18:55 02.02.2021
Արցախի Պաշտպանության բանակը հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անունները․ Գրիգորյան Արթուր Վարդանի, ծնվ. 1985թ. Պահեստազորային Մարտիրոսյան Արթուր Ալեքսեյի, ծնվ. 1971թ. Պահեստազորային Բեկլարյան Արամ Ռաֆայելի, ծնվ. 1969թ. Ավետիսյան Լևոն Միսակի, ծնվ. 1995թ. Խաչատրյան Արմեն Ավետիսի, ծնվ. 1997թ. Հարությունյան Մասիս Արթուրի, ծնվ. 1996թ. Մհերյան Վոլոդյա Սանասարի, ծնվ. 1997թ. Մեսրոպյան Նարեկ Արմենի, ծնվ. 1989թ. […]
18:35 02.02.2021
Արցախի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մեկում` Վարանդայում (Ֆիզուլի), 3 բնակիչ պայթել է ականի վրա։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։ Նրանցից մեկը զոհվել է, մյուսները տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
17:25 02.02.2021
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին ժամանակներս մենք ականատես ենք դարձել Ադրբեջանի կողմից իրականացվող տեղեկատվական արշավի, որը, ձգտելով ցուցադրել, թե իբր վայելում է միջազգային հանրության աջակցությունը Արցախի դեմ թուրք-ադրբեջանական զինված ագրեսիային, տեղեկություններ է տարածում, այսպես կոչված, «գրավյալ» տարածքների «ազատագրման» կապակցությամբ մի շարք երկրների քաղաքական շրջանակների և որոշ միջազգային կազմակերպությունների […]
16:26 02.02.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 2-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հետպատերազմյան ժամանակաշրջանում նախատեսվող պետական աջակցության այն ծրագրերին, որոնք ուղղված կլինեն քաղաքացիների վարկերի և փոխառությունների դիմաց առաջացած պարտավորությունների մասնակի կամ լրիվ փոխհատուցմանը։ ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նախագահին է ներկայացրել կառավարության կողմից մշակված պետական աջակցության ծրագրի նախագիծը, համաձայն որի, նախագծի հաստատման […]
16:11 02.02.2021
Արցախի Հանրապետության ոստիկանությունից տեղեկացնում են, որ փետրվարի 2-ին շմոլ գազի թունավորումով «Հանրապետական բժշկական կենտրոն» և «Արևիկ» մանկական բուժմիավորում են ընդունվել Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի բնակիչներ՝ 1980 թ. ծնված Ա. Ս.-ն և 1982 թ. ծնված Ա. Ս.-ն, 2006 թ. ծնված Լ. Ս.-ն և 2013 թ. ծնված Ա. Ս.-ն: Ստուգմամբ պարզվել է, որ նշված անձինք թունավորումը ստացել […]
15:56 02.02.2021
Սիրիացի վարձկանները պետք է հեռանան Լեռնային Ղարաբաղից, ՀԱՊԿ երկրներին մոտ նրանց գործունեությունը վտանգ է ներկայացնում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համար։ Ղարաբաղի հակամարտության գոտում սիրիացի զինյալների ներկայության և գործողությունների մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: «Մենք ելնում ենք այն մտադրությունից, որ սիրիացի ցանկացած վարձկան, գրոհային պետք է լքի այդ տարածքը, դադարեցնի իր գործունեությունը, քանի […]
15:11 02.02.2021
Արցախում ընթացիկ տարվա փետրվարի 1-ի դրությամբ՝ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը (միջին հանրապետական գներով հաշվարկված) կազմել է 59 հազար 707,4 դրամ, տեղեկացնում է Արցախի ազգային վիճակագրական ծառայությունը: Նվազագույն սպառողական զամբյուղի ներկայիս ցուցանիշը գրեթե համարժեք է 2020 թվականի դեկտեմբերի 30-ին հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին (59 հազար 679,3 դրամ): Նվազագույն սպառողական զամբյուղի այս տարվա փետրվարի 1-ին արձանագրված […]
14:09 02.02.2021
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ակնկալում է, որ ՄԻԵԴ-ը մանրամասն կքննարկի Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ գանգատում ներկայացված փաստարկներն ու կարձանագրի նրա կողմից թույլ տրված խախտումները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Կիրակոսյանն ասաց, որ Ադրբեջանի դեմ ներկայացրած գանգատը մեծածավալ աշխատանքի արդյունք է, որն իր մեջ ներառում է Արցախի և ՀՀ-ի բնակչության կյանքի, խոշտանգումներից և […]
11:49 02.02.2021
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի «Մերիո» հիմնադրամի բժիշկ-ուրոլոգ Գևորգ (Ժորժ) Քեփենեկյանի և «Մերիո» հիմնադրամի Մոր և մանկան առողջության պահպանման ծրագրի պատասխանատու Քելիլ Այթուի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը հստակեցրել են առողջապահական ներկայիս կարիքները և քննարկել Արցախին ցուցաբերվող հումանիտար աջակցության ուղղությունները` հատուկ ուշադրություն դարձնելով Արցախում վերականգնողական ծառայությունների տրամադրման հարցին, ինչպես նաև Ստեփանակերտի մոր […]
11:29 02.02.2021
Փետրվարի 1-ին կատարվել է 24 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք: Վարակակիրը նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր է: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 19 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում, ընդհանուր առմամբ, 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1935 քաղաքացու հետազոտություն, որից […]
11:18 02.02.2021
Թշնամու դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձը հաջողությամբ կասեցնելու և կորուստներ պատճառելու ընթացքում աչքի են ընկել սերժանտ Վաչիկ Ղևոնդի Ասրյանն ու շարքային Վահան Գեղամի Վարդանյանը: Փոխգնդապետ Սեդրակ Էդուարդի Գրիգորյանը աչքի է ընկել մի շարք մարտական դրվագներում, դրսևորել անձնական արիություն: Շարքային Արման Արմենի Բարսեղյանը խոցել է թշնամու մեկ տանկ, դրսևորել անձնական խիզախություն: Հակառակորդին մեծաթիվ մարդկային ուժի ու զինտեխնիկայի […]
10:29 02.02.2021
Արցախում փակ և դժվարանցանելի ճանապարհներ չկան. ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի տարածքում ներպետական բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դեպի ՀՀ միջպետական մայրուղու Սյունիքի մարզի ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
10:12 02.02.2021
ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր սակրավորները չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Ստեփանակերտ քաղաքում, Մարտակերտ քաղաքում և հարակից բնակավայրերում: Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում, Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում զենք-զինամթերքի պայթեցման աշխատանքներ է նախատեսում նաև Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը: Պայթյունների ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվեք: […]
10:05 02.02.2021
Արցախյան պատերազմի ռազմագերիների ազատ արձակման պահանջով հացադուլ հայտարարած մոսկվայաբնակ հայ քաղաքագետ Գրիգոր Կետցյանը հերթական անգամ բուժզննության է ենթարկվել։ Բժիշկները հորդորել են անհապաղ դադարեցնել հացադուլը՝ կապված հիմական բժշկական ցուցիչների վատթարացման հետ։ Նա այսօր կհետազոտվի ստացիոնարում։ Բժիշկները նույնպես միացել են Արցախյան պատերազմի բոլոր ռազմագերիների ազատ արձակման կոչին։ Դեռևս հունվարի 15-ին հաղորդվել էր, որ Կետցյանը միայնակ ակցիա է […]
09:49 02.02.2021
Փետրվարի 1-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարական ջոկատները Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունից հայտնաբերել են ևս 9 զինծառայողի աճյուն: Նախնական տվյալներով նրանք զինծառայողներ են (ռազմագործողություններին մասնակցած կամավորներ կամպահեստազորայիններ): Վերջիններիս ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փետրվարի մեկի տվյալներով հայտնաբերվել է ընդհանուր 1354 աճյուն: Որոնումներն այսօր իրականացվում են Հադրութի շրջանի ուղղությամբ:
22:17 01.02.2021
Այսօր Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը այցելել է «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ և «Մաշկավեներոլոգիական դիսպանսեր» ՓԲԸ: «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն»-ում նախարարը ծանոթացել է շենքային պայմաններին ու իրականացվող գործառույթներին` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) լաբորատորիայի գործունեությանը: Նախարար Հայրիյանը հիմնարկների անձնակազմերի հետ հանդիպման ժամանակ լսել է նրանց բարձրացրած խնդիրները, դրանց լուծման առաջարկները, ինչպես […]
21:30 01.02.2021
Վերջին պատերազմի ժամանակ Արցախում գործունեություն ծավալած իսպանացի լրագրող Պաբլո Գոնսալեսն անդրադարձել է ադրբեջանական մեդիա տիրույթում իր բացահայտումների առաջացրած իրարանցմանը: Lenta.ru-ին տված հարցազրույցից ադրբեջանական մեդիայի մեջբերումներին, կողմնակալ մեկնաբանություններին հատ առ հատ իսպանացի լրագրողն արձագանքել է: Պաբլո Գոնսալեսը ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում հանգամանորեն ներկայացնում է պատերազմի օրերին իր արձանագրածն ու տպավորությունները: «Ամենաշատ մեջբերվող հատվածը Մարտակերտն է և […]
21:21 01.02.2021
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 1-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին հայտնեցին ՄԻՊ-ի գրասենյակից։ Քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապության վերաբերյալ: Պաշտպանը կարևորել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության հետ արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել ՌԴ-ում գտնվող […]
21:09 01.02.2021
ՌԴ Պաշտպանության նախարարությունը նաև հայտնում է, որ վերջին 1 օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 96 փախստական։
19:35 01.02.2021
Գերատեսչությունը նաև հավելում է, որ բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն ԵԱՀԿ-ի արդիական հիմնախնդիրները երեք ուղղություններում՝ ռազմաքաղաքական, տնտեսական-բնապահպանական և հումանիտար։
16:41 01.02.2021
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով փորձագետները կոչ են արել անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին փուլի ռազմագերիներին և մյուս գերիներին, ինչպես նաև ընտանիքներին հանձնել մահացած անձանց աճյունները, որպեսզի նրանք հուղարկավորվեն՝ համաձայն իրենց մշակութային ավանդույթների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը: «Բոլորը, ովքեր հակամարտության հետևանքով զրկվել են ազատությունից, պետք է […]
16:33 01.02.2021
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Լրջագույն մտահոգության տեղիք են տալիս ծայրահեղ աջ ազգայնական «Թուրքական ազգայնական շարժում» կուսակցության և դրան հարող ծայրահեղական նեոֆաշիստական «Գորշ գայլեր» կազմակերպության մտադրությունները՝ որոշ նախագծեր իրականացնելու Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում, մասնավորապես՝ Շուշի քաղաքում: Պանթուրքիզմի և նեոֆաշիզմի գաղափարախոսություն քարոզող և ահաբեկչությունը որպես նպատակների իրականացման հիմնական միջոց օգտագործող […]
16:22 01.02.2021
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) հրատապ օգնության ծրագիր է մեկնարկել` օգնելու Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած խոցելի խմբերին: Ծրագիրը իրականացվելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ՝ նպատակ ունենալով արագ արձագանքել Կառավարության կողմից իրականացվող միջամտություններին, դրանցում կարևոր բացերը լրացնելուն: Աջակցությունը տրամադրվելու է գյուղատնտեսական նշանակության ներդրանքների միջոցով, ինչպիսիք են օրինակ […]
15:30 01.02.2021
Ադրբեջանն իր վերահսկողության տակ անցած Ֆիզուլիում սկսել է միջազգային օդանավակայանի շինարարական աշխատանքները: Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2022թ. ապրիլ-մայիսին: Օդանավակայանի շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպության գլխավոր ինժեներ Ջավարագ Շիրիևը Azertac լրատվական գործակալությանը հայտնել է, որ շինարարական աշխատանքները բավականին դանդաղում են, քանի որ տարածքում իրականացվում է ականազերծում: «Այս տարվա գարնանից շինարարությունն իրականացվելու է արագացված տեմպերով և նախատեսվում է […]
15:04 01.02.2021
Աշոտ Խաչատուրյանն իր սերնդի լավագույն դաշնակահարներից է: Արմատներով արցախցի բելգիաբնակ մեր հայրենակիցը, փետրվարի 4-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Մինչ այդ, Աշոտ Խաչատուրյանն ընկերների հետ փետրվարի 2-ին հանդես կգա կամերային բարեգործական համերգով, որի հասույթով ձեռք կբերվի ռոյալ Ստեփանակերտի ռմբակոծված երաժշտական դպրոցի համար: Փետրվարի 4-ին, սիմֆոնիկ համերգի ընթացքում, կհնչի Բեթհովենի Դաշնամուրի թիվ […]
14:11 01.02.2021
Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի լուծվել, բայց այժմ այն չի կարող քննարկվել, ավելի լավ է դա հետաձգել ապագայի համար, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը: «Իմ կարծիքով՝ այսօր բոլորի համար բացարձակապես ակնհայտ է, որ կարգավիճակի հարցը, իրոք, չի լուծվել, բայց դա այժմ չի կարելի քննարկել, քանի որ կարգավիճակի շուրջ […]
13:56 01.02.2021
Փետրվարի 1-ին, ռուսական կողմի նախաձեռնությամբ, կայացել է հեռախոսազրույց ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի միջև։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Ռազմավարական դաշնակից երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նախորդ շաբաթ կայացած հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության ուղղություններով շտաբային բանակցությունների արդյունքները, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում Հայաստանի անվտանգային խնդիրների լուծման ընթացքը։ […]
13:49 01.02.2021
Ղարաբաղում կարգավորման հարցը պետք է քննարկվի նաև Թուրքիայի հետ, այդպիսին են տարածաշրջանի իրողությունները, РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը: «Թուրքիան մեր հարևանն է և շատ կարևոր գործընկեր: Ադրբեջանի համար այն շատ մոտ երկիր է: Այս գործոնը չի կարող անտեսվել»,- ասել է նա ռուս լրագրողներին տված հարցազրույցում ՝ պատասխանելով Ղարաբաղի […]
13:23 01.02.2021
ԱՀ Ասկերանի շրջանի Շոշ գյուղում շարունակվում են վերակառուցման, վերանորոգման, ապամոնտաժման աշխատանքները։ Այս մասին հաղորդեցին ԱՀ քաղաքաշինության նախարարությունից։ Պատերազմի հետևանքով ԱՀ Ասկերանի շրջանի Շոշ գյուղում վնասվել է թվով 93 առանձնատուն։ Ներկա պահին մի խումբ շինարարական բրիգադներ իրականացնում են վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ` թվով 15 առանձնատներում, որը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև փետրվարի վերջը։ Գյուղում արդեն գործում […]
12:28 01.02.2021
2021 թվականի հունվարի 24-ից հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 1070 կանչ: Նախորդ շաբաթվա համեմատ վերջին 7 օրվա ընթացքում կանչերի թիվն ավելացել է 175-ով: Փոխարենը նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների և հրդեհների դեպքերը: Արցախում տեղացած առատ ձյան պատճառով հանրապետության տարածքում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ ծառայությունը ստացել է 3 կանչ: […]