TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+33.09 oC

ԱՐՑԱԽ

Հրապարակվել է Ստեփանակերտի տնտեսական գործունեության ակտիվության քարտեզը

10:04 17.11.2020

ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են․ «Հարգելի հայրենակիցներ, ներկայացնում ենք Ստեփանակերտ քաղաքի տնտեսական գործունեության ակտիվության քարտեզը՝ առ 16.11.2020 թ., որը կթարմացվի պարբերաբար»:

̰
Մինսկի խումբը պետք է շրջանակ ծառայի ԼՂ հակամարտության կարգավորման գործողությունների համար․ Պոմպեո

08:37 17.11.2020

ԱՄՆ-ը և Ֆրանսիան Ռուսաստանից պահանջում են ավելի մեծ հստակություն՝ ԼՂ-ում մարտական գործողությունների լիարժեք դադարեցման պայմանների, ինչպես նաև պայմանավորվածություններում Թուրքիայի դերի վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնել են Պետդեպի բարձրաստիճան պաշտոնյաները։ Նրանց հարց է ուղղվել Փարիզում պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ-Լե Դրիանի բանակցությունների թեմաների մասին։ «Նրանք շատ են խոսել Լեռնային Ղարաբաղի մասին։ […]

̰
Իսպանիայի Կոնգրեսն ընդունեց ԼՂ  հումանիտար օգնություն ուղարկելու և Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու Ինյառիտուի միջնորդությունը

08:24 17.11.2020

Իսպանիայի Կոնգրեսն ընդունեց Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելու և Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու՝ պատգամավոր Ջոն Ինյառիտուի առաջարկ-միջնորդությունը։ Այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը։ Ինյառիտուն ընդգծել է փախստականների ընտանիքներին մարդասիրական օգնության ցուցաբերման անհրաժեշտությունն ու միջազգային կազմակերպություններում ակտիվ դիրքորոշման պահպանման կարևորությունը, որպեսզի ԼՂ հակամարտությունը հայտնվի միջազգային հումանիտար օրակարգում։

̰
Բազմաթիվ արցախցիներ համակարգիչների վրա են թողել բաց օգտահաշիվներ․ ինչպե՞ս փակել դրանք

08:15 17.11.2020

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Նոր իմացա, որ բազմաթիվ արցախցիներ իրենց տարբեր սոցցանցային եւ էլեկտրոնային հաշիվներ բացված թողել են համակարգիչների վրա, որոնք հիմա ադրբեջանցիների ձեռքում եմ։ Կարճ բացատրեմ, թե ոնց դուրս գալ այնտեղի համակարգիչներից, որ դրանց ձեռքը չանցնեն ֆեյսբուք կամ էլեկտրոնային փոստը։ Այսպիսով․ Ֆեյսբուքի դեպքում մտնում ենք այստեղ – https://www.facebook.com/settings?tab=security […]

̰
Նոյեմբերի 18-ից Մարտակերտի շրջանային հիվանդանոցը վերսկսում է իր գործունեությունը

00:13 17.11.2020

Մարտակերտի շրջանային հիվանդանոցը վերսկսում է իր գործունեությունը սույն թվականի նոյեմբերի 18-ից: «Բոլոր աշխատողները կարող են ներկայանալ աշխատանքի»,- ասված է Մարտակերտի շրջանային բուժմիավորում ՓԲԸ-ի ֆեյսբուքյան էջում:

̰
Վարչապետը խոսել է կայացված որոշումներից ու իշխանության պատասխանատվությունից

23:17 16.11.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան առցանց հարցազրույց է տվել հայկական 12 լրատվամիջոցների, պատասխանել ներքաղաքական զարգացումներին ու պատերազմին վերաբերող հարցերին: Մանրամասները՝ ռեպորտաժում։

̰
ՀՀ կառավարությունն Արցախի քաղաքացիներին միանվագ դրամական աջակցություն կտրամադրի

23:02 16.11.2020

Հայաստանի Հանարապետության կառավարությունը միանվագ դրամական աջակցություն կտրամադրի պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի քաղաքացիներին, որոնք ունեն Արցախի հաշվառում: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ընդունած որոշման համաձայն՝ աջակցության չափը յուրաքանչյուր մարդու համար կկազմի նվազագույն աշխատավարձի չափով՝ 68000-ական դրամ։ Երեխաներին ևս աջակցություն կտրամադրվի, եթե ծնողը կամ ծնողներից […]

̰
Երթևեկությունը դեպի Արցախ թույլատրվում է միայն Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհով

22:32 16.11.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Երթևեկությունը դեպի Արցախ թույլատրվում է միայն Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհով։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում տեղում է ձնախառն անձրև, իսկ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում տեղում է թույլ ձյուն։ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է: Սարավան-Զանգեր հատվածում 200-300 մ հորիզոնական տեսանելիությամբ մառախուղ է:

̰
Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ինքնազգացողությունս լավ է

22:21 16.11.2020

Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ինքնազգացողությունս լավ է: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Երախտագիտությունս եմ հայտնում բոլորիդ բազմաթիվ զանգերի ու առողջության բարեմաղթանքների համար։ Մնում եմ աղոթող ազգի, բանակի ու հայրենիքի համար»,- գրել է Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

̰
Սոցիալական աջակցության ծրագրերը կշարունակվեն Արցախում․ Փաշինյան

22:15 16.11.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի արցախցիներ, Օրերս հանձնարարել էի կառավարությանը ներկայացնել Արցախի Հանրապետությունից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ծրագիրը։ Այսպիսով, կառավարության այսօրվա ընդունած որոշման համաձայն, միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող արցախցիներին, որոնք ունեն Արցախի հաշվառում: Արցախից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված յուրաքանչյուր […]

̰
ՌԴ ՊՆ-ն ԼՂ տարածքում բացել է հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն․ Կոնաշենկով

22:03 16.11.2020

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի հետ մշտական կապի մասին։

̰
Այս պահին նախարարության համակարգի խնամքի հաստատություններում ապրում է 97 արցախցի տարեց և հաշմանդամություն ունեցող անձ

21:40 16.11.2020

Վերջին ամսվա ընթացքում Արցախից տեղափոխված` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մեր հայրենակիցներին ցուցաբերվել է համալիր աջակցություն, ինչպես սոցիալական պաշտպանության, այնպես էլ առողջապահության համակարգի հաստատություններում՝ կացարան, բուժում, սոցիալական ծառայությունների ապահովում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Այս պահին նախարարության համակարգի խնամքի հաստատություններում ապրում են կյանքի դժվարի իրավիճակում հայտնված […]

̰
Սամվել Բաբայանն ու ԱՀ արդարադատության նախարարն ազատվել են պաշտոններից

21:22 16.11.2020

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ Սամվել Բաբայանն ազատվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ԱՀ նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Սիրան Ավետիսյանն ազատվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

̰
Ամենացավոտ կետը զորահավաքային պլանի մեջ է. Նիկոլ Փաշինյան

21:15 16.11.2020

«Ամենացավոտ կետը զորահավաքային պլանի մեջ է, մենք ունենք բավականին հնացած զորահավաքային պլան, որը պետք է փոխվի: Բանակի, ԶՈՒ կառուցվածքի և անձնակազմի ծառայողական ուղղությունները, և նրանց ֆունկցիոնալ նշանակությունը պետք է էեականորեն փոխվեն», – ասել է ՀՀ վարչապետը՝ անդրադառնալով հարցին, թե որոնք են այն ցավոտ կետերը, որոնք ի ցույց դրեց պատերազմը: Փաշինյանն ասել է, որ սահմանամերձ բնակավայրերի […]

̰
Հիմնական խնդիրը կապվում է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հետ. վարչապետը՝ Արցախի մշակութային արժեքների պահպանության մասին

21:03 16.11.2020

«Հիմնական խնդիրը կապվում է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հետ: Մենք ակտիվ շփումներ ենք իրականացնում միջազգային հանրության հետ մշակութային ժառանգության անվտանգությունն ապահովելու համար: Դա մեր բանակցային գործընթացի կարևորագույն կետերից մեկն է լինելու»,- խորհրդարանում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ աշխատանք է տարվում Արցախի  մշակութային արժեքների պահպանության ուղղությամբ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Նոյեմբերի 14-ից ՀՀ-ից ԼՂ է վերադարձել 725 փախստական․ Կոնաշենկով

20:51 16.11.2020

Շարունակվում է զոհերի մարմինների փոխանակումը, որը տեղի է ունենում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համակարգմամբ։

̰
ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը արցախցիներին տեղեկացնում է.․․

20:44 16.11.2020

ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը տեղեկացնում է. «Ի գիտություն Արցախի Հանրապետության քաղաքացիների Արցախի Հանրապետությունում գործող օպերատիվ շտաբը շարունակում է իր աշխատանքը քաղաքացիական բնակչության տունդարձի խնդիրները համակարգելու, նրանց առաջին անհրաժեշտության պարագաներով ու պարենամթերքով, իսկ պատերազմի հետևանքով բնակելի տները կորցրածներին՝ նաև կեցության պայմաններով ապահովելու, ինչպես նաև ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ: Բնակելի տների, բնակարանների հաշվառման, խնդիրների գույքագրման և ընթացիկ հարցերի […]

̰
Ի՞նչ փոխհատուցում պետք է ստանան Արցախի բնակիչները. ՀՀ վարչապետի պատասխանը

20:38 16.11.2020

Արդյո՞ք կառավարությունը քննարկել է, թե ինչ փոխհատուցում պետք է ստանան Արցախի բնակիչները, ովքեր ունեն սեփականության վնասներ. հարցը խորհրդարանում ուղղվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Կառավարությունում արդեն ձևավորվել է աշխատանքային խոմբ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, ով այդ հարցերով զբաղվում է, և կառավարոթյունն արդեն մշակել է ծրագիր  ՀՀ-ում գտնվող արցախցիներին աջակցելու համար, բայց մենք պայմանավորվել ենք, որ […]

̰
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 10:00-ից Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս մայրուղին սկսելու է գործել անվտանգ կերպով

20:22 16.11.2020

Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հավաստիացմամբ՝ վաղը՝ նոյեմբերի 17-ին՝ ժամը 10:00-ից Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս մայրուղին սկսելու է գործել անվտանգ կերպով: Այս մասին գրել է ԱՀ նախագահ արայիկ Հարությունյանը։ «Ըստ ձեռքբերված պայմանավորվածության՝ առնվազն մինչև նոյեմբերի 25-ը դրան զուգահեռ կգործի նաև Մարտակերտ-Քարվաճառ-Վարդենիս մայրուղին: Արցախի Հանրապետության իշխանությունների և ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության համագործակցությամբ առավելագույնը կատարվում է ապահովելու […]

̰
Շփման գծի երկայնքով ավարտվել է ռուս խաղաղապահ ուժերի դիտակետերի տեղակայումը. Կոնաշենկով

20:20 16.11.2020

Կոնաշենկովի խոսքով՝ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով։

̰
Վարչապետը խորհրդարանում ասել է, որ ինքն է որոշել աշխատանքից ազատել Զոհրաբ Մնացականյանին

19:45 16.11.2020

«Արտաքին գործերի նախարարին աշխատանքից ազատելու որոշում եմ կայացրել»,- խորհրդարանում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Մնացականյանի ազատման դիմումը: Իսկ վարչապետը խորհրդարանում ասել է, որ կառավարության կազմում փոփոխություններ են սպասվում, թե քանիսն են լինելու և երբ, վարչապետը չի մանրամասնել:

̰
Ավելի քան 1000 բնակիչ վերադարձել է Արցախ. ՀՀ վարչապետ

19:20 16.11.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ասել է, որ նաև այսօր է հեռախոսազրույց ունեցել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ և արձանագրել, որ բնակչության վերադարձի բավականին լավ տեմպ է սկսում արձանագրվել։ «Իհարկե, այն նշաձողի սահմաններում, որ մենք ունենք: Ամեն օր վերադարձողների թիվը, վերջին մեկ շաբաթում, գերազանցել է 1000-ը: Տեմպը աճում է»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ ամենակարևոր […]

̰
Ռուս փրկարարները ժամանել են Ստեփանակերտ

19:15 16.11.2020

Նրանք իրենց հետ բերել են անհրաժեշտ տեխնիկա և դաշտային ճամբար։

̰
Ազատության հրապարակում ընթանում է 16 կուսակցությունների հանրահավաքը

19:10 16.11.2020

Ազատության հրապարակում ընթանում է 16 կուսակցությունների հանրահավաքը: Նրանց հիմնական պահանջն, ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է: Հավաքի մեկնարկից առաջ արդեն ձևավորված ավանդույթի պես ոստիկանությունը բարձրախոսներով դարձյալ տեղեկացրեց, որ ռազմական դրության ժամանակ արգելվում է հավաքների կազմակերպումն ու անցկացումը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, որ խաղաղ հավաքը խոչընդոտելու նպատակով գուցե սադրիչներ հայտնվեն՝ […]

̰
Ադրբեջան զինվորականներ ուղարկելու մասին Էրդողանի հրամանը խաղաղապահական կենտրոնին չի վերաբերում. Պեսկով

18:57 16.11.2020

Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոն ստեղծելու մասին հուշագիրը ստորագրվել է նոյեմբերի 11-ին։

̰
ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը պետք է շարունակվի. ՀՀ վարչապետ

18:15 16.11.2020

Արդյո՞ք Մինսկի խմբի գործընթացը չեք համարում ավարտված. ՀՀ վարչապետին հարց է ուղղվել խորհրդարանում։ «Դա օրակարգի կարևոր հարցերից մեկն է, ուզում եմ ասել՝ այդ թեմայով կարևոր հաղորդակցության մեջ ենք Ֆրանսիայի նախագահի հետ, նաև ՌԴ նախագահի հետ ենք քննարկում: Իմ կարծիքն այն է, որ այո, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը պետք է շարունակվի, որ հարցերը պատշաճ ձևով պատասխաններ […]

̰
Ասկերանի և Մարտունու շրջանների մի քանի բնակավայրեր դեռ հոսանքազրկված են

18:12 16.11.2020

Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբը հայտնում է․  ««Արցախէներգո» ընկերության փոխանցած տեղեկատվության համաձայն, այս պահին հոսանքազրկված են Մարտունու շրջանի Ճարտար, Սոս, Մաճկալաշեն, Քարահունջ, Քերթ, Կոլխոզաշեն, Կավահան, Մսմնա, Խերխան, Ծովատեղ, Հերհեր, Կարմիր շուկա, Թաղավարդ կալեր, Սխտորաշեն և Ասկերանի շրջանի Սզնեք, Մխիթարաշեն, Խաչմաչ, Կարմիր գյուղ բնակավայրերը: Պատերազմական գործողությունների հետևանքով այդ բնակավայրերը սնող ենթակայանները և էլեկտրալարերը լրջորեն վնասվել են և […]

̰
Շուշիից վերջին երկու օրերին 300 դի է դուրս բերվել. Փաշինյանը նոր տվյալ է հրապարակել

17:55 16.11.2020

«Վերջին երկու օրերին Շուշիից մեր զոհված հերոսների 300 մարմին է դուրս բերվել: 300-ից ավելի, դուք պատկերացնո՞ւմ եք այդ ճակատամարտի մասշտաբը, իսկ մարդիկ ասում են, որ գեներալները կամ քաղաքական ղեկավարությունը հրաման են տվել՝ չպայքարել, բա էս մարդիկ ո՞ւմ հրամանով են գնացել կռվել և զոհվել»,- ասել է ՀՀ վարչապետը խորհրդարանում՝ Շուշիին վերաբերող հերթական հարցին պատասխանելիս: Փաշինյանը հավելել […]

̰
Պուտինն ու Մակրոնը քննարկել են ղարաբաղյան կարգավորման հարցը

17:50 16.11.2020

Երկու նախագահները կարևորել են անհետաձգելի հումանիտար հարցերի լուծումը, այդ թվում՝ փախստականների վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, բնակչության բնականոն կենսագործունեության համար պայմանների ապահովումը։

̰
Ադրբեջանը կհրապարակի՞ իր զոհերի թիվը

17:35 16.11.2020

«Ինչքան գիտեմ՝ Ադրբեջանի օրենսդրությամբ զոհերի թիվ չի հրապարակվում: Դա շատ կարևոր նրբություն է, որը մենք պետք է հաշվի առնենք»,- այսօր խորհրդարանում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ի վերջո կա՞ հստակ պատկերացում, թե որքան է մարդկային կորուստը: Վարչապետն ասել է, որ վերջնական թիվ թե՛ անհետ կորածների, թե՛ զոհերի մասին չի կարող նշել, […]

̰
BACK_TO_TOP