TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+33.09 oC

ԱՐՑԱԽ

Արցախի նախագահի աշխատակազմը խորհրդի նիստում քննարկել է պատերազմի հետևանքով առաջ եկած իրավական հիմնախնդիրները

19:47 04.03.2021

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանի նախագահությամբ մարտի 4-ին հրավիրվել է պատերազմական գործողություններով պայմանավորված իրավական հիմնախնդիրների լուծման աշխատանքների համակարգման խորհրդի նիստ։ Նիստի օրակարգում ընդգրկված էին մի շարք հարցեր, որոնք առնչվում են պատերազմով պայմանավորված տարբեր իրավական հիմնախնդիրների՝ ներառյալ մարտական գործողություններին մասնակցած անձանց կարգավիճակի տրամադրմանը, տեղահանված անձանց աշխատանքային ստաժի ու այլ փաստաթղթերի վերականգնմանը, Արցախի Հանրապետության բռնազավթված […]

̰
Զախարովան հայտնել է, որ Երևանն ու Բաքուն տարբեր տվյալներ են ներկայացնում գերիների վերաբերյալ

19:42 04.03.2021

Զախարովան շեշտել է, որ փոխանակման օպտիմալ բանաձևը հնչում է այսպես՝ «բոլորը բոլորի դիմաց»։

̰
Նոր ուսումնական տարվանից Արցախում անվճար բուհական կրթական համակարգից կարող են օգտվել նաև ՀՀ քաղաքացիները. Արայիկ Հարությունյան

19:22 04.03.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 4-ին ընդունել է ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանին, արցախյան բուհերի ղեկավարներին և կրթության ոլորտի որոշ այլ պատասխանատուների: Քննարկվել են արցախյան բուհերի միջազգային հավատարմագրմանը, 2021-2022 ուսումնական տարվա կրթական գործընթացի կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր: Նախագահ Հարությունյանը հայտարարել է, որ նախատեսվում է նոր ուսումնական տարվանից բուհական կրթությունն Արցախում դարձնել անվճար նաև Հայաստանի […]

̰
Օրվա ընթացքում նախատեսվում են հրթիռակասետային ռումբերի պայթեցման աշխատանքներ

11:56 04.03.2021

Արցախի ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ օրվա ընթացքում հրթիռակասետային ռումբերի պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Աջափնյակ թաղամասի մոտակայքում: Պայթյունի ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերոտւմ: Խուճապի չմատնվե՛ք: Տեղեկատու հեռախոս՝ 911:

̰
Մինչ օրս Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2391 դեպք

11:26 04.03.2021

Մարտի 3-ին կատարվել է 32 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 2 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3355 քաղաքացու հետազոտություն, որից 507-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետությունում, ընդհանուր […]

̰
Եվրոպական հանձնաժողովը դատապարտում է 2020թ պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծումը

10:49 04.03.2021

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակից հայտնում են, որ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասի (Կիպրոս, ԵԺԿ) կողմից Եվրոպական հանձնաժողովին ուղղված հրատապ հարցադրմանն ի պատասխան՝ Բարձր ներկայացուցիչ / փոխնախագահ Ժոզեպ Բորելը Եվրահանձնաժողովի անունից դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Ղազանչեցոց մայր տաճարի ռմբակոծումը: Եվրապատգամավոր Ֆուրլասի կողմից ուղղված հրատապ հարցման մեջ նշվում էր, որ ադրբեջանական զինված ուժերը, խախտելով […]

̰
Պայթյունի ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվեք․ սակրավորներն են աշխատում

10:44 04.03.2021

ԱՀ ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ այսօր հանրապետության տարածքից հայտնաբերված, չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, Մարտունու շրջանի Ննգի, Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան, Փառուխ, ինչպես նաև Մարտակերտի շրջանի հարակից գյուղերի մոտակայքում: Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել՝ սակրավորներն են աշխատում: Տեղեկատու հեռախոս՝ 911:

̰
Երեկ Արցախի հարավում իրականացված որոնումները դարձյալ արդյունք չեն տվել

09:56 04.03.2021

Երեկ Արցախի հարավում իրականացված որոնումները դարձյալ արդյունք չեն տվել, զոհված զինծառայողի կամ քաղաքացիական անձանց աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Որոնումներն այսօր 3 ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջեբրայիլ) և Հադրութի շրջանում, Քաշաթաղի շրջանի հարավային թևում:

̰
Արցախի արտաքին քաղաքական օրակարգը խաղաղությունն է և երկրի անկախության միջազգային ճանաչումը․ ԱՀ նախագահ

20:45 03.03.2021

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 3-ին հանդիպում է ունեցել ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակիցների հետ՝ նախարար Հայկ Խանումյանի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակը, դրա հաղթահարման ուղիները և նախարարության դերը ծառացած խնդիրները լուծելու գործում: […]

̰
Իտալիայի խորհրդարանի հանձնաժողովը ԼՂ-ի մասին փաստաթղթով կոչ է արել վերադարձնել բոլոր ռազմագերիներին

16:21 03.03.2021

Իտալիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փաստաթղթին, որով կոչ է արվում անհապաղ վերադարձնել պատերազմի հետևանքով ռազմագերի դարձած բոլոր անձանց: «Արմենպրես»-ին այս մասին Հռոմից հայտնել է լրագրող Թալալ Խրայիսը: Համապատասխան բանաձևը պատգամավորների պալատին ներկայացրել է պալատի նախագահ Պյերո Ֆասինոն: Ինչպես ասվում է բանաձևի տեքստում, այն կառավարությանը պարտավորեցնում է կոչ անել […]

̰
Արցախում արձանագրվել է սննդային 4 ապրանքատեսակի միջին գների աճ

15:48 03.03.2021

Ստեփանակերտի 20 առևտրային օբյեկտներում, 56 լայն սպառման ապրանքների մանրածախ գների ուսումնասիրման արդյունքում՝ արձանագրվել է սննդային 4 ապրանքատեսակի միջին գների աճ: Ըստ Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի հրապարակած տեղեկագրի՝ մարտի 1-ի դրությամբ՝ առևտրային օբյեկտներում աճել է մասնավորապես շաքարավազի 1 կիլոգրամի միջին գինը՝ կազմելով 392 դրամ, նախորդ դիտանցման (15.02.2021) 390 դրամի փոխարեն: Աճել է […]

̰
Արա Այվազյանն ու Մարկ Լոուքոքը կարևորել են արցախահայությանը հումանիտար օգնության տրամադրումը

15:27 03.03.2021

Մարտի 2-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ և արտակարգ իրավիճակներում աջակցության համակարգող Մարկ Լոուքոքի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Գլխավոր քարտուղարի տեղակալ Լոուքոքին համընդգրկուն ներկայացրեց արցախահայության առջև ծառացած հումանիտար հարցերը և սոցիալ-տնտեսական խնդիրները: Նախարար Այվազյանի խոսքերով՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի […]

̰
Արցախի ՏԿԵ նախարարությունը հորդորում է բնակիչներին սպառած էլեկտրաէներգիայի և գազի դիմաց պարտքերը ժամանակին մարել

14:53 03.03.2021

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հորդորում է բնակիչ բաժանորդներին օգտագործված էլեկտրաէներգիայի և բնական գազի դիմաց առաջացած պարտքերը ժամանակին մարել անջատումներից խուսափելու և փոխհատուցման միջոցառումից օգտվելու նպատակով։ Այս մասին տեղեկացրին ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ի շրջանառություն կոմունալ ծառայությունների անվճար լինելու լուրերի` բնակիչ բաժանորդների կողմից օգտագործված էլեկտրաէներգիայի և բնական գազի […]

̰
Գնել է 400 կգ նուռ և չի վճարել

12:25 03.03.2021

Մարտի 2-ին Ասկերանի շրջդատախազությունից ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին է ստացվել մայրաքաղաքի բնակիչ, 1979թ.ծնված Ն. Գ.-ի դիմումն այն մասին, որ 2020թ. նոյեմբերի 6-ին ՀՀ Արմավիր քաղաքի բնակիչ, 1991թ.ծնված Դ. Հ.-ն իրենից գնել է 140 000 դրամի 400կգ նուռ՝ նոյեմբերի 8-ին վճարելու պայմանով, սակայն խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով մինչ օրս չի վճարել: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք

11:14 03.03.2021

Մարտի 2-ին կատարվել է 55 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք:Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 4 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3323 քաղաքացու հետազոտություն, որից 507-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետությունում, […]

̰
Զինադադարից հետո որոնումների արդյունքում առ այսօր հայտնաբերվել է 1486 աճյուն

10:31 03.03.2021

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատները զոհված զինծառայողների աճյունների, ինչպես նաև անհետ կորած զինծառայողների որոնման աշխատանքներն այսօր 3 ջոկատով իրականացնում են Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Հադրութի շրջանում և Քաշաթաղի շրջանի հարավային թևում: Զինադադարից հետո որոնումների արդյունքում առ այսօր հայտնաբերվել է 1486 աճյուն:

̰
Սակրավորները ինժեներահետախուզական աշխատանքներ են սկսել Մարտունու շրջանում

10:07 03.03.2021

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ զենք-զինամթերքի հայտնաբերման նպատակով ծառայության սակրավորները ինժեներահետախուզական աշխատանքներ են սկսել Մարտունու շրջանում: Օրվա ընթացքում պայթուցիկ առարկաների՝ հրթիռակասետային ռումբերի, թնդանոթի արկերի և ականանտետի ականների պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի քաղաքում, Բերդաշեն, Հացի, Ննգի և Մյուրիշեն համայնքների տարածքներում: Ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ կլինեն նաև Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ բնակավայրերի […]

̰
ԼՂ-ում մեկ օրում ականազերծվել է 13 հա տարածք

21:36 02.03.2021

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Այս մասին տեղեկացրին ՌԴ ՊՆ-ից։ Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորների խմբերով շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: «Մեկ օրում ականազերծվել է 13 հա տարածք, 6 կմ ճանապարհ, 12 բնակելի շինություն, հայտնաբերվել և դուրս է բերվել 32 պայթուցիկ […]

̰
Արցախի նախագահն ընդունել է «Փախստականների միավորում հանուն արդարության» ՀԿ մի խումբ անդամների

21:22 02.03.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 2-ին ընդունել է «Փախստականների միավորում հանուն արդարության» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի ղեկավարը կարևորել է կազմակերպության դերը հատկապես ձևավորված նոր իրողություններում տեղահանված քաղաքացիների խնդիրների բարձրաձայնման և նրանց իրավունքների լիարժեք պաշտպանության գործում, ապա ներկայացրել այն ծրագրերի ընթացքը, որոնք իրականացվում են […]

̰
Բնակչության տարհանումը ոչ պատշաճ կատարելու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ Արցախի ՄԻՊ–ի ներկայացրած փաստական տվյալների հիման վրա հարուցվել է քրգործ

19:30 02.03.2021

2021 թ. փետրվարի 19-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կողմից սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկում 2020թ․ սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ընթացքում քաղպաշտպանության գործառույթներն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից «Քաղաքացիական պաշտպանության մասին» ԱՀ օրենքով սահմանված՝ բնակչությանը տարհանելու պարտականությունը ոչ պատշաճ կատարելու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ: Քննարկման նախաձեռնման համար որպես հիմք է հանդիսացել Մարդու իրավունքների […]

̰
Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում հայտնաբերվել է մեկ զոհված զինծառայողի մասունք․ Արցախի ԱԻՊԾ

19:19 02.03.2021

Արցախի հարավային թևում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած վայրերում, այսօր իրականացված որոնումներն արդյունք չեն տվել: Աշխատանքների արդյունքում զոհված զինծառայողի կամ քաղաքացիական անձանց աճյուններ չեն հայտնաբերվել։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։ Օրվա երկրորդ կեսին Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում զինվորները հայտնաբերել են մեկ զոհված զինծառայողի մասունք: Դատաբժշկական փորձաքննությունը կպարզի վերջինիս ինքնությունը: Որոնումները կշարունակվեն վաղը: Ուղղությունների […]

̰
Արայիկ Հարությունյանի հրամանագրով Արմեն Թովմասյանը նշանակվել էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար

17:35 02.03.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 2-ին ստորագրել է հրամանագիր Աշոտ Օլեգի Բախշիյանին՝ իր դիմումի համաձայն, Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի պաշտոնից ազատելու մասին: Նախագահի այսօրվա մեկ այլ հրամանագրի համաձայն՝ Արմեն Սերգեյի Թովմասյանը նշանակվել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից:

̰
Անցկացվել են «Լեզվի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ

15:51 02.03.2021

Մարտի 2-ին Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովը կազմակերպել է «Լեզվի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ: Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԺ-ից։ Լսումները նախագահում էր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի  գիտության, կրթության,մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը: Հարակից զեկուցումներով հանդես […]

̰
Արցախի գլխավոր դատախազությունը ՄԻՊ-ի հաղորդման հիման վրա քրգործ է հարուցել

15:20 02.03.2021

Արցախի գլխավոր դատախազության կողմից՝ ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փոխարինողի կողմից ուղարկված ուսումնասիրության արդյունքների՝ քրեական գործ է հարուցվել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում քաղպաշտպանության գործառույթներն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բնակչությանը տարհանելու պարտականությունը՝ սահմանված քաղաքացիական պաշտպանության մասին օրենքով, ոչ պատշաճ կատարելու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են Արցախի գլխավոր դատախազությունից: […]

̰
Արայիկ Հարությունյանն ԱՀ նախագահի վերահսկողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

13:50 02.03.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 2-ին նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցներին է ներկայացրել կառույցի նորանշանակ ղեկավար Մհեր Աբրահամյանին։ Երկրի ղեկավարի խոսքերով՝ Մհեր Աբրահամյանին այդ պատասխանատու պաշտոնին նշանակելու որոշումը կայացվել է հաշվի առնելով նաև նրա անցած ճանապարհը, պատերազմական գործողություններին ակտիվ մասնակցությունը և հանրային տրամադրությունները: Խոսելով ծառայության խնդիրներից ու նպատակներից՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ ԱՀ պետական […]

̰
Գերիների հայրենադարձությունը խոչընդոտելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ հարցն ԱԺ-ն կքննարկի փակ նիստում

11:13 02.03.2021

ԱԺ լիագումար նիստերի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է նաև «Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց հայրենադարձումը խոչընդոտելու և անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ» հարցի քննարկումը: ԱԺ պատգամավորների 1/5-ը պաշտոնական գրությամբ առաջարկել է հարցը քննարկել փակ նիստում: Այս ընթացակարգով քննարկում անցկացնելու հարցը դրվել է քվեարկության։ 110 կողմ, […]

̰
Արցախում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 5-ով

11:11 02.03.2021

Մարտի 1-ին կատարվել է 123 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք: Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3268 քաղաքացու հետազոտություն, որից 506-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2390 դեպք: Կատարվել է 20 716 թեստավորում: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում […]

̰
Մոտ 30 ուխտավոր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել է Ամարասի վանք

10:46 02.03.2021

ՌԴ պաշտպանության նախարարության կայքի հաղորդմամբ՝ ոուս խաղաղապահներն ապահովել են 30 հայ ուխտավորների անվտանգությունը, ովքեր Ստեփանակերտից այցելել են Ամարասի վանք։ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածության կյանքի կոչման շրջանակում խաղաղապահները շարունակում են աջակցել ԼՂ-ում խաղաղ կյանքի վերականգնմանը: Նշվում է, որ պայմանավորվածությունների արդյունքում Ամարասի վանքը հայտնվել է սահմանազատման գծի մոտ։

̰
Որոնողական աշխատանքները վերսկսվել են․ ԱՀ ԱԻՊԾ

10:28 02.03.2021

ԱՀ ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատներն այսօր զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները վերսկսել են 4 ջոկատով՝ Հադրութի շրջանում, Վարանդայի(Ֆիզուլի) և Ջրականի(Ջեբրայիլ) ուղղություններում: Նշենք, որ փետրվարի 15-ից որոնումները դադարեցվել էին ադրբեջանական կողմի պահանջով: Զինադադարից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնումների արդյունքում հայտնաբերվել է 1485 զոհված զինծառայողի (ռազմագործողությունների […]

̰
Արցախի մի շարք համայնքներում գտնված հրթիռակասետային և ավիացիոն ռումբերն օրվա ընթացքում կոչնչացվեն

10:13 02.03.2021

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակներյի պետական ծառայությունը տեղեկացնում է, որ չպայթած ու վտանգ ներկայացնող զինամթերքների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Հանրապետության բոլոր շրջաններում: ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները նախապես ինժեներահետախուզական աշխատանքներ են իրականացրել Մարտակերտի շրջանում. Ներքին Հոռաթաղ, Աղաբեկալանջ, Վարնկաթաղ, Մոխրաթաղ և Վարնկաթաղ համայնքներից հայտնաբերվել են հրթիռակասետային և ավիացիոն ռումբեր, թնդանոթի արկեր: Օրվա ընթացքում դրանք կոչնչացվեն: Պայթյունների ձայներ լսելու […]

̰
BACK_TO_TOP