TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+29.09 oC

ԱՐՑԱԽ

Միջազգային կազմակերպություններին է ուղարկվել Արցախի ԱԳՆ հուշագիրը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ Ադրբեջանի նախագահի այցի կապակցությամբ

17:52 26.02.2021

Փետրվարի 25-ին միջազգային կազմակերպություններին է ուղարկվել Արցախի ԱԳՆ հուշագիրը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևի այցի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ԱԳ նախարարությունը: Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ Թուրքիայի և տարբեր ահաբեկչական խմբավորումների վարձկանների աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի իշխանություններն անցել են ռազմական ճանապարհով արձանագրված […]

̰
Պուտինը Անվտանգության խորհրդի հետ քննարկել է ԼՂ-ում կարգավորման հարցը

16:07 26.02.2021

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի հետ օպերատիվ խորհրդաժողովի ժամանակ քննարկել է ԼՂ շուրջ իրավիճակը։ «Այսօր մենք կքննարկենք իրավիճակը Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ: Ես կցանկանայի լսել ձեր գնահատականները, թե ինչպես են աշխատում մեր խաղաղապահները, արտակարգ իրավիճակների նախարարությունը, սահմանապահները և ինչպես է համագործակցությունն այս ոլորտում միջազգային կազմակերպությունների հետ՝ մեր արտասահմանյան գործընկերների հետ»,- ասել է Պուտինը:

̰
Ինչի մասին է խոսել Ալիևը արտասահմանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում

14:27 26.02.2021

Ադրբեջանը անհրաժեշտ է համարում օրակարգից բացառել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը և անմիջապես կարձագանքի Հայաստանի կողմից «ռևանշիզմի ցանկացած փորձի», ուրբաթ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում: ՏԱՍՍ-ը հավաքել է Ալիևի առանցքային հայտարարությունները: Ղարաբաղի կարգավիճակի և տարածաշրջանում առկա հակամարտության մասին Ալիևն ասել է. «Ինչ վերաբերում է կարգավիճակին, ապա Հայաստանի և հայ ժողովրդի համար […]

̰
Ալիևը հայտարարել է, որ վերադարձրել է բոլոր հայ ռազմագերիներին

13:35 26.02.2021

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն վերադարձրել է Հայաստանի բոլոր քաղաքացիներին, որոնք գերեվարվել են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում, և միայն «ահաբեկիչներն ու դիվերսանտներն» են պահվում Ադրբեջանի կողմից: «Ռազմագերիները, որոնք մեզ մոտ էին, մենք բոլորին վերադարձրել ենք: Եվ մենք վերադարձրել ենք ավելի վաղ, քան մեզ են վերադարձրել: Այս մարդիկ (ներկայումս գտնվում են Ադրբեջանում) […]

̰
Բերման ենթարկվածի մեքենայում Արցախից բերված ապօրինի ինքնաձիգ է հայտնաբերվել

13:24 26.02.2021

Փետրվարի լույս 26-ի գիշերը ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Երևանում բնակվող 36-ամյա մի տղամարդ մեքենայում ապօրինի զենք-զինամթերք ունի։ Նա, ընկերոջ հետ, նույն օրը հայտնաբերվեց Գայի պողոտայում ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, օպերատիվ տվյալները հավաստի էին. մեքենայում հայտնաբերվել է գործարանային […]

̰
Արա Այվազյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ

12:11 26.02.2021

Փետրվարի 25-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ: Նախարարներ Այվազյանն ու Բաբայանը կարևորեցին Հայաստանի և Արցախի քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության էլ ավելի ամրապնդումը և փոխշփումների ու խորհրդակցությունների անցկացումը` առկա օրակարգային հարցերի առավել արդյունավետ քննարկման և հետագա քայլերի ուրվագծման համար: Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական […]

̰
Ինչպիսի՞ն է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն Արցախում

11:24 26.02.2021

Փետրվարի 25-ին կատարվել է 28 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի արձանագրվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 2 վարակակիր: Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3096 քաղաքացու հետազոտություն, որից 501-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2385 դեպք: Կատարվել […]

̰
Նիդերլանդների խորհրդարանը հայանպաստ 2 բանաձև է ընդունել

10:51 26.02.2021

Նիդերլանդների խորհրդարանը փետրվարի 25-ին երկու հայանպաստ որոշում է կայացրել. ընդունվել է Քրիստոնեական միություն խմբակցության պատգամավոր Ջոել Ֆորդեվինդի բանաձևը, որը Նիդերլանդների կառավարությունից պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև հավանության է արժանացել Մարտին վան Հելֆերտի բանաձևը՝ Ադրբեջանի կողմից հայ գերիներին վերադարձնելու անհրաժեշտության մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը՝ ընդգծելով, որ հոլանդահայերը […]

̰
Ստեփանակերտ-Գորիս-Երևան միջպետական մայրուղու Սյունիքի մարզի հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց

09:48 26.02.2021

Արցախի Հանրապետության տարածքում փակ և դժվարանցանելի ճանապարհներ չկան: ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախում միջշրջանային ավտոճանապարհները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ստեփանակերտ-Գորիս-Երևան միջպետական մայրուղու Սյունիքի մարզի հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դժբախտ ելքով պատահարներից խուսափելու համար, ԱՀ ներքին գործերի նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին երթևեկությունը կազմակերպել բացառապես ձմեռային անվադողերով:

̰
Արցախի մի քանի համայնքներում այսօր ևս կիրականացվեն չպայթած զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ

09:40 26.02.2021

ԱՀ ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ այսօր հանրապետության տարածքից հայտնաբերված, չպայթած զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան գյուղերի մոտակայքում: Պայթյունի ձայներ լսելու դեպքում խուճապի մի՛ մատնվեք: Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 911, 101, 111 կարճ հեռախոսահամարներին:

̰
ՀԱՊԿ-ը գնահատել է Վրաստանի և ՆԱՏՕ-ի շփումների ընդլայնման ազդեցությունը ԼՂ-ում տիրող իրավիճակի վրա

09:24 26.02.2021

Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության ընդլայնումը կարող է բացասաբար ազդել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վրա: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի միջնորդությամբ հաջողվել է Լեռնային Ղարաբաղի տարածքում ռազմական գործողությունները դադարեցնել, և սկսվել է ճգնաժամի կարգավորման փուլ: «Գործոնը, որը կարող է բացասաբար ազդել տարածաշրջանում […]

̰
Արցախի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի

23:18 25.02.2021

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը փետրվարի 26-ին արտահերթ նիստ կգումարի: Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը. «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենքների նախագծերի փաթեթով:( Հիմնական զեկուցող՝ ԱՀ արտաքին գործերի նախարար Դ. Բաբայան): Արցախի Հանրապետության 2021-2023 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին: (Հիմնական զեկուցող՝ ԱՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մ.Մինասյան): Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը […]

̰
ԼՂ հակամարտությունում «Իսկանդեր» հրթիռային համակարգերից ոչ մեկը չի օգտագործվել․ ՌԴ ՊՆ

21:17 25.02.2021

Ինչպես ընդգծել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը, հրթիռների զինամթերքի ամբողջ պաշարը գտնվում է Հայաստանի զինված ուժերի պահեստներում:

̰
Տարածաշրջանային խմորումներին, Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականության շուրջ զրույց Ալեքսանդր Լապշինի հետ

16:44 25.02.2021

Տարածաշրջանային խմորումներին, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականության շուրջ «Հեռանկարի» տաղավարում Արամ Աբրահամյանը զրուցել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ: «Ես այսպես կասեմ: Ամեն դեպքում, Ռուսաստանը կանգնեցրեց այս պատերազմը, ուղղակի ոչ այն ժամանակ, երբ մենք դա քննարկում էինք: Հենց սկզբից մի բան պարզ էր, որ Ղարաբաղի ստատուս-քվոն խախտված է: Այն ստատուս քվոն, որը կար 30 տարի, […]

̰
Արայիկ Հարությունյանը Արցախի ԿԸՀ կազմը սահմանելու մասին հրամանագիր է ստորագրել

15:41 25.02.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 25-ին, օրենքի պահանջով, ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը սահմանելու մասին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Համաձայն հրամանագրի՝ ԱՀ նախագահի կողմից ԱՀ ԿԸՀ-ում ներկայացուցիչներ են նշանակվել Արայիկ Լյովայի Լազարյանը, Տիրան Վահրամի Աթանեսյանը և Սիրան Հայկի Ավետիսյանը: «Ազատ հայրենիք – Քաղաքացիական միացյալ […]

̰
Առաջիկա ժամանակահատվածում Լապշինն Արցախ այցելելու ծրագրեր չունի

14:50 25.02.2021

Ի՞նչն է այս անգամ ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Հայաստան բերել. «Հեռանկարի» տաղավարում վերջինս խոսել է այդ մասին։ «Երբ այսպիսի իրադարձություններ են տեղի ունենում՝ պատերազմներ, քաղաքական պայքար, կոնֆլիկտներ, սա հենց այն ժամանակն է, երբ բլոգերն ու լրագրողը կարող է իրեն իրացնել: Այսինքն՝ սա իմ աշխատանքն է, իմ մասնագիտական պարտականությունն է: Քանի այսպիսի վիճակ է Հայաստանում, ես […]

̰
Մարտունի քաղաքի մոտակայքում կիրականացնի չպայթած զինամթերքի ոչնչացում․ ԱՀ ԱԻՊԾ

14:29 25.02.2021

«Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամն այսօր՝ ժամը 14:30-ի սահմաններում, Մարտունի քաղաքի մոտակայքում կիրականացնի չպայթած զինամթերքի ոչնչացում: «Հնարավոր է լսվեն պայթյունի ձայներ: Խնդրում ենք խուճապի չմատնվել: Տեղեկատու հեռախոս՝ 911»,- ասված է ԱՀ ԱԻՊԾ-ի հաղորդագրության մեջ:

̰
Որդեկորույս մայրերն անվճար կօգտվեն վերարտադրողական բժշկական ծառայություններից

12:49 25.02.2021

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստի ընթացքում ներկայացրել է որոշման նախագիծ, որը վերաբերում է վերարտադրողական առողջությանը: «Հաշվի առնելով հետպատերազմական շրջանում որդեկորույս ծնողների՝ կրկին զավակ ունենալու ցանկությունը և այդ հարցում պետական աջակցություն տրամադրելու կարևորությունը, նախագծով սահմանվել է շահառուների նոր խումբ և նրանց համար վերացվել են գործող որոշմամբ սահմանված հիմնական և լրացուցիչ պահանջները՝ հնարավորություն տալով Արցախյան […]

̰
COVID-19․ թարմ տվյալներ Արցախից

10:53 25.02.2021

Փետրվարի 24-ին կատարվել է 36 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի արձանագրվել։Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 2 վարակակիր: Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3068 քաղաքացու հետազոտություն, որից 501-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2381 դեպք: Կատարվել է […]

̰
Այսօր ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտակերտի, ինչպես նաև Ճանկաթաղ և Մաղավուզ համայնքների մոտ

10:08 25.02.2021

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր սակրավորական ջոկատները չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Մարտակերտ քաղաքի, ինչպես նաև Ճանկաթաղ և Մաղավուզ համայնքների մոտակայքում: «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամն պայթեցման աշխատանքներ է նախատեսում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքներում: Պայթյունի ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվեք: Տեղեկատու հեռախոս՝ 911:

̰
Արցախը Հայաստանին կապող ներպետական ճանապարհներին առկա է մերկասառույց

09:29 25.02.2021

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց և մառախուղ: Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը ամբողջությամբ պատված է մերկասառույցով: Խորհուրդ է տրվում երթևեկել միայն ձմեռային անվադողերով:

̰
Գորիս քաղաքում և բարձրադիր գոտիներում մառախուղի պատճառով տեսանելիությունն անբավարար է

21:07 24.02.2021

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ներպետական բոլոր ճանապարհներին առկա է մերկասառույց: Միջշրջանային ճանապարհահատվածները դժվարանցանելի են: Խորհուրդ է տրվում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ պարտադիր ձմեռային անվադողերով: Արցախը Հայաստանին կապող՝ Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղու որոշ հատվածներում առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և բարձրադիր գոտիներում մառախուղի պատճառով տեսանելիությունն անբավարար է:

̰
Արցախի նախագահը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել բնակարանային և ներքին անվտանգային հարցերի շուրջ

19:22 24.02.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 24-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն բնակարանային և ներքին անվտանգային մի շարք հարցերի շուրջ։ Տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից։ Խոսելով տեղահանված բնակիչների խնդիրների մասին՝ երկրի ղեկավարն անդրադարձել է հատկապես մայրաքաղաքում գործող բնակվարձերի չափերին: «Ստեփանակերտցիների մի մասի կողմից առաջարկվող բնակարանային վարձերի չափերը ոչ միայն անտրամաբանական են, այլև հեռու են բարոյական […]

̰
«Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամը ստանձնում է Արցախում կրթական ծրագրեր իրականացնելու առաքելությունը

18:47 24.02.2021

Փետրվարի 23-ին Արցախի  ԿԳՄՍ նախարարության և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի միջև կնքվել է պայմանագիր, համաձայն որի՝ «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամը ստանձնում է Արցախում կրթական ծրագրեր իրականացնելու առաքելությունը, ինչն, ըստ ամենայնի, եզակի հնարավորություն կընձեռի արցախցի երեխաներին դպրոցում ստացած առարկայական գիտելիքներն ու ունակությունները օգտագործել ի շահ սեփական բնակավայրերի զարգացման։ Հայտնում են Արցախի ԿԳՄՍ նախարարությունից։ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական […]

̰
Արցախ է տեղափոխվել ՌԴ հերթական հումանիտար օգնությունը

17:16 24.02.2021

Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ փետրվարի 24-ին, Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնից Արցախ է տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարարության հերթական հումանիտար օգնությունը։ ՌԴ ԱԻՆ օպերատիվ խումբը բնակելի շենքերի և սոցիալական նշանակության օբյեկտների վերակառուցման համար պարբերաբար համապատասխան բեռներն ուղարկում է Արցախի Հանրապետություն` վերակառուցման շինաշխատանքներ իրականացնելու համար։

̰
Բացահայտվել է զինծառայողի հարազատներից խարդախությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու հերթական դեպքը. ԱԱԾ

16:43 24.02.2021

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ա. Մ.-ն՝ տեղեկանալով, որ ՀՀ քաղաքացի, ժամկետային զինծառայող Դ. Վ.-ն, մասնակցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմին, անհետ կորել է՝ խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ 2021 թվականի հունվարին վերջինիս հորը՝ Գ. Վ.-ին հայտնել է, թե իբր […]

̰
Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի խորհրդում խոսել է Արցախի վրա ադրբեջանաթուրքական հարձակումների մասին

16:22 24.02.2021

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ու թուրքական զինված ուժերի կողմից իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների ոտնահարումների դեպքերի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այս մասին նախարարը նշել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի ժամանակ: «Մարդու իրավունքների հետ կապված իրադրությունը մշտապես վատթարանում է հակամարտությունների ժամանակ: Մենք դրա ականատեսը եղանք […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք

11:20 24.02.2021

Փետրվարի 23-ին կատարվել է 50 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 2 վարակակիր: Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3032 քաղաքացու հետազոտություն, որից 501-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2381 դեպք: […]

̰
Շուշի-Բերձոր-Գորիս հատվածում մառախուղի պատճառով տեսանելիությունն անբավարար է

10:40 24.02.2021

Արցախում ավտոճանապարհները հիմնականում բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Հանրապետության որոշ շրջաններում, ինչպես նաև Շուշի-Բերձոր-Գորիս հատվածում մառախուղի պատճառով տեսանելիությունն անբավարար է: Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Սյունիքի մարզի Գորիս-Զանգեր-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: ԱՀ ԱԻՊԾ-ից վարորդներին հորդորում են ցուցաբերել զգոնություն և արտակարգ իրավիճակներից խուսափելու համար երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը […]

̰
Արցախում շարունակվում են չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման աշխատանքները

10:07 24.02.2021

Արցախում շարունակվում են չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման աշխատանքները: «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամն իրազեկում է, որ օրվա ընթացքում վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների մոտակայքում: Պայթյունի ձայներ լսելու դեպքում խուճապի մի՛ չմատնվեք՝ սակրավորներն են աշխատում: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 911 կարճ հեռախոսահամարին:

̰
BACK_TO_TOP