16:11 20.09.2023
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանը սերտ կապի մեջ է Ղարաբաղում հակամարտող բոլոր կողմերի հետ և հույս է հայտնել, որ իրավիճակը կտեղափոխվի դեպի դեէսկալացիա և խնդրի խաղաղ լուծում։ «Մենք շատ սերտ կապի մեջ ենք Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի իշխանությունների հետ: Հուսով եմ, որ մենք կկարողանանք հասնել […]
15:48 20.09.2023
Սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Արարատ Միրզոյանը ներկայացրել է սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ ագրեսիայի մանրամասները, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում առկա զոհերի մասին տվյալներ։ Նախարար Միրզոյանը […]
15:44 20.09.2023
Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում քննարկվել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի հարձակումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԵԽ պատգամավոր Լարս Պատրիկ Բերգն այս թեմայով հանդես կգա գրավոր հայտարարությամբ: Եվրոպական հանձնաժողովին է ուղղվել նաև նամակ՝ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման հարցով, ստորագրողների թվում է Լարս Պատրիկ Բերգը: Նամակում կոչ է արվում ԵՄ-ին՝ քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու էթնիկ զտումները: Եվրոպական հանձնաժողովին […]
15:10 20.09.2023
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ռուս խաղաղապահները Ղարաբաղում շատ ակտիվ աշխատում են հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերի հետ։ «Մեր խաղաղապահները շատ ակտիվ աշխատում են այս հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերի հետ, նրանք ամեն ինչ անում են խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար»,- ընդգծել է նա։
15:02 20.09.2023
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իին տեղեկացնել Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին։ «Ես ձեզ կտեղեկացնեմ ուկրաինական ուղղությամբ տիրող իրավիճակի և այն մասին, թե ինչ է կատարվում ադրբեջանա-ղարաբաղյան և ադրբեջանա-հայկական կարգավորման ոլորտում»,- ասել է Պուտինը Վան Իի հետ հանդիպման ժամանակ։
14:57 20.09.2023
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղիղ եթերում հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղից ստացված վերջին տեղեկությունների համաձայն` ռազմական գործողությունների ինտենսիվությունը կտրուկ նվազել է: «Վերջին տեղեկատվությունը, որ հաջողվել է ստանալ ԼՂ-ից, հետևյալն է՝ ռազմական գործողությունների ինտենսիվությունը կտրուկ նվազել է: Չեմ կարող ասել, որ զրոյացել է, բայց կտրուկ նվազել է»,-ասաց վարչապետը:
14:45 20.09.2023
ԼՂ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ: Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի վերաինտեգրման, իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև Ադրբեջանի սահմանադրության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսագործունեության ապահովման հարցերը, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, կքննարկվեն տեղի հայ բնակչության և Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների […]
14:30 20.09.2023
Ռուս խաղաղապահները շարունակում են Լեռնային Ղարաբաղում իրենց գործառույթները կատարել սրված պայմաններում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ «Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է կատարել իր գործառույթները սրված պայմաններում: Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը ցուցաբերվում է հնարավոր բոլոր օգնությունները», – ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
14:13 20.09.2023
ԼՂ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ: Նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց Հայաստանի զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զինված կազմավորումների կազմալուծման, ամբողջական զինաթափման և Լեռնային Ղարաբաղի տարածքից […]
14:04 20.09.2023
Քիչ առաջ ԼՂ պաշտոնական տեղեկատվական էջերից իմացանք, որ ԼՂ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատրության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ։ Այս մասին այսօր հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այդ տեքստի ձևավորմանը ՀՀ-ն չի մասնակցել, քննարկումների կողմ չի եղել։ Տեքստում հիշատակվում է ՀՀ ԶՈՒ-ն։ Խոսվում է ԼՂ-ից ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների մասին։ Այս փաստը մեզ […]
13:54 20.09.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում խոսում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին։
13:45 20.09.2023
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը, ադրբեջանցիների կողմից կեղծ բնապահպանական ցուցարարների միջոցով ապօրինի արգելափակելու, այնուհետև 2023 թվականի ապրիլի 23-ին Բերձորի միջանցքում Հակարի կամրջի վրա ապօրինաբար անցակետ դնելու՝ այդպիսով իր քրեական վարքագծին ակնհայտ ինստիտուցիոնալ բնույթ հաղորդելու, 2023 թվականի հունիսի 15-ին Հակարիի կամրջի վրա դիտավորյալ կերպով սադրանքի դիմելու` երկու ուղղություններով […]
13:33 20.09.2023
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության փոխնախարար Ասկար Ջալալիանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին: Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ Աննա Վարդապետյանն իրանցի գործընկերներին տեղեկացրել է սեպտեմբերի 19-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի մասին՝ ընդգծելով, որ Ադրբեջանը շարունակում […]
13:09 20.09.2023
«Կրկին հորդորում ենք Ստեփանակերտի բնակչությանը չտրվել խուճապային տրամադրությունների և տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ չճանապարհվել դեպի օդանավակայան: Կոչ ենք անում մնալ ապաստարաններում»,-նշված է Ստեփանակերտի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:
12:48 20.09.2023
Սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի Հանրապետությունը հռթիրահրետանային և ավիացիոն զանգվածային հարվածներ հասցնելուն զուգընթաց անցել է լայնածավալ հարձակման Արցախի Հանրապետության հետ շփման գծի ողջ երկայնքով։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ հղում անելով ԱՀ նախագահի աշխատակազմի տելեգրամյան ալիքին։ «Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջադրված է Արցախը մասնատելու և նրա կենսունակությանն անդառնալի վնաս հասցնելու խնդիր։ […]
12:45 20.09.2023
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ եկեղեցիներում պարբերաբար կատարվելու են ամենօրյա աղոթքներ՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի։ Հրավիրում ենք մասնակցություն բերելու մատուցվող աղոթքներին և ձեր հայցը բարձրացնելու առ Աստված Արցախի մեր ժողովրդի անվտանգ ու ապահով կյանքի համար։ Թող Տերը զորավիգ լինի և Իր օրհնության ներքո պահպանի մեր ժողովրդին ի հայրենիս, յԱրցախ և […]
12:37 20.09.2023
Բրազիլիայի իշխանությունները մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ծավալած ռազմական գործողությունների և խաղաղ բնակչության վրա դրանց ազդեցության առնչությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բրազիլիայի արտաքին գործերի նախարարությունը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրության շուրջ հայտարարություն է տարածել։ «Բրազիլիայի կառավարությունը շարունակում է հավատալ, որ երկարաժամկետ լուծման հասնելու լավագույն տարբերակը խաղաղ բանակցություններն են, հատկապես՝ առկա երեք բանակցային հարթակներում (Բրյուսել, Մոսկվա, Վաշինգտոն)», – մեջբերում […]
12:31 20.09.2023
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և խաղաղ լուծումներ փնտրել՝ ի շահ ժողովրդի։ «Երեկ անհանգստացնող լուրերի մասին իմացա Լեռնային Ղարաբաղից, որտեղ զինված բախումների պատճառով սրվել է առանց այն էլ կրիտիկական հումանիտար իրավիճակը: Ես կոչ եմ անում բոլոր ներգրավված կողմերին և միջազգային հանրությանը լռեցնել զենքերը և գործադրել բոլոր ջանքերը խնդրի խաղաղ […]
12:20 20.09.2023
Նախագահ Բայդենը պետք է անձամբ զանգահարի Ալիևին և պահանջի դադարեցնել բոլոր ռազմական գործողություններն Արցախի դեմ: Այս մասին X-ի իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը։ «Մենք պետք է դադարեցնենք էթնիկ զտումները և Հայոց երկրորդ ցեղասպանությունը։ Բայդենի վարչակազմին կոչ եմ անում անհապաղ միջոցներ ձեռնարկել»,- գրել է կոնգրեսական ու նշել պատժամիջոցները»,- գրել է ԱՄՆ կոնգրեսականը:
12:15 20.09.2023
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն Անթիլիասի Մայր Տաճարում հանդես կգա հայրապետական պատգամով։ Կիլիկյան Ուխտի միաբան հայրերի մասնակցությամբ Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում կայանալիք արարողության ընթացքում Վեհափառ Հայրապետը հայրապետական պատգամը կուղղի հայ ժողովրդին՝ անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին։
12:10 20.09.2023
Միացյալ Նահանգների հայ համայնքի անդամները բողոքի ակցիաներ են կազմակերպել Լոս Անջելեսում և Նյու Յորքում՝ իրենց բողոքը հայտնելու Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտմանն ուղղված Ադրբեջանի ռազմական լայնածավալ հարձակման առնչությամբ և կատարվողի հանդեպ հրավիրելով միջազգային հանրության ուշադրությունը։ Տասնյակ ցուցարարներ փակել են Լոս Անջելեսի կենտրոնի 101 ավտոմայրուղին՝ կոչ անելով ԱՄՆ նախագահին չանտեսել ստեղծված իրադրությունը։ Եվս մեկ ակցիա է […]
12:07 20.09.2023
Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը, ով 44-օրյա պատերազմից հետո ծառայությունն անցկացնում է Մարտակերտի Հակոբավանքում, սեպտեմբերի 19-ին վիրավորում է ստացել ԼՂ-ում` ադրբեջանական ագրեսիայի հետևանքով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական բաժնից հայտնեցին, որ նա այս պահին Արցախի հիվանդանոցներից մեկում է: «Տեր Հովհաննես քահանան վիրահատվել է: Վիրահատել են նրա փայծաղը: Նրա առողջական վիճակը […]
11:54 20.09.2023
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի վտանգավոր շրջաններից տարհանել են ավելի քան երկու հազար մարդու, տարհանված բնակիչների մոտ կեսը երեխաներ են, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ «Ընդհանուր առմամբ տարհանվել է ավելի քան երկու հազար խաղաղ բնակիչ, որից 1149-ը երեխաներ են: Տարհանված բոլոր բնակիչներին տրամադրվել են ժամանակավոր կացարաններ և տաք սնունդ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
11:43 20.09.2023
Սեպտեմբերի 19-ից ադրբեջանական զինված ուժերը հրետակոծում են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակավայրերը՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները՝ բնակելի շենքեր, դպրոցներ և այլն։ Այս մասին հայտնում է ՄԻ պաշտպանը: Հայտարարությունում ասվում է, որ ադրբեջանական զինված ուժերը քաղաքացիական բնակչության ուղղությամբ կիրառում են խոշոր տրամաչափի զենքեր, այդ թվում՝ հրետանի։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գրանցված տեղեկությունների համաձայն՝ հրետակոծությունների հետևանքով այս […]
11:18 20.09.2023
Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարում է, որ բնակչության շրջանում խուճապային տրամադրություններով պայմանավորված՝ որոշ ընտանիքներ տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ ճանապարհվել են դեպի օդանավակայան (Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վայր)՝ ակնկալելով ռուս խաղաղապահների աջակցությունը: «Տեղեկացնում ենք, որ այս պահին տեղաշարժի անհրաժեշտություն չկա, հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և մնալ ապաստարաններում: Տարհանման անհրաժեշտության դեպքում Ստեփանակերտի քաղաքապետարանը հանդես կգա հավելյալ տեղեկատվությամբ»,-նշվում է […]
11:12 20.09.2023
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 20-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և Արցախի Հանրապետության կողմից այս համատեքստում իրականացվող քայլերը: Երկրի ղեկավարը նշել է, որ միջազգային դերակատարների արձագանքն Արցախում ստեղծված կացության և նրա հաղթահարման վերաբերյալ համարժեք չէ և որևէ […]
11:09 20.09.2023
Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է շատ արագ ու համարձակ կերպով որոշումները կայացնեն ու հրապարակային կերպով ներկայացնեն ժողովրդին, որքան էլ դրանք ծանր լինեն, իսկ ժողովուրդը պետք է ըմբռնի իրավիճակից բխած այդ ճարահատյալ քայլը. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը: «Այս պահին ընթացող արյունալի ցեղասպանությունը պետք է դադարեցնել րոպե առաջ, քանի […]
11:02 20.09.2023
Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը ահազանգ է հնչեցնում արցախահայերի համար, ովքեր այս պահին ենթարկվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ցեղասպան ռեժիմի հարձակմանը։ «Արցախի բնակիչներն այժմ բախվում են ոչ միայն սովի և դրա հետ կապված բժշկական շտապ օգնության խնդիրների՝ Ադրբեջանի կողմից 9-ամսյա պաշարումից հետո, այլ նաև ավիահարվածներից, անօդաչու թռչող սարքերի հարվածներից և խաղաղ բնակավայրերի զանգվածային գնդակոծությունից […]
10:50 20.09.2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը X -ի իր միկրոբլոգում հայտարարել է, որ խոսել է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ և խնդրել նրան անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ «Ադրբեջանի համար չափազանց կարևոր է իրավիճակի դեէսկալացումը՝ նպաստելու հակամարտության խաղաղ կարգավորմանը», –գրել է նա: I spoke to Azerbaijani President Aliyev today and urged him to immediately cease military actions […]