10:07 02.03.2021
ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախում միջշրջանային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: ՀՀ հետ կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լիսագորում տեղում է թաց ձյուն: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
20:38 01.03.2021
Արցախի Հանրապետության ԱԳ նախարարությունը հայտարարությամբ միջազգային մարդասիրական իրավունքով Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտում է համարել Ադրբեջանի հրաժարումը՝ ռազմագերու կարգավիճակ տրամադրել իր կողմից գերեվարված հայ զինծառայողներին և իրականացնել նրանց հայրենադարձությունը, ինչպես նաև ազատ արձակել քաղաքացիական անձանց, ինչի մասին հայտարարվել է փետրվարի 26-ին օտարերկրյա լրագրողների հետ Ադրբեջանի նախագահի հարցազրույցում և Ադրբեջանի ԱԳՆ փետրվարի 27-ի հայտարարությունում: Այս մասին […]
17:22 01.03.2021
Արցախի Հանրապետության ոստիկանությունից տեղեկացնում են, որ փետրվարի 28-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19:45-ին, շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել մայրաքաղաքի Ա. Մանուկյան փողոցի թիվ 4 շենքի բնակիչներ՝ 1940թ. ծնված Ա. Բ.-ն և 1975թ. ծնված Է. Ս.-ն: Ստուգմամբ պարզվել է, որ նշված […]
15:45 01.03.2021
2021 թվականի փետրվարի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում ստացվել է 761 զանգ։ Նախորդ շաբաթվա համեմատ զանգերի թիվը նվազել է 77-ով։ Ինչպես տեղեկացրին ԱՀ ԱԻՊԾ-ից, մեկ շաբաթվա կտրվածքով Արցախում գրանցվել է հրդեհի 5 դեպք, որոնք բռնկվել են քաղաքացիների անզգուշության պատճառով։ Ծառայության հրշեջ փրկարարները ժամանակին արձագանքել են բոլոր կանչերին։ Հրդեհի […]
14:43 01.03.2021
Քանաքեռի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում տեղի է ունեցել խաչերի օրհնության և զորակոչիկներին հանձնման հանդիսավոր արարողություն։ Ավանդույթը նոր չէ։ Այն սկիզբ է առել արցախյան գոյամարտի տարիներին, երբ հայ մարտիկները խաչեր էին կրում համազգեստի և զրահատեխնիկայի վրա։ Կրծքանշանը, որը պահվում է Մայր Աթող Սուրբ Էջմիածնում, 2012-ին Վեհափառ Հայրապետի կողմից հռչակվել է որպես «Հայոց բանակի պահապան խաչ»։ Այն […]
14:23 01.03.2021
Մարտի 1-ն ամբողջ աշխարհում նշվում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր: Քաղաքացիական պաշտպանության ոլորտն ընկալվում է որպես մարդասիրական առաքելություն: Այն իր մեջ ամբողջացնում է արտակարգ իրավիճակում կամ բնածին ու տեխնածին աղետների ժամանակ մարդկային կյանքի փրկության միջոցների ձեռնարկում, շրջակա միջավայրի, ինչպես նաև ունեցվածքի պահպանում: ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը հանդես է եկել ուղերձով. «Այսօր էլ առանձնակի կարևորություն […]
13:21 01.03.2021
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը մարտի 1-ին հայտարարություն է ընդունել Արցախի Հանրապետության՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքների իրավական կարգավիճակի վերաբերյալ: Հայտարարությունը ԱԺ արտահերթ նիստում ներկայացրել է ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Արցախի Հանրապետության Ազգային ժողովը վերահաստատում է, որ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Լեռնային Ղարաբաղի անկախությունը հռչակվել է ԽՍՀՄ […]
10:43 01.03.2021
Օրվա ընթացքում ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները կիրականացնեն Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան համայնքների տարածքներից հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ: «Ուստի, խնդրում ենք պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել: Պարզաբանումների և այլ մանրամասների համար զանգահարել ճգնաժամային կառավարման կենտրոն 911,101,112 հեռախոսահամարներին»,-նշված է ԱԻՊԾ հաղորդագրության մեջ:
10:16 01.03.2021
ՌԴ ՊՆ միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքը: «Խաղաղապահ առաքելության ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է շուրջ 1 535 հա տարածք, 478 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և վնասազերծվել է 24 հազար 962 պայթյունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:
08:55 01.03.2021
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների տեղակայման պայմանների բարելավման նպատակով ՌԴ ՊՆ նյութատեխնիկական ապահովման մասնագետների կողմից Ստեփանակերտում և Մարտունիում կառուցվել և շահագործման է հանձնվել ևս 4 բլոկ-մոդուլային ավան։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։ Ներկայում արդեն 8 ավան է կառուցվեած խաղաղապահների համար։ Յուրաքանչյուր ավանի տարածքում կա արհեստական ծածկույթով մարզադահլիճ, բաղնիք, բուժկետ, չորանոց, հագուստի մաքրման […]
14:18 28.02.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Սումգայիթի ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ այսօր այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: «33 տարի հետո էլ ոչինչ չի փոխվել. Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց և ռազմատենչ քաղաքականությունը, շարունակում է՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլորն նորմերն ու սկզբունքները, ոտնահարելով մարդու հիմնարար իրավունքներն […]
14:10 28.02.2021
Փետրվարի 27-ին կատարվել է 21 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի արձանագրվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 2 վարակակիր: Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3145 քաղաքացու հետազոտություն, որից 501-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2385 դեպք: Կատարվել […]
13:50 28.02.2021
ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ քիչ հետո Ստեփանակերտի մերձակայքում` Կրկժան թաղամասի հարևանությամբ, տեղի կունենա տարածքից հայտնաբերված զինամթերքի վնասազերծում։ «Պայթյունի ձայնը լսելի կլինի նաև մայրաքաղաքում։ Խնդրում ենք չանհանգստանալ»,- տեղեկացնում է ԱԻ պետական ծառայությունը ։
12:55 28.02.2021
Սումգայիթյան ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել․ «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեր ժողովրդի ժամանակակից պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկի՝ սումգայիթյան ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Ծրագրված զանգվածային ջարդերի արդյունքում 1988 թ. փետրվարի 27-29-ը Ադրբեջանի մայրաքաղաքին անմիջապես մոտիկ գտնվող Սումգայիթ քաղաքում տասնյակ հայեր սպանվեցին, հարյուրավորները խեղվեցին, տասնյակ հազարները արտաքսվեցին: Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների հանցավոր […]
23:57 27.02.2021
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում Սումգայիթի ջարդերի վերաբերյալ գրառում է կատարել․ «Այսօր լրանում է Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում 1988թ. փետրվարի 27-29-ի հայկական զանգվածային ջարդերի 33-րդ տարելիցը: 1. Սումգայիթի ոճրագործությունն սկսվեց 1988թ. փետրվարի 26-ի երեկոյան ու հենց միանգամից ուղեկցվեց սպանություններով, հայերին կենդանի վիճակում այրելով ու անդամալույծ անելով, նրանց տներն ու անձնական իրերն ավերելով: […]
23:29 27.02.2021
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորական խմբերով շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: «Նոյեմբերի 23-ից մինչև օրս չպայթած զինամթերքից մաքրվել է 1 […]
22:16 27.02.2021
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությանը։ Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։ Խոսնակն իր խոսքում մասնավորապես նշել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է առաջին իսկ հնարավորության դեպքում անկախ միջգերատեսչական մարդասիրական առաքելություն տեղակայել Լեռնային Ղարաբաղում և հակամարտությունից տուժած այլ շրջաններում: Նա նշել է, որ իրենք այդ […]
20:15 27.02.2021
Ադրբեջանական կողմը մանիպուլյացիայի է ենթարկում հայ գերիների ցուցակը և հրաժարվում է ընդունել հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերության մեջ պահելու փաստը: Ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը: Նախարարն անդրադարձել է նաև Ադրբեջանի քաղաքականությանը, Արցախի կարգավիճակին և այլ օրակարգային հարցերի։ Մանրամասները՝ ռեպորտաժում։
16:17 27.02.2021
«Ինչպե՞ս է Հայաստանը վերաբերվում հրադադարի ռեժիմի վերահսկման համատեղ կենտրոնում թուրք զինվորների առկայությանը: Քննարկվե՞լ է հայկական կողմին այս կենտրոնի աշխատանքներում ներգրավելու հարցը» «ՌԻԱ Նովոստիի» հարցին ի պատասխան Արա Այվազյանն ասել է. «Անկարայի բացասական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում և հատկապես վերջին ագրեսիայի մեջ ակնհայտ է: Սա, առաջին հերթին, վերաբերում է Մերձավոր Արևելքի՝ թուրքական վերահսկողության տակ գտնվող շրջաններից […]
16:08 27.02.2021
Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը «ՌԻԱ Նովոստիին» պատմել է ռուս-հայկական հարաբերությունների զարգացման, Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ Երևանի դիրքորոշման, ինչպես նաև այն մասին, թե արդյոք Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցություններին: Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք նախատեսվում է հանդիպում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ, Այվազյանն ասել է. «Մենք երբեք չենք հրաժարվում հանդիպումներից: Այնուամենայնիվ, ցանկացած հանդիպում, եթե այն կազմակերպված չէ […]
15:31 27.02.2021
Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ու Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցի միջոցով քննարկել են իրավիճակը տարածաշրջանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը: «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ընթացիկ իրադրությունը տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղի այն շրջաններում, որտեղ տեղակայված են ռուսաստանցի խաղաղապահները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասվում […]
14:26 27.02.2021
Արցախի Հանրապետությունը չի կարող լինել Ադրբեջանի մաս: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ փետրվարի 26-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում արած այն հայտարարությանը, թե Արցախի կարգավիճակի հարցը պետք է դուրս գա քաղաքական օրակարգից։ «Արցախի Հանրապետությունը չի կարող լինել Ադրբեջանի մաս, չի կարող լինել […]
14:05 27.02.2021
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը դեռևս լուծված չէ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը: «Մենք ելնում ենք նրանից, որ բացառապես բանակցությունների միջոցով է հնարավոր գտնել լուծում, որը հաշվի կառնի բոլորի իրավունքներն ու խաղաղություն և կայունություն կհաստատի Հարավային Կովկասում: Եվ նման կարգավորման հիմքում պետք […]
12:14 27.02.2021
Սումգայիթյան ջարդերի 33-րդ տարելիցի առթիվ Արցախի ԱԺ խմբակցությունները հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Փետրվարի վերջին օրերին լրանում է հայ ժողովրդի նկատմամբ իրականացված հերթական ոճրագործության՝ սումգայիթյան ցեղասպանության 33-րդ տարին: Այդ ջարդերը լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի 1948թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայով սահմանված ցեղասպանության, մարդկության նկատմամբ կատարված հանցագործության իրավական ձևակերպմանը:Սումգայիթյան ջարդերը Խորհրդային Ադրբեջանի […]
11:17 27.02.2021
Փետրվարի 26-ին կատարվել է 28 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի արձանագրվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 2 վարակակիր: Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3124 քաղաքացու հետազոտություն, որից 501-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2385 դեպք: Կատարվել […]
10:40 27.02.2021
Ադրբեջանական կողմը չի բացառում Հայաստանի հետ կապերի հետագա զարգացումը և ինչ-որ փուլում՝ նաև խաղաղության պայմանագրի ստորագրումը: Այս մասին հայտարարել էր Ադրբեջանի նախագահը։ Նա ասել էր, որ ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե արդյո՞ք հայկական կողմը ճիշտ կգնահատի ժամանակակից իրողությունները, կանի՞ ճիշտ եզրակացություններ, և կբացառվե՞ն ռևանշիզմի փորձերը: Անդրադառնալով Իլհամ Ալիևի հայտարարությանը՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի […]
21:28 26.02.2021
Եվրոպական միությունն անհրաժեշտ է համարում հարգել միջազգային իրավունքն ու լիարժեք իրականացնել նոյեմբերի 9-ին ստորագրված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հայտարարությամբ նախատեսված՝ բոլոր գերիների վերադարձի ապահովման դրույթները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանում Եվրոպական միության հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրին, ապա Եվրոպական միությունն ընդգծում է, որ միջազգային […]
20:23 26.02.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 26-ին Երևանի ԱՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպել է Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների հետ: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Քննարկվել են շրջանի տեղահանված բնակչության սոցիալական առկա խնդիրները, դրանց լուծմանն ուղղված պետական և բարեգործական աջակցության ծրագրերը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ բարձրացված խնդիրները հնարավորինս ողջամիտ ժամկետներում լուծելու համար ԱՀ […]
20:07 26.02.2021
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի (ԵՕԻ) գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեի՝ Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիներին՝ զինծառայողներին ու քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ հայտարարությունը և միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպան կառույցներին կոչ անում ևս դատապարտել Ադրբեջանի կողմից միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների չկատարումը և հայ գերիների վերադարձի շուրջ արհեստական խոչընդոտների հարուցումը: ԵՕԻ Գլխավոր […]
19:06 26.02.2021
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեն հանդես է եկել հայտարարությամբ Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիներին՝ զինծառայողներին ու քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ. «Ես կոչ եմ անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտության հետևանքով Ադրբեջանում գերության մեջ պահվող բոլոր հայ […]