TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+33.09 oC

ԱՐՑԱԽ

Զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Արցախի բոլոր շրջաններում

10:12 17.03.2021

Հանրապետության տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում բոլոր շրջաններում: Պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքներում, Մարտակերտ և Մարտունի քաղաքների հարակից բնակավայրերում: ԱԻ պետական ծառայության սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը, «The halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը, ինչպես նաև ՌԴ ԱԻՆ և ՊՆ սակրավորները ռազմամթերքի հայտնաբերման նպատակով շարունակում են Արցախի տարածքում իրականացնել […]

̰
Ճարտարի քաղաքապետարանում հրդեհ է բռնկվել

09:59 17.03.2021

Առավոտյան ժամը 07:21-ին Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ճարտար քաղաքային համայնքի քաղաքապետարանում բռնկված հրդեհի մասին: Դեպքի վայր է մեկնել Մարտունու շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ: Ամբողջությամբ այրվել է շենքի առաջին հարկի 3×4 մակերեսով աշխատասենյակներից մեկը՝ գույքով: Շենքը ծխահարվել է: Տուժածներ չկան: Հրշեջ փրկարարները ժամանակին […]

̰
Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Դավիթ Բաբայանին

20:27 16.03.2021

Մարտի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում անվտանգության ապահովմանը, տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղապահ առաքելության գործընթացին վերաբերող մի շարք հարցեր: Նախարարներն անդրադարձել են նաև մարդասիրական ոլորտի խնդիրներին, ընդգծել զոհված զինծառայողների աճյունների դուրսբերման, բոլոր ռազմագերիների և պատանդների ազատ […]

̰
Մարտունու շրջանի հարավարևելյան թևից հայտնաբերվել է ևս 3 զոհված զինծառայողի աճյուն

19:27 16.03.2021

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատներն այսօր որոնողական աշխատանքների արդյունքում Մարտունու շրջանի թշնամու վերահսկողության տակ անցած հարավարևելյան թևից հայտնաբերել և տարհանել են ևս 3 զոհված զինծառայողի աճյուն: Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունում աշխատանքներն արդյունք չեն տվել: Որոնումները կշարունակվեն վաղը Հադրութի շրջանում: 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել է ընդհանուր 1502 […]

̰
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը Երևանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեի հետ

17:17 16.03.2021

Մարտի 16-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Երևանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեի հետ։ Հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը, ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, պաշտոնատար այլ անձինք։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։ […]

̰
Արցախում շարունակվում են «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ի նոր մասնաշենքի վերականգնողական աշխատանքները

16:20 16.03.2021

Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից տեղեկացնում են, որ հանրապետության բնակավայրերում շարունակվում են պատերազմական գործողությունների հետևանքով վնասված շենք-շինությունների վերականգնողական շինաշխատանքները: Շարունակվում են «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ի նոր մասնաշենքի վերականգնողական աշխատանքները, որին մասնակցում են թվով 4 շինարարական կազմակերպություն: Այս փուլում մասնագետները կատարում են վնասված կոմունիկացիաների` կոյուղու, հեռախոսաֆիկացման, անվտանգության և օդափոխության համակարգերի, ներքին հարդարման, վնասված պատուհանների […]

̰
Եվրախորհրդարանը հաստատել և դատապարտել է սիրիացի վարձկանների ներգրավումը Թուրքիայի կողմից Արցախյան պատերազմին

15:56 16.03.2021

Եվրախորհրդարանի սիրիական հակամարտության վերաբերյալ 2021 թվականի մարտի 11-ի բանաձևը միանշանակ հաստատում է Թուրքիայի կողմից Սիրիայից վարձկանների ներգրավման փաստը Արցախի պատերազմում: Բանաձևի տեքստում մասնավորապես ասված է. «Ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ՝ Թուրքիան սիրիացի վարձկաններին տեղափոխել է Լեռնային Ղարաբաղ»: Եվրախորհրդարանը նույնպես դատապարտում է Թուրքիայի նման գործողությունները․ «Եվրախորհրդարանը խստորեն դատապարտում է Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների օգտագործումը […]

̰
Զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ստացած քաղաքացիներին տրվող աջակցության դիմումների լրացման վերջնաժամկետը ապրիլի 1-ն է

13:42 16.03.2021

Քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ստացած քաղաքացիներին տրվող աջակցության դիմումների լրացման վերջնաժամկետը ս.թ. ապրիլի 1-ն է։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից։ «ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունն ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում են․ ?2020 թվականի Արցախյան պատերազմի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքների անդամներն […]

̰
Արցախում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 4-ով

11:04 16.03.2021

Մարտի 15-ին կատարվել է 51 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3755 քաղաքացու հետազոտություն, որից 528-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]

̰
Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները վերսկսվել են

09:50 16.03.2021

Որոնողական աշխատանքները վերսկսվել են: ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարական երկու ջոկատ այսօր աշխատում են Մարտունու և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում: Արցախյան պատերազմում զոհված ու մինչ օրս որպես անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնման և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներից տարհանման աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1499 աճյուն:

̰
Արցախի մի շարք համայնքներում այսօր կիրականացվեն չպայթած զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

09:35 16.03.2021

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ չպայթած զինամթերքների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան գյուղերի մոտակայքում: Պայթյունի ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվեք՝ սակրավորներն են աշխատում: Տեղեկատու հեռախոս՝ 911:

̰
Ֆրանսիացի ականավոր գործիչները պահանջում են Ադրբեջանում պահվող հայերի ազատությունը

22:34 15.03.2021

Մարտի 15-ին ֆրանսիական հեղինակավոր Le Point շաբաթաթերթում հրապարակվել է հայ գերիների վերադարձի խնդրով հրապարակված կոչ՝ Ֆրանսիայի ականավոր քաղաքական, հասարակական, մշակութային 158 գործիչների ստորագրությամբ։ Այս մասին հաղորդում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Լեռնային Ղարաբաղում հրադադարից չորս ամիս անց, ֆրանսիացի ականավոր գործիչները պահանջում են Ադրբեջանում պահվող հայերի ազատությունը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնությունից […]

̰
Արցախում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող Ստեփանակերտի քաղաքացին

22:26 15.03.2021

Արցախում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 49-ամյա Նունե Կասպարյանը: Այս մասին հայտնում է Արցախի Ներքին գործերի նախարարությունը: «ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ քիչ առաջ հայտնաբերվել է մարտի 13-ից որպես անհետ կորած որոնվող Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի 49-ամյա Նունե Կասպարյանը: Նրա առողջական վիճակը բավարար է»,- ասված է հաղորդագրությունում: Նունե Կասպարյանը […]

̰
Պատերազմի հետևանքով շարքից դուրս եկած տրանսպորտային միջոցների մասին տվյալների տրամադրման ժամկետը մինչև մարտի 25-ն է

19:30 15.03.2021

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով շարքից դուրս եկած տրանսպորտային միջոցների մասին տվյալների հավաքագրում է իրականացնում։ Նախարարությունը տեղեկացնում է․ «Հակառակորդի վերահսկողության տակ գտնվող և պատերազմի հետևանքով շարքից դուրս եկած պետական և համայնքային սեփականություն հանդիսացող, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության և ռազմական միջոցառումներում շահագործված, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող տրանսպորտային միջոցների մասին […]

̰
Խորհրդակցություն Արցախի առողջապահության նախարարությունում

17:53 15.03.2021

ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը մարտի 15-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել նախարարության պատասխանատուների և ստորաբաժանումների ղեկավարների հետ: Վերջիններս ներկայացրել են իրենց կողմից կատարվող աշխատանքներն ու հրատապ լուծումներ պահանջող հարցերը՝ կարծիքներ փոխանակելով հետագա անելիքների շուրջ: Քննարկվել են բնակչության բժշկական օգնության և սպասարկման իրականացման, պետական պատվերի տեղադրման, դեղորայքային քաղաքականության բարեփոխման, ֆինանսավորման մեխանիզմների, մասնագետների վերապատրաստման, վիճակագրության վարման ու […]

̰
Ֆրանսիացի մտավորականները կոչ են արել Ֆրանսիային միջնորդել հայ ռազմագերիների ազատ արձակման համար

17:39 15.03.2021

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի մասին հայտարարությունից չորս ամիս անց պաշտոնական Բաքուն հրաժարվում է կյանքի կոչել փաստաթղթի հումանիտար կետերից մեկը՝ ռազմագերիների ազատ արձակումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով ֆրանսիական Le Point-ը, այս մասին նշվում է մի խումբ ֆրանսիացի մտավորականների տարածած հաղորդագրության մեջ: Ֆրանսիացի մտավորականներն արձանագրել են, որ այդպիսով Ադրբեջանը […]

̰
ԱՀ ԱԻՊԾ-ում մեկ շաբաթում գրանցվել է ստացվել է 810 զանգ

15:37 15.03.2021

2021 թվականի մարտի 8-14-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 810 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ զանգերի թիվը նվազել է 102-ով: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նախորդ շաբաթվա համեմատ ավելացել է 3-ով: Գրանցված 4 ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 4 քաղաքացի, ցավոք՝ երկուսը մահվան ելքով: Նախորդ շաբաթվա համեմատ հանրապետության տարածքում նվազել […]

̰
Այս ամսվա համար արցախցիներին տրամադրվող 68,000 դրամ աջակցության դիմումների ընդունման վերջնաժամկետն այսօր է

15:20 15.03.2021

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ այս ամսվա համար արցախցիներին տրամադրվող 68,000 դրամ աջակցության դիմումների ընդունման վերջնաժամկետն այսօր է: Հիշեցնենք, որ միջոցառման շահառուներն են Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված ինչպես չափահաս, այնպես էլ անչափահաս քաղաքացիները (բացառությամբ՝ 18-63 տարեկան, հաշմանդամություն չունեցող արական սեռի անձանց)։ Շահառուները պետք է դիմում ներկայացնեն էլեկտրոնային եղանակով՝ օոliոe.ssa.am կայքէջում։

̰
Քննարկվել են Արցախում իրականացվող և նոր ենթակառուցվածքային ծրագրերին առնչվող խնդիրները

14:03 15.03.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը երկօրյա աշխատանքային այցով եղել է Արցախի Հանրապետությունում (ԱՀ)։ Էկոնոմիկայի նախարարության պատվիրակության կազմում է եղել Արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանը։ Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Արցախում իրականացվող և նոր […]

̰
ՊԲ-ն հրապարակել է մարտերում նահատակված 96 զինծառայողի անուն

12:07 15.03.2021

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակվել է ևս 96 զինծառայող։ Պաշտպանության բանակը հրապարակել է նրանց անունները՝ Պապեյան Հարություն Ալիկի, ծնվ. 2001թ. Պողոսյան Արամ Խաժակի, ծնվ. 2002թ. Մանուկյան Գևորգ Եղիշեի, ծնվ. 2002թ. Եղիազարյան Պավլիկ Վանյայի, ծնվ. 1999թ. Բաղդասարյան Պողոս Բաղդասարի, ծնվ. 1999թ. Միրումյան Լևոն Սամվելի, ծնվ. 1998թ. Պուլուզյան Ավետիս Արայի, ծնվ. 2000թ. Կարապետյան Ալեքսանդր Աշոտի, ծնվ. […]

̰
Արցախում այժմ ինժեներահետախուզական աշխատանքներ են տարվում հիմնականում լեռներում, գյուղատնտեսական նշանակության դաշտավայրերում

11:13 15.03.2021

2021 թվականի մարտի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 810 զանգ: Նախորդ շաբավա համեմատ զանգերի թիվն նվազել է 102-ով: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նախորդ շաբաթվա համեմատ ավելացել է 3-ով: Գրանցված 4 ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 4 քաղաքացի, ցավոք՝ երկուսը մահվան ելքով: Նախորդ շաբաթվա համեմատ հանրապետության տարածքում […]

̰
Անբարենպաստ եղանակի պատճառով զինծառայողների աճյունների որոնումներն այսօր ևս դադարեցվել են

11:10 15.03.2021

ԱՀ Ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր ևս դադարեցվել են եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: Նշենք, որ որոնումներն այսօր նախատեսված են եղել Մարտունու շրջանում, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջեբրայիլ) ուղղություններում: Եթե ձյան տեսքով տեղումներ չլինեն ու բավարար տեսանելիություն լինի՝ աշխատանքները կվերսկսվեն վաղը: […]

̰
Մխիթար աբեղա Գրիգորյանը ծառայության է կոչվել Արցախի թեմում` որպես Դադիվանքի վանահայր

11:07 15.03.2021

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ։ Հոգեշնորհ Տ. Մխիթար աբեղա Գրիգորյանը համատեղության կարգով առժամապես ծառայության է կոչվել Արցախի թեմում` որպես Դադիվանքի վանահայր։ Հոգեշնորհ Տ. Ներսես աբեղա Հարությունյանը, ազատվելով Եգիպտոսի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Արցախի թեմ` որպես Դադիվանքի հոգևոր սպասավոր։ Դադիվանքում […]

̰
ՃՏՊ-ներ, զենք-զինամթերքի կամավոր հանձնում․ Արցախի ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը

10:20 15.03.2021

2021 թվականի մարտի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում ճանապարհատրանսպորտային պատահարի մասին ստացվել է 6 հաղորդում, որից երկուսը Ստեփանակերտում, մեկը՝ Մարտակերտի շրջանում, երկուսը՝ Ասկերանի շրջանում: ՃՏՊ-ի հետևանքով մահվան ելքով 2 դեպք է արձանագրվել ևս 2-ը տուժել են և մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Անցած շաբաթվա ընթացքում հանրապետության տարածքում շմոլ գազից […]

̰
Ալիևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում «պատերազմի էջը լիովին փակելու» հնարավորության մասին

08:43 15.03.2021

Բաքուն ու Երևանը սկսել են քննարկել տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը, ինչը կարող է շրջանդարձային կետ դառնալ տարածաշրջանային իրադրության համար։ RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ նախագահ Անն Լինդեի հետ հանդիպմանը։ Ինչպես նշել են Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունում, սկզբում Ալիևն ու Լինդեն, ով այժմ նաև գլխավորում է Շվեդիայի ԱԳՆ-ը, շփվել են […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք

14:53 14.03.2021

Մարտի 13-ին կատարվել է 27 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք: Այս մասին տեղեկացրին ԱՀ առողջապահության նախարարությունից։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 13 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3704 քաղաքացու հետազոտություն, որից 524-ի […]

̰
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը կոնգրեսական Դոնալդսին է ներկայացրել հայ ռազմագերիների հայրենադարձման խնդիրը

18:40 13.03.2021

Մարտի 12-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հեռախոսազանգ է ունեցել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բայրոն Դոնալդսի հետ: Հանդիպման ընթացքում դեսպան Ներսեսյանը ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձնազերծված պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար իրադրությունը և ընդգծել է հայ ռազմագերիների ու պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման խնդիրը։ Զրուցակիցները քննարկել են  ԱՄՆ օրենսդիրների կողմից ռազմագերիների հարցով համապատասխան […]

̰
Արայիկ Հարությունյանը հանդիպել է Շուշի քաղաքի մի խումբ տնտեսվարողների հետ

17:38 13.03.2021

Մարտի 13-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է մի խումբ շուշեցիների հետ, ովքեր մինչ 2020 թվականի  ռազմական գործողությունները տնտեսական գործունեություն են ծավալել  Շուշիում:   Նախագահ Հարությունյանը հայտարարել է,  որ  պետությունը պատրաստակամ է աջակցել տեղահանված տնտեսվարողներին նոր վայրում իրենց գործունեությունը վեսկսելու հարցում:   Նախագահի հանձնարարությամբ՝ պետական լիազոր մարմինները կուսումնասիրեն տեղահանված ձեռնարկատերերի  առաջարկները և առկա հնարավորությունները՝ […]

̰
Հարկ է նոր ծրագրեր մշակել Արցախի տնտեսության վերակազմակերպման ուղղությամբ. Արայիկ Հարությունյան

16:12 13.03.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 13-ին աշխատանքային խորհրդակցության է հրավիրել էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության ղեկավար կազմին՝ նախարար Արմեն Թովմասյանի գլխավորությամբ՝ Արցախի տնտեսության վերակազմակերպման հարցը քննարկելու նպատակով: «Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի տնտեսական հետևանքները մեղմելու համար անհրաժեշտ է Արցախի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքում տնտեսական կարողությունների վերագնահատում կատարել և նոր ծրագրեր մշակել տնտեսության վերակազմակերպման ուղղությամբ: Այդ […]

̰
Ռուս խաղաղապահներն ականազերծել են 1 640 հա տարածք

12:25 13.03.2021

ՌԴ ՊՆ-ի միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում իրականացվող ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Մեկ օրվա ընթացքում ականազերծվել է 17 հա տարածք, 5 կմ ճանապարհ, 9 շինություն, հայտնաբերել և վնասազերծել է 19 պայթյունավտանգ առարկա: «Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1 […]

̰
BACK_TO_TOP