17:12 16.11.2020
«Ասում են՝ Շուշին ծախել են, ո՞վ է ծախել Շուշին: Շուշին եթե ծախել են՝ վերջին 30 տարվա ընթացքում, որովհետև Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր: Մեզ պե՞տք էր Շուշին, բա որ պետք էր, ինչի՞ էր էդ վիճակում, մեզ էդ տարածքներն ազատագրված պե՞տք են, բա եթե պետք են, ինչո՞ւ են այդ իրավիճակում»,- ասել է Փաշինյանը՝ պատասխանով […]
16:20 16.11.2020
«Որքանով ես եմ ծանոթ բանակցային գործընթացում եղած քննարկումներին, Շուշիի հարցը երբևիցե բանակցային որևէ փաթեթի մաս չի կազմել, խնդրում եմ, սրա հետ կապված պարզաբանում տալ»,- այս մասին այսօր խորհրդարանում ասել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը՝ դիմելով ՀՀ վարչապետին: «Տեսե՛ք, դուք խոսում եք բանակցային փաթեթների մասին, իսկ որևէ բանակցային փաթեթ կյանքի կոչվե՞լ է, […]
14:44 16.11.2020
Կարծո՞ւմ եք, որ հանրային վստահությունը ձեր նկատմամբ բավարար է, որ մասնակցեք ԼՂ շուրջ բանակցություններին: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողները նման հարց էին ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Կարծում եմ, որ ՀՀ կառավարությունը պետք է մասնակցի բանակցություններին, բայց տեղի է ունենում բանակցային նոր օրակարգի ձևավորման գործընթաց, և եթե պարզվի, որ բավարար չէ վստահությունը, մենք չենք կարող […]
14:30 16.11.2020
Լրագրողները վարչապետին այսօր հարց են ուղղել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հրաժարականի պահանջների մասին: Արդյո՞ք նման հարց կա իր օրակարգում, ինչին վարչապետը պատասխանել է․ «Իմ օրակարգում մտնում է Հանրապետությունում կայունություն մտցնելը: Ուրիշ հարց իմ օրակարգում չկա»:
14:21 16.11.2020
ԱՀ օպերատիվ շտաբը տեղեկացնում է ԱՀ քաղաքացիներին, որ Հանրապետությունում էլեկտրամատակարարման վերականգնման աշխատանքները շարունակվում են: Մայրաքաղաք Ստեփանակերտում, Մարտակերտի շրջանում և Ասկերանի շրջանում, բացի վերին ենթաշրջանից, էլեկտրամատակարարումն ամբողջությամբ արդեն վերականգնված է: Այս օրերին մասնագետները աշխատանքներ են իրականացնում Շուշի և Սղնախ ենթակայաններից սնուցվող բնակավայրերում էլեկտրականության ապահովման այլընտրանքային միջոցների կիրառման ուղղությամբ: Մարտունի քաղաքի և շրջանի մի քանի բնակավայրերի էլեկտրամատակարարումը […]
14:20 16.11.2020
Ռուս խաղաղապահների Արցախ մուտք գործելուց հետո ինչ կարգավիճակ է ունենալու Արցախի բանակը՝ հետաքրքրվել էին լրագրողները վարչապետից այսօր կայացած ասուլիսի ժամանակ: «Արցախի ՊԲ-ն ունենալու է նույն կարգավիճակը, ինչ ունի, այն Արցախի ՊԲ-ն է, նաև երբ խոսում եմ 20-35 հազար զինվորների մասին, նրանց մի հսկայական մասը հենց Արցախի ՊԲ զինվորների մասին է խոսքը, սա նշանակում է, որ […]
13:44 16.11.2020
Լրագրողները վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրել են՝ ճի՞շտ է, որ պատերազմի տարբեր փուլերում տարբեր փաստաթղթեր են դրվել սեղանին՝ ավելի նպաստավոր պայմաններով, եթե այո, ապա ինչո՞ւ չի ստորագրվել, եթե ոչ, ապա ինչո՞ւ էին ռուս խաղաղապահները Շուշին ընկնելուց առաջ տեղափոխվում այստեղ: Վարչապետը պատասխանել է. «Դա բացարձակապես անհիմն է, խաղաղապահները սկսել են տեղափոխվել հայտարարությունը ստորագրելուց հետո, ինչ վերաբերում է […]
13:34 16.11.2020
Վարչապետին այսօր լրագրողները հարցրել են, թե արդյոք մտավախություն չունի, որ երկրում կարող է պառակտում մտնել, երբ թիրախավորվում են վարչապետի հրաժարականը պահանջող մարդիկ: Փաշինյանը պատասխանել է. «Ես ուզում եմ հասկանալ, երբ որ ասում են՝ թիրախավորում են, ինչ են հասկանում, կարող ենք տասնյակ և հարյուրավոր օրինակներ ցույց տալ, երբ իշխանության ներկայացուցիչներն են թիրախավորվում: ԱԺ նախագահի հետ էն, […]
13:24 16.11.2020
Լրագրողներն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել են Մարգարիտա Սիմոնյանի այն հարցադրման մասին, թե ճիշտ է, որ ռուսական առաջարկն ընդունելու համար երկար ժամանակ խորհրդակցել է ԱՄՆ ներկայացուցիչների հետ: «Իհարկե ճիշտ չէ, ես այս ընթացքում ունեցել եմ 5 խոսակցություն ԱՄՆ ներկայացուցիչների հետ, և այդ ժամանակ քննարկվել են ոչ թե ռուսական, այլ ամերիկյան առաջարկները: Ռուսական առաջարկները ամերիկյան կողմի […]
13:18 16.11.2020
Շուշիի մասին կային կարծիքներ, որ անառիկ է, և այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրատվամիջոցները վարչապետին հարց են ուղղել նաև Շուշիի անկման մասին: Վարչապետն ասել է, որ կարևորագույն քննարկումներից ու ապատեղեկատվություններից մեկը կապված է Շուշիի հետ, շատ են ասում, որ ուղղակի հանձնվել է: «Այսօր ԱՀ նախագահի գրառումը կարդացի, որտեղ ասում էր, որ Շուշիում 100-ից ավելի մարմիններ […]
13:00 16.11.2020
Լրագրողներն այսօրվա առցանց ասուլիսի ժամանակ վարչապետից հետաքրքրվել են նաև անհետ կորածներին հայտնաբերելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, հարց ուղղել նրանց թվի ու գերիների փոխանակման գործընթացի մասին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նրանց թիվը հայտնի է։ Խոսքը մի քանի 100 զինվորների մասին է։ «Հույս ունենք, որ կգտնենք մի մասին ողջ, եթե ոչ՝ ողջ-առողջ: Օրինակ՝ երեկ իմացա, որ […]
12:55 16.11.2020
Երևանցի 40-ամյա Դավիթ Իսահակյանը զինադադարի հաստատումից հետո՝ նոյեմբերի 11-ին, Արցախից 85 և 75-ամյա ամուսիններին ցանկացել է տեղափոխել Մարտունու Գիշի գյուղ։ Տեղեկանալով, որ Բերձորի ճանապարհն անվտանգ է, քանի որ մարտական գործողություններ չկան՝ Դավիթ Իսահակյանը որոշել է տարեց ամուսիններին Արցախ հասցնել այդ ճանապարհով։ Նրանց հետ կապը կտրվել է Լիսագոր գյուղի հատվածում։ Իսահակյանի կինը՝ Ժաննա Ղազարյանը, ամուսնու հետ […]
12:50 16.11.2020
ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․ «Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների առաջին իսկ պահերից Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն իր գործառույթների շրջանակներում կազմակերպել է օրենքով սահմանված և իրավիճակով պայմանավորված համապատասխան աշխատանքների իրագործումը: Պաշտոնական գործընթացներին զուգահեռ Ազգային անվտանգության մարմիններն ակտիվորեն ներգրավվել են նաև բուն ռազմական գործողություններին, և համակարգի բազմաթիվ ծառայողներ իրենց հերոսական […]
12:45 16.11.2020
ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը տեղեկացնում է, որ Երևանից Ստեփանակերտ անվճար տեղի ունեցող ուղևորափոխադրումներն այսուհետ կիրականացվեն Երևանի կենտրոնական՝ «Կիլիկիա» ավտոկայանից։ Ցանկացողներն, արդեն առանց նախապես գրանցվելու, անհրաժեշտ է նշված վայր ներկայանան առավոտյան 07։00-09:00-ն ընկած ժամանակահատվածում։
12:42 16.11.2020
Լրագրողները վարչապետից հետաքրքրվել են տարբեր քաղաքական ուժերի այն հայտարարությունների մասին, որ կարող են հայտարարության կետերը հայանպաստ դարձնել։ Հետաքրքրվել են, թե ինչո՞ւ այդ ուժերի հետ երկխոսություն չկա: «Ես չեմ ստացել առաջարկ քաղաքական որևէ ուժի կողմից։ Այդ փաստաթուղթը ոչ թե քաղաքական ցանկությունների արտահայտություն է, այլ կոնկրետ ռազմական իրադրության, որն ունեցել ենք տվյալ իրավիճակում: Հետադարձորեն փոխել փաստաթղթի նշանակությունը՝ […]
12:32 16.11.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղի ունեցած առցանց ասուլիսի ժամանակ պատասխանել է նաև «ՇԱՆԹ» ՀԸ մեկնաբան Արամ Աբրահամյանի հարցին, որը հետևյալն էր. «Եթե ԱԺ պատգամավորները, նախարարները, կառավարության անդամները, ՀՀ նախագահը տեղյակ չէին հայտնի հայտարարության բուն քննարկումից և ընդունած որոշումից, փաստաթղթից, արդյոք չի՞ նշանակում, որ այդ ինստիտուտները պարզապես չեն գործում և ճգնաժամի մեջ են։ Չե՞ք կարծում, […]
12:26 16.11.2020
Պաշտոնավարման սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ բանակցությունները սկսում է իր սեփական կետից։ Ո՞րն է դա, այսօրվա ասուլիսի ժամանակ հարց են ուղղել լրագրողները: Փաշինյանը պատասխանել է. «Սեփական կետ ասելով՝ նկատի ունեի, որ մենք այդ տրամաբանությանը փորձում ենք և փորձելու ենք չհամաձայնել, դա է այն կետը, և դրան, ըստ էության, նախորդ հարցին ի պատասխան՝ անդրադարձա։ […]
12:00 16.11.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղի ունեցած առցանց ասուլիսի ժամանակ պատասխանել է լրատվամիջոցներից մեկի հարցին, թե արդյո՞ք պատերազմն իր վարած քաղաքականության հետևա՞նք է, և ո՞վ է այն պաշտոնյան, որ պատասխանատվություն է կրում: Նշել է, որ որևէ կասկած չկա, որ ինքն է թիվ մեկ պաշտոնյան, ով պատասխանատու է տեղի ունեցածի համար։ Այն, որ կրում է պատասխանատվություն, այստեղ […]
10:43 16.11.2020
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ փախստականների երկրորդ խումբն է տեղափոխվել Ստեփանակերտ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: 19 ավտոբուսով Ստեփանակերտ է վերադարձել 475 մարդ: Ավելի վաղ 9 ավտոբուսով իրականացվել էր 250 փախստականի տեղափոխում:
10:10 16.11.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Երթևեկությունը դեպի Արցախ թույլատրվում է միայն Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների մուտքը Վրաստան […]
08:50 16.11.2020
1 օրվա ընթացքում ռուսական ինքնաթիռներով Հայաստան է տեղափոխվել 58 միավոր տեխնիկա՝ զրահամեքենաներ, արտաճանապարհային բեռնատարներ, ավտոցիստեռններ, էքսկավատորներ և նյութատեխնիկական ապահովման այլ տեխնիկա։
08:05 16.11.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Սիրելի՛ հայրենակիցներ Այսօր իմ հերթական ծանր օրերից մեկն է. այո՛, թեև կարողացել ենք փրկել Հայրենիքի մի մասը և հազարավոր կյանքեր, սակայն մարդկային ու տարածքային մեծ կորուստներ ենք ունեցել, ինչի մասին ևս մեկ անգամ վկայեցին Շուշիի մատույցներից այս օրերին հանած շուրջ 150 հայ զինծառայողների […]
00:33 16.11.2020
Իտալիայի Բերչետո համայնքը ճանաչել է Արցախի անկախությունը: Այս մասին տեղեկացրին Իտալիայում ՀՀ դեսպանությունից։ Հիշեցնենք, որ Իտալիայի Միլան և Պալերմո քաղաքները, Լոմբարդիա ռեգիոնը, Կարբոնյանո համայնքի խորհուրդը, Չեզենայի համայնքը, Ֆորլի համայնքը, Դրենա և Բլեջջո Սուպերիորե համայնքները, Ռինյանո Ֆլամինիոյի համայնքային խորհուրդը ճանաչել են Արցախի Հանրապետության անկախությունը։
22:42 15.11.2020
Ֆորլի համայնքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Այս մասին տեղեկացրին Իտալիայում ՀՀ դեսպանությունից։ Հիշեցնենք, որ Իտալիայի Միլան և Պալերմո քաղաքները, Լոմբարդիա ռեգիոնը, Կարբոնյանո համայնքի խորհուրդը, Չեզենայի համայնքը, Դրենա և Բլեջջո Սուպերիորե համայնքները, Ռինյանո Ֆլամինիոյի համայնքային խորհուրդը ճանաչել են Արցախի Հանրապետության անկախությունը։
21:37 15.11.2020
Արցախա-ադրբեջանական կողմերը շարունակում են զոհված զինծառայողների մարմինների որոնման և երկուստեք փոխանակման աշխատանքները: ԱԻ ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով ծառայությունում ստեղծվել են որոնողափրկարական հումանիտար առաքելություն իրականացնող ջոկատներ՝ Փրկարար ուժերի վարչության պետ գնդապետ Մեխակ Արզումանյանի ղեկավարությամբ: Հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախում գտնվող ՌԴ խաղաղապահ զորակազմի միջամտությամբ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության պատասխանատուների ներկայությամբ, Արցախի ու Ադրբեջանի […]
21:21 15.11.2020
ՀՀ ԱԳՆ -ն հայտարարություն է տարածել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու սրբապղծման վերաբերյալ․ «Կրակի դադարեցման ուժի մեջ մտնելուց հաշված օրեր անց ողջ աշխարհը կրկին ականատես է դառնում հայ ժողովրդի և հայկական հոգևոր, պատմամշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի անհանդուրժող և ռասիստական վերաբերմունքի դրսևորումներին։ Ադրբեջանական մեդիա տիրույթում շրջանառվում են Արցախի խաղաղ բնակչության հանդեպ վայրագությունների իրականացման, խաչքարերի, կրոնական հաստատությունների, […]
20:46 15.11.2020
Արցախ նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ՌԴ խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված՝ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազի առաջին տեղակալ, գնդապետ Դմիտրի Շուվարկինին:Այս մասին նախագահը գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Հանդիպմանը քննարկել ենք ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը: Այդ համատեքստում ողջունել եմ ՌԴ նախագահի «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանն ուղղված հավելյալ միջոցառումների մասին» […]
20:01 15.11.2020
ԱՀ ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր ընդունել է Արցախում ԿԽՄԿ առաքելության ներկայացուցիչներին: Քննարկվել են ստեղծված իրավիճակում զոհված զինծառայողների մարմինների և գերիների փոխանակման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ, անդրադարձել նաև այդ գործընթացի օպերատիվ կազմակերպմանն ուղղված աշխատանքներին: Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ ծառայությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը համակարգում և հավաքագրում է զինծառայողների մասին տվյալներ և փոխանցում […]