TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+33.09 oC

ԱՐՑԱԽ

Նորօրյա հերոսներ. Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է նրանցից մի քանիսի սխրանքները

18:17 18.11.2020

«Նորօրյա մեր հերոսամարտի աչքի ընկնող ներկայացուցիչներից է փոխգնդապետ Արթուր Մարտիկի Քարամյանը: Վերջինիս ղեկավարությամբ իրականացված գործողությունների շնորհիվ ոչնչացվել է հակառակորդի 3 և առգրավվել 3 տանկ, թշնամական կողմը ունեցել է մարդկային լուրջ կորուստներ: Քաջարի փոխգնդապետը նաև կարողացել է արագ կողմնորոշվել մարտական բարդ իրավիճակում և գրագետ ու սառնասիրտ գործողությունների շնորհիվ շրջափակումից հանել թվով 600 զինծառայողի: Շարքային Սուրեն Արիկի […]

̰
Նոյեմբերի 14-ից Արցախ է վերադարձել 1709 փախստական. Կոնաշենկով

18:07 18.11.2020

ՌԴ ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում շարունակվում է հակամարտության ընթացքում զոհված զինվորների մարմինների փոխանակումը։

̰
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը հստակեցրել է դիտակետերի դիրքը և կազմը. Կոնաշենկով

17:53 18.11.2020

Կոնաշենկովի խոսքով՝ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով։

̰
Արցախցի աշակերտներն իրենց կրթությունը շարունակում են Հայաստանում

17:20 18.11.2020

Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված աշակերտները կրթությունը կարող են շարունակել իրենց բնակավայրին ամենամոտ դպրոցում. նրանց հետ աշխատում են նաև վերապատրաստված հոգեբաններ։ Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում:  

̰
Նոյեմբերի 19-ից դեպի Արցախ անվճար ուղևորափոխադրում կիրականացվի նաև Վայոց ձորի մարզից

17:10 18.11.2020

Վայոց ձորի մարզպետարանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Վայոց ձորի մարզում ժամանակավորապես հյուրընկալված սիրելի արցախցիներ, մարզպետարանը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ից դեպի Արցախ անվճար ուղևորափոխադրում կիրականացվի նաև Վայոց ձորի մարզից։ Կազմակերպչական հարցերով կարող եք դիմել ձեր բնակության համայնքապետարաններ կամ Վայոց ձորի մարզպետարան՝ հեռ.(0281) 2 06 10, 093 550 002»:

̰
Առաքելությունս իմ ազգի մասին պատմելն է. Իվետա Մուկուչյանը Արցախին նվիրված ռեպորտաժ է հրապարակել

16:36 18.11.2020

Երգչուհի Իվետա Մուկուչյանը, որն իր պարտքն է համարում աշխարհին պատմել Արցախի, հայերի առաջ ծառացած խնդիրների մասին, օրեր առաջ մեկնել է Արցախ, շրջել այնտեղ, զրուցել բնակիչների հետ և փոքր ռեպորտաժ նկարահանել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ռեպորտաժը, որը գերմաներեն է, Մուկուչյանը զետեղել է «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում և գրել, որ պետք է իր ձայնն օգտագործի աշխարհին իր ազգի մասին պատմելու […]

̰
Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն,Նոր Ջրաբերդ և Ասկերանի շրջանի Ուղտասար, Արմենակավան բնակավայրերը ևս անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ

16:25 18.11.2020

«Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն, Նոր Ջրաբերդ և Ասկերանի շրջանի Ուղտասար, Արմենակավան բնակավայրերը ևս անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ ի կատարումն Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված՝ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության դրույթների: Հայտարարության մեջ նշված է, որ «Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի […]

̰
Իտալիայի Վիարեջջոյի համայնքը ճանաչել է Արցախի անկախությունը

16:00 18.11.2020

Վիարեջջոյի համայնքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Այս մասին տեղեկացրին Իտալիայում ՀՀ դեսպանությունից։ Հիշեցնենք, որ Իտալիայի Միլան և Պալերմո քաղաքները, Լոմբարդիա ռեգիոնը, Կարբոնյանո համայնքի խորհուրդը, Չեզենայի համայնքը, Ֆորլի համայնքը, Բերչետո համայնքը, Արկոյի համայնքը, Դրենա և Բլեջջո Սուպերիորե համայնքները, Ռինյանո Ֆլամինիոյի համայնքային խորհուրդը ճանաչել են Արցախի Հանրապետության անկախությունը։

̰
«Ավրորան» սկսում է մարդասիրական ծրագրեր իրականացնել՝ ուղղված Արցախի բնակչությանը, և մեկնարկում հայտերի ընդունումը

15:56 18.11.2020

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն անհապաղ սկսում է մարդասիրական ծրագրեր իրականացնել՝ օգնելու արցախյան պատերազմից տուժած երեխաներին և մեծահասակներին: Աջակցության առաջին ծրագրերը կհայտարարվեն այսօր՝ 2020 թ. նոյեմբերի 18-ին: Բացի դրանից՝ «Ավրորան» պատրաստ է ընդունել նախագծերի հայտեր, որոնք կօգնեն տուժած երեխաներին, տեղահանված ընտանիքներին և վիրավորներին Արցախի և Հայաստանի տարածքում: Սկզբնական փուլում հայտերը կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: «Նախագծերի չափանիշներն […]

̰
Արցախցիները վերադառնում են տուն

15:51 18.11.2020

Էջմիածնի քաղաքապետարանից հայտնում են․ «Պատերազմի օրերին մեր քաղաքում ապաստանել են ավելի քան 1500 արցախցի՝ շուրջ 250 ընտանիք: Այս ընթացքում անհատների, գործարար-բարերարների և կազմակերպությունների օգնությամբ կարողացել ենք այս ընտանիքներին ապահովել սնունդով, անհրաժեշտ հագուստով և իրերով: Մեծ մասին ապահովել ենք նաև կացարանով: Այս մասին մանրամասն հաշվետվությամբ հանդես կգանք առաջիկայում: Այսօր արդեն ձեռնամուխ ենք եղել Արցախ վերադառնալու ցանկություն […]

̰
Ռուսական խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումները շարունակում են երթը Երևանից դեպի Ստեփանակերտ

14:27 18.11.2020

Ռուսական խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումները շարունակում են երթը Երևանից դեպի Ստեփանակերտ։ «15-րդ առանձին խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումները, որոնք ռազմական տրանսպորտային ավիացիայի կողմից տեղափոխվել են Էրեբունի օդանավակայան, շարունակում են երթը Երևանից դեպի Ստեփանակերտ: Ռուսաստանի ռազմական ոստիկանությունն ապահովում է ռազմական շարասյունների շարժման բոլոր ուղիների անվտանգությունը»,- նշված է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացրած տեսանյութին կից:

̰
Ստեփանակերտում մոտ 10 վայրկյան տևած օդային տագնապի ազդանշանը հնչել է կապի ոլորտում տեխնիկական աշխատանքների ընթացքում

14:19 18.11.2020

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են. «Հարգելի հայրենակիցներ Քիչ առաջ Ստեփանակերտում մոտ 10 վայրկյան տևած օդային տագնապի ազդանշանը հնչել է կապի ոլորտում տեխնիկական աշխատանքներ կատարելու ընթացքում: Խնդրում ենք խուճապի չմատնվել»:

̰
ՊԲ-ն հրապարակել է նահատակված 81 զինծառայողի անուն

13:52 18.11.2020

ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 81 զինծառայողի անուն․   Ճուղուրյան Նորայր Ալեքսանի, ծնվ. 2001թ. Սահակյան Ջոն Անդրանիկի, ծնվ. 2000թ. Գրիգորյան Վարդան Վանիկի, ծնվ. 2002թ. Պահեստազորային Սարգսյան Գագիկ Առաքելի, ծնվ. 1953թ. Պահեստազորային Ներկարարյան Հովհաննես Հովհաննեսի, ծնվ. 1972թ. Գևորգյան Վազգեն Ալեքսանդրի, ծնվ. 1990թ. Պահեստազորային Ծատուրյան Փայլակ Սեդրակի, ծնվ. 1957թ. Կամավորական Մարտիրոսյան Արտավազդ […]

̰
ՌԴ ԱԳՆ-ը հայտարարել է, որ ԼՂ-ի կարգավիճակի որոշման մոտավոր ժամկետ չկա

13:17 18.11.2020

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցը զգայուն է հակամարտության կողմերի համար, դրա լուծման ժամկետ չկա: ТАСС-ի փոխանցմամբ՝ այդ մասին չորեքշաբթի լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն: «Ժամկետներ չկան: Այս հարցը բավականին զգայուն է»,- ասել է դիվանագետը: «Մենք ակնկալում ենք, որ դա չի հանգեցնի նոր կոնֆլիկտների, առավել ևս՝ արյունահեղության: Այնուամենայնիվ, մնում է էական դեր Մինսկի խմբի […]

̰
Ձևավորվել է Ֆրանսիայից Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնությունը համակարգող հանձնախումբ

12:50 18.11.2020

Ֆրանսիայի հայկական հիմնադրամը, «Ազնավուր» հիմնադրամը և ՀԲԸՄ Ֆրանսիան հայտարարում են արտակարգ մարդասիրական օգնության տրամադրման գործընթացը համակարգող հանձնախմբի ստեղծման մասին։ Այս մասին հայտնում է «Ազնավուր» հիմնադրամի ֆեյսբուքյան էջը: Օրերս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել էր Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներին, այդ թվում՝ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրին: Ֆրանսիայի նախագահը խոստացել է մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստան։

̰
Դաշնային խորհուրդը ՌԴ զինված ուժերը ԼՂ-ում օգտագործելու համաձայնություն է տվել Պուտինին. ТАСС

12:30 18.11.2020

ՌԴ դաշնային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև, որով համաձայնություն է տրվում Ռուսաստանի Դաշնության նախագահին նոյեմբերի 10-ից անհրաժեշտ սպառազինությունով, ինչպես նաև ռազմական և հատուկ տեխնիկայով ռուսական զորքերը գործուղել Լեռնային Ղարաբաղ, հայտնում է ТАСС-ը: «Թույլ տալ Ռուսաստանի Դաշնության նախագահին 2020 թվականի նոյեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության ԶՈՒ անհրաժեշտ սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով զորախումբն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ համաձայն […]

̰
Նևադայի ամենամեծ շրջանը ճանաչել է Արցախի անկախությունը

12:12 18.11.2020

Հռչակագրի ներկայացմանը ներկա են գտնվել նաև Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը, Վաշինգտոնում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

̰
Սենատոր Բոբ Մենենդեսն ԱՄՆ-ի ղեկավարությանը կոչ է արել զենք չվաճառել Ադրբեջանին և Թուրքիային

11:40 18.11.2020

Մենենդեսը կոչ է արել 100 մլն դոլարի օգնություն հատկացնել Արցախում հումանիտար աղետը կանխելուն։

̰
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Ադրբեջան զինվորականների ուղարկումը

10:07 18.11.2020

Փաստաթուղթը օրենսդիր մարմին էր ուղարկվել երկուշաբթի՝ նոյեմբերի16-ին։

̰
Արցախում սպանվել է սիրիացի ահաբեկիչ Խալեդ Ալ-Ջասիմը․ addresslibya.net

09:54 18.11.2020

Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիացի վարձկան Խալեդ Ալ-Ջասիմը, ով մեղադրվում է Լիբիայում ռազմական հանցագործություններ կատարելու մեջ, սպանվել է Արցախում։ Այս մասին հայտնում է addresslibya.net-ը։ Ջասիմը, ով հանդիսանում է «Սուլթան Սուլեյման Շահ» խմբավորման առաջատար ֆիգուր, սպանվել է իր զինակից-ընկերների կողմից անձնական տարաձայնությունների պատճառով, գրում է պարբերականը՝ հղում անելով խմբավորման ներսում ունեցած իր աղբյուրներին։ Ալ-Ջասիմը եղել է հազարավոր […]

̰ ̰
Ստեփանակերտ է վերադարձել ևս 502 փախստական

08:42 18.11.2020

Եվս 502 փախստական է վերադարձել Ստեփանակերտ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն՝ նշելով, որ նոյեմբերի 14-ից ընդհանուր ավելի քան 1700 բնակիչ է վերադարձել։ Նշվում է, որ նոյեմբերի 17-ին 502 փախստականների տեղափոխող 24 ավտոբուսներ Երևանից շարժվել են Ստեփանակերտի գլխավոր հրապարակ՝ ռուս խաղաղապահների և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ։

̰
Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը կոչ է արել պահպանել ԼՂ մշակութային ժառանգության օբյեկտները

08:22 18.11.2020

Նյու Յորքի արվեստի Մետրոպոլիտեն թանգարանը Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության օբյեկտների պահպանության կոչ է արել: Այս մասին հայտնում է The Art Newspaper-ը։ «ԼՂ տարածաշրջանում տեղի ունեցած վերջին արյունահեղությունն ու ավերածությունները գլոբալ ողբերգություն են, որոնք լուրջ մտահոգություն են առաջացնում բոլորիս մոտ։ Ի հավելում բռնության դադարեցման կոչին ու հույսին, որպես թանգարանի տնօրեններ, մենք կոչ ենք անում պաշտպանել մշակութային […]

̰
ՌԴ նախագահն ընդգծել է փախստականներին ԼՂ վերադարձնելու առաքելության կարևորությունը

23:55 17.11.2020

Լեռնային Ղարաբաղ փախստականների վերադարձի առաքելությունը դրված է ռուս խաղաղապահների վրա, վերադարձի հարցը զգայուն և կարևոր է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Սա շատ կարևոր հարց է։ Սա շատ զգայուն հարց է։ Հենց այդ մարդկանց անվտանգությունն ապահովելու նպատակով էլ տեղակայվում է ռուսական խաղաղապահ զորակազմը», – ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Россия 24-ին տված հարցազրույցում:

̰
Երթևեկությունը դեպի Արցախ թույլատրվում է միայն Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհով

23:33 17.11.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Լոռու մարզի Լերմոնտովո գյուղում տեղում է ձյուն։ Երթևեկությունը դեպի Արցախ թույլատրվում է միայն Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված […]

̰
ԱՄՆ-ը 5 մլն դոլար է հատկացնում ԼՂ-ում տուժածներին օգնելու համար

22:36 17.11.2020

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների դադարեցումը և հայտարարում է նոր օգնության մասին ՝ Լեռնային Ղարաբաղի մարդասիրական արտակարգ իրավիճակին աջակցելու համար։ Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ակտիվ ռազմական գործողությունների դադարեցումը։ Վերջին ռազմական գործողությունների սկզբից ի վեր Միացյալ […]

̰
Առաջիկայում դեպի Արցախ անվճար ուղևորափոխադրումներ կիրականացվեն նաև տարբեր մարզերից

22:12 17.11.2020

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից տեղեկացնում են․ «Ի գիտություն Արցախից ժամանակավորապես ՀՀ մարզեր տեղափոխված քաղաքացիներին. Առաջիկայում դեպի Արցախ անվճար ուղևորափոխադրումներ կիրականացվեն նաև տարբեր մարզերից։ Շուտով կհայտնենք ժամանակացույցի մասին մանրամասն տվյալներ»։

̰
Նիդեռլանդների խորհրդարանն ընդունել է 5 բանաձև ԼՂ-ում պատերազմ սանձազերծելու Ադրբեջանի և Թուրքիայի դերակատարության մասին

21:37 17.11.2020

2020 թ. նոյեմբերի 17-ին Նիդերլանդների խորհրդարանն ընդունեց 5 բանաձև Լեռնային Ղարաբաղում պատերազմ սանձազերծելու Ադրբեջանի և Թուրքիայի դերակատարության մասին։ Այս մասին տեղեկացրին Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունից։ Բանաձևերում խորհրդարանը դիմում է կառավարությանը նպաստել, որպեսզի եվրամիության և ԵԱՀԿ Մինկի խմբի դիտորդները ներգրավվեն Արցախում։ Երկու բանաձև առաջարկում է կիրառել պատժամիջոցներ Ադրբեջանի նախագահի և նրա ընտանիքի անդամների, ինչպես նաև Ադրբեջանի և […]

̰
ԱՀ կառավարությունը մինչև հիմնական կացության համար բնակարաններով ապահովելը կտրամադրի ժամանակավոր կացարաններ

21:09 17.11.2020

ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն Արցախի Հանրապետությունում իրենց բնակավայրերից և հրետակոծության հետևանքով բնակարաններից զրկված քաղաքացիներին տեղեկացնում է, որ ԱՀ կառավարությունը, մինչև հիմնական կացության համար բնակարաններով ապահովելը, կտրամադրի ժամանակավոր կացարաններ։ Այս մասին տեղեկացրին Արցախի կառավարության օպերատիվ շտաբից։ «Նշված գործընթացը համակարգված կազմակերպելու նպատակով, ինչպես նաև լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար, խնդրում ենք մինչև Արցախի Հանրապետություն վերադառնալը հերթագրվել՝ […]

̰
Պատերազմի ընթացքում զոհվածների դիակների հայտնաբերման աշխատանքները շարունակվում են

20:43 17.11.2020

ԱՀ ոստիկանության ծառայողները՝ ԱՀ արտակարգ իրավիճակների ծառայողների և Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ համատեղ շարունակում են զոհվածների դիակների փնտրողական աշխատանքներ այն վայրերում, որտեղ ռազմական գործողություններ են իրականացվել: Այս մասին տեղեկացրին ԱՀ ոստիկանությունից։

̰
BACK_TO_TOP