11:34 11.01.2021
Ս.թ հունվարի հունվարի 11-ին, ժամը 04։50-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի տարբեր մասերում կրակոցներ են հնչել։ ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները « Զառուն բաղ» կոչվող տեղանքից վարչություն են բերման ենթարկել Ստեփանակերտ քաղաքի երկու բնակիչների, որոնք բացահայտորեն ցույց տալով իրենց արհամարհական վերաբերմունքը հասարակության, դրանում ընդունված բարոյական և իրավական նորմերի նկատմամբ, մայրաքաղաքի տարբեր մասերում ինքնաձիգից կրակոցներ են արձակել։ […]
10:42 11.01.2021
Սակրավորական ջոկատների կողմից Արցախի տարածքում չպայթած զենք-զինամթերքի և վտանգ ներկայացնող այլ ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքները շարունակվում են: ԱՀ ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ այսօր օրվա ընթացքում հրթիռային և կասետային ռումբերի վնասազերծում է նախատեսվում Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել […]
23:37 10.01.2021
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։ Ռուս խաղաղապահների կողմից 23 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուսական խաղաղապահ զորակազմով ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական […]
23:25 10.01.2021
Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում երեկ՝ հունվարի 9-ին, Կովսականի ուղղությամբ (Զանգելան) հայտնաբերվել է 14 զինծառայողի դի։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը: Նա նշեց, որ որոնողական աշխատանքներն վաղը շարունակվելու են՝ Հադրութում, Կովսականում(Զանգելան), Մարտունիում, Մեխակավանում (Ջաբրայել) և Որոտանում (Կուբատլու): Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
21:05 10.01.2021
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է. «Այսօր, հունվարի 10-ին, ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հրդեհի 7 դեպք է արձանագրվել: Հրդեհները բռնկվել են բաց տարածքում՝ չոր խոտի այրվելու հետևանքով, որը քամու միջոցով տարածվել և ընդլայնվել էր: Սակայն, հրշեջ փրկարարների շնորհիվ ժամանակին կատարվել է հրդեհաշիջում: Տուժածներ չկան: Ժամը 14:53-ին ծառայության 911 ահազանգման կենտրոնում […]
19:02 10.01.2021
Էջմիածնի զորամասի մոտ գիշերող անհետ կորած զինծառայողների ծնողները երեկ ուշ երեկոյան տուն են գնացել: Ծնողներից Անահիտ Ադոյանը «Շանթնյուզին» փոխանցեց, որ տուն են գնացել՝ որոնողական աշխատանքներ իրականացնելու թույլտվության համապատասխան փաստաթուղթը տեսնելուց հետո միայն: «Զորամասի հրամանատարը մեր պահանջով արդեն Ստեփանակերտում է, միացել է որոնողական աշխատանքներ իրականացնող խմբին: Հիմա վստահ ենք, որ մեր որդիների որոնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը […]
17:21 10.01.2021
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման նախօրեին Վլադիմիր Պուտինը խորհրդաժողով է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են ԼՂ-ի կարգավորման խնդիրները և Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, հայտնում է Կրեմլի կայքը: Խորհրդաժողովին մասնակցել են արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն […]
17:00 10.01.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսային բանակցություններ է վարել Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հաղորդվում է Կրեմլի կայքում: Բանակցությունների ընթացքում քաղաքական գործիչները քննարկել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպումը Մոսկվայում, որի ընթացքում նախատեսվում է քննարկել չճանաչված Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցը: Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների բանակցությունները տեղի են ունեցել […]
16:38 10.01.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ հունվարի 11-ին Մոսկվայում տեղի կունենան եռակողմ բանակցություններ Ռուսաստանի Դաշնության Նախագահի, Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև, նշված է Կրեմլի կայքում: Նախատեսվում է դիտարկել 2020 թ. Նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարության կատարումը և քննարկել տարածաշրջանում առկա խնդիրները լուծելու հետագա քայլերը: […]
13:06 10.01.2021
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատվիրակությունն Արցախում հանդիպել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին։ Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ հանդիպման ընթացքում Վիտալի Բալասանյանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակն Արցախում, ինչպես նաև առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: «Կարևորել ենք հայկական երկու հանրապետությունների օրենսդիր և գործադիր մարմինների փոխգործակցված և ներդաշնակ գործունեության անհրաժեշտությունը»,-նշել է […]
10:31 10.01.2021
Ռուս խաղաղապահներն ուղեկցել են Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղի իրենց տները վերադարձող անձանց հերթական շարասյանը, հայտնում է ՌԴ ՊՆ-ը: Ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 182 փախստական: Ընդհանուր առմամբ 48 հազար 241 փախստական արդեն վերադարձել է Լեռնային Ղարաբաղ՝ մշտական բնակության վայր:
21:29 09.01.2021
Այսօր Ստեփանակերտում հանդիպեցի Քաշաթաղի շրջանի մի խումբ համայնքապետերի հետ, քննարկեցինք գործնական քայլեր Արցախի տարբեր համայնքներում հաստատվելու և գործունեություն ծավալելու վերաբերյալ, գրել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։ «Զրուցակիցներս համարում էին, որ տարբեր սոցիալական ծրագրերից պետք է արագ անցում կատարել զարգացման ծրագրերի։ Սրանք համայնքներ են, որոնք ապահովել են պահեստազորի մասնակցության ամենաբարձր տոկոսները, պատերազմին […]
19:25 09.01.2021
Հունաստանից Հայաստան է ժամանել հումանիտար օգնություն տեղափոխող երկրորդ ինքնաթիռը։Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը ։ Առաջին անհրաժեշտության ապրանքները, բժշկական պարագաները, հագուստը և սնունդը նախատեսված են պատերազմից տուժած ընտանիքներին աջակցության համար: Թռիչքը կայացել է «Հունաստանի հայկական կապույտ խաչի», «Հայկական գթության խաչի» և Հայ օգնության միության ջանքերով, նաև Հունաստանի կառավարության և Հունաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ: Մանրամասները ՝տեսանյութում․
15:47 09.01.2021
Էջմիածնի զորամասերից մեկից Զանգելանի (Կովսական) տարածք մարտական գործողությունների մեկնած և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների ծնողներն ու հարազատները երեկ գիշերել են Էջմիածնի այդ նույն զորամասի դիմաց։ Նրանք պնդում են, որ այնտեղ կմնան, մինչև իրենց տղաների վերաբերյալ հստակ տեղեկություններ ունենան։ Հիշեցնենք, որ այդ զորամասից անհետ կորած է համարվում 41 զինծառայող։ Նրանցից մեկն արդեն Հայաստանում է. […]
14:41 09.01.2021
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Խստորեն դատապարտում ենք հայ ռազմագերիների հանդեպ Ադրբեջանի կողմից քրեական հետապնդման նախաձեռնումը, ինչի մասին հայտարարել է եկել Ադրբեջանի ԱԳ նախարարը: Ադրբեջանի իշխանությունների այս գործողությունները միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում են: Արցախի հանդեպ 44-օրյա թուրք-ադրբեջանական ագրեսիայի ընթացքում ադրբեջանական կողմն իրականացրել է միջազգային իրավունքի լայնածավալ և համակարգված խախտումներ, […]
13:52 09.01.2021
ՌԴ պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծումը: Անցած մեկ օրում ռուս մասնագետները մաքրել են 6.5 հա տարածք, հայտնաբերել և ոչնչացրել են 787 պայթուցիկ առարկա: 2020 թվականի նոյեմբերի 23-ից ՌԴ խաղաղապահ ուժերի ինժեներական աշխատանքների ընթացքում ականազերծվել է ավելի քան 446,4 հա տարածք, 165 կմ ճանապարհ, 618 շենք-շինություն, այդ թվում՝ 22 […]
13:26 09.01.2021
Ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ մեկ օրում Արցախ է վերադարձել 225 մարդ, որոնք լքել էին իրենց բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Ընդհանուր առմամբ, Արցախ է վերադարձել 48 հազար 59 փախստական։ Նախարարության հաղորդագրության մեջ նշված է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական […]
12:54 09.01.2021
Այսօրվա ընթացքում չպայթած ռամամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտունու շրջանի Նոր Շեն և Ասկերանի շրջանի Այգեստան համայնքների տարածքներում, հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։ ԱԻ պետական ծառայության սակրավորները, հումանիտար ականազերծման կենտրոններն ու ՌԴ ՊՆ սակրավորական ջոկատները շարունակում են վտանգ ներկայացնող զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքները։ Պարզաբանումների համար զանգահարել 911` ճգնաժամային կառավարման կենտրոն։
12:09 09.01.2021
Պաշտպանության բանակը մարտական գործողությունների ժամանակ տեղի ունեցած հերոսական դրվագներ է ներկայացրել․ «Սերժանտ Արթուր Վաղինակի Սարհատյան: Ակտիվ մարտ է վարել գրոհող հակառակորդի դեմ, պատճառել վերջինիս մեծաթիվ կորուստներ, կասեցրել գրոհող ուժերի ներթափանցումը: Վիրավորվել է թշնամական հրետանու կրակից: Շարքային Վրույր Աշոտի Ղազարյանը ցուցաբերել է անհատական խիզախություն՝ պատճառելով թշնամուն կենդանի ուժի կորուստներ, կազմակերպել է տարբեր ապահովման հարցեր, տարհանել վիրավոր […]
11:21 09.01.2021
Մարտական գործողությունների Ջաբրայիլի հատվածում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: «Զինծառայողների աճյունները հայտնաբերվել են Ջաբրայիլի մարտական դիրքերում: Առայսօր որոնողական աշխատանքների շնորհիվ մարտական գործողությունների վայրերից հայտնաբերվել և դուրս է բերվել ընդհանուր առմամբ […]
11:12 09.01.2021
Արցախում սկսվել է պատերազմի հետևանքով վնասված ընդհանուր առմամբ մոտ 453 բնակելի օբյեկտների վերականգնման շինարարական աշխատանքը, որից ավելի քան 250-ն ավարտված է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց քաղաքաշինության փոխնախարար Ազատ Համբարձումյանը: «Վերականգնման շինաշխատանքներն ընթանում են երկու փուլով: Առաջին փուլում վերանորոգվել են բնակելի տների տանիքները, տեղադրվել՝ դռներ ու պատուհաններ, ստեղծվել են ջեռուցման պայմաններ: Այս տարվա հունվարից […]
22:56 08.01.2021
Աշխատանքային եռօրյա այցով Մարդու իրավունքների պաշտպանն աշխատակազմով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում է: Նախատեսված են այցեր Գորիս, Շուռնուխ, Որոտան, Կապան, Մեղրի և այլ համայնքներ: Այսօր Գորիս, Որոտան ու Շուռնուխ կատարած այցերը հաստատում են, որ Գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կամ Գուգլ քարտեզների (Google map) մեխանիկական կիրառության արդյունքում լուրջ սպառնալիքներ են ստեղծվել Հայաստանի սահմանային բնակիչների կյանքի իրավունքի ու անվտանգության, […]
21:39 08.01.2021
ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը 2021թ հունվարի 8-ին հանդիպել է ԱՀ խորհրդարանական ուժերի հետ: Ինչպես տեղեկացրին ԱՀ ԱԺ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են պատերազմի հետևանքով առաջացած տարածքային կառավարման մի շարք խնդիրներ: Քննարկմանը մասնակցում էր ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։
21:29 08.01.2021
Շուռնուխում 12 նոր տուն կկառուցվի, թաղամասի համար կընտրվի ամենահարմար ու անվտանգ տարածքը. կառավարությունն աշխատանքային խումբ է ստեղծել։ «Ուսումնասիրել ենք ճանապարհների, խմելու ջրի խնդիրը. նպատակն է ամրացնել գյուղը»,- ասել է Արմեն Ղուլարյանը։ Մանրամասները՝ կառավարության տեսանյութում։
19:21 08.01.2021
ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը հունվարի 8-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել նախարարության պատասխանատուների և ստորաբաժանումների ղեկավարների հետ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջը: Նախարարը լսել է ԱՀ առողջապահական համակարգի բարելավման ուղիների շուրջ վերջիններիս առաջարկներն ու կարծիքները, ինչպես նաև հրատապ լուծումներ պահանջող հարցերը: Քննարկվել են բնակչության անվճար բժշկական օգնության և սպասարկման ծրագրի […]
18:57 08.01.2021
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախի նախադպրոցական տարիքի երեխաներին տրամադրվող 20,000 դրամ աջակցության ծրագրի վճարման գործընթացը շարունակվում է։ Դեկտեմբերի 29-ի դրությամբ՝ ծրագրից օգտվել է շուրջ 5.000 երեխա։ «Հիշեցնենք, որ աջակցությունը ստանալու համար դիմում գրելու անհրաժեշտություն չկա․ ծնողը կարող է դիմել «Հայփոստի» կամ «Արցախփոստի» ցանկացած բաժանմունք՝ ներկայացնելով իր անձնագիրն ու երեխայի ծննդյան […]
18:20 08.01.2021
Էջմիածնի զորամասերից մեկից Զանգելանի (Կովսական) տարածք մարտական գործողությունների մեկնած և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների ծնողներն ու հարազատները հավաքվել են Էջմիածնի այդ նույն զորամասի դիմաց։ Նրանք պնդում են, որ այնտեղ կմնան, կգիշերեն այնքան ժամանակ, մինչև իրենց տղաների վերաբերյալ հստակ տեղեկություններ չունենան։ Ծնողները բողոքի ակցիան սկսել են երեկ, հետո դադարեցրել են։ Այսօր կրկին հավաքվել են, […]
18:10 08.01.2021
Այսօր ընդդիմադիր մի խումբ գործիչներ հավաքվել էին Արդարադատության նախարարության առջև՝ պահանջելով ներկայացնել հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրվելիք փաստաթուղթը: Այն, որ նման փաստաթուղթ գոյություն ունի, այս մասին տեղեկություններ ստացել էին տելեգրամյան ալիքներից, հայտնել են հավաքվածները: Նրանք նշել են, որ իրենց չեն բավարարել մինչ այդ եղած հերքումները: Որոշ ժամանակ անց նախարարությունից դուրս է եկել Արդարադատության նախարարն ու վերահաստատել […]
17:19 08.01.2021
2020թ. դեկտեմբերին Արցախում գրանցվել է 108 ծնունդ, 609 մահ, բնական հավելաճը կազմել է -501 մարդ: 2020թ. դեկտեմբերին գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 87, իսկ ամուսնալուծությունների թիվը` 10: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը:
15:59 08.01.2021
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն արել է ֆեյսբուքյան հետևյալ գրառումը. «Վերսկսված մարտական գործողությունների սկզբից մինչ այժմ, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն աջակցություն է տրամադրել Լեռնային Ղարաբաղից և շրջակայքից տեղահանված մարդկանց և Հայաստանի հյուրընկալող համայնքներին՝ աջակցելով մի շարք առաջնային կարիքները հոգալու հարցում: Մասնավորապես, ՄԱԿ-ի գործակալությունները և գործընկերները տրամադրել են 33,330 ոչ պարենային ապրանք, հարյուրավոր տոննա պարենային օգնություն՝ 17,965 մարդու: Կարդացեք […]