20:46 15.11.2020
Արցախ նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ՌԴ խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված՝ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազի առաջին տեղակալ, գնդապետ Դմիտրի Շուվարկինին:Այս մասին նախագահը գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Հանդիպմանը քննարկել ենք ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը: Այդ համատեքստում ողջունել եմ ՌԴ նախագահի «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանն ուղղված հավելյալ միջոցառումների մասին» […]
20:01 15.11.2020
ԱՀ ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր ընդունել է Արցախում ԿԽՄԿ առաքելության ներկայացուցիչներին: Քննարկվել են ստեղծված իրավիճակում զոհված զինծառայողների մարմինների և գերիների փոխանակման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ, անդրադարձել նաև այդ գործընթացի օպերատիվ կազմակերպմանն ուղղված աշխատանքներին: Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ ծառայությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը համակարգում և հավաքագրում է զինծառայողների մասին տվյալներ և փոխանցում […]
19:02 15.11.2020
«Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանների համատեղ փաստահավաք աշխատանքներն Արցախում արձանագրել են լրացուցիչ ապացույցներ ադրբեջանական զինված ուժերի կողմից խաղաղ բնակիչների՝ էթնիկ հայերի կյանքի, առողջության, սեփականության ու այլ իրավունքների կոպիտ խախտումների, դրանով հանդերձ՝ մարդկության դեմ ուղղված ու պատերազմական հանցագործությունների մասին»:Այս մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրել է ֆեյսբուքյան էջում և լուսանկարներ հրապարակել։
18:03 15.11.2020
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ ինքնաթիռը 30 մասնագետների հետ ուղևորվել է Հայաստան, հումանիտար հարցերի լուծմանն աջակցելու նպատակով։ Այս մասին հայտնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Ավելի վաղ ՌԴ պաշտպանության ազգային կենտրոնը հայտնել էր, որ Ռուսաստանի ԱԻՆ-ը կընդգրկվի Ստեփանակերտի հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի կազմում։ Այժմ ընթանում է կենտրոնի ձևավորման գործընթացը։ «Մասնագետներից բաղկացած օպերատիվ խումբը տեղում կգնահատի […]
17:10 15.11.2020
Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը «Հեռանկար»-ի շրջանակում խոսել է Ստեփանակերտում տիրող իրավիճակի մասին: Նա տեղեկացրել է, որ պետական բարձրագույն օղակներն իրենց գործունեությունն այս կամ այն կերպ իրականացնում են, որոշ խանութներ աշխատում են: Բաբայանը համոզմունք է հայտնել, որ Ստեփանակերտում կյանքը քիչ-քիչ կակտիվանա ու կվերադառնա բնականոն հուն: Մանրամասները՝ տեսանյութում․
16:42 15.11.2020
Այսօր ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը իր նստավայրում ընդունել է ՌԴ խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված ՌԴ հարավային օկրուգի զինվորական դատախազության պատվիրակությանը, զինվորական դատախազ, գնդապետ Դմիտրիյ Շուվայկինի գլխավորությամբ։ Ողջունելով հյուրերին ԱՀ խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է զինադադարից հետո երկրում ներքին կացության համապատկերում հումանիտար իրավիճակի, ռազմագերիների փոխանակման, անհայտ կորածների ճակատագրի, նրանց գտնվելու վայրերի և ամենակարևորը զոհվածների դիակների […]
14:47 15.11.2020
Նոյեմբերի 14-ին, մինչև ուշ գիշեր, ՌԴ խաղաղապահ զորախմբի և ԿԽՄԿ ներկայացուցիչների ներգրավմամբ, մարտական գործողությունների անցկացման տարածքներում շարունակվել են գտնվելու վայրը դեռևս անհայտ զինծառայողների ու քաղաքացիական անձանց որոնման, ինչպես նաև զոհված զինծառայողների մարմինների դուրսբերման և փոխանակման աշխատանքները։ Շփման գծում տեղի է ունեցել զոհված զինծառայողների մարմինների փոխանակում։Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ ՀՀ […]
12:35 15.11.2020
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները․ Հովհաննիսյան Հովհաննես Մարզպետի, ծնվ. 2001թ. Մանուկյան Միքայել Էդուարդի, ծնվ. 2001թ. Պահեստազորային Գրիգորյան Պարույր Ավետիքի, ծնվ. 1984թ. Ղուկասյան Մհեր Աշխարհաբեկի, ծնվ. 2000թ. Հովակիմյան Վահե Սեյրանի, ծնվ. 2001թ. Մուսայելյան Վարդան Սամվելի, ծնվ. 2002թ. Հարությունյան Հարություն Արմենի, ծնվ. 2001թ. Առաքելյան Արեն Մարատի, ծնվ. 2000թ. Սելիմյան Արգամ Առաքելի, ծնվ. 2001թ. Սարգսյան Գարեգին […]
11:55 15.11.2020
Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի Խաղաղության կառուցման և իրավունքների ծրագրի շրջանակում մեկնարկել է «Մարդու իրավունքները և վարձկան ահաբեկիչների գործողությունները Արցախում» (Լեռնային Ղարաբաղ) հետազոտական նախագիծ:Հաղորդում է «Արմենպրես»-ը Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի հրապարակած հաղորդագրության համաձայն, Արցախի ՄԻՊ-ի հետ համագործակցությամբ, նախագիծը հիմնվելու է առաջնային աղբյուրների վրա, որոնք փաստում են մարդկության դեմ կատարված հանցագործությունները և իրականացրած այլ վայրագությունները՝ […]
09:30 15.11.2020
Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի ռազմաօդային ուժերի ևս երկու Ան -124 «Ռուսլան» ինքնաթիռներ Երեւանի օդանավակայան են տեղափոխել զրահատեխնիկա եւ խաղաղապահ բրիգադային ստորաբաժանումների անձնակազմ։ Հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: «Օդանավը տեղափոխել է 10 BTR-82A զրահափոխադրիչ, նյութատեխնիկական աջակցության սարքավորում, ինչպես նաև խաղաղապահ ստորաբաժանումների մոտ 30 զինծառայող»,-նշվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։ Նշվում է, որ բեռնաթափումից, զննումից և սարքավորումների նախապատրաստումից հետո […]
22:55 14.11.2020
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը կոչ է անում արցախցիներին վերադառնալ իրենց բնակավայրեր: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։ «Իմ ընտանիքն արդեն Ստեփանակերտում է, և կոչ եմ անում անվտանգային առումով հնարավորություն ունեցող բոլոր արցախցիներին մտածել ու գործել տուն վերադառնալու ուղղությամբ: Այս տեսանյութով մեկնարկում է նոր ֆլեշմոբ, և առաջարկում եմ, որ բոլոր տուն վերադարձողները […]
22:28 14.11.2020
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումից հետո Ստեփանակերտի 250 բնակիչ կարողացել է վերադառնալ իրենց տները։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։ «2020 թվականի նոյեմբերի 14-ին Ստեփանակերտի շուրջ 250 բնակիչներ վերադարձել են իրենց տները։ Փախստականների առաջին 9 ավտոբուսները Ստեփանակերտ են ժամանել ռուսական խաղաղապահ զորակազմի ծավալումից և դիտակետերի տեղադրումից հետո», – ասել են գերատեսչությունում: Նախարարությունում հստակեցրել […]
21:57 14.11.2020
Դադիվանքին որևէ վտանգ չի սպառնում։ Այս մասին գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը։ «Այսու իրազեկում եմ, որ Դադիվանքն արդեն գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո և նրան որևէ վտանգ չի սպառնում: Ներկայիս վանքում կան մի քանի եկեղեցականներ, որոնք շարունակելու են մատուցել իրենց աստվածպաշտությունը և կանոնավոր իրականացնել արարողությունները»,- գրել է […]
21:45 14.11.2020
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։ Վլադիմիր Պուտինի հերթական հեռախոսային շփումների ընթացքում քննարկվել են նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության մեջ ամրագրված պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտները: Գոհունակություն է հայտնվել, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է, […]
19:34 14.11.2020
Լեռնային Ղարաբաղում զինադադարի մասին համաձայնագիրն ամբողջությամբ իրականացվում է։Այս մասին ասել է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը: Հաղորդում է РИА Новости-ին։ «Գլխավորն այն է, որ շփման տարածքում դադարեցված են բոլոր տեսակի ռազմական գործողությունները, այսօր մենք կրակոցներ չենք լսում, իրավիճակը դանդաղ կայունանում է», – ասել է նա ՌԴ ՊՆ հրապարակված տեսաուղերձում: Ինչպես հաղորդում է ռազմական […]
19:14 14.11.2020
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հայտարարություն է տարածել․ «Նոյեմբերի 9-ից 13-ը, Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև վեցշաբաթյա զինված թեժ բախումներին վերջ տալու մասին համաձայնագրի հայտարարությունից հետո, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) հանձնաժողովը հեռակապով կազմակերպել է հանդիպում ՝ Արցախի և Հայաստանի ժողովուրդների այս առանցքային և շատ ցավալի իրավիճակի առնչությամբ: Կոչ ենք արել դադարեցնել այս հակամարտության պատճառով տեղի ունեցած […]
19:02 14.11.2020
Դադիվանքից խաչքարերը դուրս են բերվում,aysor.am -ը տեղեկացել է Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ, Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանից: «Մեր վերադասի հրամանով՝ հանում ենք, որովհետև հարցերը չեն լուծվել: Բայց ժամանակավոր ենք հանել, նորից կվերադարձնենք ու կտեղադրենք, երբ հարցերը լուծվեն», – նշեց քահանան՝ մեկտեղ ընդգծելով, որ ինքն անձամբ վանքից դուրս չի գալու, մնալու է Դադիվանքում: Վանական համալիրի հոգևոր ժառանգությունը […]
18:49 14.11.2020
Նոյեմբերի 13-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հյուրընկալել եմ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին և նրա գլխավորած պատվիրակությանը:Այս մասին նախագահը գրել է ֆեյսբուքյան իր էջում․ «Բարոնուհի Քոքսին երախտագիտություն եմ հայտնել Արցախի ժողովրդի համար ամենադժվար պահերին նրա ցուցաբերած աջակցության, Արցախում ծավալած մարդասիրական գործունեության համար: Հանդիպմանը հանգամանալից անդրադարձել ենք Արցախի […]
18:42 14.11.2020
Քիչ առաջ Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է մոմավառության արարողություն: Քաղաքացիները հարգանքի տուրք են մատուցում Արցախյան պատերազմում զոհված սուրբ նահատակների հիշատակին: Նախաձեռնողները հայտարարել են, որ որևէ քաղաքական ակցիա տեղի չի ունենա, այսօր հայտարարված է լռության օր, հետևաբար քաղաքացիները լուռ երթով կշարժվեն Մատենադարան: Ինչպես երթի մեկնարկին հայտարարեցին նախաձեռնողները, քաղաքացիներն իրենց վառած մոմերը ձեռքերին կշարժվեն դեպի Մատենադարան: Երթն […]
17:25 14.11.2020
«Արցախում իմ գործընկերոջ՝ Արտակ Բեգլարյանի հետ իրականացրինք համատեղ փաստահավաք աշխատանքներ, որոնց ներկա էր նաև Մեծ Բրիտանիայի բարոնուհի տիկին Քերոլայն Քոքսը:Տիկին Քերոլայն Քոքսին Արցախում ուղեկցում էին միջազգային լրագրողներ և փորձագետներ»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Բարոնուհին և իր թիմը տեղում արձանագրեցին 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ադրբեջանական զինված ուժերի […]
17:12 14.11.2020
Կապի ոլորտի հետ կապված խնդիրները շուտով կվերակականգնվեն։ Պատերազմի ընթացքում թշնամական կողմը թիրախավորել էր նաև Արցախի կապի ոլորտը։Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ։ Ստեփանակերտում և մյուս շրջաններում այդ ուղղությամբ այժմ վթարավերականգնողական աշխատանքներ են տարվում։ Կարճ ժամանակաընթացքում կվերականգնվի հեռախոսի և ինտերնետ կապը։ Աշխատանքներ են տարվում նաև կենսական կարևոր նշանակության` էներգամատակարարման, ջրամատակարարման և […]
16:53 14.11.2020
«Հայաստան» համահայկական հիմնադրամը խոստանում է առաջիկա օրերի ընթացքում հրապարակել հիմնադրամի այս ընթացքում իրականացված ծրագրերի և ծախսերի վերաբերյալ հաշվետվություն։ Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հիմնադրամից վստահեցնում են, որ այն շարունակում է իր աշխատանքները։ «Ձեր նվիրատվությունների շնորհիվ աջակցություն և մարդասիրական օգնություն է տրամադրվում Արցախից տեղահանված բնակչությանը և օգնության կարիք ունեցող մեր հայրենակիցներին։ Լինելով անկախ և չքաղաքականացված կազմակերպություն` մենք նախընտրեցինք լուռ […]
16:39 14.11.2020
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը, որն Արցախ է ժամանել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ միասին: Պաշտպանը ներկայացրել է սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն արձանագրված՝ Ադրբեջանի կողմից կատարված պատերազմական հանցագործությունները և ադրբեջանական ագրեսիայի ընթացքում իրականացված փաստահավաք առաքելության արդյունքները: Նա […]
15:53 14.11.2020
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախ ժամանած՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ խորհրդակցությունների շրջանակում, որոնք միտված են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հետ կապված հարցերի հստակեցմանը, այսօր ընդունել եմ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպման ընթացքում քննարկել ենք անվտանգության ապահովման նպատակով ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայման, խաղաղապահ […]
15:23 14.11.2020
Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանումները սկսում են պարեկային ծառայություն իրականացնել Լեռնային Ղարաբաղի «Հյուսիս» և «Հարավ» պատասխանատվության գոտիներում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այդ մասին ճեպազրույցում ասել է ՊՆ ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: «Խաղաղապահ առաջադրանքներ իրականացնելու, հնարավոր միջադեպերը կանխելու և Ռուսաստանի ռազմական անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը իրականացվում է ուղիղ […]
15:18 14.11.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Պաշտպանության եւ Արտաքին գործերի նախարարներ՝ Դավիթ Տոնոյանի եւ Զոհրաբ Մնացականյանի, ինչպես նաեւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ու ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Կարեն Աբրահամյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը եւ առաջիկա անելիքները:
15:03 14.11.2020
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ շարունակվում է մարտական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը՝ հնարավոր բոլոր ժամանակակից միջոցների օգտագործմամբ: Գործընթացին զուգահեռ՝ մարտական գործողությունների շրջաններում ՌԴ խաղաղապահ զորակազմի և ԿԽՄԿ ներգրավմամբ շարունակաբար իրականացվում են անհայտ կորածների որոնման և հայտնաբերման, մարմինների դուրսբերման և փոխանակման աշխատանքներ: Մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների […]
14:45 14.11.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ դիմել է միջազգային պատկան մարմիններին՝ պահանջելով կանխել մշակութային վանդալիզմը: «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս օրերին մշտապես կապի մեջ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և մշակութային արժեքների պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային այլ կազմակերպությունների հետ, որոնց ուշադրությունն է հրավիրում Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության և հնագիտական վայրերի վտանգված լինելու […]
14:05 14.11.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների և հաշմանդամություն ստացած անձանց սոցիալական երաշխիքների պահովման հետ կապված հարցեր: Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մեր առաջիկա գործունեության կարևոր ուղղություններից մեկը պետք է դառնա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքների, նաև հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների հարցը: Այսօր մենք […]