TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+29.09 oC

ԱՐՑԱԽ

Աճյունների և անհետ կորած զինծառայողների որոնումներն այսօր իրականացվում են Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) ուղղություններով

10:12 11.03.2021

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներն այսօր իրականացվում են 2 ջոկատով՝ Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) ուղղություններով: Նշենք, որ զինադադարից հետո այդ աշխատանքների արդյունքում, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել է ընդհանուր 1496 աճյուն, որից 6-ը երեկ՝ մարտի 10-ին:

̰
Արցախի մի շարք համայնքներում այսօր ևս կիրականացվեն զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

10:07 11.03.2021

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ չպայթած զինամթերքների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ, Մաղավուզ, Մեծ Շեն և Վարնկաթաղ գյուղերի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան գյուղերի մոտակայքում: Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել: Տեղեկատու հեռախոս՝ 911:

̰
Չավուշօղլուն և Լավրովը բանակցություններ են վարել Դոհայում

23:08 10.03.2021

Չավուշօղլուն և Լավրովը բանակցություններ են վարել Դոհայում։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը։ Չավուշօղլուն հայտարարել է, որ Լավրովի հետ Դոհայում քննարկել է Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները, ինչպես նաև վերջին իրադարձությունները Ղարաբաղում, Լիբիայում և Սիրիայում: «Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել ենք Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները, Լեռնային Ղարաբաղում, Լիբիայում և Սիրիայում տեղի ունեցած վերջին […]

̰
Արայիկ Հարությունյանը հանդիպել է Մեսրոպ Մաշտոց համալսարանի դասախոսական ու ուսանողական կազմի հե

21:11 10.03.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է  Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մի խումբ դասախոսների և ուսանողների հետ՝ վերջիններիս նախաձեռնությամբ: Ինչպես տեղեկացրին Արցախի նախագահի աշխատակզմից, նախագահ Հարությունյանը խոսել է վերջին պատերազմի ընթացքի և հետևանքների մասին, ներկայացրել Արցախի ապագայի վերաբերյալ իշխանությունների ծրագրերը: Արայիկ Հարությունյանն   ընդգծել է,  որ այսօր հայկական պետականության առջև ծառացած մարտահրավերները դիմագրավելու համար անհրաժեշտ է […]

̰
Արցախում սահմանային նոր հսկիչ կետ է տեղադրվել

19:05 10.03.2021

Արցախի պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Ստեփանակերտում սահմանային նոր հսկիչ կետ է տեղադրվել։ «Ի գիտություն Արցախի Հանրապետության տարածք ապրանքանյութական արժեքներ ներմուծող և արտահանող տնտեսավարող սուբյեկտների` Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով կառավարության որոշմամբ դադարեցվել է սահմանային հսկիչ կետերի գործունեությունը և ստեղծվել նոր հսկիչ կետ Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա […]

̰
Արցախի նախագահը բարձր պետական պարգևներ է հանձնել մի խումբ զինծառայողների

18:56 10.03.2021

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 10-ին ընդունել է N զորամասի մի խումբ զինծառայողների՝ հայտնի ռազմական գործիչ Վլադիմիր Վարտանովի գլխավորությամբ։ Այս մասին հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը ։   Արայիկ Հարությունյանը խորին ցավակցություն է հայտնել 2020 թ. սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում զորամասի զոհված հերոսների հարազատներին: Երկրի ղեկավարը կարևորել է […]

̰
Արցախի նախագահն ընդունել է ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանին

17:52 10.03.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 10-ին ընդունել է ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանին: Հանդիպմանը, որին մասնակցել է նաև ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, քննարկվել են Արցախի կրթության ոլորտի զարգացմանը, ինչպես նաև արցախյան բուհերի հավատարմագրմանը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին առնչվող հարցեր: Այդ համատեքստում նախագահը կարևորել է Որակի ապահովման ազգային […]

̰
Ապօրինի ծառահատում «Արցախանտառ»-ում. պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի գույքային վնաս

17:18 10.03.2021

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ 2020թ. դեկտեմբեր ամսից մինչև 2021թ. հունվարի 21-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը ԱՀ «Արցախանտառ» ՊՈԱԿ Ստեփանակերտի մասնաճյուղի Մարտունու անտառպետության թիվ 7 պահաբաժնի «Ակնեն Կլոխ» կոչվող տեղամասից ապօրինի հատել է ընդհանուր 83 հատ տարբեր տեսակի ծառ, պետությանը պատճառելով 1.077.500 ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափերի հասնող գույքային վնաս: Արցախի Հանրապետության քննչական […]

̰
Հայտնաբերվել է ևս 6 աճյուն․ ԱՀ ԱԻՊԾ

16:55 10.03.2021

  ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր Մարտունու շրջանի հարավ-արևելյան թևում և Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս 6 աճյուն. երեքը Վարանդայի շրջանի դիրքային հատվածներից, մյուս երեքը՝ Մարտունու շրջանի «Ուլյանասար» կոչվող տեղամասից: Այս մասին տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։ Նախնական տվյալներով՝ բոլորը զինծառայողներ են: Վերջիններիս […]

̰
Կրեմլից մեկնաբանել են փոխզիջում որոնելու Թուրքիայի կամքը

16:18 10.03.2021

Ռուսաստանը գնահատում է ամենաբարդ խնդիրները լուծելու համար փոխզիջում գտնելու Թուրքիայի կամքը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Լրագրողները հարցրել ե Պեսկովին, թե ինչպես է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այժմ տեսնում ռուս-թուրքական հարաբերությունները, և արդյո՞ք Թուրքիան կարելի է համարել Ռուսաստանի գլխավոր դաշնակիցներից մեկը: «Իհարկե, Թուրքիան Ռուսաստանի Դաշնության շատ կարևոր գործընկեր է, Ռուսաստանի Դաշնության ռազմավարական […]

̰
Զինծառայողների աճյունների և անհետ կորածների որոնողական աշխատանքները վերսկսվել են

11:42 10.03.2021

Որոնողական աշխատանքները, որոնք դադարեցվել էին առատ ձյան պատճառով, վերսկսվել են։ ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորածների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Մարտունու (Ադրբեջանի վերահսկողութան տակ անցած հարավ-արևելյան սահմանային գոտի) և Վարանդայի շրջաններում: Զինադադարից հետո որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1490 է, որից 15-ը […]

̰
Արցախում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 2-ով

11:18 10.03.2021

Մարտի 8-ին կատարվել է 32 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3531 քաղաքացու հետազոտություն, որից 514-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի […]

̰
Զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Արցախի բոլոր շրջաններում

09:34 10.03.2021

ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ սակրավորական խմբերի և ջոկատների կողմից հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում բոլոր շրջաններում: Ուժեղ պայթյուններ (գնդիկաբեկորային և ավիացիոն ռումբեր) են նախատեսվում Մարտակերտ քաղաքում և հարակից բնակավայրերում, Մարտունի քաղաքի հարակից գյուղերի տարածքներում և Ասկերանի շրջանի Այգեստան, Խնածախ համայնքներում: Տեղեկատու հեռախոսահամարներ-911,101,112:

̰
Ռուս խաղաղապահները ԼՂ-ում ականազերծել են շուրջ 1623 հա տարածք

22:39 09.03.2021

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորական խմբերով շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: «2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1 […]

̰
ԱՀ նախագահը հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ

20:17 09.03.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 9-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել է Հանրապետության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների հաղթահարմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: Զեկուցումներով հանդես են եկել պետական որոշ գերատեսչությունների ղեկավարներ:

̰
Արցախում մեկնարկել է գարնանացանը․ ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 95 տոկոսով

15:33 09.03.2021

Արցախում մեկնարկել են գարնանացանի աշխատանքները, որի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 95 տոկոսով: Այս մասին տեղեկացրին Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից։ Այս տարի մինչև մարտին 9-ը կատարվել է ընդհանուր առմամբ 46 հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 922,1 հա-ի փոխարեն: Գարնանացանի աշխատանքները սկսվել են Ասկերանի շրջանում, որտեղ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը թերակատարվել է 81,4 […]

̰
Արցախի նախագահի աշխատակազմում գործարկվել է 119 թեժ գիծը

11:58 09.03.2021

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը գործարկել է արագ արձագանքման թեժ գիծ՝ 119 կարճ հեռախոսահամարով՝ քաղաքացիների ու Արցախի այցելուների հետ հաղորդակցությունն առավել արդյունավետ դարձնելու, նրանց հարցերին, առաջարկություններին, պահանջներին ու բողոքներին առավել գործուն կերպով արձագանքելու նպատակով: Հայերեն, ռուսերեն ու անգլերեն լեզուներով գործող թեժ գծին կարելի է զանգահարել պետական ծրագրերին, մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեությանը կամ անգործությանը վերաբերող բազմապիսի […]

̰
Ինչպիսի՞ն է համաճարակային իրադրությունն Արցախում

11:56 09.03.2021

Մարտի 8-ին կատարվել է 33 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3499 քաղաքացու հետազոտություն, որից 512-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետությունում, […]

̰
Ստեփանակերտի կենտրոնում քիչ անց տեղի կունենա հայտնաբերված կասետահրթիռային ռումբի պայթեցում

11:46 09.03.2021

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ քիչ հետո «The Halo trust» ականազերծող ոչ կառավարական կազմակերպության սակրավորների կողմից Ստեփանակերտի կենտրոնում՝ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության հարակից տարածքում տեղի կունենա հայտնաբերված կասետահրթիռային ռումբի պայթեցում: «Պայթյունի ձայնը լսելու դեպքում, խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել: Այլ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 […]

̰
Արցախում տեղացած առատ ձյան պատճառով աճյունների որոնողական աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են

11:10 09.03.2021

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ երեկ Արցախում տեղացած առատ ձյան պատճառով, զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են։

̰
Պայթյունի ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվեք․ սակրավորներն են աշխատում

09:28 09.03.2021

Արցախի ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ այսօր հանրապետության տարածքից հայտնաբերված, չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտ և Մարտունի քաղաքների, Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ, Մոխրաթաղ, Մեծ Շեն, Ճանկաթաղ, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան գյուղերի մոտակայքում: Պայթյունի ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվեք․ սակրավորներն են աշխատում: Տեղեկատու հեռախոս՝ 911:

̰
Ռուս խաղաղապահները հայ ուխտավորներին Ստեփանակերտից ուղեկցել են Դադիվանք և Ամարաս

21:57 08.03.2021

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ-ն, հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորական խմբերով շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: «2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1 623 հա տարածք, 508 կմ ճանապարհ, 1 577 բնակելի նաշինություն, այդ […]

̰
Արցախի բոլոր շրջաններում ձյուն է տեղում․ առանձին հատվածներում ցածր տեսանելիություն է

19:52 08.03.2021

 Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների  պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այս պահին Հանրապետության բոլոր շրջաններում տեղում է ձյուն: Առանձին հատվածներում (լեռնային գոտի) նկատվում է ցածր հորիզոնական տեսանելիություն: Մարտի 9-ի գիշերը և առավոտյան, եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված, Հանրապետության բարձրադիր հատվածներում սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն: Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Սիսիան-«Զանգեր» […]

̰
Տոնը լավագույն առիթներից է վերստին արժևորելու և գնահատելու կնոջ դերակատարումը երկրի ներկան ու ապագան կառուցելու գործում․ Արցախի ՆԳ նախարար

18:27 08.03.2021

Արցախի Հանրապետության  ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ այսօր ոստիկանության և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության գեղեցիկ սեռի ներկայացուցիչները Կանանց միջազգային տոն օրվա առթիվ ստացել են նվերներ: Նախարար Կարեն Սարգսյանը  շնորհավորական ուղերձ է հղել ՆԳ նախարարության համակարգում ծառայող կանանց և աղջիկներին։ Ուղերձում ասվում է․ «Սիրելի՛ հայուհիներ, մայրեր և քույրեր, ՆԳ նախարարության համակարգում ծառայող կանայք ու աղջիկներ, […]

̰
Պետությանը 194 միլիոն դրամից ավելի վնաս պատճառելու կասկածանքով Արցախում հարուցվել է քրեական գործ

17:32 08.03.2021

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ 2020թ. հունվարի 24-ին ԱՀ Հաշվեքննիչ պալատի կողմից ԱՀ գլխավոր դատախազություն ներկայացված նյութերի հիման վրա դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում կատարված ուսումնասիրության և ստուգման արդյունքներով ի հայտ են բերվել պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների անցման և պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ պետությանը առանձնապես խոշոր` ավելի քան 194 մլն դրամ գումարի չափով, […]

̰
ԵՄ-ն հստակ ներկայացրել է հայ գերիների խնդրի շուտափույթ լուծման անհրաժեշտությունը. ԵՄ դեսպան

17:09 08.03.2021

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին՝ ընդգծելով հարցի շուտափույթ լուծման անհրաժեշտությունը։ «Եվրամիությունը շատ հստակ ներկայացրել է իր տեսակետը, և հրապարակվել է խնդրի շուտափույթ լուծման անհրաժեշտության մասին հայտարարություն: Դա նաև ներկայացվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է դեսպան Անդրեա Վիկտորինը: Ավելի վաղ Եվրամիությունը կոչ […]

̰
Կադրային նոր նշանակում ԱՀ ՆԳՆ ոստիկանության համակարգում

16:14 08.03.2021

Արցախի Հանրապետության ոստիկանությունից տեղեկացնում են, որ կադրային նոր նշանակում է կատարվել ԱՀ ՆԳՆ ոստիկանության համակարգում: Ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արտեմ Հարությունյանը համակարգի ֆինանսատնտեսական վարչության անձնակազմին է ներկայացրել ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանը: Համաձայն նախարարի հրամանի՝ ԱՀ ԱԻ պետական ծառայության ֆինանսատնտեսագիտական և սոցիալական ապահովման բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Գեղամ Ղուլյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել […]

̰
Արցախի սպառողական շուկայում նախորդ տարվա համեմատ գնաճը կազմել է ավելի քան 4 տոկոս

15:50 08.03.2021

Արցախի սպառողական շուկայում 2021 թվականի փետրվարին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ արձանագրվել է 4,3 տոկոս գնաճ, այդ թվում՝ պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 7,2 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 2,8 տոկոս, ծառայությունների սակագներինը՝ 1 տոկոս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից: Հրապարակված տեղեկագրի համաձայն, նախորդ՝ հունվար ամսվա համեմատ, փետրվարին սպառողական […]

̰
Արցախցի կինը երեք ազատամարտերի ընթացքում էլ պատվորեն կրել է հերոսածին ու հերոսամայր կոչումը․ ԱՀ ԱԺ նախագահ

15:33 08.03.2021

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել կանանց միամսյակի առիթով․ «Սիրելի΄ հայ և արցախածին մայրեր, քույրեր, դուստրեր: Ի սրտե շնորհավորվում եմ Ձեզ կանանց միամսյակի առիթով: Թեև Մարտի 8-ը Արցախում պետականորեն և պաշտոնապես ընդունված չէ որպես տոն օր, ժամանակի ակունքներից ծնված այս տոնը մեր հասարակության մեջ արմատավորվել է և ավանդաբար հռչակվել կանանց […]

̰
Դուք ձեր առաքելությունը նորից իրականացրեցիք խոնարհ ու լուռ․ Աշոտ Ղուլյան

14:39 08.03.2021

Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի աղջիկներ և կանայք Թանկագին մայրեր ու քույրեր Կուտակված ու չասված երախտիքի խոսքեր կան, որ անցած տարվա աղետաբեր պատերազմի ընթացքում և դրանից հետո առիթ ենք փնտրում ձեզ փոխանցելու: Տոնական տրամադրությունները մնացել են անցյալում, մեր ունեցած կորուստները հանգիստ չեն տալիս, վիրավորված արժանապատվությունը մեզ մղում է […]

̰
BACK_TO_TOP