13:10 14.11.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պայմանավորվածության համաձայն այսօր վաղ առավոտյան Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտ են ուղևորվել 11 ավտոբուսներ, որոնք Արցախ են տեղափոխել պատերազմի օրերին Երևանում կամ ՀՀ մարզերում ապաստանած քաղաքացիներին: Հետագա փոխադրումների հետ կապված Երևանում գործող Արցախի հանրապետության օպերատիվ շտաբը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ։ Այս մասին տեղեկացնում […]
11:43 14.11.2020
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Մի-8 և Մի-24 ռազմական ավիացիոն ուղղաթիռներն ուղեկցում են խաղաղապահների շարասյուները, որոնք շարժվում են ԼՂ հակամարտության գոտի։
10:17 14.11.2020
Նոյեմբերի 13-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղարար առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր:
10:00 14.11.2020
Կանադայից հումանիտար օգնության հերթական խմբաքանակը նոյեմբերի 21-ին կուղարկվի Հայաստան՝ նախատեսված արցախցի ընտանիքների համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայ համայնքի ներկայացուցիչներից «United Armenian Council of Ontario» (Օնտարիոյի միացյալ հայկական խորհուրդ- UACO) կազմակերպության անդամ Էդգար Մանուկյանը նշեց, որ հայ համայնքի կողմից աջակցության աշխատանքները շարունակվում են: «Մինչ այդ էլ հումանիտար օգնության տարբեր խմբաքանակներ ենք ուղարկել, միայն Տորոնտոյից 15 տոննա […]
08:54 14.11.2020
Ռուսաստանը մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է ուղարկել 20 Իլ-76 ինքնաթիռ՝ ավելի քան 170 խաղաղապահներով, 20-ից ավելի ծանր ավտոտեխնիկայով ու նյութատեխնիկական ապահովության միջոցներով։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն, փոխանցում է RIA Novosti-ն։ Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ արդեն ավելի քան 1100 ռուս խաղաղապահներ ուղարկվել են Լեռնային Ղարաբաղ, իրականացվել է 73 […]
08:09 14.11.2020
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Հայրենիքը, ինչպես և բնությունը՝ հավերժ են… Սիրելի՛ հայրենակիցներ, հարազատնե՛ր, Բոլորս հիմա չափազանց զգացմունքային ենք ու անհաշտ՝ այս ցավալի իրողության հետ, բայց Արցախը մեր հողն է, այդ հողի մեջ մեր զարկերակն է: Հորդորում եմ ձեզ՝ խնայել մեր երկրի աստվածատուր ու դրախտային բնությունն ու զերծ […]
00:24 14.11.2020
Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ինստագրամի իր էջի «սթորի» բաժնում նկար է հրապարակել Դադիվանքից՝ բարձրաձայնելով սեփական տանից տեղահանված արցախցիների մասին: «Ոչ միայն Արցախի հայերը, այլև ողջ մարդկությունն է մեծ կորուստ կրել: Սա հրաժեշտ է այս պահին: Եթե դուք տխուր եք, ապա պատկերացրեք, թե նրանք ինչ են զգում: Իրենց նախնիների տնից տեղահանված 120 հազար մարդ, որովհետև Թուրքիան […]
23:43 13.11.2020
Արցախցիներին վերաբերող խնդիրներին է այսօր անդրադարձել ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանը: Նա խոսել է նաև անօթևաններին կացարանով ապահովելու խնդիրների մասին:
22:35 13.11.2020
Ստեղծված իրադրությունից դուրս գալու ինչ ելքեր կարող են լինել: Թեմայի շուրջ Արամ Աբրահամյանը այսօր զրուցել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
21:18 13.11.2020
Մեր սիրելի ու վիրավոր Ստեփանակերտը վերստին լուսավորվում է և կանչում իր զավակներին դեպի տուն, գրել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ու կից լուսանկար հրապարակել։ «Աշխատանքային վազքի մեջ որոշեցինք այցելել Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճար, ինչպես նաև ցուցադրել հեռավոր ստեփանակերտցիներին իրենց սիրելի հատվածներից մեկը»,- գրել է նա:
20:45 13.11.2020
Նոյեմբերի 12-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Նախարարն իր զրուցակցին ներկայացրեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 10֊ի համատեղ հայտարարությանը հաջորդած զարգացումները` նշելով, որ այդ հայտարարությունը կոչված է ռազմական գործողությունների դադարեցմանը և Արցախում խաղաղապահների տեղակայմանը։ Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց հայկական կողմի հանձնառությունը […]
20:30 13.11.2020
Հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախում գտնվող ՌԴ խաղաղապահ զորակազմի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության նախաձեռնությամբ, ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության գործուն մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների մարմինների փոխանակում: ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը երկու կողմի համար կարևորել է այդ առաքելությունը, ընդգծել, որ ծառայությունը պատրաստ է մարդասիրական նպատակներով ցանկացած […]
20:03 13.11.2020
«Հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախ ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունդի հետ այսօր քննարկել ենք զոհվածների մարմինների փոխանակման համար անհրաժեշտ գործողությունների իրականացման որոշ մանրամասներ: Իմ պատրաստակամությունն եմ հայտնել առավելագույնս աջակցել մարդասիրական այդ կարևոր առաքելության արագ իրականացմանը»,-այս մասին տեղեկացրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը […]
19:53 13.11.2020
Այսօր, համաձայն նախապես ձեռք բերված պայմանավորվածության, մեկնարկել է զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը: Փոխանակումն իրականացվում է ՌԴ խաղաղապահ առաքելության համակարգմամբ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասնակցությամբ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Իմ երախտագիտությունն եմ հայտնել ՌԴ խաղաղապահ զորակազմին առաքելության արագ կազմավորման ու իրականացման, ինչպես […]
19:46 13.11.2020
«Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններն ամբողջությամբ դադարեցվել են»,- ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում մարդասիրական հիմնախնդիրների լուծմանն ուղղված խորհրդակցությանը ՌԴ նախագահը նշել է, որ Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի կողմից նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարությունը «հնարավորություն է տվել դադարեցնել արյունահեղությունը և կայունացնել իրավիճակը»: «Հուսով եմ, որ մենք արդեն […]
18:33 13.11.2020
Երրորդ օրն է՝ Ազատության հրապարակում հավաքվում են խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ, Արցախի բնակիչներ, ովքեր պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նրանք համոզված են, որ եռակողմ համաձայնագրի շուրջ, որը ստորագրվել է նոյեմբերի 11-ի գիշերը Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և ՌԴ նախագահների միջև, դեռ հնարավոր է բանակցել: Ոստիկանները նախազգուշացրել են, որ ռազմական դրության պայմաններում անօրինական են նմանատիպ […]
18:11 13.11.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն, որին մասնակցել են կառավարության անդամներն ու այլ գերատեսչությունների ղեկավարներ: Խորհրդակցությունը սկսվել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատերազմում զոհված հայորդների: Վարչապետը նշել է, որ խորհրդակցության նպատակն է քննարկել պատերազմի ընթացքում Արցախից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների հետ կապված հարցերը: «Մասնավորապես, պետք է քննարկենք, թե աջակցության ինչ […]
18:05 13.11.2020
«Գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի վիճակը կայուն է, դրական դինամիկայով: Շրջանառվող տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
17:37 13.11.2020
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել: «Մեկ անգամ ևս ընդգծել եմ, որ պետք է շտապ միջոցներ ձեռնարկել կյանքի բնականոն պայմաններին վերադառնալու ուղղությամբ: Մարտակերտ-Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհը դեռ երկար ժամանակ շարունակելու է գտնվել հայկական ուժերի վերահսկողության ներքո, և շրջափակման մեջ մնալու վերաբերյալ հասարակության մեջ առկա մտավախությունները իրական հիմքեր չունեն: Մեր այն քաղաքացիները, որոնք պատերազմի […]
17:06 13.11.2020
«Այսօր ընդունել եմ հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախ ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպման ժամանակ մտքեր ենք փոխանակել խաղաղապահ զորախմբի կողմից պատասխանատու առաքելության իրականացման հետ կապված կոնկրետ հարցերի շուրջ»: Այս մասին գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում:
16:33 13.11.2020
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակում է գործել հրադադարի պահպանման ռեժիմը: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը։
16:13 13.11.2020
Թուրքիան անհիմն է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը սիրիացի գրոհայինների մասնակցության վերաբերյալ ՄԱԿ-ի աշխատանքային խմբի հայտարարությունը, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյը: «Այս հայտարարության մեջ պարունակվող անհիմն մեղադրանքներն ամենևին չեն համապատասխանում տեղում եղած փաստերին»,- ասել է Աքսոյը: Նրա խոսքերով՝ Ղարաբաղում ռազմական հակամարտությանը սիրիացի գրոհայինների մասնակցությունն ապացուցելու համար Հայաստանի կողմից տարածված տեսանյութերը «շինծու» են: Միևնույն ժամանակ, […]
15:38 13.11.2020
Ուրբաթ ռուս խաղաղապահների ևս ութ ինքնաթիռ է մեկնել Լեռնային Ղարաբաղ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն: Հաշվի առնելով նախորդ հաղորդագրությունները՝ 42 ինքնաթիռ արդեն մեկնել է տարածաշրջան: «Նոյեմբերի 13-ին Ուլյանովսկ-Վոստոչնի օդանավակայանից ռազմատրանսպորտային ավիացիայի ութ «Իլ -76» ինքնաթիռ է արդեն օդ բարձրացել: Օդանավերը Հայաստանի օդանավակայան կհասցնեն ավելի քան 10 ծանր արտաճանապարհային մեքենա, ինչպես նաև ավելի քան 100 զինծառայող»,- ասվում […]
15:32 13.11.2020
Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանի շնորհակալական ուղերձը դիվանագիտական ծառայության աշխատակիցներին․ «Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության սիրելի աշխատակիցներ Մեր Հայրենիքը ծանրագույն փորձության շրջան է ապրում՝ հերոսական պայքար մղելով ոչ միայն արցախահայության կյանքի իրավունքի, այլև, առանց չափազանցության՝ ողջ հայ ժողովրդի արժանապատիվ ապագայի համար: Այդ պայքարը լի է Արցախի Պաշտպանության բանակի, կամավորականների և աշխարհազորայինների անօրինակ հերոսության, ինքնազոհության և […]
15:17 13.11.2020
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված ևս 44 զինծառայողի անուն․ Հարությունյան Աղասի Ռուբիկի, ծնվ. 1968թ. Մկրտչյան Արայիկ Աբրահամի, ծնվ. 1967թ. Մկրտչյան Ալբերտ Յուրիկի, ծնվ. 1979թ. Իսրայելյան Արկադի Հենրիկի, ծնվ. 1978թ. Կամավորական Մարգարյան Աշոտ Աղասու, ծնվ. 1963թ. Կամավորական Թովմասյան Արամայիս Կոնստանտինի, ծնվ. 1997թ. Ստեփանյան Արթուր Անանիայի, ծնվ. 1998թ. Ծատուրյան Գևորգ Ալբերտի, ծնվ. 2002թ. […]
15:01 13.11.2020
Համացանցում ակտիվորեն շահարկվող լուրերն այն մասին, թե իբր «Եղնիկներ»-ի զորամասի մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմը պետք է լքի զբաղեցրած դիրքերը և որին իբր ընդդիմանում է հրամանատար Կարեն Ջալավյանը, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին տեղեկացրին ԱՀ ՊԲ-ից։ «Տվյալ տեղամասում ՊԲ ստորաբաժանումները շարունակում և շարունակելու են իրականացնել մարտական հերթապահություն»,- ասված է ՊԲ-ի հաղորդագրության մեջ:
14:55 13.11.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի և քաղաքացիական խորհրդի նախաձեռնող խմբի հիմնադիրների հետ: Այս մասին տեղեկացրին նախագահի աշխատակազմից։ Հանդիպմանը մասնավորապես մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ստորագրված եռակողմ հայտարարության և, այդ համատեքստում, երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Քաղաքացիական խորհրդի նախաձեռնող խմբի հիմնադիրները՝ անվանի գիտնականներ, մտավորականներ, անհանգստություն ու մտահոգություն են […]
14:34 13.11.2020
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի դեպքերից հետո Ռուսաստանի Դաշնությունում հայկական և ադրբեջանական սփյուռքի միջև կոնֆլիկտ տեղի չի ունենա։ Երկու սփյուռքներն էլ իրենց շատ պատասխանատու են պահում, ընդգծել է նա: «Ոչ, դա բացարձակապես ակնհայտ չէ և շրջելի է: Ես այստեղ բացարձակապես համաձայն չեմ ձեզ հետ»,- ասաց Պեսկովը YouTube-ում RT Russia […]