TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+33.09 oC

ԱՐՑԱԽ

Ադրբեջանի նպատակն է անընդհատ բորբոքել թշնամանք. Թաթոյան

15:17 24.01.2021

«Գերիներին հանձնելը ձգձգելը նույնպես պատերազմական հանցագործություն է, և առհասարակ Ադրբեջանի նպատակն է անընդհատ բորբոքել թշնամանք»,-«Հեռանկարի» տաղավարում նշեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ Նրա խոսքով՝ գերիներին չվերադարձնելը, ցեղասպանության սպառնալիքների լեզվով մեր ժողովրդի մասին խոսելը, Հայաստանի ողջ բնակչության հետ պատերազմների սպառնալիքներով խոսելը պետք է դիտարկել միասնական քաղաքականության մեջ. ամբողջը մեկ շղթայի մասեր են, որ տարիներ ի վեր Ադրբեջանում […]

̰
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ից ժամանած մի խումբ բժիշկ-փորձագետների

13:35 24.01.2021

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 24-ին ընդունել է ԱՀ առողջապահության նախարարի հրավերով ՀՀ-ից ժամանած մի խումբ բժիշկ-փորձագետների, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Ներկայացնելով այցի ընթացքում անցկացված մասնագիտական քննարկումների արդյունքները՝ պատվիրակությունը գլխավորող բժիշկ Արամայիս Գալումյանը նշել է, որ դրանք շատ օգտակար էին համագործակցության կապերի ու մեխանիզմների ստեղծման ու զարգացման առումով: Գալումյանի խոսքով՝ Արցախի առողջապահական համակարգի առկա […]

̰
Քննարկել ենք Հայաստանի և Սփյուռքի ներգրավմամբ արցախցիների սոցիալական խնդիրների լուծման տարբերակները. Մեսրոպ Առաքելյան

12:35 24.01.2021

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է. «Արցախ կատարած այցի շրջանակում աշխատանքային քննարկում եմ ունեցել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանի, Հայաստանից և Արցախից մի շարք պաշտոնատար անձանց հետ։ Կարևորելով Հայաստանի և Արցախի գերատեսչությունների միջև սերտ համագործակցության շարունակականությունը՝ քննարկել ենք Հայաստանի և Սփյուռքի ներգրավմամբ արցախցիների սոցիալական խնդիրների լուծման […]

̰
Հունվարի 23-ին հայկական կողմին է փոխանցվել ևս 30 հայ զինծառայողի աճյուն

10:35 24.01.2021

Երեկ, հունվարի 23-ին ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքներ էին իրականացրել Վարանդայի/Ֆիզուլի, Քաշաթաղի հարավային թևում և Մատաղիս շրջաններում: Ինչպես հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն, աշխատանքների արդյունքում վերադարձրել են ևս 30 զինծառայողի աճյուն, որն ադրբեջանական կողմն է փոխանցել  հայկական կողմին՝ չնշելով նրանց գտնվելու վայրը: Մարմիններն անճանաչելի են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն նրանց ինքնությունը պարզելու նպատակով: 2021 […]

̰
Քննարկվել են Արցախում բնակարանաշինության ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր

20:55 23.01.2021

Արցախ կատարած աշխատանքային այցիս շրջանակում Հայաստանի կառավարության գործընկերներիս հետ հանդիպել ենք Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, Արցախի կառավարության ներկայացուցիչներին։ Այս մասին գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ առաքելյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների, Արցախում բնակարանաշինության ծրագրերի և անօթևան մնացած քաղաքացիների խնդիրների լուծմանը վերաբերող մի շարք հարցեր:

̰
Նոյեմբերի 14-ից մինչ օրս 50 658 մարդ վերադարձել է Արցախ․ՌԴ ՊՆ

19:44 23.01.2021

  Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքների իրականացումը Լեռնային Ղարաբաղի տարածքում: 27 դիտակետերում  շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում իրավիճակի վերաբերյալ և վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ Պաշատպանության նախարարության պաշտոնական կայքը։ Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:  Ռուս խաղաղապահները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական ​​բնակության վայրեր և քաղաքացիական ենթակառուցվածքների […]

̰
Ստեփանակերտում ձնամաքրման աշխատանքների հետ կապված որոշակի դժվարություններ կան. քաղաքապետարան

16:25 23.01.2021

Ստեփանակերտի քաղաքապետարանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է. «Հարգելի քաղաքացիներ, գիտենք, որ տեղացած առատ ձյան հետևանքները մի շարք խնդիրներ են առաջացրել ձեզ համար: Ստեփանակերտի քաղաքապետարանը ենթակա համապատասխան ստորաբաժանումներով լծված է այդ դժվարությունները ժամ առաջ չեզոքացնելու գործին: Ձնամաքրման մեքենաները շրջում են փողոցներով և անցանելի դարձնում ճանապարհները երթևեկության համար: Մայթերի մաքրմանը հիմնականում մասնակցում են մարդկային աշխատուժը: Բայց աշխատանքները ժամանակին […]

̰
Միասնական օրակարգ՝ արդյունավետ ծրագրերի իրականացման նպատակով. Մանե Թանդիլյանն աշխատանքային հանդիպում է ունեցել

15:21 23.01.2021

Հունվարի 23-ին ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հանդիպում է ունեցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի, ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանի, ԱՀ նախագահի խորհրդական-նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ՝ Սփյուռքի հարցերով, Ազատուհի Սիմոնյանի հետ, որին մասնակցում էին այլ պաշտոնատար անձինք ևս […]

̰
Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպում է ունեցել ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ

14:40 23.01.2021

Հունվարի 23-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ: Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԳ նախարարությունից: Կողմերը նշել են հայրենիք-սփյուռք համագործակցության հետագա ամրապնդման նպատակով ջանքերի ակտիվացման կարևորությունը և քննարկել այս ուղղությամբ երկու գերատեսչությունների համատեղ քայլերը։ Երկուստեք կարևորվել են Արցախի տեղն ու դերը համայն […]

̰
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Արցախի քաղաքաշինության նախարարի հետ

14:07 23.01.2021

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Արցախ աշխատանքային այցի ընթացքում գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանը, հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում բնակարանային ծրագրերը, նշվել, […]

̰
Արայիկ Հարությունյանն ընդունել է Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը

13:43 23.01.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 23-ին ընդունել է ՀՀ Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Քննարկվել են Հայրենիք-Սփյուռք հարաբերություններին, Արցախում բնակարանաշինության ծրագրերի և անօթևան մնացած քաղաքացիների խնդիրների լուծմանը վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ քաջ գիտակցելով […]

̰
Ճանաչենք մեր հերոսներին. ՊԲ-ն հերոսական դրվագներ է ներկայացրել

13:35 23.01.2021

Փոխգնդապետ Դավիթ Վազգենի Ղազարյան. ցուցաբերել է անձնական խիզախություն, աչքի ընկել կապի արդյունավետ կազմակերպման և մարտակարգերում ստորաբաժանումների ծածուկ տեղավորման գործողություններով: Անձամբ իրականացրել է կրակի վարում՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ, ինչպես նաև աչքի ընկել տրված ստորաբաժանումների ղեկավարման և վիրավոր զինծառայողներին մարտակարգերից տարհանման գործում: Կապիտան Սարիբեկ Կիմայի Ավագյանը հակառակորդի ինտենսիվ կրակի տակ տարհանել է բազմաթիվ ռազմական […]

̰
Այսօր ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտունու Սպիտակաշեն և Ասկերանի Այգեստան և Խնածախ համայնքերի մերձակայքում

12:55 23.01.2021

ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտունու շրջանի Սպիտակաշեն և Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքերի մերձակայքում: «Պայթյունի ձայնն ուժեղ է լինելու, լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել: Պարզաբանումների և լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել Մարտունու և Ասկերանի արտակարգ իրավիճակների պետական ծառայության շրջանային բաժինների […]

̰
ԱՄՆ պետքարտուղարի թեկնածուն վերահաստատել է Հայոց ցեղասպանությանն առնչվող Բայդենի խոստումը

12:35 23.01.2021

ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինկենը վերահաստատել է նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին սատարելու խոստումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ANCA-ն, Բլինկենն այս մասին ասել է սենատոր Էդ Մարեյի գրավոր հարցերին ի պատասխան: Սենատորի հարցին, թե արդյոք պաշտոնապես կճանաչե՞ն Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները՝ որպես ցեղասպանություն՝ Բլինկենը պատասխանել է. «Որպես նախագահի […]

̰
Ֆիզուլիում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն. News.am

11:31 23.01.2021

Ֆիզուլի-Մատաղիս-Հադրութ-Ջաբրայիլ ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Ֆիզուլիում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն: Այս մասին News.am-ին հայտնեց Արցախի ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: «Դիերն անճանաչելի են, պետք է իրականացվի ԴՆԹ փորձաքննություն՝ ինքնությունը պարզելու համար»,-ասաց նա: Հունան Թադևոսյանի խոսքով` ԱԻՆ օպերատիվ շտաբը շարունակում է հավաքել տեղեկություններ: «Մատաղիս–Ֆիզուլի հատվածում և Քաշաթաղի շրջանում […]

̰
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում զոհված 72 զինծառայողի անուն

11:15 23.01.2021

Պաշտպանության բանակը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 72 զինծառայողի անուն՝ Կամավորական Հովհաննիսյան Արթուր Գեորգի, ծնվ. 1967թ. Պահեստազորային Քոլանջյան Արտյոմ Սարգսի, ծնվ. 1993թ. Գրիգորյան Մերուժան Հարությունի, ծնվ. 1996թ. Պահեստազորային Աբրահամյան Համլետ Վլադիկի, ծնվ. 1979թ. Մադաթյան Ռազմիկ Ալեքսանի, ծնվ. 2000թ. Խումարյան Մորիս Գագիկի, ծնվ. 2000թ. Հովսեփյան Գրիգոր Արայիկի, ծնվ. 2000թ. Կարապետյան Տիգրան Գրիգորի, […]

̰
Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ

22:08 22.01.2021

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իրականացնել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և մարտական գործողությունների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերահսկողության խնդիրները: Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ-ն, Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Ռուս խաղաղապահներն ապահովում են փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք։ Այսօր արդեն վերադարձել է 50 521 մարդ։ Ռուսական ինժեներա-սակրավորների խմբերը շարունակում են չպայթած զինամթերքի որոնումն […]

̰
Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել երկու լիբանանահայերի նկատմամբ

21:44 22.01.2021

Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը հայտնում է, որ քրեական գործ է հարուցվել լիբանանցի այն երկու հայերի նկատմամբ, որոնք գերի են ընկել Արցախում: Աղբյուրի փոխանցմամբ՝ Հակոբ Աբրահամի Թերզյանը և Հակոբ Հաջիրյանը մեղադրվում են մի շարք ծանր հանցանքներում։ «Հակոբ Աբրահամի Թերզանին և Հակոբ Հաջիրյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 228.3 (նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից հրազենի ապօրինի […]

̰
̰
Արցախում ստեղծվել է սոցիալական շտապօգնության արագ արձագանքման հարթակ. Մանե Թանդիլյան

20:20 22.01.2021

Արցախի սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը գրառում է կատարելարել  իր  Ֆեյսբուքյան էջում. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախյան պատերազմի ընթացքում և հետպատերազմյան ժամանակահատվածում մեր հայրենակիցները ցուցաբերել և ցուցաբերում են բացառիկ կամեցողություն և նվիրվածություն աջակցելու պատերազմի արդյունքում ծանր կացության մեջ հայտնված  արցախցի մեր հայրենակիցներին։ Յուրաքանչյուր աջակցության ունի մեծ սրտացավություն, և շատ կարևոր է համոզված լինել, որ այն […]

̰
Նոր նախարարություն Արցախում․խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին

20:15 22.01.2021

Արցախի հանրապետության Ազգային ժողովն այսօր գումարված արտահերթ նստաշրջանում 16 կողմ, 4 դեմ, 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է նոր նախարարություն ունենալու օրենքի նախագիծը:    «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,«Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը […]

̰
Անհետ կորածների և գերիների հարցերով ակցիաներ՝ Կարմիր խաչի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանությունների դիմաց

19:53 22.01.2021

Այսօր անհետ կորած համարվող զինծառայողների ծնողները հավաքվել են Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դիմաց և իրենց հուզող հարցերն ուղղել կառույցի ներկայացուցիչներին, ապա փոխանցել են իրենց որդիների լուսանկարներն ու անձնական տվյալներ։ Իսկ մի խումբ այլ քաղաքացիներ էլ գերիների հարցերով խնդրագիր-նամակներ են փոխանցել Հայաստանում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանություններին։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արցախի ԱԳՆ-ն ողջունել է ԼՂ հակամարտության վերաբերյալ Եվրախորհրդարանի դիրքորոշումը

19:00 22.01.2021

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն մեկնաբանել է «Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության» և «Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության» շուրջ հունվարի 20-ին Եվրոպական խորհրդարանի կողմից բանաձևերի-տարեկան հաշվետվությունների ընդունումը. «Գոհունակությամբ ենք նշում Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, որն արտահայտված է հունվարի 20-ին ընդունված «Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության» և «Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության» բանաձևերում-ամենամյա հաշվետվություններում։ Կիսում ենք […]

̰
Արցախցիները Հայաստանում բուժծառայություններից օգտվում են անվճար

18:37 22.01.2021

Մասնագիտական խորհրդատվությունից ու դեղերից մինչև բարդ վիրահատություններ՝ տեղահանված արցախցիները Հայաստանում բուժծառայություններից օգտվում են անվճար։ Հարկավոր է դիմել ժամանակավոր բնակության հասցեին մոտ պոլիկլինիկա, ստանալ բժշկական ուղեգիր։ Այլ մանրամասներ՝ կառավարության տեսանյութում:

̰
Մեկնարկել է «Կամուրջ ֆինանսավորման» ծրագիրը

17:08 22.01.2021

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը տեղեկացնում է, որ մեկնարկել է «Կամուրջ ֆինանսավորման» ծրագիրը։ Մասնավորապես. «ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 2073-Լ որոշմամբ հիմնադրամին է հատկացվել 500 մլն ՀՀ դրամ՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողներին 6 ամիս շարունակ ամսական 200 000 դրամ ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով, որին […]

̰
Համագործակցության նոր մակարդակ և որակ ձևավորելու հրամայականով

17:00 22.01.2021

ԱՀ առողջապահության նախարար Մ. Հայրիյանի հրավերով այսօր Արցախ է ժամանել ՀՀ տարբեր բուժհիմնարկների ներկայացուցիչներից կազմված բժշկական խումբը, որում ներառված են հետևյալ մասնագետները` Արամայիս Գալումյան /խմբի պատասխանատու, «Ուիգմոր քլինիքի» ինտերվենցիոն ռադիոլոգիայի ծառայության ղեկավար/, Կոստան Գալումյան /ԿՏ – ռադիոլոգիայի հայկական ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների թեկնածու, «Նաիրի» բժշկական կենտրոնի ռադիոլոգիայի ծառայության ղեկավար/, Նարեկ Մատինյան /ՄԻԲՍ բժշկական կենտրոնի ՄՌՏ […]

̰
ԱՄՆ Կոնգրեսը պետք է ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը. Ադամ Շիֆ

16:11 22.01.2021

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն Asbarez-ին տված հարցազրույցում հայտնել է, որ ԱՄՆ Կոնգրեսը պետք է ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը: Ադամ Շիֆը նաև նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է վերսկսի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները: Կոնգրեսականը հարցազրույցում անդրադարձել է նաև տարածաշրջանում Թուրքիայի դերի նվազեցման հարցին:

̰
Ստեփանակերտում ամփոփվել են առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլի արդյունքները

15:52 22.01.2021

Հունվարի 20-ին ավարտվել է հանրակրթական դպրոցների աշակերտների համար կազմակերպված առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլը: Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժինն արդեն ամփոփել է արդյունքները: Այս մասին տեղեկացրին Ստեփանակերտի քաղաքապետարանից։ Եվ այսպես, մասնակցության ցուցանիշները՝ ըստ առարկաների. «Ֆիզիկայից»՝ 11 հոգի, «Աշխարհագրությունից»՝ 12 հոգի, «Կենսաբանությունից»՝ 10 հոգի, «Քիմիայից»՝ 4 հոգի ՆԶՊ-ից՝ 14 հոգի: Ըստ գրանցած արդյունքների՝ հանրապետական փուլին մասնակցելու […]

̰
Տեղի ունեցավ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հանդիպումը անհետ կորած զինծառայողների ծնողների հետ

15:45 22.01.2021

Անհետ կորած զինծառայողների ծնողները հավաքվել են Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դիմաց: Նրանք պնդում են, որ կառույցն այսօր իրենց պետք է իրազեկող տվյալներ ներկայացնի, այդ թվում՝ զինծառայողների լուսանկարներ: Ծնողները նշում են, որ իրենց զավակների որոնման հարցով միայն ՌԴ չպետք է դիմեն: Նրանք նշում են, Կարմիր խաչին ֆինանսավորել է նաև Ռուսաստանը, որպեսզի հնարավորինս արագ հայտնաբերվեն անհետ […]

̰
Վստահ եմ՝ Արցախը միշտ կլինի Ձեր հոգում, աղոթքներում ու գործերում, որտեղ էլ որ լինեք. ԱՀ նախագահը՝ Պարգև Սրբազանին

14:23 22.01.2021

Արցախում խոր ափսոսանքով ընդունեցինք Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ազատվելու լուրը: Այս մասին գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Ավելի քան երեք տասնամյակ հայրենանվեր առաքելություն իրականացնելով Արցախում՝ Պարգև Սրբազանը դարձել է սեփական հողի վրա ազատ ու խաղաղ ապրելու և արարելու, ազգային ինքնության և հավատքի պահպանման ու ամրապնդման համար պայքարող հայ ժողովրդի, դարեր շարունակ […]

̰
BACK_TO_TOP