TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+31.09 oC

ԱՐՑԱԽ

Ստեղծվել է ԱՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդ

22:03 29.01.2021

ԱՀ առողջապահության նախարարն ստորագրել է նախարարին կից հասարակական խորհուրդ ձևավորելու մասին թիվ 19 հրամանը: Ինչպես տեղեկացրին ԱՀ առողջապահության նախարարությունից, խորհրդի կազմում ընդգրկվելու են հասարակական կազմակերպությունների, տարբեր մասնագիտական միավորումների ներկայացուցիչներ, փորձառու և առաջատար մասնագետներ, որոնց գործունեությունը հետապնդելու է առողջապահության նախարարության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու, առողջապահական համակարգի առջև ծառացած խնդիրների լուծման համակարգային ուղիները որոնելու և զարգացման ռազմավարական ուղղությունները […]

̰
Լատվիայի ԱԳՆ տարեկան հաշվետվությունն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծմանը

20:47 29.01.2021

Լատվիայի արտաքին քաղաքական գլխավոր փաստաթուղթը՝ Լատվիայի ԱԳՆ տարեկան հաշվետվությունն  անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ընդգծելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը, համագործակցելով միջազգային հանրության հետ, պետք է շարունակեն փնտրել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փաստաթղթում նշված է. «Հայաստանն ու Ադրբեջանը, համագործակցելով միջազգային հանրության հետ, պետք է շարունակեն լուծում փնտրել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի շուրջ:   […]

̰
ՌԴ-ում ՀՀ դեսպանը Վոլոկոլամսկի Իլարիոնի մետրոպոլիտի հետ քննարկել է միջկրոնական երկխոսության հարցերը

19:48 29.01.2021

Հունվարի 29-ին, Մոսկվայի պատրիարքարանի եկեղեցական արտաքին կապերի բաժնում, ՌԴ-ում ՀՀ  դեսպան Վարդան Տողանյանը հանդիպել է Վոլոկոլամսկի Իլարիոնի մետրոպոլիտի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը: Զրույցի առանցքային թեման եղել է միջկրոնական երկխոսության զարգացումն ու Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումն հումանիտար առումով։ Շեշտվել է կրոնական համայնքների դերը խաղաղության պահպանման գործում, ինչպես նաև Ռուս ուղղափառ […]

̰
Խաղաղապահները նշել են Բանակի կազմավորման 29-րդ տարեդարձը

18:55 29.01.2021

Հունվարի 28-ին, Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ, Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը, զորախմբի հրամանատար, ավագ լեյտենանտ Գագիկ Միքայելյանի և դասակի հրամանատար ավագ լեյտենանտ Արթուր Եղիազարյանի գլխավորությամբ, կազմակերպել է հանդիսավոր միջոցառում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Զորախմբի հրամանատարն իր խոսքում շեշտել է աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում արտերկրում իրականացվող առաքելության ընթացքում հայկական բանակի վարկանիշը […]

̰
Զինծառայողները հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհված հայորդիների հիշատակին

18:38 29.01.2021

Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ զորամիավորումների և ենթակա զորամասերի զինծառայողները «Եռաբլուր» զինվորական և քաղաքային պանթեոններում հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհված հայորդիների հիշատակին, ծաղիկներ խոնարհել հերոսների շիրիմներին, կատարել մոմավառություն զորամասերի մշտական տեղակայման վայրերի մերձակա եկեղեցիներում, մատուռներում և Հայրենիքի համար զոհված զինծառայողներին նվիրված հուշակոթողների մոտ։

̰
Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ՀՀ-ում է

16:53 29.01.2021

Հունվարի 29-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի, «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանի, Արցախի «Արդարություն» խմբակցության անդամ Կարեն Հովհաննիսյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Ղահրամանյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ և տեղում հանդիպել Հադրութի, Քաշաթաղի, Շահումյանի և Շուշիի շրջվարչակազմերի ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձել են հետպատերազմյան […]

̰
Ղարաբաղում ռուս-թուրքական դիտորդական կենտրոնը կսկսի աշխատել հունվարի 30-ից

16:25 29.01.2021

Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը դիտարկելու ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը Աղդամի տարածաշրջանում աշխատանքները կսկսի հունվարի 30-ից: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է իրազեկ աղբյուրը: Կենտրոնում կաշխատեն 60 ռուս և 60 թուրք զինծառայողներ: Մոնիթորինգ կիրականացվի՝ ներառյալ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգտագործմամբ: Դեռ անցած տարվա դեկտեմբերի վերջին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի […]

̰
Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկն արդեն տանն է, ժպտում է ու խաղում

16:19 29.01.2021

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկն է, ով տեղափոխվել էր Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ էլ վիրահատվել էր: Գլխի շրջանում կատարված ծանր վիրահատությունն անցել էր լավ։ Բժիշկների շնորհիվ Արծվիկն այսօր կրկին ժպտում է ու խաղում․․․»։

̰
Անկարան ծրագրում է ընդլայնել ԼՂ հարցով համագործակցությունը՝ այն վեցակողմ դարձնելով

16:00 29.01.2021

Թուրքիայի իշխանությունները նախատեսում են ընդլայնել համագործակցությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ «3 + 3» ձևաչափով: Այս մասին ուրբաթ օրը Ստամբուլում իրանցի գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուն: «Մենք պետք է խթանենք հրադադարի ռեժիմը: Այսպիսով, մենք նախատեսում ենք համագործակցել այդ ճանապարհին և 3+3 ձևաչափով (Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, Իրան, […]

̰
ՄԻՊ-ը թարմացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ զեկույցը

15:30 29.01.2021

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը թարմացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ հրապարակված միջանկյալ զեկույցը, որում ներառվել են նաև 2020 թ. դեկտեմբերի 22-ից հետո որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված քաղաքացիական անձանց սպանության դեպքերը: Զեկույցում ամփոփված են 2020 թ. սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական ագրեսիայի ընթացքում թիրախային […]

̰
ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ ազատել կալանքի տակ մնացած 57 գերիներին

14:57 29.01.2021

Եվրամիությունը ողջունել է նոյեմբերին Ադրբեջանի գերեվարած 5 հայ գերիների վերադարձը Հայաստան և կոչ է արել անհապաղ վերադարձնել մյուսներին ևս: Այդ մասին Twitter-ում գրել է Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Պետեր Ստանոն: «ԵՄ-ն ողջունում է նոյեմբերին Ադրբեջանի գերեվարած 5 հայ զինծառայողների ազատ արձակումը և կոչ է անում անհապաղ ազատել կալանքի տակ մնացած 57-ին: Սա կնպաստի երկու […]

̰
Քաշաթաղցիներին կառավարությունում կլսեն հաջորդ չորեքշաբթի

13:43 29.01.2021

Կառավարության շենքի առաջ են հավաքվել Քաշաթաղի շրջանի բնակիչները: Նրանք ցանկանում են հանդիպել Նիկոլ Փաշինյանին և իրենց բնակարանների խնդիրները լուծելու ուղղությամբ վարչապետից տեղեկություններ ունենալ: Բնակիչները նշում են, որ իրենք արդեն երկու անգամ վերաբնակեցվել են և հիմա անվտանգության երաշխիքներն իրենց այնքան էլ չեն բավարարում: Քաշաթաղի վարչական ղեկավարն էլ նշել է, որ թե՛ բնակարանների, և թե՛ կեցության ապահովման […]

̰
Արցախում ավարտվել է ռուս խաղաղապահների պատվաստումը «Սպուտնիկ V»-ի առաջին բաղադրիչով

12:54 29.01.2021

Գերատեսչությունը հավելում է, որ պատվաստանյութը դիտակետեր է հասցվում հատուկ ջերմային տարաների մեջ, ինչը երաշխավորում է դրա անվտանգությունը տեղափոխման ընթացքում:

̰
ՌԴ ԱԻՆ-ի սակրավորները ԼՂ-ում վնասազերծել են ավելի քան 15,5 հազար պայթյունավտանգ առարկա

12:09 29.01.2021

Գերատեսչությունը հաղորդում է, որ հայտնաբերված զինամթերքի մեջ արդեն կա ավելի քան 6800 հրետանային արկ և 3400 տարբեր տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաև ավելի քան 730 ականանետի ական և ավելի քան 1100 նռնակ:

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք

11:09 29.01.2021

Հունվարի 28-ին կատարվել է 42 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացնել հաստատված դեպքի կոնտակտավորներից: Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2322 դեպք, որոնցից 31-ը` […]

̰
Այսօր զինամթերքի վնասազերծում կիրականացվի Մարտունու Կոլխոզաշեն գյուղում և Ասկերանի Այգեստան համայնքում

10:41 29.01.2021

ԱՀ ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների ծառայությունն իրազեկում է, որ Հանրապետության տարածքից հայտնաբերված չպայթած կամ վտանգ ներկայացնող զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղում և հարակից բնակավայրերի տարածքներում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում: ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է, պայթյունների ձայներ լսելիս չանհանգստանալ և խուճապի չմատնվել: Սակրավորներն են աշխատում: Տեղեկատու […]

̰
Ջրականի (Ջաբրաիլ) շրջանից հայտնաբերվել է ևս 8 աճյուն․ ԱԻՊԾ

09:44 29.01.2021

Հունվարի 28-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 8 զոհված զինծառայողի աճյուն: Մարմիններն անճանաչելի են, միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ կլինի նրանց ինքնությունը: Որոնողական աշխատանքների ընթացքում, հունվարի 28-ի տվյալներով, հայտնաբերվել է ընդհանուր 1329 աճյուն, որից 15-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են: Փրկարար-որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Մարտունու, Հադրութի և Ջրականի (Ջաբրաիլ) շրջաններում:

̰
Նահատակ տղաների հանդեպ կուտակած մեր բարոյական մեծ պարտքերի մասին իրավունք չունենք րոպե անգամ մոռանալու. Արտակ Բեգլարյան

23:59 28.01.2021

Անկախությունից ի վեր՝ այսօր ամենածանր տոնն է մեզ համար, սակայն միևնույն է՝ շնորհավո՛ր Հայոց բանակի ու Հայրենյաց պաշտպանի օրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը: «Մեր կորուստներն ու ցավն անսահման են, նույնքան անսահման են մեր պարտքերն ու իրական անելիքները: Այո՛, հիմնադրման պահից սկսած մեծ գործ է արվել հայոց […]

̰
Նախատեսված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ. Զախարովա

23:18 28.01.2021

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այց է նախատեսված Արցախ: Ժամկետներ առայժմ նշված չեն: Այդ մասին հայտնել է  ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա նաև անդրադարձել է ռազմագերիների վերադարձի խնդրին և Արցախում ընդհանուր իրավիճակին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ի՞նչ աշխատանք է իրականացվել Արցախում. ՌԴ ՊՆ տեղեկագիրը

22:55 28.01.2021

ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Ռուս խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում։ Նշվում է նաև, որ հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, հումանիտար […]

̰
ՄԱԿ-ը հրապարակել է ԼՂ հակամարտությունից տուժածներին աջակցման ծրագրի առցանց տարբերակը

20:20 28.01.2021

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը, Մշտական համակարգող Շոմբի Շարփի և ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի ղեկավարությամբ, գործընկեր ՀԿ-ների հետ միասին, հրապարակել է Հայաստանի Միջգործակալական արձագանքման ծրագիրը: Ծրագիրը նախապես ներկայացվել է ՀՀ կառավարությանը և դոնոր համայնքին: Ինչպես տեղեկացրին ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցության վարչությունից, արձագանքման ծրագիրը, որը լրացնում է ՀՀ կաառավարության աջակցության նախաձեռնությունները, գործելու է մինչև 2021 թ. հունիսը, և ծառայում […]

̰
ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն այցելել է զոհված փրկարարների ընտանիքներին

17:16 28.01.2021

ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն, ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի և ծառայության պատասխանատու անձանց ուղեկցությամբ, այսօր՝ Հայրենիքի պաշտպանի օրն այցելել է պատերազմական գործողությունների ընթացքում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս անմահացած փրկարարներ Դավիթ Դոլուխանյանի, Հարություն Աթաջանյանի և Հովիկ Աղաջանյանի ընտանիքներին: Իսկ Արայիկ Հակոբյանի հարազատների՝ Արցախում չգտնվելու պատճառով այցը հետաձգվել է: Կարեն Սարգսյանը վերստին ցավակցություն է […]

̰
Ոչինչ չի կարող խամրել այն հպարտությունն ու ակնածանքը, որ յուրաքանչյուր հայ տածում է Հայոց բանակի ու Հայ զինվորի հանդեպ. ՇՄ նախարար

16:40 28.01.2021

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ. «Ազգային Բանակը մեր պետականության հարատևության երաշխավորն է։ Ոչինչ չի կարող խամրել այն հպարտությունն ու ակնածանքը, որ յուրաքանչյուր հայ տածում է Հայոց բանակի ու Հայ զինվորի հանդեպ: Հավերժ փառք ու խոնարհում մեր անմահ հերոսներին: Տոնդ շնորհավոր, Հայ Զինվո՛ր»:

̰
Հունվարի 30-ին Ղարաբաղի հարցով աշխատանքային խումբը կքննարկի տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման հարցը

15:09 28.01.2021

Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խումբը հունվարի 30-ին կքննարկի տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման խնդիրները: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Թեմաները որոշված ​​են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ: Առաջին հերթին, մենք կքննարկենք տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման և վերականգնման խնդիրները»,- ասել է նա: Օվերչուկը […]

̰
Առանցքային հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հարցն է. Արա Այվազյան

14:39 28.01.2021

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը լրագրողների խնդրանքով անդրադարձել է ԼՂ-ի կարգավիճակի խնդրին։ «Ես վստահ եմ, որ դուք հետևել եք Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների հայտարարություններին, որտեղ նշվում է, որ կան առանցքային հարցեր, որոնք պետք է հասցեագրվեն։ Առանցքային հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հարցն է։ Օրերս համանախագահները հանդիպում են ունեցել, մենք մոտ […]

̰
Որևէ կոնկրետ նախագիծ այս պահի դրությամբ հստակեցման առարկա չի. Արա Այվազյանը՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին

14:27 28.01.2021

«Ընդհանրապես խոսել ենք կոմունիկացիաների բացման վերաբերյալ, խոսել ենք՝ դրանց հնարավոր գործարկման պայմաններում ինչ մարտահրավերներ և հնարավորություններ են առաջանալու տարածաշրջանում, այդ իմաստով։ Որևէ կոնկրետ նախագիծ այս պահի դրությամբ հստակեցման առարկա չի»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով Նախիջևանով երկաթգծի վերաբերյալ Իրանի արտգործնախարարի հետ զրույցին։ Հարցին, թե արդյոք հաղորդակցական ուղիների առումով […]

̰
Բոլորս պետք է լինենք Հայրենյաց պաշտպան. Դավիթ Բաբայան

13:14 28.01.2021

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Բանակի օրվա առթիվ ուղերձ է հղել, որտեղ նշված է. «Թանկագի՛ն հայրենակիցներ, կուսակիցներ Արցախի պահպանողական կուսակցության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ: Այս տարի մենք յուրովի ենք հիշում այս նվիրական տոնը, յուրահատուկ է նաև օրվա խորհուրդը: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում […]

̰
Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրում այսօր ծաղիկներ են խոնարհվել

12:50 28.01.2021

ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն այսօր այցելել է Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել արցախյան պատերազմների ընթացքում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանի պատվանդանին, ինչպես նաև հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված ոստիկանների շիրիմներին։ Նշենք, որ այսօր հունվարի 28-ին հայ ժողովուրդը նշում է Բանակի՝ Հայրենյաց պաշտպանի օրը, ՀՀ ԶՈՒ 29-րդ տարեդարձը։ Հիշատակի միջոցառմանը ներկա են եղել Արցախի իշխանությունները, […]

̰
Մեր միտքն ու գործը պետք է ուղղվի ապագային՝ անցյալից ու ներկայից վերցնելով սխալների վերաիմաստավորումը․ Մանե Թանդիլյան

12:15 28.01.2021

Արցախի դեմ պատերազմը պարտադրում է յուրովի վերաիմաստավորել բանակի օրը: Նման տեսակետ է հայտնել Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը՝ Բանակի օրվա առթիվ իր ուղերձում: «Խոնարհվում եմ հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր հերոսների հիշատակի առաջ, վիրավոր մարտիկներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։ Արցախյան առաջին պատերազմում հաղթանակը նորանկախ պետության կարևորագույն կառույցներից մեկի՝ բանակի կազմավորման […]

̰
Գարեգին Բ-ն խստագույնս դատապարտեց Ադրբեջանի կողմից գրավված տարածքներում հայկական եկեղեցիների պղծումը

12:06 28.01.2021

Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն խստագույն դատապարտեց Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից գրավված տարածքներում հայկական եկեղեցիների պղծման դեպքերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս խնդրին Գարեգին Բ-ն անդրադարձավ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում: «Բնականաբար, մենք խստագույնս դատապարտում ենք նման երևույթները և ջանքեր գործադրում, որպեսզի միջազգային հանրությունը ևս իր դատապարտող խոսքն ասի այդ երևույթների առնչությամբ»,- նշեց Գարեգին Բ-ն: […]

̰
BACK_TO_TOP