TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+21.09 oC

ԱՐՑԱԽ

Միանվագ և ամսական դրամական աջակցություն կտրամադրվի Շուռնուխ և Որոտան բնակավայրերի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին

16:38 04.02.2021

Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, սակայն նույն բնակավայրի այլ հասցեում հաշվառված քաղաքացիների օգնության միջոցառումը: Ըստ այդմ՝ կանոնակարգվում են քաղաքացիների աջակցություն նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները: Մասնավորապես՝ միանվագ և ամսական դրամական օգնությունը վճարելու […]

̰
Հոգեբանական աջակցություն կտրվի պատերազմին մասնակցած անձանց և հանրությանը

16:31 04.02.2021

Կառավարությունը հաստատել է Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձանց և հանրության հոգեբանական վերականգնման կարգը, որը բխում է 2020 թ. նոյեմբերի 18-ին ՀՀ վարչապետի կողմից հրապարակված ճանապարհային քարտեզի 7-րդ կետից: Ինչպես նշել է արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, ռազմական գործողությունների ավարտից հետո բնակչության 15-30 տոկոսի մոտ արտահայտվում է հետտրավմատիկսթրեսային խանգարում: […]

̰
Արցախում նախադպրոցական տարիքի երեխաներին տրվող 20 000-ական դրամների տրման ժամկետը երկարաձգվել է

16:18 04.02.2021

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը, ի գիտություն նախադպրոցական տարիքի երեխաներին տրվող 20 000-ական դրամի չափով աջակցության ծրագրի այն շահառուների, ովքեր դեռևս չեն օգտվել օժանդակությունից, տեղեկացնում է, որ գումարների տրամադրման ժամկետը երկարաձգվել է մինչև ընթացիկ տարվա մարտի 1-ը: «Հորդորում ենք նշված ժամանակաընթացքում երեխայի ծննդյան վկայականով կամ եթե երեխան ունի անձնագիր՝ ծննդյան վկայականով ու անձնագրով […]

̰
Ռուս խաղաղապահների կողմից Լեռնային Ղարաբաղում ԱԹՍ-ների կիրառումը․ ՌԴ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել

14:26 04.02.2021

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ռուս-թուրքական համատեղ կենտրոնի անձնակազմը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակում է իրականացնել հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը ԼՂ հակամարտության գոտում ԱԹՍ-երի միջոցով վերահսկողություն է իրականացնում. ՌԴ ՊՆ-ը տեսանյութ է հրապարակել։

̰
ՌԴ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության գործունեությունը չի դադարեցվելու. ԱՀ ԱԳՆ

13:30 04.02.2021

Ռուսաստանի Դաշնությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության գործունեությունը չի դադարեցվելու: «Արցախպրես» լրատվական գործակալության տված հարցին ի պատասխան` ասված է Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանության մեջ: «Նման տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ Օտարերկրյա պետություններում գործող Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունները շարունակում են իրենց բնականոն գործունեությունը՝ ուղղված նստավայր պետություններում Արցախի Հանրապետության և նրա քաղաքացիների շահերի […]

̰
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը ԼՂ հակամարտության գոտում ԱԹՍ-երի միջոցով վերահսկողություն է իրականացնում

12:21 04.02.2021

Ռուս-թուրքական համատեղ կենտրոնի անձնակազմը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակում է իրականացնել հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն, հայտնում են ՌԴ ՊՆ-ից։ Ռուս զինծառայողների կողմից իրականացվում է հրադադարի ռեժիմի հսկողություն «Ֆորպոստ» և «Օռլան-10» անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ: Կենտրոնի զինծառայողներն անօդաչու թռչող սարքերից անընդհատ տվյալներ են ստանում, ապա վերլուծում են ռազմական տեխնիկայի, անձնակազմի բոլոր տեղաշարժերը։ Համատեղ կենտրոնն իրականացնում է […]

̰
2020-ին Արցախում գրանցվել է քաղցկեղի 260 նոր հայտնաբերված դեպք

12:06 04.02.2021

Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Օրվա խորհուրդն է ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը բևեռել չարորակ նորագոյացությունների դեմ պայքարին` կարևորելով հիվանդության կանխարգելումը, շարունակական հսկողությունը և բուժումը: 2020 թվականի ընթացքում Արցախի Հանրապետությունում գրանցվել է քաղցկեղի 260 նոր հայտնաբերված դեպք: Ամեն տարի 9,6 մլն մարդ մահանում է քաղցկեղից։ Դեպքերի մեկ-երրորդը հնարավոր է կանխարգելել, մի մասն […]

̰
Ջալալ Հարությունյանը նոր պաշտոն է ստացել. ՊՆ

11:33 04.02.2021

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Հիշեցնենք, որ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանը պաշտոնից ազատվելու դիմում էր ներկայացրել 2020-ի նոյեմբերի 18-ին։

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք

11:03 04.02.2021

Փետրվարի 3-ին կատարվել է 49 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 25 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում, ընդհանուր առմամբ, 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2078 քաղաքացու հետազոտություն, որից […]

̰
Արայիկ Հարությունյանն Արցախի ԱԺ խմբակցությունների հետ քննարկել է պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը

10:11 04.02.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 3-ին ընդունել է ԱՀ Ազգային ժողովի «Ազատ հայրենիք ՔՄԴ», «Արդարություն» և «Ժողովրդավարություն» խմբակցությունների անդամներին։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Քննարկվել է պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին, արտաքին ու ներքին քաղաքականությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախագահ Հարությունյանը շեշտել է, որ երկրի համար այս բարդ շրջանում, […]

̰
Մինչ օրս հայտնաբերվել է 1355 աճյուն․ այսօր ևս որոնողական աշխատանքներ չեն իրականացվի

09:57 04.02.2021

ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատներն այսօր ևս որոնողական աշխատանքներ չեն իրականացնելու: Պատճառն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում վերջիններիս կողմից կատարվող տարաբնույթ աշխատանքներն են: Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ այսօր որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ընդհանուր 1355 աճյուն: Նախնական տվյալներով, դրանցից 15-ը՝ քաղաքացիական անձինք են:

̰
Այսօր զինամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտունի, Ճարտար քաղաքներում և մի քանի համայնքներում

09:43 04.02.2021

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ Հանրապետության տարածքից հայտնաբերված պայթուցիկ առարկաների և այլ զինատեսակների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի և Ճարտար քաղաքներում, Մարտունու շրջանի Ծովատեղ և Կոլխոզաշեն գյուղերում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում: Ծառայությունը միաժամանակ հորդորում է՝ պայթյունների ձայներ լսելու դեպքում չանհանգստանալ, սակրավորներն են աշխատում: Տեղեկատու հեռախոս՝ 911,101,112:

̰
Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել

08:38 04.02.2021

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով վերջերս շրջանառվող լուրերին։ «Սիրելի՛ արցախցիներ, Արցախի իշխանությունների անունից հավաստիացնում եմ ձեզ, որ չնայած պատերազմական գործողությունների հետևանքով մեզ հասցված անդառնալի կորուստներին՝ պետությունը մշտապես հանձնառու է կատարելու բնակչության անվտանգության և բնականոն կենսագործունեության ապահովման իր պարտականությունները, ըստ այդմ՝ կոչ եմ անում տուրք չտալ կեղծ լուրերին և հավատացած լինել, […]

̰
Արցախի խորհրդարանը կգումարի հերթական նիստը

00:07 04.02.2021

Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը փետրվարի 3-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, քննարկվել են փետրվարի 4-ի լիագումար նիստի օրակարգում ընդգրկված հարցերը: ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ համաձայն պետական բյուջեի նախագծի քննարկման ժամկետացանկի, ի թիվս այլ օրինագծերի, […]

̰
Տեղի է ունեցել ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նիստը

23:55 03.02.2021

Արթուր Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը: Նիստի հիմնական զեկուցող պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Պողոսյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել օրակարգի 1-ին հարցը, այն է՝ «Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», […]

̰
̰
Հայաստանից մեկ օրում 38 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ

23:00 03.02.2021

Ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Ինչպես տեղեկացրին ՌԴ ՊՆ-ից, հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Մեկ օրում Հայաստանի տարածքից 38 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ։ 2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ նախկին բնակության վայր է վերադարձել 52 096 մարդ։ Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորական […]

̰
Քաշաթաղցիները փոխվարչապետին ներկայացրել են տարհանման հետևանքով առաջ եկած  խնդիրները

20:35 03.02.2021

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Քաշաթաղից տարհանված անձանց ներկայացուցիչների հետ: Քաշաթաղցիները ներկայացրել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին տարհանումից հետո իրենց առջև ծառացած հիմնական խնդիրները: Հանդիպման ընթացքում քննարկվել են, մասնավորապես, Արցախին ուղղված ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված աջակցության ծրագրերի ընթացքը, ծրագրերից օգտվելու ընթացքում շահառուների համար առաջացած խոչընդոտները և դրանց վերացման ուղղությամբ հնարավոր լուծումները: Հանդիպման ավարտին որոշվել է, որ […]

̰
Կհարստացվեն արցախյան թեմաներով հետազոտությունները. ՀԲԸՄ-ն հայտարարում է դրամաշնորհային մրցույթ

17:08 03.02.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ արցախյան վերջին պատերազմից հետո հաշվի առնելով գիտական հետազոտությունների և վերլուծության անժխտելի հրամայականը՝ ՀԲԸՄ-ն հայտարարում է Արցախի վերաբերյալ հետազոտությունների դրամաշնորհային ծրագրի մեկնարկի մասին: Նախաձեռնության նպատակն է հանրության շրջանում բարձրացնել իրազեկվածությունը և իմացությունն Արցախի մասին՝ ընդլայնելով տարածաշրջանի պատմության, մշակույթի ու ներկա իրավիճակի մասին տեղեկատվության ինչպես ընթացիկ, այնպես էլ գիտական հասանելիությունը: ՀԲԸՄ […]

̰
Ե՞րբ է կայանալու Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպումը

14:58 03.02.2021

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվար ամսվա ընթացքում։ Այս մասին SHANTNEWS.am-ին փոխանցեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների հարցերով, խմբում հայկական կողմից ներգրավված կլինեն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, էկոնոմիկայի նախարարության, պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության […]

̰
Արցախում բնակարանաշինությունը Հայաստանի ու Արցախի կառավարությունների գլխավոր առաջնահերթությունն է. Առաքելյան

13:29 03.02.2021

Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին Արցախում սոցիալական խնդիրների լուծմանը վերաբերող հարց ուղղեց: «Երեք ամիս է անցել, Ադրբեջանը Ֆիզուլիում միջազգային օդանավակայան է արդեն կառուցում, ճանապարհներ է կառուցում: Երեք ամսվա ընթացքում Արցախում Հայաստանը չի կառուցել մի տուն, չնայած որ ծրագրեր շատ կան մասնավոր ֆինանսավորումներով, հիմնադրամներով: Փող […]

̰
Հայկական հուշարձանները՝ ադրբեջանական կողմի վանդալիզմի զոհեր․ հայ քանդակագործները նախատեսում են սկիզբ դնել իրավական գործընթացի

12:31 03.02.2021

Հայկական հուշարձանները՝ ադրբեջանական կողմի վանդալիզմի զոհեր։ Այս մասին մեր քանդակագործները շարունակում են ահազանգել։ Նրանք փաստեր են հավաքագրել և հավաքագրում՝ տեղի ունեցողն իրավական գործընթացով կանխելու համար։ Արցախի ՄԻՊ-ի զեկույցի համաձայն՝ Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել պատմության և մշակույթի առնվազն 1456 նշանավոր հուշարձաններ։ «Հուշարձան ասածը, որը ֆիքսվում է պետության կողմից որպես հուշարձան, ընդամենը մի մասն է մշակությային […]

̰
ԵԱՀԿ-ում Շվեդիայի նախագահության ընթացքում Ռուսաստանը ԼՂ-ի ճգնաժամի հարցում դրական դինամիկայի հույս ունի. Լավրով

12:01 03.02.2021

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի օրը հանդիպում է ունեցել իր շվեդ գործընկեր Անն Լինդեի հետ, որը Մոսկվա է ժամանել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահի կարգավիճակով: Այսպիսով, բանակցությունների հիմնական օրակարգը ներառել է մտքերի փոխանակում Ուկրաինայի, Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի ճգնաժամերի կարգավորման վերաբերյալ: Նախարարները հույս են հայտնել, որ կկարողանան առաջընթաց գրանցել այդ ուղղություններում: […]

̰
Ադրբեջանական կողմը չեղարկել է Ֆիզուլիի և Ջաբրայիլի ուղղությամբ նախատեսված որոնումները

11:54 03.02.2021

Մարտական գործողությունների վայրերում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Հադրութ քաղաքի հատվածում հայտնաբերվել է 1 զոհվածի աճյուն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: «Նախնական հնարավոր չի եղել պարզել զոհվածը քաղաքացիական անձ է, թե զինծառայող: Դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել՝ պարզելու ինքնությունը: […]

̰
Ավստրալիայի Հարավային Ավստրալիա նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը և դատապարտել Ադրբեջանին ու Թուրքիային

11:38 03.02.2021

Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբը տեղեկացնում է՝ Հարավային Ավստրալիան Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչած Ադրբեջանին և Թուրքիային բնիկ հայերի հայրենիք ներխուժելու համար դատապարտած երկրորդ ավստրալիական նահանգն է: Ճանաչման բանաձևն ընդունվել է նահանգային խորհրդարանում։ Այս բանաձևը հաջորդում է 2020 թ. հոկտեմբերին Նոր Հարավային Ուելս նահանգի Խորհրդարանի իրավական հանձնաժողովի կողմից ընդունված բանաձևին և Ավստրալիայի ֆեդերալ կառավարությանը նույնպես կոչ է […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք

11:11 03.02.2021

Փետրվարի 2-ին կատարվել է 94 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում, ընդհանուր առմամբ, 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2029 քաղաքացու հետազոտություն, որից […]

̰
Արցախի մի շարք համայնքներում այսօր կիրականացվեն զենք-զինամթերքի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքներ

10:48 03.02.2021

ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Մարտունի և Ճարտար քաղաքների, Մարտունու շրջանի Սոս, Ննգի, Քերթ, Կարմիր Շուկա, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ համայնքների մոտակայքում նախատեսվում է հետախուզական աշխատանքներ չպայթած զենք-զինամթերքը հայտնաբերելու նպատակով: Անհրաժեշտության դեպքում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ: ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է, պայթյունների ձայներ լսելու դեպքում չանհանգստանալ և […]

̰
Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը Ստեփանակերտից 16 հայ ուխտավորների ուղեկցել է Դադիվանք

21:47 02.02.2021

Ռուս խաղաղապահ զորամիավորման պաշտոնական ներկայացուցիչը հերթական ճեպազրույցով է հանդես ելել, նա ներկայացրել է իրավիճակը հակամարտության գոտում։ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի կողմից շարունակվում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի և մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների վերահսկման շուրջ ստացած առաջադրանքների կատարումը: Հրադադարի խախտումներ չեն գրանցվել: Ռուս խաղաղապահներն ապահովում են փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ: Այսօրվա դրությամբ՝ արդեն վերադարձել […]

̰
ԵԽ Հայաստանի և Ադրբեջանի հարցերով զեկուցողները կոչ են անում ադրբեջանական կողմին վերադարձնել հայ ռազմագերիներին

21:36 02.02.2021

Եվրախորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի հետ կապերի գծով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով Եվրոպական խորհրդարանի մշտական զեկուցող, պատգամավոր Անդրեյ Կովաչևը և Եվրախորհրդարանի Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող, պատգամավոր Զելյանա Զովկոն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ընդգծելով  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների վերսկսման անհրաժեշտության մասին: «Հայաստանի և Ադրբեջանի միջև նախորդ տարվա պատերազմն ահավոր մարդկային ողբերգություն էր: Մենք […]

̰
ՄԱԿ-ը 2 մլն դոլար է տրամադրել հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած արցախցիների աջակցության համար

19:40 02.02.2021

ՄԱԿ-ը 2 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական օգնություն է տրամադրել՝ Լեռնային Ղարաբաղում և դրա մերձակայքում վերջերս տեղի ունեցած հակամարտության արդյունքում Հայաստանում ապաստանած մարդկանց կենսական նշանակություն ունեցող մարդասիրական աջակցություն հասցնելու համար: Այս միջոցներն անմիջապես կաջակցեն նախորդ շաբաթ հրապարակված Հայաստանի Միջգործակալական արձագանքման ծրագրին, որում ներկայացված են ՄԱԿ-ի և հումանիտար գործընկերների ռեսուրսների կարիքները` տեղահանված և ընդունող համայնքների առաջնային […]

̰
BACK_TO_TOP