11:34 22.03.2021
Մարտի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 939 հաղորդում: Նախորդ շաբաթվա համեմատ զանգերի թիվն ավելացել է 129-ով:
Հանրապետությունում ավելացել է հրդեհի դեպքերը: Անցած 7 օրվա կտրվածքով գրանցվել է հրդեհի մասին 14 հաղորդում, որից 13-ը մայրաքաղաքում, մեկը՝ Մարտունիում: Հրդեհների մեծ մասը բռնկվել է չոր խոտատարածքներում, հիմնական պատճառը քաղաքացիների անզգուշությունն է: Ծառայության հրշեջ փրկարարները ժամանակին արձագանքել են բոլոր կանչերին: Տուժածներ չկան:
911 ահազանգման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային պատահարի մեկ դեպք՝ տուժել է 1 քաղաքացի: Ըստ բժիշկներից ստացված տեղեկատվության՝ նրա վիճակը բավարար է:
ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները և Արցախում գործող հումանիտար ականազերծման կազմակերպությունները շարունակում են Արցախը մաքրել չպայթած զենք-զինամթերքներից: Այս մասով ստացվել է 51 կանչ: Պայթուցիկ առարկաների վնասազերծում կատարվում է գրեթե ամեն օր՝ կախված եղանակային պայմաններից:
ՏԵՂԵԿԱՆՔ
2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին Արցախի տարածքից հայտնաբերվել և վնասազերծվել է 11 հատ հակատանկային, 3 հատ հակահետևակային ական, 42 հատ BM-21 տիպի հրթիռ, հրթիռակասետային 1427 և ավիացիոն 70 հատ ռումբ, 7 հատ ականանետի ական, 67 հատ ձեռքի նռնակ և տարբեր տեսակի 150 միավոր ռազմամթերք: Ինժեներահետախուզական աշխատանքները շարունակվում են:
Սոցիալ-կենցաղային պատահարների մասին գրանցվել է 43 կանչ: Մեծամասնություն են կազմում ջրամատակարարման, վերելակի և դռան բացման դեպքերը: Արցախի փրկարարները շարունակում են իրենց մասնագիտական պարտականությունները կատարել գերազանց, ամեն անգամ վերահաստատելով մեր հումանիտար առաքելությունը:
Պատերազմը չի ավարտվել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի համար: Փրկարար ջոկատները Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում շարունակում են իրականացնել զոհված զինծառայողների որոնողական աշխատանքներ: Զինադադարից հետո հայտնաբերվել է 1518 աճյուն, որից 23-ը նախանկան տվյալներով՝ քաղաքացիական անձինք են:
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...