TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+33.09 oC

ԱՐՑԱԽ

Հայտնաբերվել է Բակո Սահակյանի նախկին թիկնապահի դին․ հարուցվել է քրգործ

13:38 22.01.2021

Հունվարի 21-ի լույս 22-ի գիշերը Ստեփանակերտում հայտնաբերվել է Արթուր Ապրեսյանի դին: Այս մասին հայտնում է Արցախի քննչական կոմիտեն։ «2021թ. հունվարի 22-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում կայանված «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղում գլխի հատվածում հրազենային վնասվածքով հայտնաբերվել է Ստեփանակերտ քաղաքի 1985թ. ծնված Արթուր Աշոտի Ապրեսյանի դիակը, որի աջ ձեռքում առկա է եղել ատրճանակ: […]

̰
Պարգև Սրբազանի՝ այլ պաշտոնի կոչվելը պայմանավորված էր միմիայն նրա առողջական վիճակով․ Վահրամ քահանա Մելիքյան

12:21 22.01.2021

Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի՝ Արցախի թեմակալ առաջնորդի հանգամանքից այլ պաշտոնի կոչվելը պայմանավորված էր միմիայն նրա առողջական վիճակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։ «Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը իր նոր հանգամանքում, վստահ եմ, դեռ շատ օգտակար ծառայություններ պիտի մատուցի մեր Սուրբ Եկեղեցուն և ժողովրդին։ Այս մի […]

̰
Արցախում կենսաթոշակառուի մահվան նպաստի համար հուղարկավորության փաստաթուղթ չի պահանջվի

11:48 22.01.2021

Արցախում կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի համար այլևս չի պահանջվելու հուղարկավորության հանգամանքը հաստատող փաստաթուղթ: Այս մասին տեղեկացրին Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից: «Փոփոխություն է կատարվել կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի համար ներկայացվող փաստաթղթերի ցանկում։ Թաղման նպաստ ստանալու համար դիմող անձից չի պահանջվի մահացած կենսաթոշակառուի հուղարկավորությունն իր կողմից կատարված լինելու հանգամանքը հաստատող […]

̰
Հադրութում և Ջրականում հայտնաբերվել են 1 զինծառայողի և 3 քաղաքացիական անձանց աճյուններ

11:39 22.01.2021

Մարտական գործողությունների վայրերում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1 զոհված զինծառայողի և 3 քաղաքացիական անձանց աճյուններ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ «Հայտնի է քաղաքացիական անձանց ինքնությունը: Հադրութի Դրախտիկ գյուղում հայտնաբերվել է տարեց կնոջ՝ Մարինա Հայրապետյանի մարմինը: Հադրութի Ազոխ գյուղից՝ այգում, հայտնաբերվել են […]

̰
Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն

11:19 22.01.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն: «Այսօր անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով անցկացնում ենք խորհրդակցություն, առաջիկայում նման խորհրդակցություններ ավելի հաճախ պետք է անենք, որպեսզի մեր գործողությունները լինեն համադրված»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ մի շարք ուղղություններով տարբեր գերատեսչություններում կատարվում են համապատասխան աշխատանքներ: Նիկոլ […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք

11:16 22.01.2021

Հունվարի 21-ին կատարվել է 73 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել հաստատված օջախներում, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացրել հաստատված դեպքի կոնտակտավորներից: Առհասարակ, ախտահանման աշխատանքները պարբերական բնույթ են կրում և համաճարակաբանների վերահսկողությամբ […]

̰
Կարճ միացման պատճառով առավոտյան Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշան է միացել

11:15 22.01.2021

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են․ «Հարգելի հայրենակիցներ. Առավոտյան Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշանը միացել է կապի ոլորտում տեխնիկական աշխատանքներ կատարելու ընթացքում՝ կարճ միացման հետևանքով: Միաժամանակ, ԱԻ ծառայությունը տեղեկացնում է, որ փորձնական օդային տագնապի մասին սոցիալական ցանցերում տարածվող լուրերը ապատեղեկատվություն են: Պարզաբանումների համար կարող եք զանգահարել 911 ահազանգման կենտրոն»:

̰
Այսօր ևս Արցախի մի քանի համայնքում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսված

10:22 22.01.2021

ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր, օրվա ընթացքում Արցախում գործող հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը, չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ է նախատեսում Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքում: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 911,101,112 հեռախոսահամարներին:

̰
Ադրբեջանը կործանված Մի-24-ի գործով ՌԴ-ից իրավական օգնություն է խնդրում

22:23 21.01.2021

Բաքուն Մոսկվա է ուղարկել կարծանված ուսական Մի-24 ուղղաթիռի գործով իրավական օգնություն ստանալու խնդրագիր: Այս մասին РИА Новости-ին հայտնել են Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից: «Այս պահին այս քրեական գործով ընթանում են ինտենսիվ քննչական և գործառնական միջոցառումներ:  Միջնորդագրի արդյունքներից հետո նշված քրեական գործի վերաբերյալ կայացվելու է իրավական որոշում»,- փոխանցել են  մամուլի ծառայությունից: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին […]

̰
Առաջարկվում է ԱՀ ԱԻՊԾ-ն և ԱՀ ոստիկանությունը ներառել ՆԳՆ-ի կազմում

22:01 21.01.2021

Արցախ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 21-ին նիստ է հրավիրել և քննարկել օրակարգային հարցեր։ Ինչպես տեղեկացրին ԱՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, արդարադատության նախարար Կարեն Դանիելյանը ներկայացրել է ««Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Ոստիկանությունում ծառայության […]

̰
Արայիկ Հարությունյանը հանդիպել է Մանե Թանդիլյանի և նրա տեղակալների հետ

21:50 21.01.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 21-ին ընդունել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանին և նրա տեղակալներին։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էին պաշտոնատար այլ անձինք, քննարկվել է ստեղծված հետպատերազմական բարդ իրավիճակում պետական սոցիալական քաղաքականության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը: Նախագահն ընդգծել է, որ պետք […]

̰
Եվրախորհրդարանը բանաձևով խիստ քննադատել է Թուրքիայի ապակայունացնող դերը Լեռնային Ղարաբաղում

21:48 21.01.2021

Եվրոպական խորհրդարանում հունվարի 20-ին ընդունվել են  «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» (CFSP) և «Ընդհանուր անվտանգային ու պաշտպանական քաղաքականություն (CSDP)» տարեկան զեկույց-բանաձևերը: Դրանցից առաջինում առանձին կետով անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղի խնդրին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բանաձևով Եվրախորհրդարանն ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, խիստ քննադատել է խաղաղ բնակչության և […]

̰
Հույս ունենք, որ ԱՄՆ-ի բարոյական առաջնորդությունը վերջ կդնի ադրբեջանական ագրեսիային. Զերունյանի նամակը Ջո Բայդենին

20:49 21.01.2021

Պրոֆեսորը նամակում հիշատակում է Հայոց ցեղասպանությունն աշխարհում ճանաչելու օրինակները` նշելով, որ 2020 թ.-ի փետրվարի դրությամբ 1915 թ.-ի իրադարձությունները պաշտոնապես որպես ցեղասպանություն է ճանաչել 32 ինքնիշխան պետություն, այդ թվում` Վատիկանը:

̰
Արցախում աջակցության ծրագրի 2-րդ փուլը դեռևս չի մեկնարկել․ նախարարության պարզաբանումը

19:40 21.01.2021

Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը պարզաբանում է ներկայացրել աջակցության ծրագրի երկրորդ փուլի վերաբերյալ․ «Հարգելի՛ հայրենակիցներ Հաշվի առնելով ձեր կողմից հնչող հարցադրումներն ու քաղաքացիների նոր հոսքը նախարարություն՝ 68 000-ական դրամի չափով աջակցության ծրագրի երկրորդ փուլում ընդգրկվելու նպատակով, անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ տվյալ ծրագիրը դեռևս չի մեկնարկել։ Ներկայումս աշխատանքներ են տարվում՝ բավարարելու աջակցության ծրագրի […]

̰
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվել է պահպանվել կայուն օպերատիվ իրավիճակ. ՊՆ

17:28 21.01.2021

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հունվարի 20-ին և 21-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվել է պահպանվել կայուն օպերատիվ իրավիճակ, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ […]

̰
Հայտնի է Արցախի թեմի նոր առաջնորդի անունը

15:40 21.01.2021

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակվել է Արցախի թեմի առաջնորդ՝ ազատվելով ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդի պաշտոնից։ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդի պաշտոնակատար է նշանակվել Արժանապատիվ Տ․ Ենովք քահանա Եսայանը։ Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Հիշեցնենք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն […]

̰
Արցախի թեմի առաջնորդն ազատվել է պաշտոնից և նշանակվել հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ

15:01 21.01.2021

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ՝ ազատվելով Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից։ Այդ մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

̰
Քիչ հետո Մարտունի քաղաքի հարակից տարածքում տեղի կունենա հայտնաբերված ավիառումբերի վնասազերծում

12:59 21.01.2021

ԱՀ ԱԻՊԾ-ից տեղեկացնում են․ «Հարգելի մարտունեցիներ, Արցախի Հանրապետության ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ քիչ հետո Մարտունի քաղաքի հարակից տարածքում տեղի կունենա հայտնաբերված ավիառումբերի վնասազերծում: Պայթյունի ձայնն ուժեղ է լինելու: Պարզաբանումների համար կարող եք զանգահարել ԱԻՊԾ Մարտունու շրջանային բաժնի 911 ահազանգման կենտրոն»:

̰
Երկարաձգվել են որոշակի ժամկետով հաշմանդամ ճանաչված անձանց հաշմանդամության վերափորձաքննության ժամկետները

11:38 21.01.2021

Արցախում երկարաձգվել են որոշակի ժամկետով հաշմանդամ ճանաչված անձանց՝ հաշմանդամության վերափորձաքննության ժամկետները։ Այս մասին տեղեկացնում են Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից: 2020թ.-ի պատերազմական գործողություններով և բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի գործունեության կասեցմամբ պայմանավորված՝ երկարաձգվել են որոշակի ժամկետով հաշմանդամ ճանաչված անձանց հաշմանդամության վերափորձաքննության ժամկետները։ Մասնավորապես, եթե անձի հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը սահմանված էր 2020 թվականի […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք

11:33 21.01.2021

Հունվարի 20-ին Արցախում կատարվել է 56 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են, իսկ որոշների մոտ հիվանդությունը բացահայտվել է բուժհաստատություն դիմելության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել հաստատված օջախներում, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացրել […]

̰
Փրկարարները որոնումները վերսկսել են Հադրութ, Դրախտիկ և Ջրական ուղղություններով

11:29 21.01.2021

Մարտական գործողությունների վայրերում հունվարի 21-ին վերսկսվել են որոնողական աշխատանքներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ «Երեկվա դադարից հետո այսօր որոնողական աշխատանքները վերսկսվել են Հադրութի, Դրախտիկի և Ջրականի (Ջաբրայիլ) ուղություններով: Ընդհանուր առմամբ՝ առայօսր որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1247 զոված զինծառայողի և քաղաքացիական անձանց […]

̰
Աշխատանքի խրախուսման նպատակով սահմանվել է պետաջակցություն Արցախում գրանցված ոչ պետական ընկերությունների համար

11:06 21.01.2021

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ Արցախում աշխատանքի խրախուսման նպատակով սահմանվել է պետական աջակցություն Արցախում գրանցված և գործունեություն ծավալող ոչ պետական ընկերությունների համար՝ վարձու աշխատողների եկամտային հարկի փոխհատուցման մասով։ Մասնավորապես 2021թ. հունվարից սկսած 6 ամիս ժամկետով, յուրաքանչյուր ամիս ընկերությունների կողմից վճարված եկամտային հարկի ամբողջ ծավալով կտրամադրվի աջակցություն։ Արդյունքում, ընկերությունները եկամտային հարկի […]

̰
Արցախի ո՞ր համայնքների տարածքում է այսօր նախատեսված զենք-զինամթերքի վնասազերծում

10:54 21.01.2021

Օրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտունի քաղաքի և հարակից բնակավայրերի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների մոտակայքում: «Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել: Պարզաբանումների համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն»,-հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

̰
Արցախին առնչվող քննարկումներ են եղել ԱՄՆ Սենատում

10:47 21.01.2021

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբից հայտնում են, որ հունվարի 19-ին ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Անտոնի Բլինքենի հետ հարց ու պատասխանի ժամանակ սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նորընտիր նախագահ Ռոբերտ Մենենդեզը հարցեր է ուղղել՝ կապված ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների, ինչպես նաև Արցախյան հիմնախնդրի ու Սպիտակ տան կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ։ Սենատոր Մենենդեզը ուշադրություն է հրավիրել Թուրքիայի ապակառուցողական կեցվածքի վերաբերյալ […]

̰
Ավելի քան 2300 քաղաքացի օգնության համար դիմել է ՌԴ խաղաղապահների ընդունելության կենտրոն

10:10 21.01.2021

Անհետ կորածների որոնումներն իրականացնում է ռուսական խաղաղապահ զորակազմը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ:

̰
Արցախում ավտովթար է տեղի ունեցել․ Քարին Տակ գյուղի 37-ամյա բնակիչը տեղում մահացել է

21:56 20.01.2021

Արցախում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տեղում մահացել է Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի բնակիչ, 1984թ. ծնված Մ. Բ.-ն: Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: «Այսօր 17:23-ին ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել ճանապարհատրանսպորտային պատահարի մասին: 17:24-ին դեպքի վայր է մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը: Պարզվել […]

̰
Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել ԱԳ նախարարության ղեկավար կազմի հետ

18:40 20.01.2021

Հունվարի 20-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմի հետ։ Քննարկվել են հանրապետության արտաքին քաղաքականության գերակա ուղղություններին համապատասխան 2021 թվականին ԱԳՆ գործունեությանը, ինչպես նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր։ Նախագահն ընդգծել է արտաքին քաղաքական ոլորտում աշխատանքների համակարգված իրականացման կարևորությունը և հանձնարարականներ տվել քննարկված հարցերի շուրջ։

̰
Նախատեսվում է աջակցության ծրագրերը շարունակել նաև այս տարի այնքան ժամանակ, քանի դեռ սոցիալական խոցելի խմբերն ունեն այդ աջակցության անհրաժեշտությունը. Մանե Թանդիլյան

18:07 20.01.2021

Այսօր՝ հունվարի 20-ին, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը մասնակցել է ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին: Մինչ սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերին և ծրագրերին անդրադառնալը՝ Մանե Թանդիլյանը հանդես է եկել ելույթով. «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ, հարգելի՛ նախագահություն, հարգարժա՛ն պատգամավորներ Նախ թույլ […]

̰
Ճանաչենք մեր հերոսներին. ՊԲ-ն հերոսական դրվագներ է ներկայացրել

17:20 20.01.2021

Փոխգնդապետ Սերոբ Նշանի Բազիկյանը հմտորեն ղեկավարել է ստորաբաժանումը, մի քանի անգամ գրոհել ռազմավարական բարձունքներից մեկը, ոչնչացրել հակառակորդի 3 տանկ, 3 զրահափոխադրիչ, 1 հետևակի մարտական մեքենա, մեծաթիվ կենդանի ուժ: Անձամբ մասնակցել է հետախուզական և հատուկ նշանակության գործողությունների: Ճակատային գծի հյուսիսային հատվածում ընթացող մարտական գործողությունների ժամանակ աչքի են ընկել մայոր Անդրանիկ Արմենի Ասրյանը, ավագ լեյտենանտ Զոհրակ Հովհաննեսի […]

̰
Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ տրամադրվող աջակցության ծրագրին դիմելու ժամկետը երկարաձգվել

16:16 20.01.2021

Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ տրամադրվող աջակցության ծրագրին դիմելու ժամկետը երկարաձգվել է մինչև 27․01․2021թ․։ Այս մասին տեղեկացրին ԱՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարարությունից։ «Խոսքը նախապես հայտարարված առաջին ծրագրի մասին է (68000+15000 դրամ), որից շատերդ արդեն օգտվել եք։ Ծրագրին դիմելու ժամկետն երկարաձգվել է, որպեսզի այն քաղաքացիները, որոնք չեն հասցրել օգտվել աջակցությունից կարողանան լրացնել հայտը: Ծրագրից օգտվելու համար քաղաքացին […]

̰
BACK_TO_TOP