21:00 20.03.2021
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորների խմբերով շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: «2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է […]
19:52 20.03.2021
Գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական սեզոնին ընդառաջ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները ապահովում են գյուղատնտեսների անվտանգությունը։ Ֆերմերներն աշխատանքներն են սկսել Լեռնային Ղարաբաղի շփման գծում գտնվող հողերում։ Հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների համաձայն սահմանազատման գոտին հաճախ անցնում է գյուղատնտեսական նշանակության հողերով: Մենք այժմ գտնվում ենք խաղողի այգիներից մեկում, որտեղ մինչև սահմանազատման գիծ 20 մետրից ավելի […]
18:31 20.03.2021
Ինչպե՞ս կնքվեց Մոսկովյան պայմանագիրը, ինչու՞ հայկական հողերը տվեցին Թուրքիային, արդյո՞ք Ղարաբաղյան հարցը հարյուր տարին մեկ կրկնվող կարմա է, ինչու՞ է Ալիևը կարծում, որ արցախյան կոնֆլիկտն արդեն անցյալ է, և այդ հարցում ո՞րն է ԵԱՀԿ Մինսկի խմբի այսօրվա առաքելությունը ։ Այս ու նաև ռուս-թուրքական հարաբերություններին վերաբերող այլ հարցերի շուրջ, Արամ Աբրահամյանը «Հեռանկարի» տաղավարում զրուցել է Մոսկվայի […]
14:02 20.03.2021
Կրոնական միջազգային ազատության ԱՄՆ հանձնաժողովը (USCIRF) հրապարակել է 2020 թվականի Ադրբեջանում կրոնի ազատության հետ կապված իրավիճակի մասին զեկույցը, որում անդրադարձել է երկրում 2019 թվականի ընթացքում արձանագրված միտումներին և զարգացումներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ 2020 թ-ի սկզբին USCIRF առաքելությունն այցելել էր Ադրբեջան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար: Զեկույցը ներառել է նաև անցած տարվա վերջին […]
13:53 20.03.2021
Արցախի Հանրապետության ոստիկանությունից հայտնում են ,որ մարտի 19-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 13:25-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակչուհի 2002թ. ծնված Զ. Հ.-ն։ Մեկնած տեղամասային տեսուչը պարզել է, որ Զ. Հ.-ն թունավորվել է նույն օրը ժամը 12:30-ի սահմաններում, տան […]
12:50 20.03.2021
Մարտի 19-ին Մարտունու շրջանի բնակիչ, 1990թ.ծնված Պ. Ա.-ն հեռախոսով հայտնել է, որ Կարմիր Շուկայի բաժանմունքում հաղորդում է տվել Ծովատեղ գյուղի «Ծովեր» կոչվող տեղամասում հայտնաբերված դիակի մասին: Դեպքի վայր մեկնած օպերատիվ քննչական խումբը, Ծովատեղ գյուղի «Ծովեր» կոչվող տեղամասում հայտնաբերել է Մ. Ա.-ի դիակը, գլխի հետևի և աջ ոտքի վրա կտրված վերքով: ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի […]
12:38 20.03.2021
Արցախի Հանրապետության պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 19-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին: Հանդիպմանն առանձնահատուկ ուշադրություն է դարձվել պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրների կարգավորմանը: Պետական նախարարն իր երախտանքի խոսքն է հայտնել ՀՀ կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության միջոցառումների կապակցությամբ, նշելով, որ դրանք մեծապես նպաստել են արցախցիների բնականոն կյանքի […]
12:07 20.03.2021
Արցախի Հանրապետության կառավարությունը հաստատել է ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագիրը։ Ո՞ր վարկերն են ներվելու, ի՞նչ չափով և ովքե՞ր կարող են լինել ծրագրի շահառու՝ պարզաբանում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի սոցիալ-տնտեսական վարչության պետ Սուսաննա Աբրահամյանը:
11:28 20.03.2021
Մարտի 19-ին կատարվել է 59 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3965 քաղաքացու հետազոտություն, որից 548-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]
10:48 20.03.2021
ՆԳ նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ հանգստյան օրերին զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտում և հարակից տարածքներում, Կրկժան թաղամասում: Ծառայության սակրավորական ջոկատներն ամենօրյա ռեժիմով շարունակում են ինժեներահետախուզական աշխատանքներ իրականացնել հանրապետության ամբողջ տարածքում: Հայտնաբերված ռազմամթերքը շատ դեպքում, որպես կանոն ոչնչացվում է տեղում: Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք չանհանգստանալ: Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար […]
20:54 19.03.2021
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին: Հանդիպմանը քննարկվել են սոցիալական ոլորտում Հայաստանի և Արցախի համագործակցությանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել հետպատերազմյան շրջանում ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին՝ ուղղված արցախցիների կենսական նշանակության խնդիրների լուծմանը:
20:14 19.03.2021
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 19-ին ընդունել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Պողոսյանը, քննարկվել են ֆինանսատնտեսական ոլորտում երկու հայկական Հանրապետությունների փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր:
19:54 19.03.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 19-ին հանդիպել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կոլեկտիվի հետ: Քննարկվել են Արցախի Հանրապետության դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքները, դրանք հաղթահարելու հնարավորությունները: Երկրի նախագահն ընդգծել է այդ հարցում կրթության և զարգացած տեխնոլոգիաների դերը: «Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կոլեկտիվն անմասն չպիտի մնա Արցախի հատկապես գիտակրթական ու տնտեսական ներուժը վերականգնելու […]
19:44 19.03.2021
Մարտի 18-ին ժամը 17:09-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Ստեփանակերտի շտապ օգնության բժշկական կայան» ահազանգ է ստացվել, որ Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի զինվորական հոսպիտալում է գտնվում Թուրքիայի Ստամբուլ քաղաքի բնակիչ, 1965թ. ծնված Մեհմադ էսսեն Հասանին՝ «Սուր կորոնար համախատանիշ, սրտի ռիթմի խանգարում, նախասրտերի թրթռում, կարդիոգեն շոկ, սրտամկանի տարած ինֆարկտ» ախտորոշումով: Այնուհետև հիվանդը տեղափոխվել է ԱՀ Հանրապետական բժշկական […]
19:16 19.03.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 19-ին ընդունել է Եվրասիայի հայ ավետարանչական ընկերակցության և Ֆրանսիայի «Հույս Հայաստանի համար» կազմակերպությունների ներկայացուցիչ Ռենե Լևոնյանին: Նախագահ Արայիկ Հարությունյանը իր երախտագիտությունն է փոխանցել բարերարներին Արցախի բնակչությանը շարունակաբար աջակցելու համար և նշել, որ Արցախի իշխանությունները պատրաստակամ են աջակցել նրանց հովանավորությամբ իրականացվող ծրագրերին: Ռենե Լևոնյանը, ընդգծելով, որ կազմակերպություններն Արցախի ժողովրդին օգնությունը […]
17:58 19.03.2021
Այսօր ադրբեջանական կողմը Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում հայկական կողմին է փոխանցել Վարանդայի (Ֆիզուլի) տարածաշրջանից հայտնաբերված՝ ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող ևս 15 (նախնական տվյալներ) զինծառայողի աճյուն: Նրանց ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո: 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված […]
17:17 19.03.2021
Մարտի 18-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:40-ին, շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակիչ, 1957թ. ծնված Ռ. Ս.-ն։ Մեկնած ավագ տեղամասային տեսուչը պարզել է, որ Ռ. Ս.-ն թունավորումը ստացել է նույն օրը՝ ժամը 08:30-ի սահմաններում իրենց բնակարանի բաղնիքում լոգանք ընդունելու […]
17:11 19.03.2021
ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը կոչ է հղել միջազգային կազմակերպություններին. «Դեռևս խորհրդային տարիներից Ադրբեջանի իշխանությունների պետական քաղաքականության առանցքային մաս էր դարձել հայկական հուշարձանների մի կողմից անխնա ոչնչացումը, իսկ մյուս կողմից՝ յուրացումը: Առկա են բազմաթիվ փաստեր առ այն, թե ինչպես են անխնա ոչնչացման ենթարկվել հատկապես հայերեն արձանագրություններով հուշարձանները՝ եկեղեցիները, վանքերը, խաչքարերը, որոնք ակնհայտորեն մատնանշում են հայ ժողովրդին պատկանելիությունը: […]
16:17 19.03.2021
Ադրբեջանցուն Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց են տեղափոխել սրտի կաթվածով, նրան վիրահատել են, կորոնար անոթների ստենտավորում արել։ Տեղեկությունը հայտնել է Sputnik Արմենիայի աղբյուրը։ Այսօր սոցիալական ցանցերում տեղեկություն էր տարածվել, որ Ստեփանակերտի հիվանդանոցի բաժանմունքներից մեկում մի ադրբեջանցի վարորդ է բուժվում, որին բերել են խաղաղապահների ուղեկցությամբ։ Sputnik Արմենիան փորձել է կապ հաստատել համապատասխան մարմինների հետ, բայց առողջապահության նախարարությունն ու հիվանդանոցի […]
14:23 19.03.2021
Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի Հադրութի, Շուշիի, Շահումյանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժիններում այս տարվա հունվար-փետրվարին իրականացվել է ընդհանուր առմամբ 404 գործարք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից: Հրապարակված տեղեկագրի համաձայն՝ 2021 թվականի հունվար-փետրվարին Հադրութի, Շուշիի և Շահումյանի ՔԿԱԳ-ների կողմից ընդհանուր առմամբ կատարվել են ամուսնության 29, ծննդի՝ 10, մահվան՝ 10 պետական գրանցումներ, […]
12:00 19.03.2021
Արցախի դատախազությունը ոստիկանությանը նյութեր է փոխանցել ՝ բռնազավթված արցախյան բնակավայրերի բնակիչների սոցիալական աջակցության գործընթացում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից փաստաթղթերի առերևույթ կեղծման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են Արցախի գլխավոր դատախազությունից: «Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից դատախազությանը տեղեկություն է տրամադրվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից բռնազավթված արցախյան բնակավայրերի բնակիչներին հատկացվող սոցիալական աջակցության գործընթացում տեղական ինքնակառավարման մարմինների […]
11:43 19.03.2021
Մարտի 18-ին կատարվել է 43 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3906 քաղաքացու հետազոտություն, որից 541-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]
11:40 19.03.2021
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ներկայացնում է հանրապետության տարածքից հայտնաբերված ականների ու տարբեր զինատեսակների վնասազերծման ուղղությամբ տարվող աշխատանքներն՝ ըստ վայրերի։ Օրվա ընթացքում պայթեցման աշխատանքներ են սպասվում Ստեփանակերտի Կրկժան թաղամասում, Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքներում, Մարտունի և Մարտակերտ քաղաքների հարակից բնակավայրերում։ ☎️-911։
10:41 19.03.2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Հրապարակում ենք միայն փաստեր ու այդ փաստերից բխող հարցեր. սա ի՞նչ է, եթե ոչ ատելություն բարձրագույն իշխանության մակարդակով էթնիկ և կրոնական հիմքով, սա ի՞նչ է, եթե ոչ Արցախում էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականության մասին ապացույց, սա ի՞նչ է, եթե ոչ ֆաշիստական վերաբերմունք: Ադրբեջանի նախագահի […]
10:35 19.03.2021
Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ զոհված զինծառայողների աճյունների որոնումներ այսօր տեղի չեն ունենա: Աշխատանքներն ամենայն հավանականությամբ կշարունակվեն վաղը: Հրադադարից հետո հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1503 է, որից 23-ը՝ նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են:
21:27 18.03.2021
Արցախի ԱԳՆ հայտարարություն է տարածել Արցախի օկուպացված տարածքներ Ադրբեջանի նախագահի այցի կապակցությամբ․ «Բացարձակ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության տևական կարգավորմանն ուղղված շարունակական ջանքերի նկատմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր տիկնոջ՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղեկցությամբ, այցելել է Արցախի Հանրապետության օկուպացված Հադրութի շրջան: Օկուպացված տարածքներում գտնվելու ժամանակ նախագահ Ալիևն անձամբ […]
20:57 18.03.2021
Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի «Ավագյան Արենա» մարզադաշտում, որը հրետակոծվել էր 44-օրյա պատերազմի ընթացքում, մեկ շաբաթ է ընթանում են վերականգնման աշխատանքներ։ Այս մասին ֆեսյբուքյան իր էջում հայտնում է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը: Մարզադաշտը կառուցվում է անձնական միջոցներով, սակայն ներդրողը լրագրողի հետ զրույցում չի ցանկացել, որ իր անունը հրապարակվի: Մարտունիի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանի փոխանցմամբ, այժմ ընթացքի […]
20:25 18.03.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է կառավարության որոշում` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագիրը հաստատելու մասին։ պետական աջակցության ծրագրով նախատեսվում է քաղաքացիների հիփոթեքային, սպառողական և բիզնես (այդ թվում` գյուղատնտեսական գործունեության նպատակով անհատ ձեռնարկատեր […]
19:30 18.03.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 18-ին ընդունել է Ադրբեջանից բռնագաղթած մի խումբ հայ փախստականների: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ փախստականների՝ ինչպես սոցիալական, այնպես էլ այլ բնույթի խնդիրներին: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախում բնակություն հաստատած փախստականների հիմնախնդիրները միշտ գտնվում են պետության ուշադրության կենտրոնում, և իշխանությունները շարունակելու են անել հնարավորը նրանց իրավունքների ու շահերի պաշտպանության, […]
19:06 18.03.2021
Այն, ինչ հայկական պատմամշակութային հուշարձանների նկատմամբ իրականացնում է Ադրբեջանն Արցախի գրաված տարածքներում՝ մշակութային ցեղասպանություն է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու ավերմանը: «Ադրբեջանցիները լավ գիտեն մեր պատմությունը և այդ եկեղեցու ավերումը, ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի նախագահի և պետության […]