TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+28.09 oC

ԱՐՑԱԽ

Արցախի կառավարությունը կփոխհատուցի ուսանողների ուսման վարձավճարները

15:13 20.01.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 20-ին նախագահական նստավայրում հանդիպել է Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամների հետ: Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում երկրի ղեկավարը պատասխանել է ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի կողմից հնչած հարցերին` անդրադառնալով նախապատերազմյան, պատերազմական իրողություններին, հետևանքներին, անվտանգությանը, քաղաքական, սոցիալ-տնտեսական և մյուս ոլորտներին, դրանց զարգացման տեսլականին ու անելիքներին: Անդրադառնալով Արցախի պետական համալսարանի […]

̰
Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել․ ԱՀ ԱԻՊԾ

13:41 20.01.2021

Արցախի Հանրապետության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտ քաղաքում և Մոխրաթաղ համայնքում, ինչպես նաև Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքում: «Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել: Պարզաբանումների համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- ասված է ԱՀ ԱԻՊԾ-ի տարածած հաղորդագրության մեջ:

̰
Ես իմ սրբազան պարտքն եմ համարում մեր երկրին ու ժողովրդին ծառայելը. Վիտալի Բալասանյան

12:56 20.01.2021

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը մեկնաբանել է Արցախի «Արդարություն» կուսակցության քաղաքական կուրսի հետ տարբերությունների հարցը: Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված մեկնաբանությունում Բալասանյանը, ով 2020 թվականի համապետական ընտրություններում Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու էր առաջադրվել «Արդարություն» կուսակցության կողմից, նկատել է, որ ինչպես բոլոր քաղաքական ուժերը, այնպես էլ «Արդարություն» կուսակցությունն ունի իր ռազմավարությունն ու քաղաքական կուրսը: «Ես կարող […]

̰
Այսօր զինամթերքի վնասազերծում է նախատեսվում Ասկերանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքում

12:17 20.01.2021

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր օրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծում է նախատեսվում Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքում: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911, 101,112 շուրջօրյա գործող կարճ հեռախոսահամարներին:

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպք

12:09 20.01.2021

Հունվարի 19-ին կատարվել է 138 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպք: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, ովքեր նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել հաստատված օջախներում, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացրել հաստատված դեպքի կոնտակտավորներից: Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է […]

̰
Ջաբրայիլում հայտնաբերվել է 1 զինծառայողի աճյուն. այսօր որոնումներ չեն իրականացվի

11:22 20.01.2021

Մարտական գործողությունների վայրերում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Ջաբրայիլի հատվածում հայտնաբերվել է 1 զոհված զինծառայողի աճյուն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ «Ընդհանուր առմամբ՝ առայսօր հայտնաբերվել են 1247 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ: Այսօր որոնումներ չեն իրականացվելու: Ադրբեջանական կողմը հայտնել է, որ իրենց […]

̰
Ներհանրապետական, ինչպես նաև Արցախը Հայաստանին կապող ճանապարհները դժվարանցանելի են․ ԱՀ ԱԻՊԾ

11:06 20.01.2021

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ ներհանրապետական, ինչպես նաև Արցախը Հայաստանին կապող միջպետական ավտոճանապարհները դժվարանցանելի են: Շինարարական մի քանի կազմակերպություններ այս պահին աշխատում են Ստեփանակերտ-Շոշ-Կարմիր Շուկա, Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի, Ստեփանակերտ-Վանքի խաչմերուկ-Դրմբոն-Գետավան, Դրմբոնի խաչմերուկ-Մարտակերտ հատվածներում: Ճանապարհներն Արցախի տարածքում անցանելի են բացառապես ձմեռային անվադողերով տրանսպորտային միջոցների համար: Արցախից դեպի Հայաստան միջպետական մայրուղու Սյունիքի մարզի Զանգեր հատվածում և […]

̰
Մինչ օրս Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 50 116 փախստական

09:17 20.01.2021

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ տարածքից ԼՂ է ուղևորվել փախստականների տեղափոխող հերթական ավտոշարասյունը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն՝ նշելով, որ մինչ օրս ԼՂ է վերադարձել 50 116 փախստական։ Մեկ օրում Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 114 փախստական։ Նշվում է, որ 27 դիտակետերում շարունակվում է իրադրության շուրջօրյա մոնիթորինգն ու հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությունը։

̰
Արցախցիներին պատվաստելու համար Պետդուման կդիմի կառավարությանը

08:58 20.01.2021

ՌԴ Պետդուման կդիմի կառավարությանը, որպեսզի այն աջակցություն տրամադրի Դոնեցկի, Լուգանսկի, Մերձդնեստրի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում գտնվող բնակչությանը COVID-19-ի դեմ պատվաստումներ անցկացնելու մասով: Հարցում կուղարկվի կառավարություն՝ պատվաստումների ժամկետների և ծավալների վերաբերյալ տվյալների ստացման համար, հայտնում է TASS-ը։ «Պատվաստումների հարցում այս տարածքներում մարդկանց պարզապես օգնող չկա», – լրագրողներին ասել է ԱՊՀ գործերի […]

̰
Ռուս զինծառայողները Հայաստանից Դադիվանք  են ուղեկցել ուխտավորների խմբին․ ՌԴ ՊՆ

00:00 20.01.2021

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իրականացնել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և մարտական գործողությունների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերահսկողության խնդիրները: Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Ռուս խաղաղապահներն ապահովում են փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք։ Այսօր արդեն վերադարձել է 50116 մարդ։ Ռուսական ինժեներա-սակրավորական խմբերն իրականացվում է տարածքի մաքրում չպայթած զինամթերքից։ Այսօրվա դրությամբ ստուգվել է 802 […]

̰
Շոշ-Ստեփանակերտ ավտոճանապարհին մեքենան մոտ 80 մետր խորությամբ ընկել է ձորը. կան տուժածներ

23:26 19.01.2021

Քիչ առաջ ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել ճանապարհատրանսպորտային պատահարի մասին: Ասկերանի շրջանի Շոշ գյուղից դեպի Ստեփանակերտ ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ավտովթար: Դեպքի վայր է մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղի բնակիչ 1997թ. ծնված Զ.Օ.-ն իր վարած «ՊԱՋԵՐՈ» մակնիշի ավտոմեքենայով […]

̰
Արցախի և Հայաստանի բուհեր ընդունվելու համար դիմորդները կհանձնեն առավելագույնը 2 միասնական քննություն. ԱՀ ԿԳՄՆ

17:52 19.01.2021

Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է. «Սիրելի՛ աշակերտներ Հայաստանի Հանրապետությունում նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված 2020-2021 ուսումնական տարվա բուհերի ընդունելության համար սահմանվել էր մրցութային մեկ քննություն, որի նպատակն էր հնարավորինս նվազեցնել ընդունելության քննությունները և դրանց հանձնման պարբերականությունը: Մեր նախնական պայմանավորվածության համաձայն այս ուսումնական տարում ընդունելության համար նույնպես […]

̰
Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ. ԱԻՊԾ

17:47 19.01.2021

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Արցախի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ձմեռային անվադողերով տրանսպորտային միջոցների համար: Շինարարական մի քանի կազմակերպություններ ընդգրկված են ձնամաքրման աշխատանքների գործում: Այս պահին հանրապետության ամբողջ տարածքում առատ ձյուն է տեղում: Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական ավտոճանապարհի Լիսագոր տեղամասում տեղ-տեղ դժվարանցանելի է: Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում առկա է մերկասառույց: Անխափան երթևեկելու համար […]

̰
ՀՀ ՄԻՊ-ը Գերմանիայի դեսպանին է ներկայացրել Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների վերադարձի հետ կապված հարցեր

17:12 19.01.2021

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին։ Արման Թաթոյանն առաջնահերթ բարձրացրել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց իրավունքներին և նրանց անհապաղ վերադարձին առնչվող հարցեր։ Պաշտպանը դեսպանին տեղեկացրել է, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ […]

̰
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվել է պահպանվել կայուն օպերատիվ իրավիճակ, միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ

17:08 19.01.2021

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ հունվարի 18-ին և 19-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվել է պահպանվել կայուն օպերատիվ իրավիճակ, միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ […]

̰
Ստեփանակերտում արձանագրվել է 15 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 8 գնաճ և 7 գնանկում

16:31 19.01.2021

ԱՀ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից տեղեկացնում են, որ հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ բաժնի մասնագետների կողմից 2021թ. հունվարի 18-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (11.01.2021թ.) համեմատ, արձանագրվել է 15 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 8 գնաճ և 7 գնանկում: Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է կարտոֆիլ 1կգ` 25 դրամ […]

̰
Եթե ճանապարհով անցնում են ադրբեջանցիներ, ինչո՞ւ մենք էլ չանցնենք․ Դրմբոնի գյուղապետը «Շանթնյուզին» մանրամասներ է հայտնել

14:21 19.01.2021

Երեկ կեսօրին Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի մոտ մարտակերտցիները և հարակից գյուղերի բնակիչները մեկ ժամով փակել են ադրբեջանական շարասյան ճանապարհը, որին ուղեկցել են ռուս խաղաղապահները: Խաղաղ ակցիա իրականացնող տեղացիները խաղաղապահներին հարցրել են, որ եթե ադրբեջանցիները Քարվաճառ մեկնելու համար օգտվում են այդ ճանապարհից՝ ինչո՞ւ հայերը չեն կարող օգտվել Մարտակերտ-Վարդենիս ճանապարհից։ Դրմբոն համայնքի ղեկավար Աշոտ Հակոբյանն այդ մասին […]

̰
Արցախի ԱԳ նախարարը նամակներ է հղել միջազգային կառույցներին Ադրբեջանի կողմից պահվող հայ զինծառայողների և խաղաղ բնակիչների վերաբերյալ

13:00 19.01.2021

ԱՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հունվարի 12-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը նամակներ է հղել ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի մասնագիտացված մարմիններին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Նամակներում մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանը, խախտելով […]

̰
Դեպի Արցախ անվճար ուղևորափոխադրումները կատարվում են ամեն օր

12:03 19.01.2021

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ դեպի Արցախ անվճար ուղևորափոխադրումների գործընթացը շարունակվում է ամեն օր: Նախապես գրանցվելու կարիք չկա: Հարցերի դեպքում կարող եք կապվել ուղևորափոխադրումներ իրականացնող ներկայացուցչի հետ՝ 097 35 36 35:

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք

11:13 19.01.2021

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ հունվարի 18-ին կատարվել է 42 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, ովքեր նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել հաստատված օջախներում, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացրել հաստատված […]

̰
Հայտնաբերվել է ևս 8 աճյուն․ ԱԻՊԾ

10:54 19.01.2021

ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր թշնամու վերահսկողության տակ անցած բնակավայրերում և դիրքային գոտիներում շարունակում են իրականանել փրկարար-որոնողական աշխատանքներ: Հունվարի 18-ին աշխատանքներն իրականացվել են Հադրութ, Մեխակավան/Ջաբրաիլ/ և Որոտան /Կուբաթլու/ ուղղություններում: Հայտնաբերվել է ևս 8 աճյուն, որից մեկը՝ քաղաքացիական: Վերջինիս ինքնությունը պարզ է: […]

̰
Այսօր զենք-զինամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտակետի, Ասկերանի և Մարտունու մի շարք բնակավայրերում

10:30 19.01.2021

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր, օրվա ընթացքում զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ, Մոխրաթաղ և Տոնաշեն համայնքներում, Ասկերանի շրջանի Նորագյուղ, Այգեստան, Խնածախ և Հարավ համայնքներում, Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում: «Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության 911 ահազանգման […]

̰
Մեկ օրում ԼՂ է վերադարձել 175 փախստական

09:49 19.01.2021

Ռուսական խաղաղապահ զորակազմն ապահովում է փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Մեկ օրում Երևանից ավտոբուսներով Ստեփանակերտ է տեղափոխվել 175 փախստական, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Նոյեմբերի 14-ից ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 50 002 փախստական։ Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները ցուցաբերում են նաև մարդասիրական օգնություն, իրականացնում քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների վերականգնման աշխատանքներ։ 27 դիտակետերում իրականացվում է իրադրության շուրջօրյա […]

̰
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կապը ոչ ոք երբեք չի ժխտել. Լավրովը՝ ադրբեջանցի լրագրողին

22:52 18.01.2021

Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ամենամյա մամուլի ասուլիսը, որին հավատարմագրված էր շուրջ 200 լրագրող: Ասուլիսն անցկացվել է հեռավար: Առաջին հարց տվողներից է եղել «Շանթ» հեռուստաընկերության մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանը: Անմիջապես հետո Սերգեյ Լավրովին հարց է ուղղել Ադրբեջանի Հանրային հեռուստաընկերության լրագրողը: Նա ասել է, որ Ադրբեջանը բողոք է ներկայացրել հայկական պաշտոնյաների՝ Արցախ այցելության […]

̰
Տարհանված շրջանների բնակիչների կենսաթոշակները կվճարվեն ՀՀ-ում և ԱՀ-ում

22:42 18.01.2021

Ստեփանակերտի բնակիչների կենսաթոշակները կվճարվեն միայն Արցախփոստի կողմից (թղթային ցուցակներով)՝ կենսաթոշակի գումարները կենսաթոշակառուի բնակության վայրում (հասցեում) վճարելու միջոցով։ Այս մասին տեղեկացրին ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից։ Տարհանված շրջանների (բնակավայրերի) բնակիչների կենսաթոշակները կվճարվեն Հայփոստի և Արցախփոստի մասնաճյուղերում, այսինքն և ՀՀ-ում և ԱՀ-ում։ Արցախի վերահսկողության տակ գտնվող շրջանների (բնակավայրերի) կենսաթոշակները կվճարվեն թե Արցախփոստի կողմից՝ թղթային ցուցակներով, […]

̰
Պուտինը և ես հակված ենք, որ գերիների հարցը կարգավորվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով. Լավրովը՝ SHANTNEWS-ի թղթակցի հարցին ի պատասխան

20:36 18.01.2021

Մոսկվայում տեղի է ունենում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ամենամյա մամուլի ասուլիսը, որին հավատարմագրված է  շուրջ 200 լրագրող: Ասուլիսը մեկնարկել է մոտ 3 ժամ առաջ և անցկացվում է հեռավար: Ասուլիսին առաջին հարց տվողներից է եղել «Շանթ» հեռուստաընկերության մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ավինյանի գրասենյակը պարզաբանել է գերիների թվական տվյալները չհրապարակելը

20:23 18.01.2021

Հայաստանում և Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ թվական տվյալները խորհրդապահական բնույթի են և ենթակա չեն հրապարակայնացման՝ հաշվի առնելով հարցի գերզգայուն բնույթը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը։ Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից նաև հայտնել են, որ այս ընթացքում հայկական կողմի գերիների ցուցակներն անընդհատ թարմացվել են ու պարբերաբար ներկայացվել են […]

̰
Ճանաչենք մեր հերոսներին․ ՊԲ-ն ներկայացրել է դրվագներ մերօրյա հերոսների սխրանքներից

19:19 18.01.2021

Մերօրյա հերոսների սխրանքների մասին դրվագներ է ներկայացրել է Արցախի Պաշտպանության բանակը․ «Վարորդ-սանիտար, կրտսեր սերժանտ-պայմանագրային Հովիկ Սերգեյի Մուսայելյանը մարտական բարդ իրավիճակներում դրսևորել է սառնասրտություն և, վտանգելով կյանքը, տեղափոխել վիրավոր զինծառայողներին: Բարձր մակարդակով որակավորված բուժօգնություն են ցուցաբերել և մասնագիտական պարտքը բարեխղճորեն կատարել բուժծառայության մայորներ Նարեկ Արմենի Մեսրոպյանը, Արմեն Ալբերտի Հարությունյանը, Գեորգի Էդուարդի Մանուչարյանը, կամավորական Հրանտ Անդրանիկի Աշճյանը, […]

̰
Ի՞նչ է արվում Շուշիի տեղահանված բնակիչներին աջակցելու նպատակով. շտաբի համակարգող Միքայել Վիրաբյանի ասուլիսը

17:43 18.01.2021

Ի՞նչ է արվում Շուշիի տեղահանված բնակիչներին աջակցելու նպատակով. հարցն այսօր հնչել է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանի ասուլիսի ժամանակ: Վիրաբյանը պատասխանել է, որ Շուշիի դեպքում էլ գործում են աջակցության այն ծրագրերը, որոնք իրականացվում են թշնամու վերահսկողության տակ անցած բնակավայրերից տեղահանվածների մասով: Հայտնի է, որ բնակարանը կորցրած անձանց փոխհատուցման չափը ԱՀ վերահսկողության […]

̰
Մարտական հերթապահության հերթափոխ. ՊՆ

17:11 18.01.2021

Հունվարի 16-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Ստորաբաժանումների հրամանատարական կազմը ստուգել է զինծառայողների պատրաստության աստիճանը, մարտական խնդիրների իմացությունը: Դիրքեր մեկնող անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:

̰
BACK_TO_TOP