներկայացրել է մեր արտաքին քաղաքականության հիմնական ուղենիշները. Արտակ Բեգլարյան

23:38 17.03.2021

ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Քանի որ պարբերաբար հարցեր են առաջանում Արցախի արտաքին քաղաքական մոտեցումների մասին, հիշեցնեմ, որ ըստ ԱՀ Սահմանադրության 93-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հանրապետության նախագահը «ղեկավարում է պետության ներքին և արտաքին քաղաքակա­նությունը»: Իսկ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը 2020թ. դեկտեմբերի 16-ի իր ուղերձում հստակորեն ներկայացրել է մեր […]

̰
Այս ու նման այլ հանդիպումները ևս մեկ անգամ հաստատում են, որ մեծ եռանդով ու աշխատանքով պիտի շենացնենք Արցախը․ Մեսրոպ Առաքելյան

23:34 17.03.2021

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր նախարարությունում հյուրընկալել է Արցախի Ասկերանի շրջանի մոտ 20 աշակերտի։ Ճանաչողական այցը կազմակերպվել էր Առաջնորդության դպրոցի նախաձեռնությամբ՝ երեխաներին մասնագիտական տարբեր ուղղությունների ծանոթացնելու նպատակով։ «Հանդիպման ընթացքում երեխաները պատմեցին իրենց հետաքրքրությունների, երազանքների ու նախընտրած մասնագիտությունների մասին։ Խոսեցինք մասնագիտության ճիշտ ընտրության և շարունակական ինքնակրթության կարևորության մասին՝ ընգծելով, որ երկրի հզորացման […]

̰
Արցախցի խորհրդարանականները հանդիպել են ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին

22:07 17.03.2021

Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի  «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը և խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը աշխատանքային այցով ՌԴ-ում են։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը: Պատգամավորները Մոսկվայում  հանդիպել են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ, քննարկել Արցախում  հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ համահայկական ներուժի կենտրոնացման և […]

̰
Հադրութի շրջանում զոհված զինծառայողի աճյուն կամ մարմին փրկարարները չեն հայտնաբերել․ ԱՀ ԱԻՊԾ

20:44 17.03.2021

ԱՀ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ որոնողական աշխատանքներն այսօր Հադրութի շրջանում արդյունք չեն տվել։ Զոհված զինծառայողի աճյուն կամ մարմին փրկարարները չեն հայտնաբերել, քանի որ շրջանում դեռևս առկա է ձյան հաստ շերտ։ Նախատեսվում է որոնումները շարունակել վաղը` Ջրականի (Ջեբրայիլ) շրջանում։ Նշենք, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչ այսօր հայտնաբերվել է 1502 աճյուն։

̰
Ադրբեջանն արգելափակում է ԼՂ հումանիտար մուտքը, այդ թվում՝ ՄԱԿ-ի առաքելությունների համար. Արտակ Ապիտոնյան

20:36 17.03.2021

Մարտի 17-ին ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կայուն զարգացմանը նվիրված տարածաշրջանային ֆորումի բարձրաստիճան հատվածի ընթացքում։ Ֆորումն այս տարի նվիրված է COVID-19 համավարակից կայուն վերականգնմանը, ինչպես նաև՝ ԵՏՀ տարածաշրջանում կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացմանն ուղղված քայլերին։ Իր ելույթում Արտակ Ապիտոնյանն ընդգծել է, որ համավարակի տարածման հենց սկզբից Հայաստանը […]

̰
Լատվիայի արվեստագետներն Ադրբեջանին կոչ են անում արագացնել զոհերի մարմինների և հայ գերիների վերադարձը

18:27 17.03.2021

Լատվիայի հայտնի արվեստագետները, մտավորականներն ու մշակութային գործիչները հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ է արվում Ադրբեջանին արագացնել զոհերի մարմինների և ռազմագերիների ու գերեվարված անձանց վերադարձը Հայաստան: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի դեսպանությունից: Հայտարարությունում, մասնավորապես, ասված է. «Մենք՝ Լատվիայի Հանրապետության արվեստագետներս, մտավորականներս ու մշակութային գործիչներս, հավատալով մարդկային արժեքների կարևորությանը և միանալով մեր […]

̰
Արձակուրդների սահմանափակումներ ՀՀ Զինված ուժերում

17:29 17.03.2021

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ վերջին շրջանում «COVID-19»-ի հիվանդացության աճով պայմանավորված, ՀՀ Զինված ուժերում իրականացվում են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումներ։ «Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2020 թ. սեպտեմբերի 11-ի 1514-Ն որոշման 17-րդ կետի պահանջներով՝ արգելվել են ժամկետային պարտադիր զինծառայողների տեսակցությունները, արձակումները և արձակուրդները՝ բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի […]

̰
Շմոլ գազից թունավորման դեպք Ստեփանակերտում

17:17 17.03.2021

Մարտի 16-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը՝ ժամը 16:00-ին, շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակչուհի, 1988թ. ծնված Ք. Մ.-ն: Մեկնած տեղամասային տեսուչը պարզել է, որ Ք. Մ.-ն թունավորվել է նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, իրենց բնակարանի խոհանոցում տեղադրված գազօջախից արտանետված շմոլ […]

̰
Ռումինիան կշարունակի մարդասիրական օժանդակության տրամադրումը Արցախի տուժած բնակչությանը

17:10 17.03.2021

Ռումինիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջը տեղեկացնում է, որ մարտի 17-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպել է Ռումինիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ տիկին Ռոզալիա Իբոլյա Բիրոյին։ Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ հարթակներում միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցերին։ Դեսպան Մինասյանը հանգամանալից ներկայացրել է Թուրքիայի աջակցությամբ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները, ներկայումս առկա […]

̰
«Կամուրջ» ծրագրով հատուցում է կատարվել ևս 31 անհետ կորած զինծառայողների ընտանիքների

17:00 17.03.2021

Մարտի 17-ին «Կամուրջ» ծրագրով հատուցում է կատարվել ևս 31 անհետ կորած զինծառայողների ընտանիքների: Այս մասին տեղեկանում ենք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից: Այսպիսով՝ «Կամուրջ» ծրագրի շահառուների ընդհանուր թիվը 1164 է: Մանրամասները` այստեղ։

̰
Փորձառու և փորձուսում անցնող ապագա փրկարարներին ուսուցանվում է արտակարգ իրավիճակներում փրկարարի գործառույթները․ ԱՀ ԱԻՊԾ

16:52 17.03.2021

ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի հանձնարարությամբ, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հրամանատար Մհեր Ղուկասյանը փրկարար ջոկատների հետ ամենօրյա ռեժիմով անց է կացնում տեսական դասընթացներ, որի ժամանակ փորձառու և փորձուսում անցնող ապագա փրկարարներին ուսուցանվում է արտակարգ իրավիճակներում փրկարարի գործառույթները: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։ Ի դեպ, դասընթացները տարվում են յուրաքանչյուր հերթափոխի հետ՝ խմբի և ջոկի […]

̰
Շուշիի «Կանաչ ժամ» ժողովրդական անունը կրող եկեղեցին արդեն ավերված է. Վարուժան Գեղամյան

16:30 17.03.2021

Թշնամին Շուշին օկուպացնելուց հետո անցել է հայկականի ոչնչացմանը: Արբանյակային լուսանկարներից երևում է, որ Շուշիի «Կանաչ ժամ» ժողովրդական անունը կրող եկեղեցին արդեն ավերված է: Այս մասին գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը և կից լուսանկարներ հրապարակել։

̰
Ալիևը հրամայել է ջնջել Արցախի գրավյալ տարածքներում գտնվող հուշարձանների վրայի հայերեն գրառումները․ Տիգրան Բալայան

15:43 17.03.2021

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրել է ջնջել բոլոր հայկական արձանագրությունները Արցախի գրավյալ տարածքներում գտնվող հուշարձաններից: Այս մասին Twitter-ում գրել է Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը: «Ադրբեջանի բռնապետն անձամբ է հրահանգներ տալիս՝ սրբելու հայկական հետքերը Արցախի գրավյալ տարածքներից: Ալիևի ռեժիմի ռազմական հանցագործությունները շարունակվում են ամբողջ ծավալով»,- գրել է նա: Հիշեցնենք, որ երեկ Ալիևն ու նրա կինը […]

̰
Ֆրանսիան կարևորում է Արցախի մշակութային ժառանգության պահպանման հարցը

15:00 17.03.2021

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը վստահեցնում է, որ արցախա-ադրբեջանական պատերազմից հետո իրենց համար կարևորագույն հարցերից է եղել Արցախի մշակութային ժառանգության պահպանումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Լաքոտն ասաց լրագրողների հետ զրույցում: «Պատերազմի վերջում, դրան նախորդող օրերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրավիրել էր հատուկ ժողով հենց մշակութային ժառանգության վերաբերյալ հարցերը քննարկելու համար: Իհարկե, մենք […]

̰
Ռազմագերիները պետք է վերադարձվեն. Լաքոտը Ադրբեջանում պահվող հայ գերիների և ՄԽ համանախագահների այցի մասին

13:55 17.03.2021

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը վստահեցնում է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները պետք է ՀՀ վերադարձվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Լաքոտն ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Ռազմագերիների հարցի վերաբերյալ իմ մոտեցումը հստակ է և պարզ՝ նրանք պետք է վերադարձվեն: Գործընթացը պետք է իրականացվի ոչ միայն նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա, այլև հիմնվելով […]

̰
Արցախի պաշտպանությանը մասնակցած անձանց կարգավիճակ տալու կարգը հաստատվել է

12:54 17.03.2021

Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի մարտի 12-ի N 214-Ն որոշմամբ հաստատվել է Արցախի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու կարգը և կարգավիճակ տալու հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով, որը գլխավորում է Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սամվել Շահրամանյանը։ Այս մասին հայտնում են Արցախի անվտանգության խորհրդից։ Կարգով ներկայացվում են անձին մարտական գործողությունների մասնակից համարելու չափորոշիչները, […]

̰
Անօթևան մնացած արցախցիներին տներով ապահովելու նպատակով հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 25-ն է

12:31 17.03.2021

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով անօթևան մնացած՝ Արցախի Հանրապետության շրջանների և համայնքների բնակիչներին բնակելի տներով ապահովման նպատակով հայտերի ընդունման գործընթացի վերջնաժամկետը մինչև սույն թվականի մարտի 25-ը ներառյալ է: Այն արցախցիները, որոնք ցանկություն ունեն բնակվելու Արցախում, պետք է կապ հաստատեն իրենց համայնքապետի հետ և […]

̰
Արցախում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 10-ով

11:13 17.03.2021

Մարտի 16-ին կատարվել է 62 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 13 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3817 քաղաքացու հետազոտություն, որից 538-ի […]

̰
BACK_TO_TOP