16:37 14.01.2021
Այսօր ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է նորանշանակ արտգործնախարար Դավիթ Բաբայանի, փոխարտգործնախարարների և նախարարության աշխատակազմի ղեկավարի հետ: Արթուր Թովմասյանը շնորհավորել է Դավիթ Բաբայանին նոր պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և բեղմնավոր աշխատանք է մաղթել: «Նոր իրողություններից ելնելով՝ արտաքին քաղաքական գերատեսչության աշխատանքների ուղղվածությունն ու ծավալն է փոխվել»,- ասել է խորհրդարանի ղեկավարը և մարտահրավերներին դիմագրավելու հարցում Ազգային ժողովի […]
16:30 14.01.2021
Ստեփանակերտի քաղաքապետարանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «ԱՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժինը սույն թվականի հունվարի 11-20-ը հանրակրթական դպրոցների աշակերտների համար կազմակերպում է առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլը: Այս տարի դպրոցականները, համավարակի և պատերազմի՝ ուսման գործընթացի վրա թողած բացասական ազդեցությամբ պայմանավորված, հնարավորություն ունեն իրենց գիտելիքները ստուգելու միայն բնագիտական առարկաներից: Օլիմպիադայի անցկացման ժամանակացույցը՝ […]
12:19 14.01.2021
ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը հանդիպել է Արցախի Հանրապետությունում ՌԴ ԶՈՒ խաղաղապահ ուժերի սպասարկման շրջանակներում ծառայություն իրականացնող ՌԴ դատախազության աշխատակիցներին։ Վահե Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նրանց ծառայողական պարտականությունները բարձր մակարդակով և բարեխղճորեն իրականացնելու համար՝ շեշտելով դրա կարևորությունը Արցախում խաղաղապահ ուժերի բնականոն գործունեության, Արցախի բնակչության անվտանգության, տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդմանը նպաստելու […]
12:14 14.01.2021
ԱՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները: Վերջին մեկ օրվա ընթացքում կատարվել է 61 թեստավորում, որի արդյունքում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք: Լաբորատոր հետազոտության արդյունքներով դրական հաստատված դեպքերից թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային, իսկ ծանր ձևերը՝ […]
11:47 14.01.2021
Որոնողական աշխատանքների ընթացքում Արցախի Քարինտակ գյուղում հայտնաբերվել է զոհված քաղաքացիական անձի մարմին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ «Քարինտակցի 58-ամյա բնակչուհու՝ Ալվարդ Թովմասյանի աճյունը որոնողական խումբը գտել է տան բակում: Հարազատները ճանաչել են զոհված կնոջ ինքնությունը։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հունվարի 13-ին որոնողական […]
11:27 14.01.2021
Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում գտնվող եկեղեցիներն ու պատմական հուշարձանները սպառնալիքի տակ են: Այս մասին «Իզվեստիային» ասել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նրա խոսքերով՝ Բաքուն հրաժարվում է թույլ տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին, որպեսզի նրանք անձամբ կարողանան գնահատել ստեղծված իրավիճակը: Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդը նշել է, որ ռուս խաղաղապահները բոլոր ջանքերը գործադրում են պատմամշակութային հուշարձանների […]
10:53 14.01.2021
Ռուսաստանի պաշտպանության նախարարության նյութատեխնիկական վարչության մասնագետները Ստեփանակերտում, Գետավանում և Քարակերտում խաղաղապահ զորակազմի համար կառուցել են երեք մոդուլային ավաններ: Ինչպես Պաշտպանության նախարարությունից են հայտնել, շուրջ 400 զինծառայողներ են տեղավորվել այդ տնակներում: 540 խաղաղապահների համար ևս հինգ տնակային ավանների կառուցման նախապատրաստում է ընթանում: Նշվում է, որ խաղաղապահ ստորաբաժանումների անձնակազմի համար ստեղծվել են հարմարավետ, ժամանակակից կենսապայմաններ: Տնակային ավանի […]
10:32 14.01.2021
Օրվա ընթացքում չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ պարբերաբար կիրականացվեն նաև Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքի տարածքում: ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները և Արցախում գործող հումանիտար ականազերծման կենտրոնները՝ բնակչության նկատառումներից ելնելով, շարունակում են Արցախի տարածքը մաքրել պատերազմի հետքերից: Պարզաբանումների և լրացուցիչ այլ տեղեկությունների համար՝ զանգահարել ծառայության 911 ահազանգման կենտրոն:
10:15 14.01.2021
ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր, օրվա ընթացքում, մինչև ժամը 14:00-ն, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում պարբերաբար կիրականացվեն չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ: Պայթյունների ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում: Պարզաբանումների և լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել ծառայության 911 ահազագման կենտրոն:
08:40 14.01.2021
Լեռնային Ղարաբաղի տարածքում վերականգնվել է ավելի քան 300 օբյեկտ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը։ «ՌԴ ԱԻՆ մասնագետները ԼՂ քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչների հետ համատեղ շարունակում են բնակֆոնդի և սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների ստուգումները։ Շինանյութի կիրառմամբ, որն ուղարկվել է Ռուսաստանից որպես մարդասիրական օգնություն, արդեն վերականգնվել է ավելի քան 300 օբյեկտ։ Վերականգնման փուլում է ևս ավելի քան 450 […]
23:08 13.01.2021
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։ Ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է […]
22:42 13.01.2021
Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանել է օգտատերերի հարցերին: Դրանցից մեկը վերաբերել է Արցախի կարգավիճակին: Բեգլարյանի խոսքով՝ քաղաքական բանակցություններում Արցախի կարգավիճակի հարցը գլխավորներից մեկը պետք է լինի, քանի որ այն անվտանգության երաշխիքներ կստեղծի: Մանրամասները՝ տեսանյութում:
21:30 13.01.2021
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Բաքվում հայկական ջարդերի 31-րդ տարելիցի կապակցությամբ՝ նշելով, որ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած արյունալի հակամարտության հասցրած վերքերը բուժելու գործընթացում կարևոր քայլ կդառնար Բաքվի իշխանությունների կողմից իրենց անմիջական պատասխանատվության ընդունումը հայ բնակչության դեմ իրագործված զանգվածային հանցագործությունների համար, ներառյալ՝ 1990 թ. հունվարին Բաքվում տեղի ունեցած ջարդերը, ինչը թույլ կտար արմատախիլ անել հայատյացության հետևանքով առաջացած բացասական երևույթները և նախադրյալներ ստեղծել […]
20:14 13.01.2021
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն անդրադարձել է կառավարության հաստատած աջակցության ծրագրերում տեղի ունեցած փոփոխություններին։Նախարարը փոփոխությունների վերաբերյալ որոշ տեղեկություններ և պարզաբանումներ է ներկայացրել իր ֆեյսբուքյան էջում․ «Թեև աջակցության ծրագրերի պոտենցիալ շահառուները գրեթե ամբողջությամբ դիմել են, և որոշ ծրագրերով շահառուների 95 տոկոսից ավելին արդեն իսկ փաստացի աջակցություն է ստացել, այնուամենայնիվ, դեռևս կան քաղաքացիներ, որոնք […]
20:04 13.01.2021
Հունվարի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը շփման գծի կենտրոնական ուղղությամբ կոպտորեն խախտել են հրադադարի ռեժիմը: Միջադեպի արդյունքում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայող է հրազենային վիրավորում ստացել:Դեպքի վերաբերյալ հայտարարություն է տարածել Արցախի Արտաքին գործերի նախարարությունը․ «Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական կողմի սադրիչ քայլերը և դրանք որակում որպես գործողություն՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի […]
19:16 13.01.2021
Համաձայն նախապես հաստատված ժամկետացանկի՝ հունվարի 13-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «Արցախի Հանրապետության 2021թի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի ներկայացումը խորհրդարանի մշտական հանձնաժողովներին և խմբակցություններին: Ներկայացնելով երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը՝ պետնախարար – ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ հետպատերազմյան ժամանակաշրջանում բազմաթիվ սոցիալական խնդիրներով պայմանավորված՝ 2021-ի բյուջետային քաղաքականությունն հիմնականում ունենալու է սոցիալական ուղղվածություն: Պետական բյուջեի […]
18:16 13.01.2021
Կապի ստորաբաժանումների անձնակազմի մասնագիտական գիտելիքները ստուգելու, բացազատված կապի համակարգի կայունությունն ապահովելու, ազդանշանների հաղորդման և ստացման ժամանակ զինծառայողների գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով հունվարի 12-ին 4-րդ զորամիավորումում անցկացվել են մասնագիտական վարժանքներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության կայքը:
17:00 13.01.2021
Հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը: «Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ և բարեհաջող վիրահատվել: Նրա վիճակը գնահատվում է […]
16:54 13.01.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հեռախոսով տեղեկացրել է հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Մոսկվայում կայացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները: Ռուսաստանի նախագահը բանակցություններից հետո […]
16:07 13.01.2021
2021 թվականի հունվարի 12-ին` ժամը 14։50-ին, «երկկողմանի թոքաբորբ, սուր միոկարդիտ, COVID-19 հարցական» ախտորոշմամբ ԱՀ բժշկական կենտրոն է ընդունվել N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռադիկ Էդգարի Թաթոսյանը: Նույն օրը՝ ժամը 18։25-ին, ԱՀ ԲԿ-ում գրանցվել է Ռ. Թաթոսյանի կենսաբանական մահը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դիակի […]
15:26 13.01.2021
«Ցավալի է, որ Ադրբեջանում կան հայ գերիներ, որոնց գողացել են իրենց ընտանիքներից»,- իտալական La Repubblica-ի հետ հարցազրույցում ասել է իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Արցախում պատերազմը շարունակվում է 30 տարի, սակայն շատ երկրներ նախընտրում են անտեսել այդ կոնֆլիկտը: Անհավանական է, որ նման բան տեղի է ունենում 21-րդ դարում: Պատերազմի ընթացքում ես կոչով դիմեցի ամբողջ աշխարհին: […]
14:32 13.01.2021
Մարտակերտ քաղաքի վարչական տարածքի՝ «Մարտակերտի բաղեր» կոչվող տեղամասում, 2021 թվականի հունվարի 12-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, նախնական տվյալներով՝ ականի վրա պայթել է Մարտակերտ քաղաքի բնակիչ Մ. Մ.-ն: Այս մասին տեղեկացնում են Արցախի քննչական կոմիտեից՝ հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել էքսկավատորով հողային աշխատանքներ իրականացնելու ընթացքում: «Ականի պայթյունից մարմնի տարբեր աստիճանի այրվածքներ ստանալու հետևանքով քաղաքացին տեղում մահացել […]
13:50 13.01.2021
Ինչ տվեց Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը Մոսկվայում: Ինչ ուղղությամբ կարող են ընթանալ զարգացումները մոսկովյան այս բանակցություններից հետո: Ինչու առաջխաղացում չեղավ գերիների վերադարձի հետ կապված հարցում և Ղարաբաղյան խնդրին առնչվող բազմաթիվ այլ հարցերի շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
13:21 13.01.2021
Տեղեկացնում ենք, որ ս.թ. հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ից 17։00-ը, Ստեփանակերտ քաղաքի Վալլեքս Գարդեն հյուրանոցային համալիրի սրահում տեղի կունենա Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (1000+) տնօրեն Վարուժան Ավետիսյանի հանդիպումը զինծառայողների ընտանիքների հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից։ Հանդիպման նպատակն է՝ նրանց մանրամասն իրազեկելու հիմնադրամի ծրագրին շահառու դառնալու ընթացքին, պատասխանելու ծրագրի հետ կապված […]
12:29 13.01.2021
Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը` սպեկուլացիայի ենթարկելով գերեվարված քաղաքացիական անձանց և ռազմագերիների հարցը: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը: «Շատ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք պատերազմի ժամանակ, 64 ռազմագերիներ և որոշ քաղաքացիական անձինք հետպատերազմյան ժամանակահատվածում Ադրբեջանում բանտարկվել են առանց Կարմիր խաչի և ռուս միջնորդների պաշտոնական հաստատման»,- […]
12:10 13.01.2021
ԱՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, Արցախի նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ստեփանակերտում քիչ առաջ լսված երկու պայթյունները պայմանավորված էին ականազերծման աշխատանքներով, որի մասին նախօրոք հայտարարվել էր ԱԻՊԾ կողմից: Ուստի, բնակչությանը հորդորում եմ հանգստություն պահպանել, իսկ լիազոր մարմինները անցկացնելու են համապատասխան քննություն՝ հասկանալու համար բոլոր հանգամանքները և կանխելու պատշաճ իրազեկման […]
11:33 13.01.2021
Մարտական գործողությունների Ֆիզուլու, Ջաբրայիլի ուղղություններում, ինչպես նաև Արցախի ու Սյունիքի մարզի միջանկյալ հատվածում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 7 զինծառայողի աճյուն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: «Ընդհանուր առմամբ՝ առայսօր մարտական գործողությունների հատվածներում հայտնաբերված զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց […]
11:28 13.01.2021
Պաշտպանության բանակից տեղեկացնում են, որ հունվարի 12-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, հիվանդության հետևանքով (նախնական՝ սիրտ-թոքային անբավարարություն) մահացել է ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2002թ. ծնված Ռադիկ Էդգարի Թաթոսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու […]
10:32 13.01.2021
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր, օրվա ընթացքում չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտակերտ քաղաքում և հարակից բնակավայրերում, Մարտունու շրջանի Աշան-Նոր Շեն-Հացի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքներում: Պայթյունների ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել: «ԱԻ ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է. անծանոթ առարկաներ կամ զենք-զինամթերք […]