TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+25.09 oC

ԱՐՑԱԽ

̰
Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով․ ՌԴ ՊՆ

21:33 12.01.2021

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուսական խաղաղապահ զորակազմով ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն եւ վերականգնվում են քաղաքացիական […]

̰
Ինչպե՞ս են ներկայացվել հայկական պահանջները Մոսկվայի եռակողմ հանդիպման ժամանակ. քաղաքագիտական քննարկում

21:11 12.01.2021

Ինչ հնարավորություններ ուներ Հայաստանը հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում հայկական պահանջները ներկայացնելու: 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցած հանդիպման ու տարածաշրջանում սպասվող իրավիճակի մասին այսօր քաղաքագետ-վերլուծաբանների մասնակցությամբ հեռակա քննարկում է տեղի ունեցել: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է հայ ռազմագերիների և գերիների վերադարձի պրոցեսը․ ՄԻՊ

19:20 12.01.2021

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ներկայացրել է մոնիթորինգի արդյունքները, որոնք վերաբերում են Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների որոշման գործընթացին ու դրա ազդեցությանը մարդու իրավունքների վրա: Թաթոյանը տեղեկացրել է, որ իրենց ուսումնասիրությունն առնչվում է Սյունիքի ու Գեղարքունիքի մարզեր իրենց այցելությանը: Խոսել է նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու գերիների նկատմամբ իրականացվող ադրբեջանական քաղաքականության մասին ու […]

̰
Ստեփանակերտում 17 ապրանքատեսակի գներն աճել են, 5-ինը՝ նվազել

15:56 12.01.2021

Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (04.01.2021թ.) համեմատ, արձանագրվել է 17 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 12 գնաճ և 5 գնանկում: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից: «Հանձնաժողովի աշխատակազմի մասնագետների կողմից այս տարվա հունվարի 11-ին իրականացրած դիտանցման արդյունքում արձանագրվել է, որ […]

̰
Իտալիայի Ֆերմոյի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը

15:01 12.01.2021

Ֆերմոյի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը։ Այս մասին տեղեկացնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը։ Հիշեցնենք, որ Իտալիայի Միլան, Պալերմո, Չերքիարա դի Կալաբրիա, Ազոլո, Պիզա քաղաքները, Դրենա համայնքը, Բլեջջո Սուպերիորե համայնքը, Չեզենայի համայնքը, Տրենտո շրջանի Նոգարեդոն համայնքը, Ֆորլի համայնքը, Արկոյի համայնքը, Արիչայի համայնքը, Վիարեջջոյի համայնքը, Ֆորտե դեյ Մարմի համայնքը, Բերչետո համայնքը, Մալոյի համայնքը, Տոսկանա նահանգի Վիարեջջո […]

̰
Շուրջ 700 առանձնատներ տրամադրվելու են իրենց բնակավայրերից տեղահանված արցախցիներին

13:49 12.01.2021

Շուրջ 700 առանձնատներ տրամադրվելու են իրենց բնակավայրերից տեղահանված արցախցիներին: Այս մասին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության նախարարությունից։ Տեղահանված բնակիչների համար Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների գյուղական անբնակ առանձնատների վերանորոգման ծրագրի շրջանակներում՝ անցած տարվա դեկտեմբերի 30-ի դրությամբ մեկնարկել է 71 առանձնատան վերանորոգումը: Դրանցից 34-ն արդեն հանձնվել է շահագործման, իսկ մյուսների վերանորոգումն ընթացքում է: Նախատեսված 700 առանձնատների վերանորոգման աշխատանքները […]

̰
Այսօր զենք-զինամթերքի վնասազերծում է նախատեսվում Ննգի, Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում

10:36 12.01.2021

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ այսօրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտունու շրջանի Ննգի համայնքում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում: «Պայթյուններ լսելու դեպքում, խնդրում ենք խուճապի չմատնվել. սակրավորներն են աշխատում: Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն»,-նշված է ԱԻՊԾ հաղորդագրության մեջ։

̰
Հադրութի, Սղնախի և Ջաբրայիլի ուղղություններից հայտնաբերվել է 10 զինծառայողի և 1 քաղաքացիական անձի մարմին․ News.am

08:21 12.01.2021

Որոնողական աշխատանքների արդյունքում հունվարի 11-ին Հադրութի, Սղնախի և Ջաբրայիլի ուղղություններից հայտնաբերվել է 10 զինծառայողի և 1 քաղաքացիական անձի մարմին։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ Թադևոսյանը նշեց, որ քաղաքացիական անձի մարմինը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղից. «Տղամարդ է, հարազատները […]

̰
ՌԴ ՊՆ-ը հայտնել է Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման մասին

00:00 12.01.2021

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Ռուս խաղաղապահների կողմից իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։ Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուսական խաղաղապահ զորակազմն ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում […]

̰
Երուսաղեմի Միացյալ հանձնախումբը ֆինանսական օգնություն կտրամադրի Արցախին

22:41 11.01.2021

Երուսաղեմի Միացյալ հանձնախումբը ժողովին միաձայն որոշել է Արցախի երկրորդ պատերազմի ընթացքում շտապօգնության մեքենա գնելու համար հավաքած 20 434 դոլարը և երրորդ փուլով հանգանակված 21 415 շեքելը տրամադրել Արցախին: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը: Որոշվել է նաև փետրվարին շարունակել դրամահավաքը և հանգանակված ամբողջ գումարով գարնանը Արցախում մի ծրագիր […]

̰
Փաշինյանը Ռուսաստանը համարում է Հայաստանի գլխավոր ռազմավարական դաշնակիցը

21:00 11.01.2021

Մոսկվան մնում է Երևանի գլխավոր ռազմավարական դաշնակիցը անվտանգության ոլորտում, հայկական կողմը հույս ունի, որ երկկողմ հարաբերությունները հետագայում ևս կզարգանան, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ «Հուսով եմ, որ այս բոլոր իրադարձությունների ֆոնին (Լեռնային Ղարաբաղի շուրջ – խմբ.), և վստահ եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կխորանան։ Ռուսաստանը եղել […]

̰
̰
Հրապարակվել է Փաշինյանի, Պուտինի և Ալիևի հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության տեքստը

20:05 11.01.2021

Մոսկվայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը, 11 հունվարի 2021 թ․ Մենք՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի․Հ․Ալիևը, Հայաստանի […]

̰
ՀՀ և Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարները քննարկել են սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերը

19:12 11.01.2021

Հունվարի 10-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունների ղեկավարները քննարկել են երկու երկրների պետական սահմաններին տեղի ունեցած միջադեպերը համատեղ հետաքննելու և գերիների փոխանակմանը վերաբերող հարցեր: Այս մասին այսօր, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել են Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության հանրային կապերի բաժնից: «ՀՀ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը և Ադրբեջանի ԱԱԾ ղեկավար Ալի Նագիևը հանդիպել […]

̰
ՀՀ քննչական կոմիտե են հրավիրվել զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողները

18:22 11.01.2021

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների և անհետ կորած զինծառայողների ծնողները հրավիրվել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչություն՝ անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը: «Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից սեպտեմբերի 27-ից սանձազերծած […]

̰
Արցախի քաղաքաշինության նախարարը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն մայրաքաղաքում իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքի մասին

16:47 11.01.2021

Այսօր Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել տարբեր շինարարական կազմակերպությունների պատասխանատուների հետ։ Քննարկվել են Արցախում իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքն ու նոր ծրագրերի գործարկման մանրամասները։ Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը: Նախարարն Արցախի վերականգման հարցում կարևորել է յուրաքանչյուրի ներդրումը` պատերազմի ծանր հետևանքները մեղմացնելու և վաղվա օրվա հանդեպ հավատը բարելավելու հարցում։ Խորհրդակցությանը մասնակցում […]

̰
Եռակողմ համաձայնությունները հետևողականորեն իրականացվում են. Պուտին

16:00 11.01.2021

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ղարաբաղի վերաբերյալ պայմանագրերը հետևողականորեն իրականացվում են, ինչը նախադրյալներ է ստեղծում հակամարտության արդարացի կարգավորման համար, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Այսօր մենք կարող ենք գոհունակությամբ արձանագրել, որ եռակողմ համաձայնությունները հետևողականորեն իրականացվում են: Մեր կարծիքով, դա անհրաժեշտ նախադրյալներ է ստեղծում հին հակամարտության երկարաժամկետ և լայնամասշտաբ լուծման համար արդար հիմքի վրա՝ ինչպես հայ, […]

̰
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում գրանցվել է 806 կանչ

15:58 11.01.2021

Արցախում այս տարվա հունվարի 1-10-ն ընկած ժամանակահատվածում արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 806 կանչ, որոնց մեծ մասը կապված է պատերազմական գործողությունների ընթացքում Արցախի տարածքում մնացած զենք-զինամթերքի հայտնաբերման, ինչպես նաև կենցաղային պատահարների հետ: Այս մասին տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: «Մասնավորապես, վերջին 10 օրերի ընթացքում, չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի […]

̰
Պուտինը կոչ է արել նախանշել Ղարաբաղում կարգավորման հետագա քայլերը

15:54 11.01.2021

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետագա քայլերը նախանշելու անհրաժեշտության մասին, ներառյալ խաղաղապահների գործունեությունը և հումանիտար խնդիրների լուծումը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Կարծում եմ, որ այսօր կարևոր կլիներ առաջին հերթին նախանշել կարգավորման առանցքային ոլորտներում հետագա քայլերը, որոնք նախանշված են նախորդ տարվա […]

̰
Պուտինն ասել է, որ Ռուսաստանը Ղարաբաղում հետևել է Մինսկի խմբի սկզբունքներին

15:50 11.01.2021

Ռուսաստանը Ղարաբաղի վերաբերյալ իր բոլոր գործողություններում հետևել է ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներին: «Միևնույն ժամանակ, ես կցանկանայի նշել, որ Ռուսաստանն իր բոլոր գործողություններում ձգտել է հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական մշակումներին: Մենք շարունակում ենք պարբերաբար համակարգել մեր գործողությունները գործընկերների՝ Մինսկի խմբի համանախագահների հետ»,- ասել է նա Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը:

̰
Պուտինը նշել է Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի խնդիրները

15:43 11.01.2021

Լեռնային Ղարաբաղում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման հարցերով կզբաղվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների ղեկավարությամբ հատուկ եռակողմ աշխատանքային խումբը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Հատուկ ուշադրության է արժանի տարածաշրջանում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդիրը, սահմանների բացումը։ Ենթադրվում է, որ այդ հարցերով կզբաղվի հատուկ եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ»,- […]

̰
Պուտինը խոսել է Ղարաբաղի կարգավորման հարցում Ռուսաստանի ջանքերի մասին

15:38 11.01.2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի միջնորդական ջանքերն ուղղված են Լեռնային Ղարաբաղում կայուն հրադադարի հաստատմանը: «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ, հարգելի գործընկերներ, ռուսական կողմի ձեռնարկած ակտիվ միջնորդական ջանքերին դրական արձագանքի համար, որոնք ուղղված էին օգնելու դադարեցնել արյունահեղությունը, կայունացնել իրավիճակը և հասնել կայուն հրադադարի»,- ասել է նա Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը:

̰
Պուտինը շնորհակալություն է հայտնել Ալիևին և Փաշինյանին Մոսկվա գալու համար

15:31 11.01.2021

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ շնորհակալ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Լեռնային Ղարաբաղում իրավիճակը քննարկելու համար Մոսկվա ժամանելու համար: «Ես շատ ուրախ եմ ողջունելու ձեզ Մոսկվայում և երախտապարտ եմ ձեզ, որ արձագանքեցիք 2020 թվականի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մեր եռակողմ հայտարարության իրագործման համատեղ քննարկման առաջարկությանը և առկա […]

̰
Ինչ քննարկումներ են նախորդել Մոսկվայի եռակողմ հանդիպմանը

15:26 11.01.2021

Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը նախորդել է նախապատրաստական որոշակի աշխատանք: Ռուսաստանի ղեկավարը մինչ այդ հեռախոսազրույցներ ու կարևոր քննարկումներ է ունեցել: Մանրամասները՝ ռեպորտաժում։

̰
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյանի, Ալիևի և Պուտինի հանդիպումը

15:05 11.01.2021

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հանդիպումն ընթանում է Կրեմլում: Ինչպես ավելի վաղ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, կողմերը մտադիր են քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցով երեք երկրների ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման ընթացքը և տարածաշրջանի խնդիրների […]

̰
Ստեփանակերտում շմոլ գազից թունավորման դեպքեր են արձանագրվել

14:13 11.01.2021

Հունվարի 9-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ ժամը 20:10-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1933թ. ծնված Գ. Ա.-ն: Այս մասին տեղեկացրին ԱՀ ոստիկանությունից։ Ստուգմամբ պարզվել է, որ Գ. Ա.-ն թունավորումը ստացել է նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում տեղադրված գազօջախից արտանետած շմոլ գազից: […]

̰
Արցախի կառավարությունը սկսում է տեղահանված ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը

13:10 11.01.2021

Արցախի կառավարությունը սկսում է տեղահանված ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից։ Բնակելի տները տրամադրվելու են Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում գտնվող գյուղական համայնքներում։ Տները կլինեն վերանորոգված և կահավորված։ Նախատեսվում է ապահովել նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն և միջոցներ՝ ըստ ընտանիքի նախապատվության։ Բնակելի տների […]

̰
Օրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծում է նախատեսվում նաև Նախիջևանիկ, Գիշի, Մաճկալաշեն և Խնուշինակ համայնքներում

12:35 11.01.2021

ԱՀ ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ այսօր օրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծում է նախատեսվում նաև Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքում, Մարտունի քաղաքում, Գիշի, Մաճկալաշեն և Խնուշինակ համայնքներում: «Պայթյուններ լսելու դեպքում, խնդրում ենք խուճապի չմատնվել. սակրավորներն են աշխատում: Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն»,-նշված է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածած հաղորդագրության մեջ: […]

̰
Ինչպիսի՞ն պետք է լինի ԼՂ հակամարտության լուծումը՝ ըստ Գորբաչովի

12:32 11.01.2021

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հուսով է, որ Ռուսաստանը կկարողանա օգնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, միաժամանակ այստեղ գլխավոր դերը մնում է Հայաստանին և Ադրբեջանին. անհրաժեշտ է լուծում գտնել՝ երկու կողմերի շահերից ելնելով, «առանց հաղթողների և պարտվողների»: «Ինչ վերաբերում է Ղարաբաղին. շատ դժվար հարց է՝ հին, արմատներով դեպի անցյալ: Երբ այն սրվեց, մենք փորձեցինք երկու հանրապետություններին, […]

̰
BACK_TO_TOP