08:44 23.10.2020
Սենատոր Բոբ Մենենդեսն ԱՄՆ կոնգրես է ներկայացրել երկու բանաձև՝ կոչ անելով դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային և Ադրբեջանին։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: «Հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակվող ագրեսիան՝ Թուրքիայի լիակատար աջակցությամբ, արդեն հանգեցրել է տարածաշրջանում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և մարդու իրավունքների սոսկալի խախտումների։ ԱՄՆ-ը չի կարող շարունակել սպառազինություն և անվտանգության ոլորտում աջակցություն տրամադրել […]
08:32 23.10.2020
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը և 31 համահեղինակներ Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին բանաձև են ներկայացրել Ներկայացուցիչների պալատ: Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջը։ «Աներևակայելի կարևոր է, որ Ներկայացուցիչների պալատն Արցախի և նրա ժողովրդի անկախության ձգտմանն աջակցող հզոր մեսիջ ուղղի, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ պետքարտուղար Պոմպեոյի […]
08:21 23.10.2020
Իսրայելի հայ համայնքը բողոքի ձայն է բարձրացրել։ Հայաստանի և Արցախի դրոշներով, ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտող պաստառներով նրանք պահանջել են իշխանություններից զենք չվաճառել ահաբեկչական և ցեղասպան Թուրքիային ու Ադրբեջանին: Այս մասին հայտնում է Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջը։
08:09 23.10.2020
Մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ: ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Մնացականյանը հանդիպում է անցկացնում ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ: «Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցն ԱՄՆ: Նախարար Մնացականյանը հանդիպում է անցկացնում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և […]
01:13 23.10.2020
Երեկոյան կրակի տակ է հայտնվել Ասկերան քաղաքը։ Իսկ կեսգիշերին ադրբեջանական զինուժի նշանակետում դարձյալ Մարտունին էր։ Այս մասին հայտնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ Հրթիռակոծության հետևանքով նյութական վնասները շատ են։ Խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։
00:30 23.10.2020
Կոնգրեսական Ադամ Շիֆը, խոսելով ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի այն որոշման մասին, որ այսուհետ կիրառվելու է «Հայոց ցեղասպանություն» խորագիրը, նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն պատմական հարց է, այլև ուղերձ`ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Շիֆը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Այդ որոշումը գնալով ավելի մեծ նշանակություն է […]
23:41 22.10.2020
ՊԲ-ն հրապարակել է հակամարտության գոտում վարձկան ահաբեկիչների ներկայության մասին վկայող նոր տեսագրություն։ Մանրամասները՝ տեսանյութում։
23:37 22.10.2020
Կանադայի Օնտարիո նահանգի Օրենդիր ժողովի հոկտեմբերի 21-ի քննարկմանը պատգամավոր Արիս Պապիկյանը պահանջել է Թուրքիային վտարել ՆԱՏՕ-ից ևԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ներկայացնել միջազգային դատական ատյանին՝ որպես պատերազմական հանցագործների։ Այս մասին տեղեկացրին Արիս Պապիկյանի գրասենյակից։ «Չորեքշաբթի՝ 21 Հոկտեմբեր 2020-ին Օնթարիոյի խորհրդարանին մէջ տեղի ունեցաւ մէկ ժամ տասնհինգ վայրկեան տեւողութեամբ քննարկում, նիւթ […]
23:11 22.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը: Այն ներկայացնում ենք ստորև. «Ինտերֆաքս» – Շնորհակալություն հարցազրույցի համար: Սկսենք առաջին հարցից: Երեկ Դուք հայտարարեցիք այն մասին, որ գոնե այս փուլում Ղարաբաղյան հարցը չունի դիվանագիտական լուծում: Ի՞նչ է նշանակում այդ հայտարարությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Արդեն նվազագույնը երկու անգամ հրադադարի վերաբերյալ համաձայնությունը տապալվել է: Իհարկե, Ադրբեջանը դրանում մեղադրում […]
22:48 22.10.2020
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ֆորտ Լի քաղաքը դատապարտել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան, ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին հայտնել է Արցախի Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։
22:43 22.10.2020
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր անդրադարձել է Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել Իրանի հետ սահմանը: «Այդ սահմանի ողջ երկայնքով ընթանում են համառ մարտեր: Լիարժեք վերահսկողության մասին խոսք լինել չի կարող: Եթե ինչ-որ նեղ տեղամասերում էլ իրենց զորքերը տեսնում են Արաքս գետը, դա չի նշանակում, որ լիարժեք վերահսկողություն է», – […]
22:25 22.10.2020
ՌԴ նախագահը Լեռնային Ղարաբաղում վերջին մի քանի շաբաթվա ընթացքում զոհերի թիվը համեմատել է Աֆղանստանի պատերազմի 10 տարիների ընթացքում զոհվածների թվի հետ։
22:17 22.10.2020
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է, որ ակտիվ են եղել ինչպես հյուսիսային, այնպես էլ կենտրոնական ու հարավային ուղղությունները։ Մարտերը շարունակվում են: «Կենտրոնական ուղղությամբ մարտական գործողություններ են ընթացել կոնկրետ բնակավայրերի ուղղությամբ, այդ մարտական գործողությունները, օջախային մարտերը, որոնք իրենցից ներկայացնում են, ըստ էության, տարբեր դիվերսիոն խմբերի ներթափանցումներ կոնկրետ բնակավայրեր և ճանապարհային հանգուցային կետեր, […]
22:07 22.10.2020
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անուններ. Խալաթյան Գրիգոր Սևադայի, ծնվ. 2001թ. Մնացականյան Կարեն Կարապետի, ծնվ. 2002թ. Բաբայան Արմենակ Մնացականի, ծնվ. 2000թ. Մուրադյան Խաչիկ Մեսրոպի, ծնվ. 2001թ. Դանիելյան Դավիթ Հմայակի, ծնվ. 2000թ. Խեքոյան Ռաֆիկ Զալիկի, ծնվ. 2000թ. Կոստանդյան Վրեժ Արսենի, ծնվ. 2000թ. Ավետիսյան Սուրիկ Իշխանի, ծնվ. 2001թ. Զաքարյան Շոթա Ազիզի, […]
21:58 22.10.2020
Վլադիմիր Պուտինը նաև շեշտել է, որ Ռուսաստանը ցանկանում է կառուցել լիարժեք հարաբերություններ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։
20:36 22.10.2020
Այսօր տեղի է ունեցել «Կրթությունն աշխարհում հետհամավարակային շրջանում» խորագրով Գլոբալ կրթության հանդիպման (Global education meeting) արտահերթ նստաշրջանը, որին մասնակցել են մի շարք երկրների ղեկավարներ, ավելի քան 60 երկրի կրթության նախարարներ և փոխնախարարներ: Առցանց հանդիպմանը ուղերձներով հանդես են եկել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեն և հանդիպման համանախագահ երեք երկրների […]
20:26 22.10.2020
Ադրբեջանցի ռազմագերին N հոսպիտալում պատմում է Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետների մասին: Արցախի տեղեկատվական շտաբը տեսանյութ է հրապարակել։ Азербайджанский военнопленный в госпитале N рассказывает о специалистах, прибывших из Турции, которые занимались подготовкой азербайджанских военных. An Azerbaijani war prisoner in N hospital tells about specialists who arrived in Azerbaijan from Turkey to train their soldiers.
20:09 22.10.2020
ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են թուրքական արտադրության հերթական «Բայրակթար»-ը:
19:48 22.10.2020
«Ռազմական գործողություններն ակտիվորեն շարունակվում են առաջնագծի ամբողջ երկայնքով: Պաշտպանության բանակն այս պահին թեժ մարտեր է մղում Մարտունու շրջանի Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում: Թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=119572649924630&id=102006298347932
19:20 22.10.2020
«Արցախի հյուսիսային ուղղությամբ Banak.info-ն ենթարկվել է ականանետային հարձակման` ժամը 16։00-ի մոտակայքում։ Հայկական կողմը պատասխան կրակով ճնշել է հակառակորդին։ Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Տեսանյութը և լուսանկարները շուտով»։ Այս մասին հայտնում է «Banak.info» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը։ https://www.facebook.com/dav.torosyan/posts/3617352341648638
18:01 22.10.2020
Արդյունավետ հակահարձակողական գործողությունների, հակառակորդի կենդանի ուժն ու տեխնիկան ոչնչացնելու, թշնամական դիրքեր գրավելու համար մայոր Սամվել Սերժիկի Հարությունյանը, կապիտան Իշխան Արամի Կարապետյանը, ավագ լեյտենանտներ Արմեն Գրիգորիի Սարգսյանն ու Մոնթե Խաչատուրի Գրիգորյանը և լեյտենանտ Նոյ Արթուրի Սողոմոնյանը հրամանատարության կողմից ներկայացվել են «Մարտական ծառայություն» մեդալների: Նույն կարգի պետական պարգևների են ներկայացվել նաև փոխգնդապետ Սուրեն Սլավիկի Ավագյանը, փոխգնդապետ Միքայել […]
17:20 22.10.2020
Պաշտպանության բանակը ներկայացրել է զոհված զինծառայողների նոր անունները՝ Վարդանյան Մկրտիչ Խաչատուրի, ծնվ. 1987թ. Բալասանյան Խաչատուր Սերգեյի, ծնվ. 1985թ. Գրիգորյան Վանիկ Առաքելի, ծնվ. 1984թ. Սահակյան Գառնիկ Ռոբերտի, ծնվ. 1985թ. Մարդանյան Հայկ Ռոմիկի, ծնվ. 1979թ. Բաբաջանյան Ալեքսեյ Ալեքսեյի, ծնվ. 1978թ. Գևորգյան Արթուր Ռուբիկի, ծնվ. 1980թ. Կիրակոսյան Արմեն Ասատուրի, ծնվ. 1984թ. Մելքոնյան Սերոբ Սամվելի, ծնվ. 1989թ. Շախմուրադյան Հակոբ […]
17:00 22.10.2020
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակում են ստացվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում և համայնքներում ի զորակցություն Արցախի հանգանակված նվիրատվություններ, որոնք փոխանցվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմից փոխանցվել է ևս ութ միլիոն ռուբլի գումար, Կանադայի Հայոց թեմից՝ […]
16:55 22.10.2020
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեսակցել է ադրբեջանցիների կողմից հոկտեմբերի 7-ին տարածված տեսանյութից հայտնի, գերեվարված Ազնիվ Բաղդասարյանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: «Մեր պատվիրակներն Ադրբեջանում արդեն այցելել են ՀՀ քաղաքացի Ազնիվ Բաղդասարյանին: Նրա վիճակի մասին ոչինչ ասել չենք կարող, սակայն մեր պատվիրակության ներկայացուցիչներն […]
16:52 22.10.2020
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հակառակորդի կորուստների մասին հերթական տեսանյութն է ներկայացրել՝ կից գրելով. «Ադրբեջանական բանակի կորուստները»: Դրանում պատմվում է մարդկային կորուստները թաքցնելու Ադրբեջանի իշխանությունների քայլերի, հավանական 10000 սպանվածների ու հայկական օդուժի կողմից խոցված մեծ թվով ինքնաթիռների մասին: https://www.facebook.com/shushanstepanyan/videos/3351213021581501