TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+33.09 oC

ԱՐՑԱԽ

Արայիկ Հարությունյանն Արցախի ՆԳՆ անձնակազմին է ներկայացրել նախարար Կարեն Սարգսյանին

12:30 26.01.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 26-ին այցելել է նորաստեղծ ԱՀ ներքին գործերի նախարարություն և անձնակազմին ներկայացրել նախարար Կարեն Գրիգորի Սարգսյանին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախարարության կազմում ընդգրկված արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ոստիկանության աշխատակիցներին պատերազմական ծանր ժամանակաշրջանում ունեցած գերազանց ծառայության համար՝ ընդգծելով, որ […]

̰
ԱՀ ՄԻՊ-ը հրապարակել է զեկույց՝ հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի վերաբերյալ

12:28 26.01.2021

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է զեկույց՝ Արցախի Հանրապետության` Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված վանդալիզմի և հայկական հուշարձաններին սպառնացող ոչնչացման վտանգի վերաբերյալ: Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել մեծամասամբ հայոց պատմության և մշակույթի առնվազն 1456 նշանավոր անշարժ հուշարձաններ, այդ թվում՝ 161 վանքեր և եկեղեցիներ, […]

̰
ՊԲ-ն հրապարակել է մարտերում զոհված ևս 65 զինծառայողի անուն

11:35 26.01.2021

Հայրենքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակվել է ևս 65 զինծառայող։ Պաշտպանության բանակը հրապարակել է նրանց անունները՝ Ալեքսանյան Ռուբիկ Արմենի, ծնվ. 2002թ. Վարդանյան Հենրիկ Ռազմիկի, ծնվ. 2001թ. Կամավորական Սարխոշև Ռուդիկ Ալբերտի, ծնվ. 1961թ. Պահեստազորային Ասատրյան Հայկ Վարդանի, ծնվ. 1994թ. Դանիելյան Անդրեյ Վահանի, ծնվ. 1993թ. Գասպարյան Հայկ Մկրտիչի, ծնվ. 2000թ. Հովսեփյան Գևորգ Խաչիկի, ծնվ. 2001թ. Պողոսյան Տիգրան […]

̰
Մատաղիսից և Ջրականից հայտնաբերվել է 4 զինծառայողի աճյուն

11:31 26.01.2021

Մարտական գործողությունների վայրերում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 4 զինծառայողի աճյուն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ «Մատաղիսի ուղղությամբ ադրբեջանցիները դիրքային հատվածում հայտնաբերել և փոխանցել են մեկ զոհվածի աճյուն: Նրա ինքնությունը հայտնի է դարձել գրպանում գտնված վարորդական վկայականով: Նա 1993 թվականին […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք

11:24 26.01.2021

Հունվարի 25-ին կատարվել է 36 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք: Վարակակիրները հիմնականում Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, ովքեր նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացնել հաստատված դեպքի կոնտակտավորներից: Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է […]

̰
Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի աջակցության ծրագրերից օգտվելու համար

11:22 26.01.2021

Պաշտպանության բանակը տեղեկացնում է․ «Ի գիտություն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անհայտ կորած զինծառայողների, պահեստազորայինների, աշխարհազորայինների և կամավորականների հարազատների. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի աջակցության ծրագրերից օգտվելու համար անհրաժեշտ է սեղմ ժամկետներում պաշտպանության նախարարության սոցիալական պաշտպանության բաժին ներկայացնել ծրագրի շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ հետևյալ փաստաթղթերը՝ -Շահառուի /անհետ կորածի հայր, մայր, կին կամ ամուսին/ անուն, հայրանուն, ազգանուն, ծննդյան օր, […]

̰
Այսօր ևս Արցախի մի քանի համայնքներում կիրականացվի չպայթած զինամթերքի վնասազերծում

10:51 26.01.2021

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր, օրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում, Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում: Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ծառայության 911 ահազանգման կենտրոն:

̰
ԵԽԽՎ գլխավոր քարտուղարը բանակցություններ է վարել Արցախի մասով

00:08 26.01.2021

ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը, ելույթ ունենալով Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում, ողջունել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը:  Ըստ Բուրիչի՝ Եվրոպայի խորհուրդը բանակցություններ է վարել կողմերի հետ՝ հետկոնֆլիկտային օգնություն տրամադրելու համար: Նպատակը մարդու իրավունքների պահպանումն ապահովելն է: Նա նաև անդրադարձել է մի քանի տարի անազատության մեջ գտնվող թուրք բարերար Օսման Քավալայի գործին: Ըստ ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի՝ […]

̰
Ծրագրի միջոցով աջակցության ծանրոցներ կտրվեն ընդհանուր 1000 ընտանիքի․ Անդրեա Վիկտորինն այցելել է ՀԲԸՄ-ի պահեստ

23:55 25.01.2021

Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինն այսօր այցելել է Հայկական բարեգործական ընդհանուր միության պահեստ, որտեղ Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտությունից տուժած ընտանիքների ծանրոցները պատրաստվում են բաշխման: Վաղվանից ծրագրի միջոցով աջակցության ծանրոցներ կտրվեն ընդհանուր 1000 ընտանիքի, որոնք ընտրվել են Երևանի, Կոտայքի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի մարզային իշխանությունների հետ: Յուրաքանչյուր ընտանիք կստանա մեկամսյա պարենային և հիգիենիկ պարագաներ: Այցի […]

̰
Զոհրաբյանը Եվրոպայի Խորհրդին կոչ է արել անել առավելագույնը հայ գերիներին հայրենիք վերադարձնելու համար

22:54 25.01.2021

Հայաստանի Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը Վեհաժողովում ունեցած ելույթում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին՝ նշելով, որ գերեվարված հայ զինծառայողները պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն Հայաստան եւ դա պետք է արվի առանց որևէ նախապայմանի։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրի Նաիրա Զոհրաբյանի գրասենյակից, նա նաև […]

̰
ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ հարց բարձրացվեց․ Մարուքյան

22:45 25.01.2021

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԵԽԽՎ քաղաքական խմբերում և լիագումար նիստում այսօր առավոտյան տեղի ունեցած քննարկումների ժամանակ մեր կողմից կատարված աշխատանքի արդյունքում քիչ առաջ քաղաքական երկու խմբերի ղեկավարներ Ալեքսանդր Պոչեյը (Եվրոպայի ժողովրդական կուսակցության խումբ) և Ժակ Մէրը (Եվրոպայի Ազատականների և ժողովրդավարների դաշինք խումբ) ԵԽ […]

̰
Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ-ում հայտարարել է, որ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին

22:10 25.01.2021

Ռուբեն Ռուբինյանը նաև փաստել է, որ Արցախի ու ՀՀ-ի դեմ մարտնչել են ոչ միայն ադրբեջանցիները, այլև Թուրքիայի կողմից վարձված և Միջին Արևելքից տարածաշրջան բերված վարձկաններն ու մասնավորապես` Թուրքիան։

̰
Բարի տարեդարձ, Արցախի՛ հերոս. ԱՀ նախագահը՝ Կարեն Ջալավյանին

20:38 25.01.2021

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Արցախի հերոս Կարեն Ջալավյանին ծննդյան օրվա առթիվ: «Սիրելի՛ հրամանատար, Իմ հարգանքն ու խոնարհումը Հայրենիքի համար ցուցաբերած Ձեր անմնացորդ նվիրմանն ու անձնուրաց ծառայությանը: Համոզված եմ՝ Հայի Ձեր հերոսական տեսակից ու օրինակից սերունդները արժանապատվության և քաջության դասեր կառնեն՝ վերստին նյութականացնելով հաղթանակներ կերտելու մեր հավաքական կամքն ու ցանկությունը: Բարի տարեդարձ, Արցախի՛ հերոս»,- […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենը քննարկել են հակամարտության գոտում հայկական պատմական ժառանգության պահպանման հարցերը

19:10 25.01.2021

Հունվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։ Զրուցակիցներն հերթական անգամ անդրադարձ կատարեցին ԼՂ հակամարտության գոտում հայկական պատմական, կրոնական ժառանգության պահպանման հարցերին և այդ համատեքստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության հեռանկարներին: Նախարար Այվազյանը նշեց, որ հայկական պատմամշակութային կոթողները տարածաշրջանի հարուստ ժառանգության անբաժան մասն են կազմում՝ դրանց պաշտպանության ուղղությամբ ակնկալելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի […]

̰
Հայ գերիների կյանքը Ադրբեջանում վտանգված է. Տաթևիկ Հայրապետյան

17:09 25.01.2021

Ադրբեջանագետ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Այսօր Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որին մասնակցում է նաև հայկական պատվիրակությունը: Պատվիրակության մեծ մասը Ստրասբուրգում է, իսկ Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը՝ մասնակցում են հեռակա: Բոլոր քննարկումների ժամանակ բարձրացվում է թիվ մեկ հարցը՝ ռազմագերիների և պատանդ պահվող անձանց […]

̰
Հայաստանում և Արցախում անցկացվելու է մարզական փառատոն

16:15 25.01.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Հայաստանի և Արցախի բնակչության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորման, երիտասարդությանը մարզական խմբակներում ընդգրկելու, համայնքներում սպորտի օրերի անցկացման նպատակով կազմակերպելու է մարզական փառատոն: ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն՝ փառատոնը կկայանա աշնանը Հայաստանի 48 և Արցախի Ստեփանակերտ ու Ասկերան քաղաքներում, յուրաքանչյուրում՝ մեկ օր: Մարզական միջոցառմանը կարող են մասնակցել քաղաքային և գյուղական համայնքների, ուսումնական […]

̰
Սոցիալական աջակցության ի՞նչ տարբերակներ կան Արցախից տեղահանված մարդկանց համար․ ՀՀ ՄԻՊ-ը հրապարակել է տեղեկատվական ուղեցույց

16:08 25.01.2021

Մարդու իրավունքների պաշտպանը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ հրապարակել է տեղեկատվական ուղեցույց պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված մարդկանց համար։ Ուղեցույցում մանրամասն ներկայացված են պետության կողմից սոցիալական աջակցության ծրագրերը, միջոցառումներից օգտվելու նախապայմաններն ու դիմումների լրացման ձևն ու ժամկետները։ Ուղեցույցում ներկայացված է նաև Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունն ու դիմելու տարբերակները։ Մանրամասները՝ ուղեցույցում։ https://ombuds.am/…/c06fb1b47d16be14b5ba6cdcc1502642.pdf

̰
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն Լեհաստանում

15:23 25.01.2021

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի, ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներն այս շաբաթ հանդիպելու են Լեհաստանում: Այս մասին Mediamax-ը տեղեկացել է Վիեննայում ԵԱՀԿ քարտուղարության աղբյուրից: Խորհրդակցությունների ընթացքում միջնորդները քննարկելու են իրենց անելիքները հետպատերազմական շրջանում, ինչպես նաև առաջիկա այցը տարածաշրջան:  

̰
Ավելի քան 7 հազար արցախցի երեխաներ կրթությունը շարունակում են Հայաստանի դպրոցներում

15:00 25.01.2021

Հայաստանի դպրոցներում ներկայումս ավելի քան 7 հազար արցախցի երեխաներ շարունակում են կրթությունը, թեպետ այս թիվը փոփոխական է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այս փուլում մի գործընթաց է, երբ պարբերաբար ընտանիքները վերադառնում են Արցախ: «Մենք ի սկզբանե խնդիր էինք դրել, որ երեխաների փաստաթղթերի առկայությունը […]

̰
Հունվարի 24-ի տվյալներով՝ հայտնաբերվել է ընդհանուր 1283 աճյուն․ ԱԻՊԾ-ն ամփոփում է շաբաթը

14:47 25.01.2021

ԱՀ ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է շաբաթը։ Ինչպես տեղեկացրին ԱՀ ԱԻՊԾ-ից, 2021 թվականի հունվարի 17-ից 24-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 895 կանչ: Նախորդ շաբաթվա համեմատ՝ վերջին 7 օրվա ընթացքում ավելացել են ճանապարհատրանսպորտային պատահարների և հրդեհների դեպքերը: Արցախում տեղացած առատ ձյան պատճառով հանրապետության տարածքում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ ծառայությունը […]

̰
Շոշ գյուղի դպրոցն իր դռներն է բացել աշակերտների առաջ

14:15 25.01.2021

Դեռ 2004-ին Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ ԱՀ Շոշ գյուղում կառուցվել է հանրակրթական դպրոց, իսկ պատերազմի հետևանքով Արցախի սրտում գտնվող գյուղն այժմ հայտնվել է սահմանամերձ գոտում: Այս մասին տեղեկացրին հիմնադրամի էջից: «Բնակիչների մեծ մասը զինադադարից հետո գյուղ է վերադարձել, իսկ դպրոցը, դռների, տանիքի, պատուհանների և վերանորոգման այլ աշխատանքներից հետո՝ մեկ շաբաթ առաջ, բացեց իր դռները 65 […]

̰
Արցախի ԱԻՊԾ-ն ու ոստիկանությունը ներառվում են ՆԳՆ-ի կազմում

13:44 25.01.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «Արցախի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» հրամանագրում լրացում և փոփոխություններ կատարելու մասին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Համաձայն հրամանագրի՝ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և ոստիկանությունը կներառվեն մեկ միասնական մարմնի՝ ներքին գործերի նախարարության կազմում:

̰
Ռուս խաղաղապահները ԼՂ-ում կանոնավոր հակաահաբեկչական վարժանքներ են իրականացնում

12:09 25.01.2021

Գերատեսչությունը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի դիտակետերը հագեցած են «Բլոկպոստ» ամրություններով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրազեններից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքի շուրջօրյա դիտանցում իրականացնելու համար:

̰
Ստեփանակերտի Հայկավան թաղամասում և Գետափ տեղամասում կիրականացվեն չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

11:57 25.01.2021

ԱՀ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր, օրվա ընթացքում՝ տարբեր ժամերի, Ստեփանակերտի Հայկավան թաղամասում և Գետափ տեղամասում կիրականացվեն չպայթած և վտանգ ներկայացնող զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ: «Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել: Սակրավորներն են աշխատում: 2020թ. սեպտեմբերի 27-ից առ այսօր ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները, «Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամ»-ը և «Հելո Թրասթ» ոչ կառավարական […]

̰
Արայիկ Հարությունյանը հանդիպել է Մարտակերտի շրջանի ղեկավար կազմի հետ

11:35 25.01.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 24-ին մեկնել է Մարտակերտ քաղաք և հանդիպել շրջանի վարչակազմի, համայնքների ու հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավար կազմի հետ. հանդիպմանը մասնակցում էր նաև Արցախի հերոս, ՊԲ Ն դիվիզիայի հրամանատար Կարեն Շաքարյանը: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Երկրի ղեկավարը ներկայացրել է ստեղծված հետպատերազմյան իրավիճակը, Կառավարության կողմից իրականացվող քայլերի հաջորդականությունը […]

̰
Արցախը կարող է շուտ ոտքի կանգնել նաև սփյուռքի սոցիալ-տնտեսական ներգրավվածության մեծացման դեպքում․ Մանե Թանդիլյան

11:18 25.01.2021

Արցախում բնակարանաշինսությունը և աշխատատեղերի ստեղծումն առաջնահերթություն է: Արցախ աշխատանքային այցի երկրորդ օրվա ընթացքում Սփյուռքի Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հետ։ Այսօր, առավել քան երբևէ, Արցախի վերակառուցման և հայկականության պահպանման գործում մեծ է սփյուռքի դերակատարությունը: Գլխավոր հանձնակատարը կարևորեց սփյուռքի ֆիզիկական կապը Արցախի հետ, այցելությունները, զարգացման և կարողությունների, […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք

11:15 25.01.2021

Հունվարի 24-ին կատարվել է 65 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2285 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 40 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 18981 […]

̰
Օրվա ընթացքում մի քանի անգամ կիրականացվի զինամթերքի վնասազերծում․ պայթյունի ձայները կլսվեն նաև Ստեփանակերտում

11:06 25.01.2021

ԱՀ ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ այսօր՝ ժամը 11-ից հետո, օրվա ընթացքում մի քանի անգամ ականների և չպայթած այլ զինատեսակների վնասազերծում է նախատեսվում Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակա տարածքներում: Պայթյունի ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում: Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու և այլ պարզաբանումների համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության ահազանգման կենտրոն՝ ☎ 911,101,112 շուրջօրյա գործող կարճ […]

̰
Հունվարի 24-ին որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 2 աճյուն․ ԱՀ ԱԻՊԾ

10:08 25.01.2021

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 9-ին հրադադարի մասին ձեռքբերված պայմանավորվածությունից հետո՝ 2020թվ. նոյեմբերի 13-ից հայկական ու ադրբեջանական կողմը մինչ այսօր շարունակում են զոհված զինծառայողների աճյունների որոնման և փոխանակման աշխատանքները: Երեկ, հունվարի 24-ին որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 2 աճյուն, մեկը՝ Վարանդայի /Ֆիզուլի/ շրջանից, մյուսը՝ Հադրութի շրջանի Տումի գյուղի տարածքից: […]

̰
Արցախ ժամանած բժիշկ-փորձագետների խումբը այցելել է Մարտունու և Ասկերանի շրջանային բուժմիավորումներ. Արցախի ԱՆ

19:25 24.01.2021

Արցախի ԱՆ-ը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ 2021թ. հունվարի 23-ին ԱՀ առողջապահության նախարար Մ. Հայրիյանի ուղեկցությամբ վերջինիս հրավերով Արցախ ժամանած բժիշկ-փորձագետների խումբը այցելել է ԱՀ Մարտունու և Ասկերանի շրջանային բուժմիավորումներ, ինչպես նաև Ստեփանակերտում տեղակայված՝ Հանրապետական բժշկական կենտրոն: Այցելության ընթացքում բժիշկ-փորձագետները ուսումնասիրել են բուժհիմնարկների նյութատեխնիկական և կադրային ապահովության մակարդակը, ֆինանսական ու տնտեսական գործունեությունը, առկա խնդիրները, լսել […]

̰
BACK_TO_TOP