TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+28.09 oC

ԱՐՑԱԽ

ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ. ՊՆ

17:08 18.01.2021

Հունվարի 17-ին և 18-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ, միջադեպեր չեն արձանագրվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ […]

̰
Մեկ շաբաթվա ընթացքում 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 1289 զանգ. ԱԻՊԾ-ն ամփոփել է շաբաթը

16:20 18.01.2021

2021 թվականի հունվարի 10-17-ն ընկած ժամանակահատվածում Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 1289 զանգ: Զենք-զինամթերքի հայտնաբերման, դրանց պահեստավորման և ոչնչացման մասով ծառայությունը ստացել է 77 կանչ: ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները և Արցախում գործող հումանիտար ականազերծման կենտրոնները ՌԴ ՊՆ սակրավորների հետ մեկտեղ շարունակում են Արցախի բնակավայրերը, լեռնաանտառային ու հարթավայրային գոտիները մաքրել հնարավոր […]

̰
Ուժեղացված ծառայություն Նորագյուղ և Հովսեփավան համայնքների անցակետերում. ԱՀ ոստիկանություն

16:11 18.01.2021

Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում հայտնաբերված կորոնավիրուսի դեպքերով պայմանավորված՝ վերոնշյալ համայնքներում սահմանված են ելքի և մուտքի մասնակի սահմանափակումներ։ Արցախի ոստիկանությունից տեղեկացնում են, որ ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները սահմանված վայրերում տեղադրված անցակետերում իրականացնում են շուրջօրյա ուժեղացված ծառայություն՝ հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու և անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով։ ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային […]

̰
Դիտարկվե՞լ է արդյոք Ղարաբաղի ընդգրկումը Ռուսաստանի կազմում. ՌԴ ԱԳ նախարարը պատասխանել է SHANTNEWS-ի թղթակցի հարցին

15:13 18.01.2021

Մոսկվայում տեղի է ունենում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ամենամյա մամուլի ասուլիսը, որին հավատարմագրված է  շուրջ 200 լրագրող: Ասուլիսը մեկնարկել է մոտ 3 ժամ առաջ և անցկացվում է հեռավար: Ասուլիսին առաջին հարց տվողներից է եղել «Շանթ» հեռուստաընկերության մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանը: Ղարաբաղում խոսում են, որ Ռուսաստանը բավական խորն է ընդգրկվել հակամարտության հաղթահարման գործընթացում, բավական մեծ օգնություն […]

̰
Լավրովը պատասխանել է Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության «գաղտնի հավելվածների» մասին հաղորդագրություններին

15:01 18.01.2021

Մոսկվայում տեղի է ունենում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ամենամյա մամուլի ասուլիսը, որին հավատարմագրված է շուրջ 200 լրագրող: Ասուլիսը մեկնարկել է մոտ 3 ժամ առաջ և անցկացվում է հեռավար: Ասուլիսին առաջին հարց տվողներից է եղել «Շանթ» հեռուստաընկերության մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանը: SHANTNEWS-ի թղթակցի հարցին` տեղի են ունենում գործընթացներ, որ այդքան էլ չեն տեղավորվում եռակողմ հայտարարությունների սահմաններում, […]

̰
Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի և Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչներին

14:51 18.01.2021

Հունվարի 18-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ընդունել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին և ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանին։ Կողմերը քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային վերջին զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր։ Երկուստեք կարևորվել է համազգային նշանակության խնդիրների շուրջ մտքերի փոխանակումն ու […]

̰
Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՌԴ-ն ռազմագերիների խնդրի լուծման գործում. Լավրովը պատասխանել է SHANTNEWS-ի թղթակցի հարցին

14:36 18.01.2021

Գլխավոր հարցը, որը հուզում է հայկական հասարակությանը, իրավիճակն է կապված գերիների հետ, որոնք գտնվում են Բաքվում, և այդ հարցը չի լուծվում, ինչպես մենք հասկանում ենք, Ադրբեջանը փորձում է մանիպուլյացիաներ իրականացնել գերիների միջոցով։ SHANTNEWS-ի թղթակիցը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովից հետաքրքրվեց, թե ինչ է անում այդ հարցի ուղղությամբ ռուսական կողմը։ «Ինչ վերաբերում է ռազմագերիներին, ապա այդ հարցը […]

̰
ԱՀ պետնախարարը դրամական աջակցության տրամադրման գործընթացում առկա խնդիրներին նվիրված խորհրդակցություն է հրավիրել

13:54 18.01.2021

ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված դրամական աջակցության տրամադրման գործընթացում առկա խնդիրներին: Պետական նախարարը նշել է, որ ԱՀ կառավարությունը արցախյան վերջին պատերազմի ժամանակ առաջացած սոցիալական դժվարությունները հաղթահարելու համար նախատեսված դրամական աջակցությունը տրամադրելու համար կիրառելու է այլընտրանքային միջոցներ: Գործընթացը դյուրացնելու համար, մասնավորապես, կմեծանա «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության ներգրավվածությունը: Ծրագրային անհրաժեշտ բազան ապահովելուց […]

̰
Որ դեպքում է ԱՀ քաղաքացին դառնում պետության կողմից բնակարանների և բնակելի տների վարձավճարի փոխհատուցման ծրագրի շահառու

13:40 18.01.2021

Արցախի Տեղեկատվական շտաբը հայտնում է. «Պետության կողմից բնակարանների և բնակելի տների վարձավճարի փոխհատուցման ծրագրի շահառու են Արցախում գտնվող այն քաղաքացիները, որոնք տարհանված են, կամ, որոնց անշարժ գույքը Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով դարձել է ոչ պիտանի: Ծրագրի իրականացումը ուժի մեջ է մտնում պայմանագիրն ստորագրելու օրվանից սկսած և գործում է […]

̰
Ի՞նչ է արվում Շուշիից տեղահանվածների մասով. շտաբի համակարգողի պարզաբանումը

13:33 18.01.2021

«Ոչ մի տարբերություն չկա Շուշիի, Քաշաթաղի կամ Շահումյանի շրջանի բնակիչների միջև, օպերատիվ շտաբի համակարգման աշխատանքներում բոլոր շրջանների և ԱՀ բոլոր քաղաքացիներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ»,- այսօր ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանը՝ անդրադառնալով  այն հարցին, թե ինչ է արվում Շուշիի տեղահանված բնակիչների համար: Վիրաբյանն ասել է, որ […]

̰
Շտաբի համակարգողը` Բերձորի բնակիչների դժգոհության մասին

13:15 18.01.2021

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանն անդրադարձել է այն հանգամանքին, ըստ որի՝ ՀՀ-ում ՄԻՊ-ը բողոքներ է ստանում արցախցիներից, թե իրենց հասանելիք գումարները չեն տրվում: Դժգոհությունները, մասնավորապես, Բերձորի բնակիչներից է, այն համարվում է հայկական, բայց մարդիկ, այնուամենայնիվ, լքել են բնակավայրը՝ անվտանգությունից ելներով: «Հիմնականում 300 հազար դրամ և 250 հազար դրամ ծրագրից օգտվելու դեպքում […]

̰
Ի՞նչ ծրագրեր են գործելու արցախցիների զբաղվածությունն ապահովելու համար

12:56 18.01.2021

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանն այսօր ասուլիսի ժամանակ խոսել է այն մասին, թե ինչ աշխատանք է տարվում ՀՀ-ում գտնվող արցախցիների զբաղվածության խնդիրը լուծելու ուղղությամբ. «ՀՀ կառավարության կողմից ընդունվել են մեկ տասնյակից ավելի սոցիալական աջակցության ծրագրեր, երկու նման ծրագրեր վերաբերում են հենց զբաղվածությանը: Տեղյակ եմ, որ մոտ օրերս կսկսվի դրանց էլեկտրոնային առձեռն […]

̰
Ռուս խաղաղապահներն ախտահանման աշխատանքներ են իրականացրել ԼՂ տարածքում

12:47 18.01.2021

Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության հատուկ ստորաբաժանումներն ախտահանման աշխատանքներ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի տարածքում, հայտնում է ՌԴ ՊՆ-ը: Զինվորական անձնակազմում կորոնավիրուսային վարակի և այլ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով ամեն օր իրականացվում են հատուկ միջոցառումներ: Ստորաբաժանումները հագեցած են աերոզոլային ախտահանման KDA և DKV-1K շարժական համալիրներով, ինչպես նաև շնչառական օրգանների, դեմքի և աչքերի մաշկի […]

̰
Շուրջ 200 մլն դրամի չափով աջակցություն է տրամադրվել արցախցիներին

12:42 18.01.2021

ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանն այսօր ամփոփել է 2.5 ամիսների աշխատանքը։ «Ինչպես գիտեք՝ ՀՀ տարածքային կառավարման միգրացիոն ծառայության կողմից հենց սկզբից տարվել է ժամանակավոր հաշվառում, և վերջին տվյալներով, 93 հազար 300-ից ավելի արցախցիներ էին ժամանակավորապես ապաստանել ՀՀ-ում: Հիմնական խնդիրներն էին բնակչությանը կացարանով, բնակարանով ապահովելը, տաք սնունդը, տաք […]

̰
Վերջին օրերին Արցախ է վերադարձել 7 ընտանիք. Միքայել Վիրաբյան

12:37 18.01.2021

«Օպերատիվ շտաբում ունենք գրանցման մատյան: ԱՀ՝ թշնամու վերահսկողության տակ գտնվող տարածքների, հիմնականում Քաշաթաղի շրջանից, ունենք 50-ից ավելի գրանցված ընտանիքներ, ովքեր ցանկություն են հայտնել վերադառնալու, վերաբնակեցվելու ԱՀ տիրապետման ներքո գտնվող տարածքներում, ազատ բնակֆոնդ ունեցող գյուղերում», – այսօր ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանն՝ անդրադառնալով տեղահանվածների վերադարձի խնդրին: Ըստ Վիրաբյանի՝ […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք

11:34 18.01.2021

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ հունվարի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ կատարվել է 58 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք: Վարակակիրներից 6-ը` Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի, իսկ 2-ը` Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են: ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել հաստատված օջախներում, ինչպես նաև թեստավորման համար […]

̰
Խուճապի մի՛ մատնվեք․ ռազմամթերքի վնասազերծման ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում

11:21 18.01.2021

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր սակրավորական ջոկատները զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքների շրջանակներում, ռազմամթերքի վնասազերծում են նախատեսում Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում, ինչպես նաև Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում: «Պայթյունների ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում: Ուստի խնդրում ենք խուճապի չմատնվել: Սակրավորական ջոկատներն աշխատում են ամեն օր՝ առավոտյան […]

̰
Մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 189 փախստական

23:57 17.01.2021

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Ինչպես տեղեկացնում են ՌԴ ՊՆ-ից, ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր և քաղաքացիական ենթակառուցվածքի […]

̰
Քննարկվել են հետպատերազմյան Արցախում կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում առկա հիմնախնդիրները

20:29 17.01.2021

ԱՀ նախագահի կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով խորհրդական Արմեն Սարգսյանի առաջարկությամբ ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են հետպատերազմյան Արցախում կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում առկա հիմնախնդիրները։ Քննարկվել են այդ խնդիրների վերացման ու շտկմանն ուղղված տարբերակներ։ Այս մասին տեղեկացրին ԱՀ ԿԳՄ նախարարությունից։ «Կարևորվել է՝ Արցախի բնակավայրերի փոխադարձ […]

̰
Նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) պետական ծրագիրը․ ԱՀ նախագահ

16:00 17.01.2021

Հետպատերազմյան այս շրջանում սոցիալական հսկայական բեռ է ավելացել պետության ուսերին, ինչը ստիպում է բազմաթիվ սոցիալ-տնտեսական ծրագրերի ուղղությամբ որոշակի սահմանափակումներ նախատեսել: Սակայն կրթության և, հատկապես, առողջապահության ոլորտներում մեր նախապես որդեգրած քաղաքականությունը զգալի փոփոխությունների չի ենթարկվի՝ պայմանավորված դրանց ռազմավարական նշանակությամբ: Այս մասին գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Մասնավորապես, իմ հանձնարարությամբ նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման […]

̰
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 3 զոհված զինծառայողի աճյուն. News.am

13:46 17.01.2021

Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում երեկ՝ հունվարի 16-ին, հայտնաբերվել է 3 զինծառայողի դի։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը: Նրա խոսքով` հայտնաբերվել են մեկական դիեր Հադրութում, Ֆիզուլիում և Ջաբրայիլում: Շուշիում նույնպես որոնողական աշխատանքներ են իրականացվել, սակայն դի չի հայտնաբերվել: Նա նշեց, որ որոնողական աշխատանքներն […]

̰
Մինչև օրս Լեռնային Ղարաբաղ է վերադարձել շուրջ 50 000 փախստական

13:31 17.01.2021

Ամեն օր խաղաղապահներն ուղեկցում են տեղի բնակիչների և փախստականների շարասյուներին։ Այս մասին տեղեկացրին ՌԴ ՊՆ-ից։ Լեռնային Ղարաբաղի տարածքում մեծանում է ընդհանուր օգտագործման ճանապարհների երկարությունը, որոնց երթևեկությունն անվտանգ է։ Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են փախստականների վերադարձը իրենց տները։ Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով տեղափոխվել է 177 փախստական։ Մինչև օրս Լեռնային Ղարաբաղ մշտական բնակության վայր է վերադարձել 49 […]

̰
Արցախի բոլոր բնակավայրերում շուրջօրյա էլեկտրամատակարարումը վերականգնված է . ԱՀ նախագահ

10:08 17.01.2021

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ Մարտունու շրջանի Բերդաշենի ենթաշրջանում ևս ավարտվել են Էլեկտրաէներգիայի կանոնավոր մատակարարման ապահովմանն ուղղված աշխատանքները: «Այսպիսով կարող ենք փաստել, որ Հանրապետության բոլոր բնակավայրերում արդեն ընդհանուր առմամբ վերականգնված է շուրջօրյա էլեկտրամատակարարումը, և մնացել է վերջնականորեն կարգավորել համապատասխան հզորության ապահովման խնդիրը: Ամբողջությամբ վերականգնված է նաև գազամատակարարումը, իսկ կապի ու հեռահաղորդակցության բնագավառում դեռևս […]

̰
Առաջիկայում Արցախի բուժհիմնարկները կհամալրվեն անհրաժեշտ բժիշկ-մասնագետներով և ժամանակակից բուժսարքավորումներով

22:40 16.01.2021

ԱՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ սույն թվականի հունվարի 8-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարը եռօրյա աշխատանքային այցով մեկնել էր Հայաստանի Հանրապետություն: Գործնական քննարկումներ են տեղի ունեցել ՀՀ առողջապահության նախարարությունում, ինչպես նաև Հայ օգնության ֆոնդի Fund For Armenian Relief Հայաստանի մասնաճյուղի ու Առաջադեմ բժշկություն հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում առաջիկայում Արցախի […]

̰
Ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահներին է հանձնել գերեվարված գյուղացուն

22:02 16.01.2021

Հունվարի 14-ին Հացի գյուղի բնակիչ Արա Գասպարյանը գերեվարվել է ադրբեջանցի զինվորականների կողմից: Գյուղի արոտավայրերից մեկում անասուն էր արածեցնում, երբ դեպքը տեղի ունեցավ. հայտնվել է Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում և գերեվարվել: Ինչպես հաղորդում է Արցախի Հանրային հեռուստաընկերությունը, մի քանի ժամ տևած հարցաքննությունից հետո ադրբեջանցիները Արային հանձնել են ռուս խաղաղապահներին: Թե ինչպես է դեպքը տեղի ունեցել և […]

̰
Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով. ՌԴ ՊՆ

20:41 16.01.2021

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Այս մասին տեղեկացրին ՌԴ ՊՆ-ից։ Ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն […]

̰
Ալիևն ու Էրդողանը քննարկել են Աղդամում ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնի հետագա աշխատանքը

20:28 16.01.2021

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Պետությունների ղեկավարները քննարկել են Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի աշխատանքի շուտափույթ մեկնարկը՝ նշելով, որ կենտրոնի գործունեությունը կծառայի երկարատև խաղաղության ապահովման գործին», – ասված է հաղորդագրության մեջ: Ալիևը Էրդողանին տեղեկացրել է Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող վերակառուցման աշխատանքների […]

̰
Արայիկ Հարությունյանը վնասվածքաբան-օրթոպեդ Վրեժ Մանուկյանին պարգևատրել է Երախտագիտության մեդալով

19:49 16.01.2021

Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը  ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի ուղեկցությամբ, ընդունել  է ամերիկահայ հայտնի վնասվածքաբան-օրթոպեդ Վրեժ Մանուկյանին,ում հետ քննարկել են  թե՛ վիրավորների պատշաճ վերականգնման, թե՛ առողջապահության համակարգի հետագա զարգացման հարցերը։ Այս մասին ԱՀ նախագահը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում․ «Ես շնորհակալություն եմ հայտնել բժիշկ Մանուկյանին՝ արցախահայության հանդեպ ցուցաբերած հատուկ հոգածության և Արցախում […]

̰
Ասկերանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում սահմանվել են ելքի և մուտքի մասնակի սահմանափակումներ

18:43 16.01.2021

Սույն թվականի հունվարի 16-ին ժամը 18:00-ից շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում սահմանվել են ելքի և մուտքի մասնակի սահմանափակումներ:Այս մասին հայտարարություն է տարածել  Ասկերանի շրջանի վարչակազմը ։ «Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու և անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով ոստիկանության Ասկերանի շրջբաժնի կողմից սահմանված վայրերում տեղադրվել են երեք անցակետեր, քաղաքացիներին անվճար կտրամադրվեն բժշկական դիմակներ: Հորդորում ենք […]

̰
Ադրբեջանի կողմից խաղաղության պատրաստվելու նախադրյալներ դեռևս չկան. ռազմական վերլուծաբան

17:56 16.01.2021

Սյունիքի անվտանգությունն աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում. այս բովանդակությամբ քննարկում է ընթանում այսօր Երևանում: Քննարկման սկզբում բանախոսները ներկայացրել են առկա մարտահրավերները՝ ռազմական ու տնտեսական տեսանկյուններից: Ռազմական վերլուծաբան Հայկ Խաչիկյանը նշել է, որ Ադրբեջանի մոտ խաղաղության պատրաստվելու նախադրյալներ չի տեսնում: Մանրամասները՝ տեսանյութում․

̰
BACK_TO_TOP