TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+26.09 oC

ԱՐՑԱԽ

ԼՂ-ում խաղաղապահների համար կառուցվել է հերթական բլոկամոդուլային ավանը

12:21 01.02.2021

Արցախում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի զինծառայողների տեղակայման պայմանների բարելավման նպատակով Ռուսաստանի պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման մասնագետների կողմից ամենակարճ ժամկետում Խաչմաչ բնակավայրում կառուցվել է հերթական բլոկամոդուլային ավանը: Այդ մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: «Արդեն չորրորդ նման ավանն է, որը կառուցվել է խաղաղապահ զորակազմի զինծառայողների համար: Բլոկամոդուլային ավանների կառուցումն ապահովում է զինծառայողների համար հարմարավետ կենսապայմաններ` էլեկտրամատակարարում, ինքնավար […]

̰
Ամփոփվեցին ԱՀ ԱԺ նախագահի՝ ՀՀ այցելության աշխատանքները

12:03 01.02.2021

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանության հետ կապերի բաժնից հայտնում են, որ փետրվարի 1-ին ամփոփվեցին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության այցերը՝ ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբ: Հանդիպումների ընթացքում մասնավորապես անդրադարձ եղավ օպերատիվ շտաբի կազմակերպչական հարցերին և շտաբի հետագա կարգավիճակին: Առանձնացվեցին մի շարք հարցեր, որոնք պահանջում են օրենսդրական լուծումներ (հողի հարկի, գույքի […]

̰
COVID-19. թարմ տվյալներ Արցախից

11:29 01.02.2021

Հունվարի 31-ին կատարվել է 18 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացնել հաստատված դեպքի կոնտակտավորներից: Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2334 դեպք, որոնցից 31-ը` […]

̰
Զենք-զինամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտունու շրջանում և հարակից բնակավայրերում, Ասկերանի 2 համայնքում

10:44 01.02.2021

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր, օրվա ընթացքում Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը հանրապետության տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ է նախատեսում Մարտունու շրջանում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում: ☎ 6133 ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները հետախուզական աշխատանքներ են նախատեսում Մարտակերտ քաղաքում,Վարնկաթաղ գյուղում և հարակից բնակավայրերում: Հնարավոր են նաև […]

̰
Զոհված կամ անհետ կորած զինծառայողների որոնումներն այսօր կշարունակվեն Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում

10:06 01.02.2021

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ռազմագործողությունների ընթացքում զոհված կամ անհետ կորած զինծառայողների փրկարար-որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում: Որոնողական աշխատանքների արդյունքում, 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 31-ը՝ հայտնաբերվել է ընդհանուր 1345 աճյուն:

̰
Արցախի տարածքում ավտոճանապարհները հիմնականում բաց են

09:34 01.02.2021

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի տարածքում ավտոճանապարհները հիմնականում բաց են: Դժվարանացանելի հատվածներում ճանապարհաշինական մի քանի կազմակերպություններ իրականացրել են աղցանման աշխատանքներ: Այժմ ներպետական ճանապարհները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ՀՀ հետ կապող միջպետական մայրուղու Սյունիքի և Վայոց ձորի մարզերի Սարավան-«Զանգեր» հատվածում ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: ԱԻՊԾ-ն ևս մեկ […]

̰
ՌԴ ՊՆ-ի հաշվետվությունը Արցախում իրականացված աշխատանքի վերաբերյալ

22:45 31.01.2021

ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: «Ռուս խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների […]

̰
ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ է այցելել ԱՀ ԱԺ նախագահը

18:30 31.01.2021

ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբ է կրկին այցելել ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունն՝ այս անգամ հանդիպում ունենալով Հադրութի մանկապատանեական ստեղծագործական կենտրոնի կոլեկտիվի հետ:Այս մասին հայտնում է ՀՀ -ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը։ Ներկաները ողջունել են նման նախաձեռնությունը և ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աջակցությունը՝ կենտրոնը նորից կյանքի կոչելու և երեխաների ստեղծագործական […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք․ընդհանուր դեպքերի թիվը 2332-ն է

16:45 31.01.2021

Հւնվարի 30-ին Արցախում  կատարվել է 51 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են:Տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը: Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2332 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում […]

̰
Արցախցիների համար ժամանակավոր զբաղվածության ծրագրերի դիմումների ընդունումը սկսվել է

15:45 31.01.2021

Արցախցիների համար ժամանակավոր զբաղվածության ծրագրերի դիմումներն ընդունվում են։Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ «Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագրով շահառուն ամսական 100,000 դրամ աշխատավարձ կստանա։ «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում» ծրագրով էլ արցախցիները կընդգրկվեն համայնքային աշխատանքներում և մեկ աշխատանքային օրվա համար կստանան 8,000 դրամ։ Երկու ծրագրի դեպքում էլ անհրաժեշտ է առձեռն դիմում ներկայացնել Զբաղվածության […]

̰
Որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 1 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ

14:05 31.01.2021

Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում երեկ՝ հունվարի 30-ին, հայտնաբերվել է 1 զինծառայողի դի։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է  Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը: Դին հայտնաբերվել է Սյունիքի մարզի վարչական շրջանում, նախկինում Մեղրիի տարածաշրջանում, որն այժմ գտնվում է  Ադրբեջանի վերահոսկողության տակ: Այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվելու: Հունվարի 30-ի տվյալներով […]

̰
Արցախի ներպետական ճանապարհները բաց են․ Լիսագոր գյուղի հատվածում տեղ-տեղ դժվարանցանելի է

12:00 31.01.2021

 Արցախի Հանրապետության տարածքում ներպետական ավտոճանապարհները բաց են ձմեռային անվադողերով տրանսպորտային միջոցների համար: Տեղեկացնում է արտակարգ իրավիճակների  պետական ծառայությունը։ Արցախը Հայաստանին կապող միակ միջպետական մայրուղու Լիսագոր գյուղի հատվածում տեղ-տեղ դժվարանցանելի է: Սյունիքի մարզի «Զանգեր»-Սարավան հատվածում մերկասառույց է: Բքի պատճառով փակ է Գորիս-Սիսիան ավտոճանապարհը: Բոլոր ուղղություններում կատարվում են աղցանման և ձնամաքրման աշխատանքներ: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել […]

̰
Ասկերանում «Mitsubishi Pajero»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և 15 մետր գլորվել ձորը

10:35 31.01.2021

Ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել  Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի տարածքում։ ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում ստացվել է ճանապարհատրանսպորտային պատահարի մասին հերթական հաղորդումը: Դեպքի վայր է ժամանել ծառայության Փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը՝ հրամանատար Մհեր Ղուկասյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ Ասկերանի շրջանի Ռեվ գյուղի բնակիչ 1995թ. ծնված […]

̰
Որոշվել է ԼՂ հարցով եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը դարձյալ անցկացնել Մոսկվայում

00:13 31.01.2021

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպումը: Եռակողմ աշխատանքային խմբի մասնակիցները որոշում են կայացրել ստեղծել փորձագիտական ենթախմբեր՝ երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների հարցերով և փոխադրումների ապահովման, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և այլ տիպի […]

̰
ԼՂ հարցով եռակողմ աշխատանքային խմբի մասնակիցները որոշել են սստեղծել փորձագիտական ենթախմբեր

22:44 30.01.2021

Մոսկվայում ավարտվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների առաջին հանդիպումը: ՏԱՍՍ գործակալության տեղեկություններով’ Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի անդամները որոշում են ընդունել փորձագիտական ենթախմբեր ստեղծել: Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը գործակալությանը հայտնել է, որ  դրանք կզբաղվեն տրանսպորտային փոխադրումների իրականացման, դրանց անվտանգության ապահովման, ինչպես նաև այլ բնույթի վերահսկողության հարցերով: Հաղորդագրության համաձայն՝ կողմերը նախատեսում են ստեղծել հետևյալ […]

̰
Երևանից Ստեփանակերտ ճանապարհված ուղևորափոխադրող 2 ավտոբուս կանգ է առել Սիսիանում

20:22 30.01.2021

Այսօր Երևանից Ստեփանակերտ ճանապարհված ուղևորափոխադրող 2 ավտոբուս եղանակային վատ պայմանների պատճառով կանգ են առել Սիսիան քաղաքում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը։ «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների և Սիսիանի քաղաքապետարանի կողմից տարվում են համապատասխան աշխատանքներ. ուղևորները՝ թվով 96 անձ, ապահովված են գիշերակացով և տաք ըմպելիքներով։Խնդրում ենք չանհանգստանալ, […]

̰
Ալիևն ու Էրդողանը քննարկել են ԼՂ -ում ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցեր

17:45 30.01.2021

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում  ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնի գործունեությանն առնչվող հարցերը : Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը: «Իլհամ Ալիևը թուրք գործընկերոջը շնորհավորել է Աղդամի շրջանում ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնի բացման կապակցությամբ: Երկու երկրների ղեկավարները համոզմունք են հայտնել, որ կենտրոնի գործունեությունը […]

̰
Ռուս ականազերծողները ԼՂ-ում հայտնաբերել են գրեթե 15,5 հազար զինամթերք

16:13 30.01.2021

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները շարունակում են աշխատանքը Լեռնային Ղարաբաղում ականազերծման ուղղությամբ: Նրանք ուսումնասիրել են ավելի քան 123 հա տարածք, հայտնաբերել են մոտ 15,5 հազար պայթյունավտանգ առարկա: «Առաջնորդ» կենտրոնի ականազերծող խումբն այժմ աշխատում է Մարտունու շրջանում (ավելի վաղ՝ Ասկերանում): Ամբողջ ժամանակահատվածում այս տարածքներում հետազոտվել է ավելի քան 110 հա տարածք, որտեղ հայտնաբերվել է շուրջ 15 […]

̰
ԱՄՆ-ը փոխգործակցում է Ռուսաստանի հետ Ղարաբաղի, Լիբիայի և Հյուսիսային Կորեայի հարցերում

15:48 30.01.2021

ԱՄՆ-ը փոխգործակցում է Ռուսաստանի հետ Լեռնային Ղարաբաղի, Ուկրաինայի, Լիբիայի և Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցերում և ցանկանում է շարունակել երկխոսությունը: Այս մասին հայտարարել է Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը: Նրա խոսքով՝ ոչ վաղ անցյալում ինքը և իր ֆրանսիացի գործընկերը մասնակցել են Ռուսաստանի արտգործնախարարության ճեպազրույցին: «ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը, այսպես կոչված, Մինսկի խմբի համանախագահներ են, ճեպազրույցում տեղեկացանք […]

̰
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել

15:23 30.01.2021

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է. «ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քննվող քրեական գործով ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել: […]

̰
ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել

15:10 30.01.2021

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ ս. թ. փետրվարի 1-ից գերատեսչությանը վերաբերող հարցերի և դիմումներ ներկայացնելու համար այսուհետ անհրաժեշտ է այցելել Ստեփանակերտ քաղաքի Կնունյանցների 1 հասցեում գտնվող մասնաշենքի առաջին հարկում գործող դիմումների բաժին: Մանրամասն հարցերի համար կարող եք զանգահարել 047 94 54 43 հեռախոսահամարով:

̰
Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկելու համար դրոններ են գործարկվելու

14:36 30.01.2021

Աղդամի շրջանում բացված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնն աշխատանքի համար օգտագործելու է անօդաչու թռչող սարքեր։ «Կենտրոնը հավաքելու է, ամփոփելու և ստուգելու է տեղեկատվությունը հրադադարի ռեժիմի պահպանման և կողմերի ձեռք բերված պայմանավորվածությունները խախտող գործողությունների մասին: Վերահսկողությունը կիրականացվի անօդաչու թռչող սարքերի օգտագործման, ինչպես նաև այլ անձանցից ստացված տվյալների […]

̰
Խորհրդակցություն Արցախի ԱԻՊԾ-ում

13:15 30.01.2021

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանն այսօր՝ հունվարի 30-ին, աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու ծառայության հետագա գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, խոսվել է ծառայության կարգ ու կանոնի, ռազմական դրության ժամանակ աշխատաժամերի հստակեցման, այս օրերին որոնողական առաքելության և օպերատիվ հերթապահ խմբերի փրկարարական աշխատանքների, ինչպես նաև բոլոր ստորաբաժանումներում առկա խնդիրների ու անելիքների […]

̰
Ադրբեջանը պետական ​​կառույցներ է ստեղծում Ղարաբաղում իր վերահսկողության տակ անցած տարածքներում

12:59 30.01.2021

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իր վերահսկողության տակ անցած տարածքներում սկսել է տեղական գործադիր և այլ պետական ​​մարմիններներ ստեղծել: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Ադրբեջանի կառավարության մամուլի ծառայությունից: «Ադրբեջանի Հանրապետության համապատասխան կենտրոնական, տեղական գործադիր և այլ պետական ​​մարմինները պետք է մինչև 2021 թ. մարտի 1-ն առաջարկություններ ներկայացնեն էկոնոմիկայի և ֆինանսների նախարարություններին՝ իրենց համար անհրաժեշտ միջոցների […]

̰
Սյունիքի մարզի Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածը և Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են

12:32 30.01.2021

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի տարածքում ներպետական ավտոճանապարհները բաց են ձմեռային անվադողերով երթեկեղ տրանսպորտային միջոցների համար: Շինարարական մի քանի կազմակերպություններ այս պահին իրականացնում են ձնամաքրման և աղցանման աշխատանքներ: Արցախից դեպի Հայաստան դժվարանցանելի են Սյունիքի մարզի Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածը և Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորանները: Իսկ Վայոց ձորի մարզի Չիվա-Ելփին ավտոճանապարհը փակ է […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք

11:09 30.01.2021

Հունվարի 29-ին կատարվել է 41 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: ➡️ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացնել հաստատված դեպքի կոնտակտավորներից: ?Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2326 դեպք, որոնցից 31-ը` […]

̰
Արցախում հայտնաբերվել է 14 զինծառայողի աճյուն, ևս 1-ն ադրբեջանական կողմն է փոխանցել հայկական կողմին

10:09 30.01.2021

Հունվարի 29-ին ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել և վերադարձրել են 15 աճյուն: Ռազմագործողությունների ընթացքում զոհված մեկ զինծառայողի աճյուն հայտնաբերվել է Մարտունու շրջանից, 13-ը՝ Ջրականի (Ջաբրաիլ) ուղղությունից: Մեկ զինծառայողի աճյուն Եղնիկներից (Արեգա սար) ադրբեջանական կողմն է փոխանցել հայկական կողմին: Վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: […]

̰
Ռուս զինծառայողները երթով շարժվում են դեպի ԼՂ հակամարտության գոտում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնի տեղակայման շրջան

10:05 30.01.2021

ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ռուս զինծառայողները հաստիքային տեխնիկայով երթ են սկսել դեպի Ադրբեջանի Քիյամադինլի շրջան, որտեղ կտեղակայվի ԼՂ հակամարտության գոտում կրակի և ռազմական բոլոր գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը։ Ստեփանակերտում գտնվող ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման կետում զինծառայողները մի քանի օր ուսումնասիրել են համատեղ կենտրոնի կառուցվածքը, նշանակությունը, հանձնարարությունները և գործառույթները, աշխատանքի կազմակերպման կարգը, ինչպես […]

̰
Ի՞նչ աշխատանք է իրականացվել Արցախում. ՌԴ ՊՆ տեղեկագիրը

23:53 29.01.2021

Ռուս խաղաղապահ զորախումբը շարունակում է իրականացնել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և մարտական գործողությունների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերահսկողության խնդիրները:  ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԼՂ-ում ռուս խաղաղապահ զորակազմի՝ կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավարի տեղակալ, գնդապետ Դմիտրի Պերեպելկինը։ Անցած ժամանակահատվածում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: «Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության ջանքերի շնորհիվ երեկ […]

̰
ԱՀ և ՀՀ սոցապ նախարարներն այցելել են «ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամի «Կոտայք» մասնաճյուղ

23:09 29.01.2021

Այսօր՝ հունվարի 29-ին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը և Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այցելել են «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «Կոտայք» մասնաճյուղ, որտեղ այս պահին ապրում է հայաստանցի և արցախցի շուրջ 60 երեխա։ ՍՕՍ մանկական գյուղեր «Կոտայք» մասնաճյուղի փոքրիկ բնակիչների ցանկություններն ու երազանքները բացահայտելու համար նախարարների […]

̰
BACK_TO_TOP